Jump to content

Աննա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Գաբրիելյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1941(1941-12-03)[1] (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ՀայրԳուրգեն Գաբրիելյան

Աննա Գուրգենի Գաբրիելյան (դեկտեմբերի 3, 1941(1941-12-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մոլեկուլային կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1999 թ.): Գուրգեն Գաբրիելյանի դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գաբրիելյանը ծնվել է 1941 թվականին Երևանում դերասան Գուրգեն Գաբրիելյանի ընտանիքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1966-2002 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, 1981-1990 թվականներին՝ մոլեկուլային կենսաֆիզիկայի խմբի, 1990-2002 թվականներին՝ նուկլեինաթթուների լաբորատորիայի վարիչ, 2002 թվականից՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1966-1986 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում։

Աշխատանքները վերաբերում են նուկլեինաթթուների կոնֆորմացիաների վրա միջավայրի, լիգանդների, սպիտակուցների ազդեցությանը փորձանոթային (in vitro) պայմաններում։ Ուսումնասիրել է խիտ աղային լուծույթներում երկպարույր ԴՆԹ-ի մոլեկուլների արտասովոր հատկությունները՝ «անիոնային էֆեկտը», նաև ԴՆԹ-ի եռապարույր ձևի հատկությունները և այն կազմավորող օլիգոնուկ-լեոտիդների կայունացման ուղիները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1912
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.