Jump to content

Տարոն Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տարոն Մարգարյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Պատիվ ունեմ» դաշինքից
Դրոշ
Դրոշ
 օգոստոսի 2, 2021
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Դրոշ
Դրոշ
 օգոստոսի 28, 2021
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
նոյեմբերի 15, 2011 - հուլիսի 9, 2018[1]
Նախորդող Կարեն Կարապետյան
Հաջորդող Հայկ Մարության
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (2001)
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 17, 1978(1978-04-17) (46 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Անդրանիկ Մարգարյան
 
Կայք՝ margaryan.am
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Անանիա Շիրակացու մեդալ «Անդրանիկ Օզանյան» մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Տարոն Անդրանիկի Մարգարյան (ապրիլի 17, 1978(1978-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական և կուսակցական գործիչ[2], Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Պատիվ ունեմ» դաշինքից (2021-ից), Երևանի քաղաքապետ (2011-2018)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղապետություն և վաղ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։

2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում։

Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք[3]։ 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4]։

Երևանի քաղաքապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից[5]՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին[6]։

2013 թվականին գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը[7]՝ 2013 թ. «Ավելի լավ Երևան» կարգախոսով[8]։

Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ ՀՀ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել[9]՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 6 անդամ[10]։

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք[փա՞ստ]։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։

2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց[1]։

Հասարակական կարծիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարոն Մարգարյանի ղեկավարման տարիներին առավել հաճախ քննադատության պատճառ են դարձել ճարտարապետական խնդիրները, մասնավորապես հին շենքերի քանդման դեպքերը, որոնցից կարելի է առանձնացնել Կենտրոնական ծածկած շուկայի (Փակ շուկա) կամ թիվ 1 տպարանի շենքի քանդումը[11]՝ պայթեցման եղանակով։ Վերջին դեպքում թեև կառույցի մասնավորեցումն ու շինարարության թույլտվությունը առկա է եղել մինչ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը[12], սակայն հանրությունը քաղաքապետարանին քննադատել է պայթեցումն ամեն գնով չկանխելու համար[13]։

Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում[14]։ 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո[15]։

2013 թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության[16] է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար[17], սակայն հիմնախնդիրը[18] լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան Սանիթեք ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը[19]։ «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով[20], աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով։ Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը[21]։

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև[22]։ 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ[23][24]։ Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր։ Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել։ Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները։

Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև[25] բանակում ծառայած չլինելու համար[26]։ Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված[4]։

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
  • ԼՂՀ  Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝  բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
  • «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
  • Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
  • ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
  • Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
  • ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
  • ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
  • Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
  • ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
  • ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
  • Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
  • Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
  • Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
  • «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար։

Ընտանիք և անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միակ որդին ամուսնացած է Գոհար Սարգսյանի հետ, ով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի քույրն է։ Ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր։ Ընտանիքը հիմնականում հանրային գործունեություն չի ծավալում, իսկ կինը՝ Գոհար Սարգսյանը ամեն տարի մայրության և գեղեցկության տոնին այցելում է ծննդատներ և նվերներ բաժանում մայրացած կանանց[27]։

Ֆինանսական կարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ 2016 թվականի դրությամբ Տարոն Մարգարյանն ունի 250 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո[28]։ Ըստ տարբեր աղբյուրների, Տարոն Մարգարյանը բնակվում է Ավան վարչական շրջանում գտնվող իր առանձնատանը[29]։

Հասարակական գործունեություն և բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի  գործկոմի անդամ և Մասսայական ‎ֆուտբոլի կոմիտեի նախագահ է[30]։

2010 թվականին  ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է։

2012 թվականից ԵՃՇՊՀ խորհրդի նախագահն է։ Նույն համալսարանում էլ սահմանել է «Անդրանիկ Մարգարյանի անվան» կրթաթոշակ, որը շնորհվում է ամեն տարի։ 2014 թվականից հանդիսանում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[31] և այդ առիթով կառուցել է արդեն թվով 11 նոր շախմատի դպրոցներ Երևանի բոլոր վարչական շրջաններում[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Պաշտոնական. Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել». Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Տարոն Մարգարյան». Հայաստանի Հանրապետական կուսակցության կայք. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  3. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆԸ, ԱՐՄԱՎԻՐՆ ՈՒ ՄԵՂՐԱՇԵՆԸ». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «yerevan.am | Քաղաքապետ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Երևանի 54-րդ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է». Արմենպրես. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Կարեն Կարապետյանը հաստատել է, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից». mediamax.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «Ավելի Լավ Երևան - Նախընտրական ծրագիր» (PDF).
  9. «ՀՀԿ-Ն ՀԱՂԹԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  10. «Times.am | ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները». www.times.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. «Պայթեցնելով քանդվել է Երևանի կենտրոնում գտնվող նախկին տպարանը». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Արեյանը վստահեցնում է՝ տպարանի շենքը պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն չեն տվել». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Քաղաքապետարանը տեղյակ չի եղել. Տ. Մարգարյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին /վիդեո/». 1in.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. «Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան (տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. «Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. «Աղբահանությունը «Ավելի լավ Երևանում» (տեսանյութ)». lurer.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. «Ինչպես է կատարվում աղբահանությունը Երևանում - Life Panorama». life.panorama.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. «Աղբահանությունը Երևանում հիմնովին կփոխվի». www.civilnet.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. ««Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երևանում». mediamax.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  20. ««Սանիթեք»-ը դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «Երևանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. 4-րդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի գործելաոճից
  23. «Ամբողջությամբ լուծվել է Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը. քաղաքապետ». news.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. «Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը». hraparak.am.
  25. «Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու. Տարոն Մարգարյան». news.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  26. «Տարոն Մարգարյանի հպարտությունը». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  27. «Տարոն Մարգարյանի կինն այցելել է ծննդատներ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  28. «Հայտարարագրերի ռեեստր - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով». www.ethics.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  29. «Հայ պաշտոնյաների շքեղ առանձնատները (ֆոտոշարք) - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը». blognews.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  30. «Կոմիտեներ». www.ffa.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  31. «Տարոն Մարգարյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  32. «Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա». chessfed.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.