Jump to content

Արցախի Հանրապետության բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի պատմություն
Արցախի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

Արցախի Հանրապետության բնակչություն, 1994 թվականի զինադադարով ամրագրված Արցախի Հանրապետության փաստացի տարածքի բնակչություն։ Ընդհանուր քանակը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ։ Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %, ընդ որում տղամարդկանց թիվը 68.048 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 73.352 կամ 51.9%։ Մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը եղել է 52.310 մարդ։

Արցախյան շարժման և 1991-1994 թվականների պատերազմի հետևանքով զգալի փոփոխության է ենթարկվել երկրի ժողովրդագրական պատկերը։ 1988 թվականից սկսած շուրջ 23 հազար փախստական է եկել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, իսկ պատերազմի տարիներին բնակչության մեծ տեղաշարժեր են եղել ռազմական գործողությունների գոտուց դեպի համեմատաբար խաղաղ շրջաններ, այնուհետև՝ Հայաստան ու արտերկիր, նրանց զգալի մասը չի վերադարձել։ Այդ տարիներին հանրապետությունից հեռացել է շուրջ 80 հազար բնակիչ (այդ թվում՝ 42000 ադրբեջանցի), ավերվել է 149 բնակավայր, եղել են նաև մարդկային կորուստներ։ 1996 թվականին գրանցվել է դարի նվազագույն թվաքանակը՝ շուրջ 123000 բնակիչ։ Երկրի տնտեսության վերականգնման, աճի ու բնակչության կենսամակարդակի բարձրացման խնդիրները, որոնց լուծմամբ կբարելավվի նաև ժողովրդագրական պատկերը, հայտարարված են Արցախի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություն և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն տարր։

Արցախյան շարժման 20-ամյակի հետ կապված՝ 2008 թվականին Շուշիի Ղազանչեցոց և Գանձասարի եկեղեցիներում տեղի է ունեցել մեծ հարսանիք՝ համապատասխանաբար 500 և 200 զույգ[1]։

2010 թվականին Կառավարությունը հաստատել է «ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը», որով նախատեսված են ժողովրդագրական կայուն զարգացման ուղիներն ու եղանակները։ Լուրջ խնդիր է նաև միգրացիոն հեռահար քաղաքականության մշակումը, որտեղ կարևոր դեր կունենա յուրացվող հողերի նկատմամբ բնակչության սեփականության իրավունքի ամրագրումը։

Պարսկական տիրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ հստակ թվեր հայտնվում են 18-րդ դարից, երբ երկրամասը պատկանում էր Սեֆյան Պարսկաստանին՝ մտնելով Ղարաբաղի խանության կազմ։ Այն ընդգրկում էր ինչպես Զանգեզուրը (Սյունիքի մարզ), այնպես էլ՝ Արցախը և պատմական Ուտիք նահանգի հարավը՝ մինչև Կուր և Արաքս գետերի միախառնման վայր։ Հետագայում Արցախը, որը ղեկավարվում էր հայ մելիքների կողմից, հորջորջվում է որպես «Լեռնային Ղարաբաղ», իսկ դրանից արևելք ընկած հատվածը՝ մինչև Կուր գետ, «Դաշտային Ղարաբաղ»։ Վերջինս, ի տարբերություն Արցախի, բնակեցված էր գերազանցապես իսլամադավան թյուրքախոս ցեղերով։ Մինաս վարդապետ Տիգրանյանը, ավարտելով իր՝ ռուսաց կայսր Պետրոս Մեծի հրամանով գաղտնի առաքելությունը Արևելյան Հայաստանում, 1717 թվականի մարտի 14-ին զեկուցագրում նշել է, որ Արցախում գտնվող Գանձասար վանքի կաթողիկոսն իր ենթակայության տակ ուներ 900 հայկական գյուղ[2]։

Կոմս Պ.Պանինին ուղղված 1769 թվականի նամակում Քարթլի-Կախեթի արքա Հերակլ II-ը, Արցախի մասին գրել է, որ յոթ ընտանիք ղեկավարում են Խամսայի շրջանը (ներկայիս Արցախի Հանրապետության տարածք), իսկ բնակչությունն ամբողջովին հայ է[3][4]։

18-րդ դարի Ղարաբաղը քննարկելիս ռուս դիվանագետ և պատմաբան Ս.Մ. Բրոնևսկին նշել է, որ Ղարաբաղը «գտնվում է Մեծ Հայքում», ունի մոտ 30,000-40 000 զինված հայ տղամարդ 1796 թվականին[5]։

Մյուս կողմից, ադրբեջանական ժամանակակից աղբյուրները նշում են, որ ինչպես 1593, այնպես էլ 1727 թվականի օսմանյան մարդահամարներում, որոնց ժամանակ Օսմանյան կայսրությունը կարճատև գերիշխանությունն էր հաստատել Հարավային Կովկասում, Արցախի Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ մելիքություններում գրանցվել են մի քանի թյուրքալեզու քոչվոր ցեղեր, և տասնյակ այլ ցեղեր՝ ցածրադիր, հարթավայրային Ղարաբաղում[6][7][8]։ Ռուս ազգագրագետ Անատոլի Ն. Յամսկովը նշում է, որ վերջին ցեղերը տեղաշարժեր էին կատարում Ղարաբաղի խանության ցածրավայրի ձմեռային արոտավայրերից դեպի Ղարաբաղի լեռնային հատվածի ամառային արոտավայրեր և այնտեղ մնում տարվա ջերմ ամիսներին[9]։ Այս ավանդույթը տևեց տարածաշրջանում քոչվոր հովիվների ներթափանցման սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբ[10]։

