Աբեղյանդ
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Աբեղյանդ | |
Աբեղյանդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Բնակչություն | 150 մարդ (XX դար) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աբեղյանդցի |
Աբեղյանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարին քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջակողմյան վտակներից մեկի ափին՝ հարթավայրում։
Մեծ եղեռնի տարիներին Աբեղյանդն ամայացավ։ XX դարի սկզբին ուներ 150 հայ բնակիչ (30 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Աբեղյանդն ուներ եկեղեցի։ Գյուղում գործում էր նախակրթարան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ ��ոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 24)։ |