Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլ II ერეკლე II |
|
|
|
Մասնագիտություն՝
|
թագավոր
|
Դավանանք
|
Վրաց ուղղափառ եկեղեցի
|
Ծննդյան օր
|
նոյեմբերի 7 (18), 1720
|
Ծննդավայր
|
Թելավ, Վրաստան[1]
|
Վախճանի օր
|
հունվարի 11, 1798(1798-01-11) (77 տարեկան)
|
Վախճանի վայր
|
Թելավ, Վրաստան[1]
|
Թաղված
|
Սվետիցխովելի
|
Դինաստիա
|
Բագրատիոնիներ
|
Քաղաքացիություն
|
Քարթլի-Կախեթի թագավորություն և Կախեթի թագավորություն
|
Հայր
|
Թեյմուրազ II
|
Մայր
|
Թամար Բագրատիոնի
|
Ամուսին
|
Դարեջան Դադիանի և Աննա Աբաշիձե
|
Զավակներ
|
Վախթանգ Բատոնիշվիլի, Յուլոն Բագրատիոնի, Գեորգի XII, Ալեքսանդր Բագրատիոնի, Անտոն II, Փառնավազ, Էլենե Բատոնիշվիլի, Միրիան Բագրատիոնի, Վախթանգ, Մարիամ, Լևան, Անաստասիա, Քեթևան, Թեկլե և Thamar Bagrationi of Georgia?
|
|
Ինքնագիր
|
|
|
Պարգևներ
|
և
|
|
Հերակլ II (վրաց.՝ ერეკლე II, նոյեմբերի 7 (18), 1720, Թելավ, Վրաստան[1] - հունվարի 11, 1798(1798-01-11), Թելավ, Վրաստան[1]), Կախեթի մարզի (1744 թվականից), ապա՝ Քարթլի-Կախեթի (1762 թվականից) թագավոր Բագրատիոնիների դինաստիայից, Թեյմուրազ II-ի որդին։
Ծրագրել է Հայաստանի և Վրաստանի միավորմամբ ստեղծել քրիստոնեական ուժեղ պետություն։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հովսեփ Արղությանը, Հովհաննես Լազարյանը և ուրիշները կապեր են հաստատել Հերակլ II-ի հետ և առաջադրել հայ-վրացական պետություն ստեղծելու նախագծեր։ Այդ ծրագիրը չի իրականացել Վրաստանի ավատատիրական ներքին երկպառակությունների և արտաքին անբարենպաստ քաղաքական վիճակի պատճառով։
Դեռ արքայազն ժամանակ մասնակցել է թուրքերի դեմ պատերազմին (1743-1746), ապա նաև՝ ղեկավարել է Աղա Մոհամմադ խանի դեմ վրաց ժողովրդի ազատագրական պայքարը։
1783 թվականին Հերակլ II կնքել է Գեորգիևսկի (քաղաք Հյուսիսային Կովկասում) դաշինք-պայմանագիրը, որով ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Նրա օրոք հիմնվել են պետական դպրոցներ և ճեմարաններ (Թիֆլիսում՝ 1756 թվականին, Թելավում՝ 1782 թվականին)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 375)։
|