Jump to content

Լեոնարդ Բլումֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդ Բլումֆիլդ
Leonard Bloomfield
Ծնվել էապրիլի 1, 1887(1887-04-01)[1][2]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]
Մահացել էապրիլի 18, 1949(1949-04-18)[3][1] (62 տարեկան)
Նյու Հեյվեն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլեզվաբան, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Եյլի համալսարան, Ցինցինատիի համալսարան, Իլինոյսի համակարգի համալսարան և Օհայո նահանգի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Չիկագոյի համալսարան, Լայպցիգի համալսարան, Գյոթինգենի համալսարան և Հարվարդի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4] և գերմաներեն
Ազդվել էAugust Leskien?

Լեոնարդ Բլումֆիլդ (անգլ.՝ Leonard Bloomfield, ապրիլի 1, 1887(1887-04-01)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] - ապրիլի 18, 1949(1949-04-18)[3][1], Նյու Հեյվեն[3]), ամերիկացի լեզվաբան, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, ռոմանագերմանական լեզվաբանության մասնագետ, նկարագրական (դեսկրիպտիվ) լեզվաբանության հիմնադիրներից մեկը, ամերիկյան լեզվաբանական ընկերության նախագահ (1935-ից)։

Զբաղվել է ամերիկյան հնդկացիական լեզուների ուսումնասիրությամբ։ Վաղ շրջանում կրել է երիտքերականների, ինչպես նաև Վիլհլեմ Վունդտի հոգեբանական դպրոցի որոշակի ազդեցությունը, իսկ հետագայում, 1920-ականներից սկսած, մերժել է նրա ավանդույթները, լեզվի օբյեկտիվ վերլուծության սկզբունքը համարել լեզվաբանական նկարագրության ձևականացումը։ Իր լեզվաբանական տեսական հայացքները Բլումֆիլդը ամփոփել է «Լեզու» (1933) աշխատության մեջ, որտեղ ամերիկյան բիհևիորիստական հոգեբանական տեսանկյունից լեզուն դիտել է իբրև մարդկային վարքի ձևերից մեկը, այն կտրելով գիտակցությունից՝ որակել որպես տարբերակված ու կոորդինացված ազդանշանների համակարգ, տվյալ իրավիճակով պայմանավորվող մեխանիկական գործունեություն։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Introduction to the Study of Language. New York։ Holt and Co., 1914. — ISBN 90-272-1892-7.
  • Tagalog texts with grammatical analysis. Urbana, Illinois, 1917 — U. of Illinois studies in language and literature, 3.2-4. (համահեղինակ՝ Alfredo Viola Santiago).
  • Menomini Texts. New York, 1928. — American Ethnological Society Publications 12. — ISBN 0-404-58162-5.
  • Language. New York։ Holt and Co., 1933. — ISBN 0-226-06067-5, ISBN 90-272-1892-7.
    • ռուսերեն թարգմանություն՝ Л. Блумфилд. Язык. М., 1968.
  • Menomini morphophonemics // Travaux du Cercle Linguistique de Prague 1939, 8, 105—115.
  • Linguistic aspects of science. Chicago։ University of Chicago Press, 1939.
  • Outline guide for the practical study of foreign languages. Baltimore, 1942.
  • The Menomini language. New Haven։ Yale University Press, 1962.
  • Charles F. Hockett (ed.), A Leonard Bloomfield Anthology. Bloomington։ Indiana University Press, 1970. — ISBN 0-226-06071-3.

Աշխատություններ նրա մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hall, Robert A. Jr. Leonard Bloomfield: Essays on his life and work. Amsterdam։ Benjamins 1987. — ISBN 90-272-4530-4.
  • Hockett, Charles F. Leonard Bloomfield։ after fifty years // Historiographia linguistica 1999, 26/3, 295—311.
  • Fought, John G. Leonard Bloomfield’s linguistic legacy։ later uses of some technical features // Historiographia linguistica 1999, 26/3, 313—332.
  • ՀՍՀ, հատոր 2, էջ 455։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Блумфилд Леонард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 455