Թեոդոր Հոլլ
Թեոդոր Հոլլ անգլ.՝ Theodore Hall | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1925[1] |
Ծննդավայր | Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 1, 1999[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց (1940), Քուինս քոլեջ (1942), Հարվարդի համալսարան (1944) և Չիկագոյի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Theodore Hall Վիքիպահեստում |
Թեոդոր Ա. Հոլլ (անգլ.՝ Theodore А. Hall, հոկտեմբերի 20, 1925[1], Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1999[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ֆիզիկոս-հրաշամանուկ, Մ��նհեթենյան նախագծի մասնակից։ Ծրագրի գաղտնիքները փոխանցել է ԽՍՀՄ-ին, բացահայտվել է, բայց չի դատապարտվել, այլ միայն ազատվել է աշխատանքից։ Գիտությամբ է զբաղվել ԱՄՆ-ում և Անգլիայում, արժեքավոր ներդրում է ունեցել կենսաբանական օբյեկտների հետազոտության մեթոդներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Ալվին Հոլցբերգը ծնվել է Բարնեթ Հոլցբերգ (հայրը փոխել է ազգանունը Հոլլ հակասեմիտիզմից խուսափելու համար) և Ռոզե Մոսկովիչ զույգի հրեական ընտանիքում։ Մանկությունն անցել է Նյու-Յորքի շրջանում Մեծ Դեպրեսիայի ժամանակներում։ Նրա հայրը մուշտակագործ էր և Մեծ ճգնաժամը զգալիորեն վնասել է նրանց բիզնեսին։ Երբ նրա հոր գործերն այնքան վատացան, որ այլևս ընտանիքի ապրուստը չէր լինում հոգալ, ընտանիքը տեղափոխվեց Վերին Մանհեթեն, Վաշինգտոնի բարձունքներ (անգլ.՝ Washington Heights)[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]14 տարեկան հասակում ընդունվել է Կոլումբիայի համալսարան, 16 տարեկանում` Հարվարդ։ Այնտեղ նա 18 տարեկանում ստացել է գիտական աստիճան, իսկ 19 տարեկանում ընդգրկվել է միջուկային զենքի մշակման Մանհեթենի նախագծի մեջ, որտեղ աշխատել է շատ ինտենսիվ, որպեսզի առաջ անցնի նացիստական Գերմանիայի համանման մշակման ծրագրից[3]։
Հոլլն ավարտել է ուսումը և զբաղվել է գլխավորապես մոլեկուլային կենսաբանությամբ։ Հոլլն արժեքավոր ներդրում է կատարել էլեկտրոնային մանրադիտակի կիրառմամբ կենսաբանական օբյեկտների ռենտգենյան մեթոդներով ուսումնասիրության գործում, որը համարվել է իր կյանքի բարձրագույն նվաճումը։ 1968 թվականին Հոլլի հայտնագործած մեթոդը թույլ է տալիս իմանալ էլեկտրոնային մանրադիտակի տակ գտնվող նմուշի քիմիական կազմը ըստ նմուշի ռենտգենյան ճառագայթների արտանետած սպեկտրի[4]։ 1962 թվականից ապրել է Անգլիայում, որտեղ աշխատել է Կավենդիշի լաբորատորիայում, Քեմբրիջում։
Խորհրդային լրտես
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ տարիներ անց հայտնի է դարձել, որ նա զուտ մաքուր իդեալիստական հայացքներից ելնելով իր ծառայություններն է առաջարկել խորհրդային կողմին, դիմելով ԱՄՆ ԿոմԿուսին և առաջին իսկ հանդիպման ժամանակ ՝ 1944 թվականին փոխանցելով պլուտոնիումային «Ֆաթ Ման» ռումբի (անգլ.՝ Fat Man) գծագրերը։ Ընդ որում, ըստ երևույթին, խորհրդային կողմին հայտնել է ռումբի աշխատանքի կարևոր սկզբունքը` իմպլոզիումային պայթյունը։ Ըստ որոշ խորհրդային աղբյուրներին տեղեկացրել է նաև առաջին միջուկային փորձարկման ամսաթիվը[5]։
Հոլլը բացահայտվել է ամերիկյան հակահետախուզության «Վենոնա» նախագծի շրջանակներում որպես «Մլադ» մականունով գործակալ։ Քանի որ «Վենոնա» նախագիծը գաղտնի էր, այն հնարավոր չէ օգտագործել դատարանում և իշխանությունները կարող էին ընդամենը հեռացնել Հոլլին[6]։
1995 թվականին Վենոնայի արդյունքների հրապարակման առնչությամբ Հոլլը հայտնի դարձավ որպես լրտես և գրեթե խոստովանել է 1997 թվականին։ Հոլլի մահից հետո նրա կինը ՝ Ջոան Հոլլը հուշագրություններ է հրապարակել, որտեղ բացատրել է ամուսնու դրդապատճառները նրա իսկ խոսքերից։ Հոլլը վախենում էր, որ պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը կլինի ռեակցիոն ուժ, և վտանգավոր է նրան ատոմային ռումբի մենաշնորհը թողնելը։ Հատկապես նա վախենում էր տնտեսական ճգնաժամի կրկնությունից և ծայրահեղ աջ անտիսեմիտների իշխանության գլուխ բարձրանալուց։ Դերակատարում է ունեցել նաև ԽՍՀՄ առաջին սոցիալիստական պետության նկատմամբ համակրանքը, որը նաև նացիստական հարձակման զոհ էր դարձել. այդ համակրանքն անցել էր ստալինյան խոշոր դատական գործընթացների ճգնաժամերի միջով և Հիտլերի հետ չհարձակման պակտի կնքման միջով։ Անձնական կիսախոստովանության մեջ Հոլլը նշում է, որ ԽՍՀՄ-ին գաղտնիքների փոխանցումը, հնարավոր է, կանխել էր Չինաստանի դեմ 1949—1950 թվականներին ամերիկյան ռումբի օգտագործումը։ Հոլլը խոստովանել է նաև, որ խորհրդային ռեժիմի բացահայտումները ստիպել է նրան մտածել իր արարքի ճիշտ լինելու մասին։ Ըստ Հոլլի տված հարցազրույցի.
...Ես գործել եմ որպես խակ, անփորձ ու շատ ինքնավստահ տասնիննամյա երիտասարդ։ Ես արդեն այն անձը չեմ, բայց և չեմ ամաչում դրանից։ |
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1999 թվականի նոյեմբերի 1- ին Քեմբրիջում։
Տես Նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Albright, Joseph; Marcia Kunstel (1997). Bombshell: The Secret Story of America's Unknown Atomic Spy Conspiracy. New York: Times Book. ISBN 081292861X.
- ↑ Мемуары Джоанн Холл (անգլերեն)
- ↑ Patrick Echlin.
- ↑ ««СОВЕТСКАЯ РОССИЯ», № 39 (12663), четверг, 24 марта 2005 г.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Theodore Hall, Prodigy and Atomic Spy, Dies at 74, некролог в «Нью-Йорк Таймс»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annotated bibliography for Theodore Hall from the Alsos Digital Library for Nuclear Issues Արխիվացված 2006-08-28 Wayback Machine
- Robert L. Benson. Robert L. Benson. История Веноны = The Venona Story / NSA. — 1 edition. — Fort George G. Meade, MD 20755-6886: Center for Cryptologic History, NSA, 2001. — С. 61.
- The Venona Secrets
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Հոլլ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1999 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Խորհրդային հետախույզներ
- Սառը պատերազմի լրտեսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով