Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքլորաբբուկ փոքր (լատին․՝ Rhinantus minor), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Թույլ մազապատ կամ մերկ ցողունով միամյա կիսամակաբույծ է, որի բարձրությունը 20-50 սմ է։ Գծային կամ գծային-նշտարաձև, մանր աղեղնաեզր կամ սղոցցաեզր հակադիր տերևները կանաչ են։ Գագաթանային հասկանման ծաղկաբույլեր առաջացնող ծաղիկներն աճում են տերևների անութներում։ 4 ատամիկներով կլորավուն բաժակը վերին մասում սեղմված է։ Երկշուրթ դեղին պսակի վերին սաղավարտաձև շուրթն ունի կարճ կլորավուն քթիկ, երբեմն մանուշակագույն, ստորին շուրթ�� թեքված է, երախը՝ բաց։ Ունի 4 երկուժ առԷջներ։ Խոշոր կլորավուն տափակ սերմերով պտուղը երկբույն տուփիկ է՝ հաճախ թևավոր եզրերով[1]։
Աճում է վերին լեռնային գոտու մերձալպյան մարգագետիններում, գետնափերին, անտառաեզրերին։ Հանդիպում է Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերում։ Մեղրատու, թունավոր բույս է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ածխաջրեր, պեկտիններ, մաննիտ, դուլցիտ, ալկալոիդներ, ստերոիդներ, իրիդոիդներ, բենզոյաթթու, քլորոտինոիդներ պարունակող կանաչ զանգվածը։ Սերմերից ստանում են մանուշակագույն ներկանյութ[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.