Jump to content

Բոնեֆանտեն թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնեֆանտեն թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Նիդերլանդներ[1][2]
ՏեղագրությունՄաստրիխտ[2]
Ղեկավարության նստավայրՄաստրիխտ, Նիդերլանդներ և Մաստրիխտ, Նիդերլանդներ[3]
ՀասցեAvenue Céramique 250 և Avenue Ceramique 250[3]6221KXAvenue Céramique? (250)[3]
Հիմնադրվել է1884, 1990[2] և 1995[2]
Այցելուներ143 000 մարդ (2013)[4], 102 000 մարդ (2014)[5], 122 000 մարդ (2015)[6] և 106 000 մարդ (2011)[7]
ՏնօրենStijn Huijts?[7][8]
Կայքbonnefanten.nl/en/(նիդեր.), bonnefanten.nl/de(գերմ.), bonnefanten.nl/en/(անգլ.) և bonnefanten.nl/nl/fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Բոնեֆանտեն թանգարան (հոլ.՝ Bonnefantenmuseum), գեղարվեստի թանգարան Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում։

Թանգարանը հիմնադրվել է 1884 թվականին՝ որպես հոլանդական Լիմբուրխ նահանգի պատմական և հնագիտական թանգարան։ Bonnefantenmuseum անունը գալիս է ֆրանսերեն 'bons enfants' («լավ երեխաներ») բառից. նախկին մենաստանի հայտնի անունն է, որտեղ թանգարանը տեղավորված է եղել 1951-1978 թվականներին։

1995 թվականին թանգարանը տեղափոխվել է ներկայիս վայր, որը նախկինում եղել է 'Céramique' արդյունաբերական կենտրոն։ Թանգարանի նոր շենքը նախագծել է իտալացի ճարտարապետ Ալդո Ռոսսին։ Շենքն աչքի է ընկնում հրթիռանման գմբեթով և համարվում է Մաստրիխտի ամենաակնառու ժամանակակից շենքերից մեկը։ Գտնվում է Մաաս գետի մոտ[9]։

1999 թվականից թանգարանը դարձել է բացառապես արվեստի թանգարան, պատմական և հնագիտական հավաքածուները տեղավորվել են այլ վայր։ Թանգարանը ֆինանսավորվում է Լիմբուրխ նահանգից։ 2009 թվականին «Exile on Main Street» ցուցադրությամբ թանգարանը նշել է իր 125-րդ տարելիցը։ 2012 թվականին թանգարանի տնօրեն է դարձել Սթեյն Հոյցը (Stijn Huijts):

Թանգարանի տարբերակիչ բնույթը կայանում է մեկ հարկի տակ ներկայացված հին և արդի արվեստի նմուշների համադրության մեջ։ Հին վարպետների աշխատանքների բաժինը գտնվում է առաջին հարկում։ Այստեղ ցուցադրված են վաղ իտալական, ֆլամանդական և հոլանդական գեղանկարչության նմուշներ։ Նույն հարկում է ցուցադրվում նաև միջնադարյան քանդակագործության հավաքածուն։ Ժամանակակից արվեստի հավաքածուն ցուցադրված է երկրորդ հարկում. ներկայացված են ամերիկյան մինիմալիզմի, իտալական արտե պովերա և կոնսեպտ-արտ արվեստի նմուշներ։ Երկրորդ և երրորդ հարկերը օգտագործվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսների համար։