Ռուսական տիրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուշի քաղաքի հայ բնակիչ, 1900 թվական

Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում՝ 1805 թվականին Ղարաբաղի խանությունը գրավվել է ռուսական զորքերի կողմից։ Ղարաբաղի, ինչպես նաև Անդրկովկասի տարածքի մեծ մասի անցումը Ռուսաստանին ամրագրվել է 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ Երկրամասը Ռուսաստանին միանալուց հետո՝ արդեն 1823 թվականին Ղարաբաղի լեռնային մասի բնակչության 84,6 %-ը հայ էր, 14,7 %-ը՝ թաթար[11]։ Նույն տարվա Ռուսաստանի կայսերական իշխանությունների կողմից պատրաստված հետազոտությունը, որը կազմվել էր նախքան ռուս-պարսկական հաջորդ պատերազմի ավարտին պարսկահայերի ներգաղթը, ցույց է տալիս, որ Ղարաբաղի բոլոր հայերը բնակվել են հայկական հինգ ավանդական իշխանությունների տարածքում՝ կազմելով ճնշող մեծամասնություն։ Հետազոտության ավելի քան 260 էջերում գրանցվել է ոչ թե ճշգրիտ բնակչությունը, այլ գյուղերի քանակը, որպես այդպիսին[12].

Մելիքություն Հայ Կովկասյան թաթար 1 Ընդհանուր
Գյուղեր % Գյուղեր %
Գյուլիստան 12 70.6% 5 29.4% 17
Ջրաբերդ 8 100% 0 0% 8
Խաչեն 12 100% 0 0% 12
Վարանդա 23 95.8% 1 4.2% 24
Դիզակ 14 93.3% 1 6.7% 15
Ընդհանուր 69 90.8% 7 9.2% 76
1 «Կովկասյան թաթար» կոչվում էին թյուրքալեզու այն բոլոր ցեղերը, որոնք 1936 թվականից սկսած հայտնի էին որպես «ադրբեջանցիներ»
Տեսարան Շուշիից (20-րդ դարի սկիզբ)։ Դա Արցախի խոշորագույն քաղաքն էր, որ 1897 թվականին ունեցել էր շուրջ 26000, իսկ 1913 թվականին՝ ավելի քան 44000 բնակիչ

Ռուսական իշխանության տարիներին (1813-1918) ժամանակակից Արցախի Հանրապետության տարածքում կատարվել են վարչատարածքային փոփոխություններ։ Ի սկզբանե ձևավորվել է Ղարաբաղի գավառը (1806-1840), որը չի միավորվել Հայկական մարզին (1828-1840)։ 1840 թվականին Անդրկովկասը կիսվել է վարչական երկու միավորների մեջ՝ Վրացա-Իմերեթական նահանգ՝ ներառելով Հայկական մարզը, Լոռին, Տավուշը և Շիրակը, և Կասպիական մարզ՝ ներառելով ամբողջ Ղարաբաղի գավառը։ 1846 թվականին երկրամասը բաժանվել է չորս նահանգների․ Ղարաբաղը մտել է Շամախու (1859 թվականից՝ Բաքվի) նահանգի կազմ, և միայն Մեղրու հատվածն անջատվել և տրվել է նորաստեղծ Երևանի նահանգին։ 1868 թվականին ձևավորվում է Ելիզավետպոլի նահանգը, որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի (մինչ այդ՝ Թիֆլիսի նահանգ), Զանգեզուրի և Շուշիի (մինչ այդ՝ Բաքվի նահանգ) գավառները, ինչպես նաև Մեղրին (մինչ այդ՝ Երևանի նահանգ)։ Շուշիի գավառը իր վերջնական սահմաններով ենթարկվում էր դրա նահանգապետին։ Հետագայում Շուշիի գավառից կամ Ղարաբաղից անջատվում են Ջևանշիրի (1869) գավառը հյուսիսում, և Ջաբրայիլի (1873) գավառը հարավում։ Ընդ որում, Ղարաբաղը երեք գավառի բաժանվեց ոչ թե ազգային, այլ ֆիզիկաաշխարհագրական սկզբունքով՝ երեք գավառներն էլ ունեին հայկական (հիմնականում՝ լեռնաբնակ) և թյուրքախոս (հիմնականում՝ դաշտաբնակ) բնակչություն։ Միայն Քաշաթաղի շրջանն էր, որ ներառված էր Զանգեզուրի գավառում։

