Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստիդես Աթենացի (2-րդ դար, Աթենք, Achaea, Հին Հռոմ - 134, Աթենք, Achaea, Հին Հռոմ), II դարի հույն քրիստոնյա հեղինակ։ Նրա «Ջատագովություն» երկը տվյալ ժանրին պատկանող մեզ հասած ամբողջական հնագույն ստեղծագործությունն է։ Գրվել է շուրջ 140 թ. և հասցեագրված է Ադրիանոս Անտոնինոս Պիոս կայսեր։ Արիստիդեսի «Ջատագովությունը» լայնորեն ընթերցվում էր II-VI դդ. ընթացքում։ Մինչև 19-րդ դարի վերջերը համարվում էր կորած։ 1878 թ. Վենետիկի Սուրբ Ղազարի Մխիթարյան հայրերը X դարի հայկական մի ձեռագրում հայտնաբերեցին և հրատարակեցին «Ջատագովության» հայերեն թարգմանության մի հատված։ 1889 թ, Սինայի Ս. Կատարինե վանքում գտնվեց երկի ամբողջական տեքստը՝ ասորերեն թարգմանությամբ։
Արիստիդեսը, ըստ աստծուն ըմբռնելու ձևի, մարդկանց բաժանում է հետևյալ խմբերի.
- բարբարոսներ, որոնք երկրպագում են բնության տարրերին
- հեթանոսներ, որոնք երկրպագում են չաստվածներին
- հրեաներ, որոնք իրենց միաստվածային կրոնով մյուս ազգերից ավելի մոտեցան ճշմարտությանը, որը, սակայն հետագայում խեղաթյուրեցին։
- Քրիստոնյաներ, որոնք սերում են Հիսուս Քրիստոսից ունեն աստծո մասին ամենաճիշտ գաղափարը, տարբերվում են մյուսներից իրենց բարոյական բարձրությամբ, մարդասիրական և միշտ պատրաստ են զոհվելու Քրիստոսի համար։ Հետևաբար նրանց նկատմամբ կիրառվող հալածանքները բոլորովին անարդարացի են։
Հայկական ձեռագրերում Արիստիդեսի անունով կան մի ճառ և մի հատված։ Երկուսն էլ անվավեր են։
- Եզնիկ Ծ. Վարդա��ետ, Հայրաբանություն, Ա, Էջմիածին, 1996։
- Saint Aristides the Athenian's Apology and Saint Athenagoras the Athenian Philosopher's Plea for the Christians, translated from Greek into Georgian, submitted with introduction and comments by a monk Ekvtime Krupitski, Tbilisi Theological Academy, Tsalka, Sameba village, Cross Monastery, "Sulieri Venakhi" Publishers, Tbilisi, 2024, ISBN 978-9941-9676-2-7
|
---|
| Առաքելական հայրեր և ջատագովներ | |
---|
| Հունական հայրաբանություն | |
---|
| Լատինական հայրաբանություն | |
---|
| Արևելյան աստվածաբանություն | |
---|
| Հայոց վարդապետներ և հայրեր | |
---|
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|