Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Ներսեսի Բախշյան (սեպտեմբերի 20, 1947(1947-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժառանգություն կուսակցությունից, Երևանի ավագանու նախկին անդամ «Բարև Երևան», ԵԼՔ դաշինքներից, ՀՀ Ազգային ժողովի նախկին անդամ Յուրի Բախշյանի այրի։
- 1965-1970 - Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Մասնագիտությունը՝ ֆիզիկոս։
- 1972-1981 - աշխատել է Երևանի թիվ 103 դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։
- 1981-1989 - աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնի մեթոդիստ։
- 1989-1998 - Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի փոխտնօրեն։
- 1999-2007 - Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն։
- 2004-ից-2017 հունվար՝ - «Ժառանգություն» կուսակցության անդամ։
- 2007-2012 - Ազգային ժողովի պատգամավոր «Ժառանգություն» կուսակցությունից։
- 2012-ից -2017թ․ - Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն։
- 2013 հունիսից - Երևանի ավագանու անդամ «Բարև Երևան» դաշինքի կազմում[1]։
- 2017 հունիսից մինչև 2018 թ․ սեպտեմբեր-Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ անկախության 20-ամյակի առիթով արժանացել է մեդալի։ Մեդալը նախատեսված է եղել Ժառանգություն կուսակցության որևէ անդամի համար, ում կներկայացնի կուսակցությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կուսակցության ղեկավար կազմի անդամներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը որոշել են, որ մեդալը պետք է տրվի Անահիտ Բախշյանին։ Ա.Բախշյանի՝ Սերժ Սարգսյանի կողմից մեդալ վերցնելու հանգամանքը քննադատական լայն արձագանք է գտել մամուլում[2][3][4]։ 2018 թվականի ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի տված հրաժարականից կարճ ժամանակ առաջ Անահիտ Բախշյանը հրաժարվել է մեդալից՝ հետևելով մի շարք դերասանների, երգիչ-երգչուհիների նմանատիպ արարքին։
ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման «Ժառանգություն» խմբակցություն |
---|
| Խմբակցության ղեկավար | |
---|
| Խմբակցության անդամներ | |
---|
|