Արցախյան շարժման առաջին օրը Ստեփանակերտում․ 13-ը փետրվարի 1988 թվական

Երկրամասի խոշորագույն քաղաքը Շուշին էր, որի բնակչությունը կայազորի հետ միասին հասնում էր 25,881 մարդու կամ գավառի բնակչության մոտ 20 տոկոսը։ Ինչպես գավառում, այնպես էլ քաղաքում հայերը բնակչության կեսից ավելին էին։ Շուշի քաղաքի բնակչությունը 1897 թվականի մարդահամարի համաձայն ուներ 14420 հայ (56 %) և 10778 թաթար (42 %) բնակիչ։ 1916 թվականին Շուշիի բնակչությունը գրեթե կրկնապատկվում է՝ հասնելով 43869 մարդու՝ 23396 հայ (53 %) և 19121 թաթար (44 %)։ Ադրբեջանական տարբեր աղբյուրների պնդմամբ՝ Շուշիում եղել է 14-17 մզկիթ, որոնցից առնվազն ութը կառուցվել են 18-րդ դարում, առնվազն վեցը՝ 19-րդ դարում․ մինչդեռ 1992 թվականին, երբ քաղաքն ազատագրվեց հայկական ուժերի կողմից, այնտեղ կար 3 մզկիթ՝ Գյովհար Աղայի վերին (1768-1885), Գյովհար Աղայի ներքին (1875-1876) և Սաաթլը (1883)։ Հայկական եկեղեցիների թիվը հասնում էր վեցի՝ Կուսանաց վանք (1816), սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ, 1818), սուրբ Աստվածածին (Ագուլեցոց, 1822), սուրբ Աստվածածին (Մեղրեցոց, 1833), սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց, 1887) և սուրբ Գևորգ։ 1918-1920 թվականների ոչ խաղաղ պայմաններում, ինչպես նաև նորաստեղծ ադրբեջանական բանակի կազմակերպած կոտորածների (միայն 1920 թվականին ոչնչացվել է ավելի քան 20 հազար հայ) հետևանքով հայերի ընդհանուր թվաքանակը նվազել է։ Շուշիից հեռացել է նաև թյուրքալեզու բնակչության մեծ մասը։

Խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Ելիզավետպոլի նահանգի վերոհիշյալ չորս գավառներից առանձնացվում է Սյունիքը (4500 կմ2)՝ որպես Հայկական ԽՍՀ մաս, իսկ մնացած ամբողջ Ղարաբաղը՝ մոտ 17000 կմ2, տրվում է Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Վերջինիս անցնում է նաև Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ («Հյուսիսային Արցախ-Գարդման»)՝ իր մեջ ներառելով հայկական մեծաքանակ բնակավայրեր։ Այս տարածքներում Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները պարտավորվում են ստեղծել ինքնավար մարզ, և դա իրականացնում են միայն 1923 թվականին։ Այդ ժամանակ Ղարաբաղում, ինչպես նաև Ելիզավետպոլի գավառի տարածքում բնակվում էր 157,8 հազար հայ։ Որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ՝ այս ամբողջ տարածքից առանձնացվում է միայն 4400 կմ2-ը՝ մնացած 12600 կմ2-ը, ինչպես և Ելիզավետպոլը թողնելով Ադրբեջանի ուղղակի հսկողության տակ։ 1926 թվականին անցկացվում է ԽՍՀՄ առաջին մարդահամարը, որի արդյունքների համաձայն ԼՂԻՄ-ում ապրում էր ընդամենը 125300 բնակիչ՝ մնացած արցախահայությունը արդեն ԼՂԻՄ տարածքից դուրս։ Գրանցված էր երկու քաղաք՝ Ստեփանակերտ և Շուշի (ընդհանուր՝ 8293 մարդ), և 310 գյուղ (ընդհանուր՝ 117007 մարդ)[13]։ Ժամանակակից Արցախի Հանրապետության տարածքում են ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլ նաև Խորհրդային Ադրբեջանի ևս 7 շրջաններ, որոնցից վեցի տարածքում (Քելբաջար, Լաչին, Կուբաթլու, Զանգելան, Ջաբրայիլ և Ֆիզուլի) 1926 թվականին եղել է 126797 բնակիչ, այդ թվում՝ քաղաքային 3595 (2 քաղաք՝ Լաչին և Ֆիզուլի), և գյուղական 123202 (778 գյուղ)։ Այդպիսով, ԼՂԻՄ-ում և ապագա ազատագրված տարածքներում 1926 թվականին եղել է հավասար բնակչություն, միասին՝ քառորդ միլիոն։

ԼՂԻՄ բնակչություն
Շրջաններ 1939[14][15] 1959[16][17] 1970[18][19] 1979[20][21] 1989[22][23]
Հադրութի շրջան Ընդամենը 27128 16808 15937 14479 14487
գ․ (1970` քտա․ ) Հադրութ 2408 1761 2082 2230 2614
այլ գյուղական 24720 15047 13855 12249 11873
Մարդակերտի շրջան Ընդամենը 40812 37734 44004 44075 47047
գ․ (1970` քտա․ ) Մարդակերտ 3721 3830 5683 6937 8325
քտա․ Մատաղիս 471 271
քտա․ Լենինավան 3905 3984 4644
այլ գյուղական 37091 33433 34145 33154 34078
Մարտունու շրջան Ընդամենը 32298 24841 26178 26779 28202
գ․ (1970` քտա․ ) Մարտունի 1906 2669 4654 5504 6998
քտա․ Կարմիր Շուկա 682 1081 1083 1061
այլ գյուղական 30392 21490 20443 20192 20143
Շուշիի շրջան Ընդամենը 10819 10626 13664 16813 20374
ք․ Շուշի 5424 6117 8693 11729 15039
Գյուղական 5395 4509 4971 5084 5335
Ստեփանակերտի շրջան1 Ընդամենը 39780 40397 50530 58755 77659
ք․ Ստեփանակերտ 10459 20333 30293 38980 56705
քտա․ Ասկերան 667 945 2024
Գյուղական 29321 20064 19570 18830 18930
ԼՂԻՄ Ընդամենը 150837 130406 150313 160901 187769
Քաղաքային 15883 27603 57329 71392 97410
Գյուղական 134954 102803 92984 89509 90359
Շահումյանի շրջան Ընդամենը 14032 16459 19599 19909 20825
գ․ (1979` քտա․ ) Շահումյան 2166 3381 3514 4166
գ․ (1979` քտա․ ) Վերին Շեն 4253 4871
այլ գյուղական 11866 16218 12142 11788
1 1970 թվականի մարդահամարում Ստեփանակերտն առանձնացված էր, իսկ մնացած տարածքները հայտնի էին որպես «Ասկերանի շրջան»
Ջումա մզկիթի արտաքին տեսք․ Աղդամի՝ դեռևս կանգուն կառույցներից մեկը

