Jump to content

Ագամեդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագամեդե
Վունարոս բլուրը՝ հին Ագամեդեի գտնվելու վայրը
Տեսակհունական դիցաբանության կերպարների դաս

Ագամեդե (հին հունարեն ՝ Ἀγαμήδη,/ˌæɡəˈmdi/, բառացի թարգմանությամբ՝ «շատ խորամանկ»)[1], անուն, որը կրել են հունական դիցաբանության երկու տարբեր կանայք[2]։

  • Ըստ Հոմերոսի, Ագամեդեն հույն բժշկուհի էր, որը տիրապետում է երկրի վրա աճող բոլոր բույսերի բուժիչ հատկություններին[3]: Էլիդայի արքայադուստրն է՝ Ավգիաս թագավորի ավագ դուստրը[4]։ Ագամեդեն ամուսնացած էր Մուլիոսի հետ, որը մահացել է Նեստորի ձեռքով Էլիդի և Պիլոսի պատերազմի ժամանակ[5]։ Հիգինոսը նշում է, որ նա ունեցել է երկու որդի՝ Ակտորը և Դիկտիսը, որոնց հայրն էր Պոսեյդոնը[6]։ Պրոպերցիոսն ու Թեոկրիտոսը Ագամեդեին անվանել են Պերիմեդե[7]։ Հելլենիստական շրջանում (մ.թ.ա. 4-ից 1-ին դարեր) Ագամեդեն սկսել է ընկալվել որպես կախարդուհի, ինչպես Կիրկեն կամ Մեդեան[8]։
  • Մեկ այլ Ագամեդե եղել է Լեսբոսի արքայադուստր, Մակար թագավորի դուստրը[9]։ Հավանական է, որ նա եղել է Մետիմնայի[10], Միտիլենեի[11], Անտիսսայի[12], Արիսբեի[13] և Իսսայի քույրը[14], որոնց անուններով կոչվել են Լեսբոսի քաղաքները։ Նրա հնարավոր եղբայրներն էին Կիդրոլայոսը, Նեանդրոսը, Լևկիպպոսը[15] և Էրեսոնը[16]։ Ընդունված է համարել, որ Լեսբոսի Ագամեդե քաղաքը անվանակոչվել է նրա պատվին[5][9]։ Այդ քաղաքը Պլինիոսի ժամանակներում արդեն անհետացել էր[17][18]։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հին Ագամեդեի ավերակները գտնվում են Փիրայի հյուսիսում՝ Վունարոս բլրից մոտ 3 կմ հեռավորության վրա[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Robert Graves|Graves, Robert (2017). The Greek Myths - The Complete and Definitive Edition. Penguin Books Limited. էջ 543. ISBN 9780241983386.
  2. Bell, Robert E. (1991). Women of Classical Mythology: A Biographical Dictionary. ABC-CLIO. էջ 14. ISBN 9780874365818.
  3. Homer, Iliad 11.740
  4. Ogilvie, Marilyn; Harvey (2000). The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to Mid-20th Century. Vol. 1. Routledge. էջ 23-24. ISBN 0-415-92040-X. «agamede.»
  5. 5,0 5,1 Schmitz, Leonhard (1870). «Agamede (1) and (2)». In Smith, William (ed.). Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Vol. 1. Boston. էջ 57.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Hyginus, Fabulae 157
  7. Propertius, Elegies 2.4; Theocritus, Idylls 2.10
  8. Dickie, Matthew (2004). Magic and Magicians in the Greco-Roman World. Routledge. էջ 23. ISBN 0-415-31129-2.
  9. 9,0 9,1 Stephanus of Byzantium, s.v. Agamede (Ἀγαμήδη)
  10. Diodorus Siculus, 5.81.6
  11. Stephanus of Byzantium, s.v. Mytilēnē (Μυτιλήνη)
  12. Stephanus of Byzantium, s.v. Antissa (Ἄντισσα)
  13. Stephanus of Byzantium, s.v. Arisbe (Ἀρίσβη)
  14. Stephanus of Byzantium, s.v. Issa
  15. Diodorus Siculus, 5.81.8
  16. Stephanus of Byzantium, s.v. Eresos (Ἔρεσος)
  17. Pliny the Elder, Naturalis Historia 5.29
  18. Cramer, John Anthony (1832). A Geographical and Historical Description of Asia Minor. The University Press. էջ 163. «agamede.»
  19. Harissis H.V et al. article in Greek in Lesviaka, 19;195-212, Mytilene 2002. https://www.academia.edu/1937262/The_discovery_of_ancient_Agamede_near_Pyrrha_on_Lesbos_island_in_Greek_

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]