Jump to content

Գաբրիել Ֆեռատեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Ֆեռատեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1922(1922-05-20)[1]
ԾննդավայրՌեուս, Բաշ Կամպ
Մահացել էապրիլի 27, 1972(1972-04-27)[1][2] (49 տարեկան)
Մահվան վայրՍան Կուգատ դել Վալյես, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, պրոֆեսոր, թարգմանիչ, գրական քննադատ և լեզվաբան
ԱշխատավայրԲարսելոնայի ինքնավար համալսարան
Ծնողներհայր՝ Ricard Ferraté Gili?
Պարգևներ և
մրցանակներ
 Gabriel Ferrater Վիքիպահեստում

Գաբրիել Ֆեռատեր (կատ.՝ Gabriel Ferrater i Soler, մայիսի 20, 1922(1922-05-20)[1], Ռեուս, Բաշ Կամպ - ապրիլի 27, 1972(1972-04-27)[1][2], Սան Կուգատ դել Վալյես, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), վաթսունականների գրող, թարգմանիչ և լեզվաբանության ոլորտի գիտնական։

Նա ստեղծագործում էր կատալաներեն։ Նա և իր ստեղծագործությունները հետպատերազմյան Կատալոնիայում ամենահայտնիներից էին և մեր օրերում նա շարունակում է մեծ ազդեցություն ունենալ հեղինակների վրա։ Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ Da nuces pueris (1960), Menja't una cama («Կե՛ր ոտք», 1962) և Teoria dels cossos («Մարմնի տեսություն»), որը կարևոր էր կատալոնական գրականությունում[3][4]։

Իր վաղ աշխատանքներում ազդեցություն են թողել Թոմաս Հարդին, Ուիսթեն Հյու Օդենը, Շեքսպիրը, Բերտոլդ Բրեխտը, Աուսիա Մարշը[5]: Նրա ստեղծագործության մշտական ​​թեմաներն են էրոտիզմն ու կորցրած ժամանակի կարոտը։ In memoriam և Poema inacabat («Անավարտ բանաստեղծություն») բանաստեղծությունների շարքը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և դրա հետևանքների ամենաբաց վկայություններից են: Նրա ոճը իրատեսական էր, բայց շատ տարօրինակ պատկերների աղբյուրներ: Ֆեռատերը անտիպ մտավորական էր, որը կարևոր ազդեցություն է ունեցել հաջորդ սերունդների վրա։ Նա լեզվաբանության և գրական քննադատության պրոֆեսոր էր Բարսելոնայի Ինքնավար Համալսարանում և 1969-1972 թվականներին գրել է էսսեներ և հոդվածներ լեզվաբանական տեսության վերաբերյալ Serra d'Or ամսագրում՝ De causis linguae («Լեզվի պատճառների մասին») վերնագրով, ներառյալ մետրիկական տեսության վրա հիմնված նախագիծ` Չոմսկյան քերականության հնչյունական տարրերի մասին: Նա թարգմանել է կատալոներեն Կաֆկայի «Դատավարությունը», Լեոնարդ Բլումֆիլդի «Լեզուն», Նոամ Չոմսկիի «Դեկարտյան լեզվաբանություն»-ը։ Նա ինքնասպանել է եղել 1972 թվականի ապրիլին[5] իր բնակարանում՝ օգտագործելով բարբիտուրատների և ալկոհոլի խառնուրդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. «Les dones i els dies - Gabriel Ferrater». Agencia Literaria Carmen Balcells (անգլերեն). Վերցված է 2023-11-09-ին.
  4. Catalan Literature Online – Gabriel Ferrater: a New Direction in Catalan Poetry? - Xavier Macià (Universitat de Lleida)
  5. 5,0 5,1 «Gabriel Ferrater i Soler». Enciclopèdia.cat. Արխիվացված է օրիգինալից 17 March 2012-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ֆեռատեր» հոդվածին։