Խորհրդային տարիներին աճ գրանցվել է միայն 1926-1939 թվականներին, ավելին՝ քաղաք է վերադարձել հայ բնակչության մի մասը (1476 հայ և 3701 ադրբեջանցի)։ Հետագա 50 տարվա ընթացքում ԼՂԻՄ-ի հայ բնակչությունը գրեթե չի աճել․ 150837-ից դառնալով 187769՝ այն ներառել է ոչ թե 14100, այլ արդեն 40600 ադրբեջանցի։ Հակառակ դրան՝ խրախուսվել է ադրբեջանցիների ներհոսքը երկրամաս։ Ադրբեջանի կառավարությունն աստիճանաբար կրճատել է ներդրումների ծավալը ԼՂԻՄ-ում, և աշխատուժը ստիպված զանգվածաբար հեռացել է մարզից։ 1939 թվականին Ադրբեջանի քաղաքներում ու շրջաններում աշխատել են ավելի քան 52 հազար ղարաբաղցի հայ շինարարներ և բանվորներ (մարզի բնակչության շուրջ 1/3-ը)։ Միևնույն ժամանակ, 1940-1960-ական թվականներին Արցախի գյուղերից ֆաբրիկագործարանային ուսուցման ծրագրով հավաքագրել են հայ երիտասարդների և ուղարկել աշխատելու Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ։ 1945-1960 թվականներին մարզում ոչ միայն չեն կառուցվել նոր ֆաբրիկա, գործարան, մշակութային, կենցաղսպասարկման օբյեկտներ, այլև քանդվել, ոչնչացվել են եղած արտադրական կարողությունները, սոցիալ-տնտեսական ոլորտի հաստատությունները։ Արտադրական ձեռնարկությունները տեղաբաշխված էին հիմնականում Ստեփանակերտում և Շուշիում։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) ժամանակ մարզի բնակչության 35 %-ը (45 հազար մարդ) զորակոչվել է բանակ, 22 հազարը զոհվել է։ 1949 թվականին մարզից արտաքսել և Ալթայի երկրամաս (Ռուսաստան) են աքսորել հազարավոր հայ ընտանիքների։ 1959 թվականին հայ բնակչության թվաքանակը 1946 թվականի համեմատությամբ նվազել է 37 հազարով։ Կտրուկ փոխվել է նաև բնական աճի պատկերը․ եթե 1961 թվականին մարզում 1000 շնչի հաշվով ծնվել է 40,5 երեխա, բնական աճը կազմել է 33,3 մարդ, ապա 1986 թվականի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 16,2։ Ամբողջովին փոխվել է մարզի և հատկապես Շուշիի ժողովրդագրական պատկերը․ 1989 թվականին քաղաքում ոչ մի հայ չէր մնացել։ Հետագայում՝ 2002 թվականին արդեն, Հեյդար Ալիևը հարցազրույցում ասել էր. «Դրանով ես փորձեցի ավելացնել ադրբեջանցիների թիվը և կրճատել հայերի թիվը»[24][25]։

«Յոթ շրջանների» բնակչություն
Շրջաններ 1939[14][15] 1959[16][17] 1970[18][19] 1979[20][21] 1989[22][23]
Աղդամի շրջան Ընդամենը 60663 66868 93422 107902 131293
ք․ Աղդամ 10746 16061 21277 23559 28031
Գյուղական 49917 50807 72145 84343 103262
Զանգելանի շրջան Ընդամենը 21362 18857 28058 30251 32698
քտա․ (1979` ք․) Զանգելան 2980 4103 5164 6968
գ․ (1959` քտա․) Մինջևան 1103 3435 4530 4583 5506
Գյուղական 20259 12442 19425 20504 20224
Լաչինի շրջան Ընդամենը 20356 24734 35642 44577 47339
ք․ Լաչին 1063 2329 4990 6191 7829
Գյուղական 19293 22405 30652 38386 39510
Կուբաթլուի շրջան Ընդամենը 22026 19187 25748 26613 28110
գ․ (1970` քտա․) Կուբաթլու 1017 2669 3460 5508
Գյուղական 21009 19187 23079 23153 22602
Ջաբրայիլի շրջան Ընդամենը 23502 26377 37227 43184 49156
գ․ (1959` քտա․) Ջաբրայիլ 760 2916 3739 4796 6070
Գյուղական 22742 23461 33488 38388 43086
Քելբաջարի շրջան Ընդամենը 20931 22635 33487 40105 43713
գ․ (1970` քտա․) Քելբաջար 1089 4775 5670 7246
քտա․ Իստիսու 678 811 830
Գյուղական 19842 22635 28034 33624 35637
Ֆիզուլիի շրջան Ընդամենը 43487 48330 67397 76504 89417
ք․ Ֆիզուլի 5953 7597 11253 13201 17090
քտա․ Հորադիզ 2669 4561 5106 5689
Գյուղական 37534 38064 51583 58197 66638
«Յոթ շրջաններ» Ընդամենը 212327 226988 320981 369136 421726
Քաղաքային 21731 37987 62575 72541 90767
Գյուղական 190596 189001 258406 296595 330959

Աղյուսակներից երևում է, որ եթե ԼՂԻՄ-ի բնակչությունը ավելացել է հիմնականում ադրբեջանցիների հաշվին, ապա շրջակա յոթ շրջաններում բնակչությունը կրկնապատկվել է։ Այդպիսով, 1989 թվականին ԼՂԻՄ-ի տարածքում և շրջակա յոթ շրջաններում ադրբեջանցիների քանակը հասել էր 421726 մարդու։ Նրանցից 30 հազարը բնակվում էր Արցախի ազատագրած յոթ շրջաններից երկուսի՝ Աղդամի ու Ֆիզուլու, դեռ չազատագրված հատվածում։

ԼՂԻՄ (1926-1989) և Արցախի Հանրապետության ազգային կազմը (2005-2015)՝ համաձայն մարդահամարի[26][27][28]
Ազգություն 1926 1939 1959 1970 1979 1989 2005 2015[29]
Թիվ % Թիվ % Թիվ % Թիվ % Թիվ % Թիվ % Թիվ % Թիվ %
Հայեր 111,694 89.1 132,800 88.0 110,053 84.4 121,068 80.5 123,076 75.9 145,450 76.9 137,380 99.7 144,683 99.7
Ադրբեջանցիներ 12,592 10.0 14,053 9.3 17,995 13.8 27,179 18.1 37,264 23.0 40,688 21.5 6 0.0
Ռուսներ 596 0.5 3,174 2.1 1,790 1.4 1,310 0.9 1,265 0.8 1,922 1.0 171 0.1 238 0.1
Ուկրաինացիներ 436 0.3 193 0.1 140 0.1 416 0.2 21 0.0 26 0.0
Եզդիներ 16 0.0
Ասորիներ 16 0.0
Վրացիներ 15 0.0
Այլ ազգեր 416 0.3 374 0.2 568 0.4 563 0.4 436 0.3 609 0.3 159 0.1 59 0.0
Ընդհանուր ԼՂԻՄ 125,300 150,837 130,406 150,313 162,181 189,085 137,737 145,053

Արցախի Հանրապետության բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդահամարներ և այլ գրանցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան Մարտակերտից

Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ուներ 145,593 հայ (76,4%), ինչպես նաև 42,871 ադրբեջանցի (22,4%) բնակչություն[30]։ Մնացածների մեջ գերակշռում էին քրդերը, կային որոշ քանակությամբ ռուսներ, հույներ և ասորիներ։ Ադրբեջանական և քրդական բնակչության մեծ մասը՝ շուրջ 400 հազար մարդ, 1992-1993 թվականների պատերազմի ամենածանր տարիներին լքել է տարածաշրջանը։ Արցախում հիմնական լեզուն հայերենն է. սակայն, տեղացի հայերը խոսում են արցախյան բարբառով, որը տեղ-տեղ տարբերվում է հայերենից, քանի որ այն շերտավորված է ռուսերեն, թուրքերեն և պարսկերեն բառերով[31]։ Ավագ սերնդի մեծ մասը խոսում է նաև ադրբեջաներեն, տարածված է ռուսերենը։

Մինչև 2000 թվականը բնակչության տեղաշարժը եղել է զուտ բացասական[32]։ 2001 թվականին Արցախի բնակչությունը 95% հայ էր, մնացած ընդհանուր թվաքանակը `ասորիներ, հույներ և քրդեր։ 2007 թվականի մարտին տեղական կառավարությունը հայտարարեց, որ իր բնակչությունն աճել է ՝ կազմելով 138,000։ Ծնելիության տարեկան մակարդակը գրանցվել է տարեկան 2,200-2,300, 1999 թվականի գրեթե 1500-ի փոխարեն։ 2011 թվականին «Նոր Ադրբեջան» կուսակցության պաշտոնյաները ԵԱՀԿ էին ուղարկել մի նամակ, որում ասվում էր. «Անցյալ տարի հրապարակված ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը նաև ցույց է տալիս, որ շուրջ 15,000 հայ ապօրինի բնակություն է հաստատել Ադրբեջանի գրավյալ տարածքներում»[33]։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ զեկույցը, որը հրապարակվել է 2011 թվականի մարտին, ենթադրում է, որ ազատագրված տարածքներում հայերի կողմից վերահսկվող տարածքների բնակչությունը կազմում է 14000, և նշում, որ «էական աճ չի գրանցվել 2005 թվականից ի վեր[34]։

Բնակչություն ըստ տարիքային խմբի

Տարիքային խումբ Բնակչություն՝ հազարներով Քաղաքային Գյուղական Բնակչության տոկոս Քաղաքային բնակչության տոկոս Գյուղական բնակչության տոկոս
0-6 15.7 7.5 8.2 11.4 10.6 12.3
7-17 25.2 12.8 12.4 18.3 18.1 18.5
18-59 75.8 41.9 33.9 55.0 59.2 50.7
60+ 21.0 8.6 12.4 15.3 12.1 18.5

Բնակչություն ըստ շրջանի[35]

Բնակչություն՝ հազարներով 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2015
Ընդհանուր 134.4 135.7 136.6 137.0 137.2 137.7 137.7 148.9
Ստեփանակերտ 49.5 49.5 49.7 49.8 49.9 50.0 50.4 55.2
Մարտունու շրջան 22.8 22.9 23.0 23.0 23.0 23.2 23.1 24.3
Մարտակերտի շրջան 18.9 18.7 18.8 18.8 18.8 18.9 18.9 19.9
Ասկերանի շրջան 16.0 16.6 16.6 16.8 16.9 17.0 17.0 18.1
Հադրութի շրջան 11.4 11.4 11.8 11.9 11.9 12.0 12.4 13.6
Քաշաթաղի շրջան 9.8 10.0 10.0 9.9 9.8 9.7 8.6 9.3
Շուշիի շրջան 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.4 4.5 5.4
Շահումյանի շրջան 2.0 2.5 2.5 2.5 2.5 2.5 2.8 3.1

Քաղաքային բնակչություն ըստ շրջանի

Բնակչություն՝ հազարներով 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2015
Ընդհանուր 68.4 68.7 69.3 69.1 69.8 70.5 70.8 84.5
Ստեփանակերտ 49.5 49.5 49.7 49.8 49.9 50.0 50.4 55.2
Ասկերանի շրջան 2.3 2.1 2.0 1.9 2.0 2.0 2.1 2.3
Հադրութի շրջան 2.5 2.5 2.8 2.8 2.7 2.8 3.0 4.1
Մարտակերտի շրջան 3.8 3.8 3.8 3.8 4.0 4.2 3.8 4.6
Մարտունու շրջան 4.3 4.5 4.7 4.5 4.8 4.9 4.9 10.2
Շահումյանի շրջան 0.4 0.5 0.6 0.5 0.5 0.4 0.5 0.6
Շուշիի շրջան 2.7 2.9 3.0 3.1 3.1 3.3 3.3 4.2
Քաշաթաղի շրջան 2.9 2.9 2.7 2.7 2.8 2.9 2.7 3.3

Գյուղական բնակչություն ըստ շրջանի

Բնակչություն՝ հազարներով 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2015
Ընդհանուր 66.0 67.0 67.3 67.9 67.4 67.2 66.9 64.4
Ստեփանակերտ 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
Ասկերանի շրջան 13.7 14.5 14.6 14.9 14.9 15.0 14.9 15.8
Հադրութի շրջան 8.9 8.9 9.0 9.1 9.2 9.2 9.4 9.5
Մարտակերտի շրջան 15.1 14.9 15.0 15.0 14.8 14.7 15.1 15.3
Մարտունու շրջան 18.5 18.4 18.3 18.5 18.2 18.3 18.2 14.1
Շահումյանի շրջան 1.6 2.0 1.9 2.0 2.0 2.1 2.2 2.5
Շուշիի շրջան 1.3 1.2 1.2 1.2 1.3 1.1 1.2 1.2
Քաշաթաղի շրջան 6.9 7.1 7.3 7.2 7.0 6.8 5.9 6.0

Արցախի ազգային վիճակագրության տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Միջին բնակչություն[36] Կենդանի ծնունդներ Մահեր Բնական աճ Ընդհանուր ծնելիություն (1000 մարդու հաշվով) Ընդհանուր մահացություն (1000 մարդու հաշվով) Բնական աճ (1000 մարդու հաշվով) Մանկամահություն (1000 մարդու հաշվով) Տղամարդկանց կյանքի տևողություն Կանանց կյանքի տևողություն
1995 125,000 1,799 1,197 602 14.4 9.6 4.8
1996 123,000 1,964 1,323 641 15.9 10.7 5.2
1997 126,000 1,887 1,205 682 14.9 9.5 5.4
1998 130,000 1,897 1,207 690 14.6 9.3 5.3
1999 132,000 1,645 1,104 541 12.5 8.4 4.1
2000 134,000 2,222 1,185 1,037 16.6 8.9 7.7
2001 135,000 2,306 1,075 1,231 17.1 8.0 9.1
2002 136,000 2,190 1,242 948 16.1 9.1 7.0
2003 137,000 2,058 1,232 826 15.0 9.0 6.0
2004 137,000 2,095 1,306 789 15.3 9.5 5.8
2005 137,000 2,004 1,260 744 14.6 9.2 5.4
2006 138,000 2,102 1,235 867 15.3 9.0 6.3
2007 138,000 2,145 1,227 918 15.5 8.9 6.6
2008 139,000 2,418 1,317 1,101 17.4 9.5 7.9 13.6 70.0 76.3
2009 141,000 2,821 1,266 1,555 20.0 9.0 11.0 10.6 70.3 76.9
2010 143,000 2,694 1,341 1,353 18.8 9.3 9.5 12.6 71.2 76.5
2011 144,000 2,586 1,297 1,289 17.9 9.0 8.9 12.0 70.8 75.9
2012 146,000 2,500 1,232 1,268 17.0 8.4 8.6 7.6 71.8 77.4
2013 147,000 2,371 1,344 1,027 16.0 9.1 6.9 11.8 71.0 76.0
2014 148,000 2,428 1,309 1,119 16.3 8.8 7.5 8.6 71.6 76.8
2015 146,000 2,582 1,290 1,292 17.8 8.9 8.9 10.8 71.5 76.6
2016 145,000 2,471 1,222 1,249 16.9 8.4 8.5 12.5 71.3 77.4
2017 146,000 2,336 1,238 1,098 15.9 8.4 7.5 6.4 72.6 77.5

