Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքլորաբբուկ (լատին․՝ Rhinanthus), խլածաղկազգիների ընտանիքի միամյա, կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ աքլորաբբուկ միջերկրածովային (R. mediterraneus), աքլորաբբուկ փոքր (R. minor), աքլորաբբուկ սանրավոր (R. pectinatus), աքլորաբբուկ ռումելեական (R. rumelicus)։
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, ատամնաեզր, նստադիր։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ երկշուրթ, դեղին, բաց դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը կլորավուն, երկբուն, սեղմված տուփիկ է։
Վայրի և մշակովի դաշտավլուկազգի բույսերի մակաբույծ է։
Հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռնային գոտիների անտառներում, մարգագետիններում, թփուտներում, տափաստաններում և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։
|