Անգելա Հիտլեր
Անգելա Հիտլեր գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch[1], գերմ.՝ Angela Franziska Johanna Putuclu[1] և գերմ.՝ Angela Franziska Johanna Raubal[1] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1883[2] |
Ծննդավայր | Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1949[2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ավստրիա, Նացիստական Գերմանիա և Ցիսլեյտանիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Մարտին Հայնրիխ Համիցշ[1] |
Ծնողներ | հայր՝ Ալոիս Հիտլեր, մայր՝ Ֆրանցիսկա Մատցելսբերգեր[3] |
Երեխաներ | ��եո Ռուդոլֆ Ռաուբալ, Անգելիկա Ռաուբալ և Էլֆրիդա Հոխեգեր |
Angela Hitler Վիքիպահեստում |
Անգելա Ֆրանցիսկա Յոհանա Համիթց (գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch, հուլիսի 28, 1883[2], Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] - հոկտեմբերի 30, 1949[2], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ի ծնե` Անգելա Հիտլեր (գերմ.՝ Agela Hitler), առաջին ամուսնու ազգանունով` Ռաուբալ (գերմ.՝ Raubal):
Ադոլֆ Հիտլերի ավագ քույրը հոր կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգելա Հիտլերը ծնվել է Բրաունաու ամ Ինում, Ավստրիայում, Հիտլերի հոր և նրա երկրորդ կնոջ երկրորդ երեխան է։ Նրա մայրը մահացել է հաջորդ տարի։ Նա և իր փոքր եղբայրը` Ալոիս Հիտլեր կրտսերը դաստիարակվել են հոր և նրա երրորդ կնոջ, Ադոլֆ Հիտլերի մոր` Կլարայի կողմից։ Հոր կողմից հարազատ նրա եղբայրը` Ադոլֆ Հիտլերը ծնվել է վեց տարի հետո, և նրանք շատ մտերիմ են եղել։ Անգելան հոր և խորթ մոր մահից հետո (1903 և 1907 թվականներ) ստացել է ոչ մեծ ժառանգություն։ 1903 թվականին սեպտեմբերի 14-ին[4][5] նա ամուսնացել է հարկային կրտսեր տեսուչ Լեո Ռաուբալի (գերմ.՝ Leo Raubal) հետ Նրանք 1906 թվականի հոկտեմբերի 12-ին որդի են ունեցել` Լեոն։ 1908 թվականի հունիսի 4-ին ծնվել է նրանց ավագ դուստրը` Գելին, իսկ 1910 թվականի հունվարի 10-ին` կրտսեր դուստրը` Էլֆրիդան։ Արդյունքում Անգելան տեղափոխվել է Վիենա և Առաջին համաշխարհային պատերազմից հետո մենեջեր է աշխատել Mensa ակադեմիայում։ 10 տարի Անգելան տեղեկություններ չի ունեցել Ադոլֆի մասին, նրա հետ կապ է հաստատել 1919 թվականին։ 1928 թվականին նա և Գելին տեղափոխվել են Բերգհոֆ, Հիտլերի նստավայր, որտեղ դարձել է նրա տնային գործերի կառավարիչը։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Հիտլերը սեռական հարաբերություններ է ունեցել նրա դստեր` Գելիի հետ, ով ինքնասպանություն է գործել 1931 թվականին։ Միևնույն ժամանակ, Անգելան չէր քաջալերում Հիտլերի հարաբերությունները Եվա Բրաունի հետ և ի վերջո նա լքում է Բերխտեսգադենն ու տեղափոխվում Դրեզդեն։ Սակայն 1935 թվականին Հիտլերը նրան 24 ժամ է տալիս` ճամպրուկը հավաքելու համար` մեղադրելով քրոջն այն բանի համար, որ նա օգնել է Գերինգին Բերխտեսգադենում հողակտոր ձեռք բերելու հարցում։ Հիտլերը հարաբերությունները խզել է քրոջ հետ և անգամ չի մասնակցել նրա երկրորդ հարսանիքին։ 1936 թվականի հունվարի 20-ին նա ամուսնացել է գերմանացի ճարտարապետ, Դրեզդենի պետական շինարարական դպրոցի տնօրեն Մարտին Համիթչի (գերմ.