Քաղաքային բնակչության տվյալներ․

Տարի Ծնունդներ Մահեր Բնական աճ Ընդհանուր ծնելիություն (1000 մարդու հաշվով) Ընդհանուր մահացություն (1000 մարդու հաշվով) Բնական աճ (1000 մարդու հաշվով)
2000 1,158 566 592 16.9 8.3 8.7
2001 1,162 519 643 16.9 7.6 9.4
2002 1,120 539 581 16.2 7.8 8.4
2003 1,106 579 527 16.0 8.4 7.6
2004 1,235 662 573 17.7 9.5 8.2
2005 1,132 640 492 16.1 9.1 7.0
2006 1,202 605 597 17.0 8.6 8.4

Գյուղական բնակչության տվյալներ․

Տարի Ծնունդներ Մահեր Բնական աճ Ընդհանուր ծնելիություն (1000 մարդու հաշվով) Ընդհանուր մահացություն (1000 մարդու հաշվով) Բնական աճ (1000 մարդու հաշվով)
2000 1,064 619 445 16.1 9.4 6.7
2001 1,144 556 588 17.1 8.3 8.8
2002 1,070 703 367 15.9 10.4 5.5
2003 952 653 299 14.0 9.6 4.4
2004 860 644 216 12.8 9.6 3.2
2005 872 620 252 13.0 9.2 3.8
2006 900 630 270 13.5 9.4 4.0
Տեսարան Հադրութից․ Արցախի առավել փոքր բնակչությամբ քաղաքներից մեկը

Հանրապետության կարևոր առանձնահատկությունը 1987-2007 թվականներին մեկ անձից բաղկացած ընտանիքների թվի նվազումն էր[37]․ 1987 թվականին մարզում ընտանիքների 17.1% -ը բաղկացած էր 1 անձից, իսկ 2007-ին `միայն 15.1% -ը։ Բացի այդ, այս ժամանակահատվածում աճեց մի քանի սերունդների անձանցից ընտանիքների մասնաբաժինը․ 4 սերունդների ընտանիքների մասնաբաժինը 1987-2007 թվականներին աճել է `1.0-ից դառնալով 2.2%: Բազմազավակ ընտանիքների (որոնցում կա 4 կամ ավելի անչափահաս երեխա) մասնաբաժինը 7.3% -ից նվազել է 4.3%: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում նույնպես անզավակ ընտանիքների տեսակարար կշիռը նվազել է ՝ 46.3% -ից դառնալով 44.2%:

