Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր I-ի երկիր, Անտարկտիկայի խոշորագույն կղզին: Ընկած է Բելինգսհաուզենի ծովում՝ Փալմերի երկրից դեպի արևմուտք: Արևմտյան ափը մասամբ շրջապատված է Ուիլքինսի նեղուցով (Wilkins Sound)[1]: Զբաղեցնում է շուրջ 43 250 քառակուսի կիլոմետր տարածք: Երկարությունը հյուսիս-հարավ ուղղությամբ մոտ 390 կմ է, լայնությունը հյուսիսում՝ 80 կմ, հարավում՝ 240 կմ[2]: Մեծությամբ երկրորդ անմարդաբնակ կղզին է աշխարհում՝ Դևոն կղզուց հետո: Ներքին մասը բարձրադիր սառցային սարավանդ է (Ստիվենսոն լ., 2987 մ)։ Հայտնագործել է Ֆ. Ֆ. Բելինգսհաուզենի և Մ. Պ. Լազարևի արշավախումբը (1821)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 153)։
|