՝ Martin Hammitzsch) հետ։ Հետագայում Հիտլերը վերականգնել է նրա հետ հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և Անգելան նրա միջնորդն էր նրա ու ընտանիքի այն անդամների միջև, ում հետ Հիտլերը չէր ցանկանում շփվել։ 1941 թվականին Անգելան վաճառել է իր հիշողությունները Հիտլեի մասին։ 1945 թվականի գարնանը, օդային զանգվածային հարձակման արդյունքում Դրեզդենի ավերումից հետո Հիտլերը տեղափոխում է Անգելային Բերխտեսգադեն, որպեսզի բացառի նրա առևանգումը խորհրդային զորքերի կողմից։ Բացի այդ, նա Անգելային ու մյուս քրոջ` Պաուլային տրամադրում է 100.000 ռայխսմարկ։ Իր կտակում Հիտլերն ամենամսյա 1000 ռայխսմարկ թոշակ է նշանակել քրոջ համար։ Անգելան եղբոր մասին բարձր է արտահայտվել անգամ պատերազմից հետո և հայտարարել է, թե ո՛չ իր եղբայրը, ո՛չ ինքը որևէ տեղեկություն չեն ունեցել հոլոքոստի մասին։ Նա հայտարարել է, որ եթե Ադոլֆն իմանար, թե ինչ է կատարվել նացիստական համակենտրոնացման ճամբարներում, նա կդադարեցներ այդ ամենը։ Անգելան մահացել է ինսուլտից։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեո Ռուդոլֆ Ռաուբալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգելայի ավագ որդին, առաջին ամուսնությունից (1906 թվական, հոկտեմբերի 12-1977 թվական, օգոստոսի 18)։ Ադոլֆ Հիտլերի սիրելի զարմիկն էր։ Երբ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ լեյտենանտ սակրավոր Լեոն վիրավորվում է և գերի է ընկնում, Հիտլերը, հակառակ իր սկզբունքներին, պատրաստ էր նրան փոխանակել Ստալինի որդու` Յակովի հետ։ Ստալինը, սակայն, չի համաձայնում։ Լեոն Մոսկվայի բանտում է եղել մինչև 1955 թվականի սեպտեմբերի 28-ը։ Դրանից հետո նա վերադարձել է Ավստրիա։ Նա ապրել և աշխատել է Լինցում որպես քիմիայի ուսուցիչ։ Մահացել է արձակուրդի ժամանակ, Իսպանիայում։ Թաղված է Լինցում։
Գելի Ռաուբել
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգելայի ավագ դուստրն է (04.01.1908-18.09.1931): Ըստ որոշ աղբյուրների, եղել է Ադոլֆ Հիտլերի սիրուհին։
Էլֆրիդա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլֆրիդա Մարիա (10.01.1910-24.09.1993), ամուսնու ազգանունով` Էլֆրիդա Մարիա Խոխեգեր։ Էլֆրիդան ամուսնացել է գերմանացի իրավաբան դոկտոր Էրնստ Խոխեգերի հետ 1937 թվականի հունիսի 27-ին, Դյուսելդորֆում, ունեցել է մեկ դուստր` Անգելան[6][7][8] և մեկ որդի` Հայներ (ծնվել է 1945 թվականին)[9]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվականին ֆրանսիական L'as des as կատակերգությունում Անգելա Հիտլերը ներկայացված է որպես Հիտլերի տնային գործերի կառավարիչ։
- 2003 թվականին «Hitler: The Rise of Evil» սերիալում նրա դերը խաղում է դերասանուհի Ջուլի Էնն Հասեթը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- De jeugd van Adolf Hitler 1889—1907 en zijn familie en voorouders by Marc Vermeeren. Soesterberg, 2007, 420 blz. Uitgeverij Aspekt, ISBN 90-5911-606-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Deutsche Nationalbibliothek Record #1107194571 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Mayr W. Der Führer, mein Onkel (գերմ.): Etliche Verwandte Hitlers wurden nach Kriegsende in die Sowjetunion verschleppt. Nur einer aus der Sippe überlebte und kehrte nach Österreich zurück // Der Spiegel — Spiegel-Verlag, 2001. — Iss. 1. — S. 115—117. — ISSN 0038-7452; 2195-1349
- ↑ Милан Hauner. «Гитлер: хронология его жизни и времени». 1983. Macmillan. Лондон. ISBN 0-333-30983-9
- ↑ Вольфганг Zdral. Die Гитлера. Campus Verlag GmbH. ISBN 3-593-37457-9. стр. 104
- ↑ Schaub, Julius; Olaf Rose (2005). Julius Schaub, in Hitlers Schatten: Erinnerungen und Aufzeichnungen des Chefadjutanten 1925—1945. Druffel & Vowinckel-Verlag. pp. 421. ISBN 3-8061-1164-2
- ↑ Zdral, Wolfgang (2005). Die Hitlers. Campus Verlag GmbH. pp. 237. ISBN 3-593-37457-9
- ↑ Läpple, Alfred (2003). Paula Hitler: die unbekannte Schwester Zeitgeschichte (Druffel Verlag). Druffel. pp. 174
- ↑ Joachimsthaler, Anton. Hitlers Liste: Ein Dokument Personlicher Beziehungen. Herbig. pp. 271. ISBN 3-7766-2328-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելա Հիտլեր» հոդվածին։ |
|