Կումայրի (գյուղ, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կումայրի (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Կումայրի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Կումայրի (համայնք, Քաշաթաղի շրջան) | Կումայրի համայնք | |
Այլ անվանումներ | Գիլիջան | |
Մակերես | 2557,0 կմ² | |
Բնակչություն | 70 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կումայրի, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 83 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի աջ ափին։
Շիրակ գյուղի հետ միասին կազմում է Կումայրի համայնքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում[2]։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի և Որոտան գետերի միախառնման հատվածից ներքև՝ աջափնյա բլրապատ հարթավայրում։ Գյուղը տեղակայված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից` 135 կմ հեռավորության վրա։
Գյուղը հարթավայրային է, ունի 2557,0 հա տարածք, որից 2242,6 հա գյուղատնտեսական նշանակության։ Կումայրի համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 2 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական այդ բնակավայրը Ղևոնդ Ալիշանը անվանել է Խալիճան, որտեղ շարունակվում էին պահպանվել իշխանական գերեզմանոցների և դղյակների մնացորդները[2]։
18-րդ դարի երկրորդ կեսին տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են՝ Ղարաբաղի խաների և քուրդ ցեղապետերի ճնշման տակ։ Այս ամենը նույնպես պատճառ դարձավ, որ տվյալ տարածքի գյուղերի, այդ թվում Խալիճանի պատմական անցյալի մանր[2] ամասները մոռացության մատնվեն[2]։
Հայկական բնակավայրում հաստատված եկվորները գյուղը անվանափոխել և դարձրել էին Գիլիջան։ Մի քանի տասնամյակի ընթացքում քոչվորները հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Առ այսօր մնացել են դրանց փշրանքները։
Ադրբեջանում Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ 1923 թվականին Գիլիջանը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Ղուբաթլիի շրջանի կազմում։ Ադրբեջանում Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ 1993 թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղն ազատագրվեց[2]։
1997 թվականին սկսվեց գյուղի վերաբնակեցման գործընթացը։ Այստեղ հաստատվել էին ՀՀ բնակավայրերից, մասնավորապես Շիրակի մարզից, մի քանի ընտանիքներ։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կումայրի համայնքի մեջ ընդգրկված է Շիրակ գյուղը, որտեղ բնակվում էր 55 մարդ, կա 12 տնտեսություն։
Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 91 մարդ էր։ Զբաղվում էին երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ուներ միջնակարգ դպրոց, բուժկետ։
2015 թվականին Համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 70 մարդ, կար 14 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 52 | 50 | 52 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը էլեկրաֆիկացված էր։ Բնակչությանը հասանելի էին բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները, հեռուստատեսությունը։ Համայնքն ուներ բուժկետ, դպրոց, գյուղապետարան։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 70 աշակերտներ[5]։ Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են եղել Ա․ Սարգսյանը, Օ․ Նազարյանը, Հ․ Կատայանը։ Բնակավայրն ունի խմելու ջուր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 90–93.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 356.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |