Jump to content

Ալ-Ակսայի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Ակսայի ապստամբություն
Ալ-Ակսայի ինտիֆադա
Արաբա-իսրայելական հակամարտություն

Թվական Սեպտեմբերի 27, 2000թ. - 2005թ.-ի սկիզբ[1]
Վայր Իսրայել
Հորդանան գետի արևմտյան ափ
Գազայի հատված
Պատճառ Տես «Կարծիքներ Ինտիֆադայի սկսման պատճառների մասին» բաժինը
Արդյունք * Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափում վերահսկողության հաստատում
Հակառակորդներ
Իսրայել Իսրայել ՊԱԿ

Ալ-Ակսայի ապստամբություն (նաև՝ Ալ-Ակսայի ինտիֆադա, արաբ․՝ انتفاضة الأقصى‎‎; եբրայերեն՝ אינתיפאדת אל-אקצה‎), պաղեստինցինցի արաբների զինված ապստամբություն ընդդեմ իսրայելական իշխանությունների Հորդանան գետի ա��ևմտյան ափին և Գազայի հատվածում։ Հայտնի է նաև «Պաղեստինյան երկրորդ ինտիֆադա» անվանումով որպես առաջին ինտիֆադայի շարունակություն, որը սկսվել էր 1987 թվականին և ավարտվել 1993 թվականի օգոստոսին Օսլոյի համաձայնագրի կնքումով ու 1994 թվականին Պաղեստինյան ինքնավարության ստեղծումով։

Ապստամբությունը սկսվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին և արտահայտվել Արաբա-իսրայելական հակամարտությամբ։ «Ինտիֆադա» բառը արաբերենից բառացի թարգմանած նշանակում է «ցնցում»։ «Ալ-Ակսա» արտահայտությունը 13-րդ դարում Երուսաղեմի Տաճարի լեռան վրա կառուցված հայտնի մզկիթի անվանումն է։ Այդ տարածքը սրբազան է համարվում հուդայականությունում և սրբությամբ երրորդը իսլամում։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Իսրայելի և Պաղեստինի ազատության կազմակերպության միջև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կնքվեց խաղաղության համաձայնագիր, որի արդյունքում Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում ձևավորվեց Պաղեստինյան ազգային վարչություն (ՊԱՎ)։ Համաձայնագրով պարտականություններ ստանձնեց նաև ՊԱՎ-ն, համաձայն որի՝ վերջինս պետք է միջոցներ ձեռնարկեր Իսրայելի դեմ զինված հարձակումները կանխելու ուղղությամբ[2][3]

Համաձայնագրի կնքումը պետք է վերջակետ դներ առաջին ինտիֆադային։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ ենթադրվում էր, որ հաջորդ 5 տարում պետք է վերջնականապես լուծվի Արաբա-իսրայելական հակամարտությունը։ Սակայն պայմանագիրը այդպես էլ իրականություն չդարձավ[3]։

Քեմփ Դեյվիդի գագաթնաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահի Քեմփ Դեյվիդ ամառանոցում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքի և Պաղեստինյան ազգային վարչության ներկայացուցիչ Յասեր Արաֆաթի միջև տեղի ունեցան բանակցություններ։ Հանդիպման նպատակն էր անկախ Պաղեստին պետության ստեղծման և արաբա-իսրայելական հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ համաձայնագրի կնքումը։

Բանակցությունների ընթացքում հակամարտող կողմերը չկարողացան հաղթահարել Արևելյան Երուսաղեմի իրավական կարգավիճակի, պաղեստինցի գաղթականների և մի շարք այլ հարցերի շուրջ հակասությունները։ Վերջնական համաձայնագիրը այդպես էլ չկընքվեց։ Բանակցությունների ձախողման համար կողմերը՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն մի կողմից, ՊԱՎ-ը մյուս կողմից մեղադրեցին միմյանց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]