Թանգարանի հին արվեստի հավաքածուն բաղկացած է չորս հիմնական բաժիններից՝

  • XIII-XVI դարերի փայտե քանդակներ
  • Այսպես կոչված միջնադարյան արվեստի Նոթելինգս (Neutelings) հավաքածուն, որը բաղկացած է փայտե, բրոնզե, մարմարե, գիպսե, փղոսկրե նմուշներից՝ բերված Հարավային Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Անգլիայից, Գերմանիայի ստորին Ռայն տարածաշրջանից
  • XIV-XV դարերի իտալական կտավներ (Ջովաննի Դել Բիոնդո, Դոմենիկո դի Միչելինո, Ջակոպո դել Կասենտինո, Սանո դի Պիետրո, Պիետրո Նելլի)
  • XVI-XVII դարերի ֆլամանդական և հոլանդական նկարներ (Կոլին դե Կոտեր, Յան Մանդեյն, Յան Պրովոստ, Ռուլանտ Սավերի, Պիտեր Կուկ վան Ալստ, Պիտեր Արտսեն, Պիտեր Բրեյգել Կրտսեր, Դավիդ Կրտսեր Տենիրս, Պիտեր Պաուլ Ռուբենս, Յակոբ Յորդանս, Հենդրիկ Վան Սթինվիյկ II, Գերարդ դե Լերես, Վալերանտ Վայլանտ, Մելխիոր դե Հոնդեկուտոր, Յան վան Գոյեն)

Ժամանակակից արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1986 թվականին թանգարանի տնօրեն դարձավ Ալեքսանդր վան Գրեվենսթեյնը, թանգարանը ուշադրությունը կենտրոնացրեց հիմնականում ժամանակակից արվեստի վրա։ Թանգարանի հետպատերազմյան արվեստի հավաքածուն հարստացավ բելգիացի ճարտարապետ Շառլ Վանդենհովի և նրա կնոջ 2006 թվականին երկարաժամկետ փոխառված ցուցանմուշներով։
Մշտական հավաքածուի հիմնական առանցքն են կազմում՝

  • Փարիզյան դպրոց, իմֆորմալիզմ, ԿՈԲՐԱ (ավանգարդ շարժում)՝ Ռոժեր Բիսեր, Ալֆրեդ Մանեսե, Անտոնիո Սաուրա, Պիեր Ալեշինսկի, Քրիստիան Դոտրեմոն, Ասգեր Յորն, Կարել Ապպել
  • Կոնցեպտուալ արվեստ՝ Յան Դիբեթս, Մարսել Բրոդհարս, Դանիել Բյուրեն, Կրիստո, Քրիստիան Բոլտանսկի, Բերնդ և Հիլա Բեչեր, Յոզեֆ Բոյս, Բրյուս Նաուման, Գիլբերտ և Ջորջ, Բարի Ֆլենագան
  • Մինիմալ արվեստ՝ Սոլ Լևիտ, Ռոբերտ Ռիման, Ռոբերտ Մանգոլդ, Ռիչարդ Սերա
  • Արտե պովերա՝ Լուչանո Ֆաբրո, Մարիո Մերց, Յաննիս Կունելլիս
  • Նեո-էքսպրեսիոնիզմ՝ Էրման Նիչ, Արնուլ Ռեյներ, Անսելմ Կիֆեր, Նեո Ռաուխ, Անտոն Տապիես, Պիտեր Դոյգ, Գերի Հյում, Լյուկ Թեյմանս, Մառլեմ Դյումա

Հավաքածուում ներառված է նաև երիտասարդ արվեստագետներ Ֆրանսիս Լաիսի, Դավիթ Քլերբոի, Պատրիկ Վան Կեքենբերգի, Ռոման Զինգերի, Ֆրանց Վեստի, Պավել Ալթհամերի ստեղծած վիդեո արտ և սենյակի չափերով ինստալյացիաներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.architectuur.org/bouwwerk/447/Bonnefanten_Museum.html
  3. 3,0 3,1 3,2 https://whichmuseum.nl/museum/bonnefanten-museum-maastricht-74
  4. Jaarverslag 2013Bonnefanten Museum.
  5. Jaarverslag 2014Bonnefanten Museum.
  6. Jaarverslag 2015Bonnefanten Museum.
  7. 7,0 7,1 Jaarverslag 2011Bonnefanten Museum.
  8. Stijn Huijts is the new artistic director // e-flux — 2012.
  9. Martin Dunford (2010). The Rough Guide to The Netherlands. Penguin. էջեր 327–328. ISBN 978-1-84836-882-8. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնեֆանտեն թանգարան» հոդվածին։