Ալի Ահմեդով
Ալի Ահմեդով ադրբ.՝ Əhmədov Əli Cavad oğlu | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Դարա, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Բաքվի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր և Deputy Prime Minister? |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան |
Պարգևներ և մրցանակներ | |
Əli Əhmədov Վիքիպահեստում |
Ալի Ջավադ օկլի Ահմեդով (ադրբ.՝ Əhmədov Əli Cavad oğlu, հունվարի 27, 1953, Դարա, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ, «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ[1], փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր;
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Ահմեդովը ծնվել է 1953 թվականի հունվարի 27-ին ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Դարա գյուղում։ Ավարտել է Մոսկվայի պատմության և արխիվների պետական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1975 թվականին աշխատել է արխիվների կառավարումում որպես գլխավոր գիտաշխատող։ Նա եղել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական գիտական արխիվի պետ։ 1980 թվականից աշխատել է Ադրբեջանի պետական համալսարանում `որպես լաբորանտ, ուսուցիչ, ավագ դասախոս, դոցենտ, ամբիոնի վարիչ։
1997 թվականից աշխատել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչության պետի տեղակալ։ 1999-2000 թվականնե��ին եղել է Խաթայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար։
1999 թվականին, «Նոր Ադրբեջան» կուսակցության I համագումարում ընտրվել է կուսակցության գործադիր քարտուղար։ 2005 թվականին կուսակցության 3-րդ և 2013 թվականին 5-րդ համագումարներում ընտրվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալ։ 2000 թվականին եղել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատգամավոր[2]։
2013 թվականի հոկտեմբերի 22-ից Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետն է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նոր Ադրբեջան
- ↑ Ադրբեջանի Ազգային ժողով
- ↑ «e-qanun.az». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.