Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում, Վան քաղաքից 6 կմ հարավ-արևելք, Խոշաբ գետի աջ ափին՝ շրջապատված մրգատու այգիներով։
XIX դարի վերջերին ուներ 80 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Անգի բնակիչները մասնակցել են Վանի 1915 թվականի հերոսական պաշտպանությանը։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասն ապաստանել Արևելյան Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 378)։
|