2010-ական թվականներին Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառած խառնաշփոթի պատճառով սիրիահայ մի քանի հարյուր քաղաքացի տեղափոխվել է Արցախի Հանրապետություն։ Այս փախստականներից շատերին կառավարությունը օգնություն է առաջարկում հողերի, բնակարանների, լրացուցիչ կրթական օգնության և այլ այնպիսի հիմունքների տեսքով, որոնք կօգնեն նրանց արագ ձուլվել և սկսել իրենց նոր կյանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լևոն Հայրապետյանի անունը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Bournoutian, George A. Armenians and Russia, 1626-1796: A Documentary Record. Costa Mesa, CA: Mazda Publishers, 2001, p. 120–21
  3. Цагарели А. А. Грамота и гругие исторические документы XVIII столетия, относяшиеся к Грузии, Том 1. СПб 1891, ц. 434-435. This book is available online from Google Books
  4. Bournoutian, George A. Armenians and Russia, 1626-1796: A Documentary Record. Costa Mesa, CA: Mazda Publishers, 2001, page 246
  5. S.M.Bronesvskiy. Historical Notes... St. Petersburg. 1996. Исторические выписки о сношениях России с Персиею, Грузиею и вообще с горскими народами, в Кавказе обитающими, со времён Ивана Васильевича доныне». СПб. 1996, секция "Карабаг"
  6. Ali Sinan Bilgili (2002). "Azerbaycan Türkmenleri Tarihi". 7 (Türkler ed.): 22–43.
  7. Nəcəfli, Tofiq (2010). Gəncə-Qarabağ əyalətinin icmal dəftəri [The Ottoman Short Register of Ganja-Karabakh eyalet, original text]. Bakı: Çaşıoğlu.
  8. Gəncə-Qarabağ vilayətinin müfəssəl dəftəri [Ottoman Survey Register of Ganja-Karabakh vilayet, Azeri translation)]. Baku: Şuşa. 2000.
  9. Yamskov, A. N. (22 June 2014). "Ethnic Conflict in the Transcausasus: The Case of Nagorno-Karabakh". Theory and Society (published October 1991). 20 (No. 5, Special Issue on Ethnic Conflict in the Soviet Union): 650 – via JSTOR. "The Azeri conception of Karabakh as an inseparable part of Azerbaijan is based on other considerations than the oblast's ethnic composition. The Armenians have resided in Karabakh for a long time, and they represented an absolute majority of its population at the time that the autonomous oblast was formed. However, for centuries the entire high mountain zone of this region belonged to the nomadic Turkic herdsmen, from whom the Khans of Karabakh were descended. Traditionally, these direct ancestors of the Azeris of the Agdamskii raion (and of the other raions between the mountains of Karabakh and the Kura and Araks Rivers) lived in Karabakh for the four or five warm months of the year, and spent the winter in the Mil'sko-Karabakh plains. The descendants of this nomadic herding population therefore claim a historic right to Karabakh and consider it as much their native land as that of the settled agricultural population that lived there year-round."
  10. Olcott, M.; Malashenko, M. (1998). "Традиционное землепользование кочевников исторического Карабаха и современный армяно-азербайджанский этнотерриториальный конфликт (Анатолий Ямсков)" [The Traditional Land-use of the Nomads of Historical Karabakh and the Modern Armenian-Azerbaijani Ethno-territorial Conflict (by Anatoly N. Yamskov)]. Фактор этноконфессиональной самобытности в постсоветском обществе [The Factor of Ethno-confessional Identity in the Post-Soviet Society]. Московский Центр Карнеги (The Moscow Center of Carnegie). pp. 179–180. ISBN 0-87003-140-6. "This seasonal coexistence in the mountains of historical Karabakh with a sedentary Armenian population and a nomadic Turkic one, as well as some Kurdish, completely assimilated by Azerbaijanis in the 19th-20th centuries, arose a long time ago, simultaneously with the great movement of nomadic pastoralists into the plains of Azerbaijan."
  11. «Ղարաբաղի նահանգի նկարագրությունը», Թիֆլիս, 1866, էջ 260
  12. Bournoutian, George A. A History of Qarabagh: An Annotated Translation of Mirza Jamal Javanshir Qarabaghi's Tarikh-E Qarabagh. Costa Mesa, CA: Mazda Publishers, 1994, page 18
  13. Всесоюзная перепись населения 1926 года.М.: Издание ЦСУ Союза ССР, 1928-29. Том 10. Стр. 2-3. Том 11. Стр. 2-3. Том 14.Стр.5. Том 15.Стр.6. Том 16. Стр.4. Всесоюзная перепись населения 1926 г. Белорусская, Украинская, Закавказская, Узбекская, Туркменская республики и их основные регионы. Населенные места. Наличное городское и сельское население.
  14. 14,0 14,1 Всесоюзная перепись населения 1939 г. Численность наличного населения СССР по районам и городам
  15. 15,0 15,1 Всесоюзная перепись населения 1939 г. Численность сельского населения СССР по районам, крупным селам и сельским населенным пунктам - районным центрам
  16. 16,0 16,1 Всесоюзная перепись населения 1959 г. Численность наличного населения городов и других поселений, районов, районных центров и крупных сельских населенных мест на 15 января 1959 года по регионам союзных республик (кроме РСФСР)
  17. 17,0 17,1 Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  18. 18,0 18,1 Численность наличного населения городов, поселков городского типа, районов и районных центров СССР по данным переписи на 15 января 1970 года по республикам, краям и областям (кроме РСФСР)
  19. 19,0 19,1 Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  20. 20,0 20,1 Всесоюзная перепись населения 1979 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краев, областей, районов, городских поселений, сел-райцентров и сельских поселений с населением свыше 5000 человек (кроме РСФСР)
  21. 21,0 21,1 Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  22. 22,0 22,1 Всесоюзная перепись населения 1989 г. Численность населения союзных республик СССР и их территориальных единиц по полу
  23. 23,0 23,1 Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  24. "Гейдар Алиев: 'Государство с оппозицией лучше'
  25. "Кто на стыке интересов? США, Россия и новая реальность на границе с Ираном". Regnum. April 4, 2006.
  26. «население азербайджана». www.ethno-kavkaz.narod.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  27. РГАЭ, ф. 1562, оп. 336, д. 999, 1244, 1565, 1566-д, 1567, 5925, 7879
  28. «2005 census of the Nagorno-Karabach Republic». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  29. Таблица 5.2-1 Население (городское, сельское) по национальности, полу (Russian). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. Human Rights Watch. Seven Years of Conflict in Nagorno-Karabakh. December 1994, p. xiii, ISBN 1-56432-142-8, citing: Natsional'nyi Sostav Naseleniya SSSR, po dannym Vsesoyuznyi Perepisi Naseleniya 1989 g., Moskva, "Finansy i Statistika"
  31. de Waal, Thomas (2003). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. New York: New York University Press. ISBN 0-8147-1945-7.
  32. Regnum News Agency. Nagorno Karabakh prime minister: We need to have at least 300,000 population
  33. https://www.rferl.org/a/azerbaijani_party_appeals_to_osce_about_armenian_resettlement/24104655.html
  34. "Azerbaijani Party Appeals To OSCE About Armenian Resettlement". RFERL. 2011-05-13. Retrieved 13 May 2011.
  35. Map of Provinces
  36. «The National Statistical Service of Nagorno-Karabach Republic». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  37. http://static.iea.ras.ru/neotlozhka/203-Ter-Sarkisyanz.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։