Արախիշ (համայնք, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արախիշ (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Արախիշ գյուղ, Աղբրաձոր գյուղ, Գահանիստ գյուղ, Հայթաղ գյուղ, Մովսեսաշեն գյուղ, Վազգենաշեն գյուղ, Քարաբակ գյուղ, |
Վարչկենտրոն | Արախիշ գյուղ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 73 |
Տարածք | 12607,5 հա |
Ժամային գոտի | +4 |
Արախիշ, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևելակենտրոնական մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 12607,5 հա է, որից 5729,4 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Շալվա գետի վտակը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 53 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 103 կմ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արախիշ համայնքի տարածքում առկա էին բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[2]։
Արախիշում են գտնվում 1246 թվականին կառուցված «Զորախաչ» կոչվող եկեղեցին, 12-ից 13-րդ դարերով թվագրվող Արախիշի եկեղեցին, 9-ից 17-րդ դարերով թվագրվող երկու առանձին գերեզմանոցները, 16-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարը, 9-ից 11-րդ դարերով թվագրվող խաչքարը, 17-րդ դարով թվագրվող երկու տապանաքարերը, 1295 թվականով թվագրվող տապանաքարը, 15-ից 16-րդ դարերով թվագրվող ժայռախաչը[2]։
Վազգենաշեն գյուղում են գտնվում 15-ից 16-րդ դարերով թվագրվող խաչքարերով գերեզմանոցը, 15-ից 16-րդ դարերով թվագրվող 13 խաչքարերը, 15-ից 16-րդ դարերով թվագրվող եկեղեցին, 15-ից 16-րդ դարերով թվագրվող «Վազգենաշեն» անունով ժայռախաչը, 17-ից 18-րդ դարերով թվագրվող «Կոտրած» անունով կամուրջը[2]։
Աղբրաձոր գյուղում են գտնվում 11-ից 12-րդ դարերով թվագրվող «Մայրեջրի վանք» կոչվող եկեղեցին, 11-ից 12-րդ դարերով թվագրվող «Մայրեջրիվանք» կոչվող գերեզմանոցը, 1641 թվականով թվագրվող տապանաքարը, 12-ից 13-րդ դարերով թվագրվող տապանաքարը, 16-ից 17-րդ դարերով թվագրվող տապանաքարը, 12-ից 13-րդ դարերով թվագրվող 4 խաչքարերը, 1075 թվականով թվագրվող խաչքարը, 11-ից 12-րդ դարերով թվագրվող 3 խաչքարերը, 15-րդ դարով թվագրվող խաչքարը, 1068 և 1069 թվականներով թվագրվող խաչքարերը, 1244 թվականով թվագրվող խաչքարը, 13-րդ դարով թվագրվող խաչքարը, 11-րդ դարով թվագրվող խաչքարի պատվանդանը, 11-ից 13-րդ դարով թվագրվող պարիսպը, մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող դամբարանաբլուրը[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Արախիշ համայնքն իր մեջ ներառում է Արախիշ, Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն, Քարաբակ գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, դպրոց, առևտրային օբյեկտներ[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։
Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արախիշ համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 73 մարդ, որոնք կազմել են 25 տուն։ Նույն թվականի դրությամբ Արախիշ գյուղում բնակվել է 12 մարդ, որոնք կազմել են 5 տուն։ Աղբրաձոր գյուղում բնակվել է 6 մարդ, որոնք կազմել են 1 տուն։ Գահանիստ գյուղում բնակվել է 5 մարդ, որոնք կազմել են 4 տնտնեսություն։ Հայթաղ գյուղում բնակվել է 8 մարդ, որոնք կազմել են 3 տուն։ Մովսեսաշեն գյուղում բնակվել է 19 մարդ, որոնք կազմել են 5 տուն։ Վազգենաշեն գյուղում բնակվել է 23 մարդ, որոնք կազմել են 7 տուն։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քարաբակ գյուղը դեռևս բնակեցված չէր[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արախիշ համայնքում գործում էր Մովսեսաշենի հիմնական դպրոցը, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 12 աշակերտ[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 6386,0 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։