Քարաբակ
Գյուղ | ||
---|---|---|
Քարաբակ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Արախիշ (համայնք, Քաշաթաղի շրջան) | Արախիշ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քարաբակ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Արախիշ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վայկունիք գավառում։ Բնակավայրը տեղակայված է Շալվա գետի Րախիշ (Ղորչու) վտակի ձախափնյա անտառապատ ձորալանջին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-19-րդ դարերում Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են, ինչն էլ պատճառ դարձավ Քարաբակի և մոտակա գյուղերի պատմական հ��տքի վերացման համար[2]։
19-րդ դարի սկզբին լքված գյուղում քրդական մի քանի ընտանիքներ հաստատվեցին։ Բնակավայրը նրանք անվանեցին Ղարաբեկլու։ Տասնամյակների ընթացքում թրքախոս քրդերը հիմնովին ավերել են հայկական պատմամշակութային արժեքները։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո այս տարածքները բռնակցվում է ԱԽՍՀ-ին[2]։
Քարաբակը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմում[2]։
1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շնորհիվ գյուղը ազատագրվեց և ստացավ Քարաբակ անունը։
1998 թվականին այստեղ հաստատվեցին ՀՀ բնակավայրերից մի քանի վերաբնակիչներ[2]։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարաբակում 2010 թվականին կար 4 մարդ։ 2014 թվականին Քարաբակ գյուղը բնակչություն չուներ[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 8 | 7 | 4 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 627–628.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 335.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.