Գաղտառիճ
Գյուղ | ||
---|---|---|
Գաղտառիճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Գախտառիճ, Կաղդառիճ, Քյաղդարիճ | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25520 | |
|
Գաղտառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Աշկալա գյուղաքաղաքից 9 կմ հարավ-արևելք, Եփրատի աձ ափին, Աշկալայի դաշտում, Երզնկա-Կարս ճանապարհի վրա։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գախտառիճ, Գաղթառիճ, Գաղթառիջ, Գաղտառիճ Թուրքական, Գաղտառիճ Մեծ, Գաղտառիճ Ներքին, Գաղտարիճ, Գաղտարիճ Սուֆլա, Խաղտառիճ, Խայտոառիճ, Կաղդառիճ, Կաղդարիչ, Կյագդառիճ, Կյագդառիչ Բոյուք, Կյագդարիչ Մեծ, Քաղդառիճ, Քաղդառհիջ, Քյաղդարիճ, Քյաղդառիճ Ներքին, Քյաղդառիչ Ներքին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գյուղի և Գաղտառիճ Վերին գյուղի անվանումները կապված են Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դերջանի գավառի Խաղտո Առիճ բերդի անվան հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հին հայկական գյուղ։ Նոր ժամանակաշրջաններում արդեն թրքաբնակ էր։ Գյուղից գաղթած հայերը 1830 թվականին Ջավախքում հիմնադրել են Ալթուման գյուղը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 67 տուն թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործությունն ու հյուսնագործությունն էր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 776
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն