Գեորգի Հարությունյան (ֆուտբոլիստ)
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 2004 (20 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բալակովո, Սարատովի մարզ, Ռուսաստան[1] | ||||||||||||||
Հասակ | 1,89 մետր | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գեորգի Էդուարդի Հարությունյան (օգոստոսի 9, 2004, Բալակովո, Սարատովի մարզ, Ռուսաստան[1]), ռուսաստանցի հայ ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ակումբի և Հայաստանի հավաքականի պաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ակումբի պատանեկան թիմի կազմում 2021/22 մրցաշրջանում դարձել է ՅՈՒՖԼ-1-ի հաղթող և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել լիգայի խորհրդանշական հավաքականում[2]։ Պրոֆեսիոնալ մակարդակով նորամուտը «Կրասնոդարի» կազմում նշել է 2022 թվականի օգոստոսի 7-ին՝ Առաջին լիգայի 4-րդ տուրի շրջանակներում անցկացնելով «Կամազ»-ի դեմ ամբողջ հանդիպումը[3]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքականներ, որոնց կազմում անցկացրել է 9 ընկերական հանդիպում[4]։
2023 թվականի մարտին հրավիրվել է Հայաստանի հավաքական, որի կազմում իր նորամուտը նշել է մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղում (1:2)[5]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կրասնոդար»
- ՅՈՒՖԼ-1-ի հաղթող - 2021/22
- ՄՖԼ-ի հաղթող - 2022/23
- Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2022/23