Jump to content

Չաղլիկ (ռումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Fat Man (ռումբ)ից)
Չաղլիկ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակատոմային ռումբ
Երկիր ԱՄՆ
ՊատերազմներՆագասակիի միջուկային ռմբակոծություն
ՍտեղծողԼոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա
Արտադրված է121

«Չաղլիկ» (անգլ.՝ Fat Man), ատոմային ռումբի կոդային անուն, որը մշակվել է Մանհեթենյան նախագծի շրջանակներում, 1945 թվականի օգոստոսի 9-ին նետվել է ԱՄՆ-ի կողմից ճապոնական Նագասակի քաղաքի վրա` Հիրոսիմայի ռմբակոծումից 3 օր անց։

Ռումբն աշխատել է պլուտոնիում-239-ի ճեղքման հիման վրա և ունեցել է պայթեցման իմպլոզիումային կառուցվածք։ Փաստորեն, դա արտաքին թաղանթով համալրված «Գաջեթ» սարքավորում էր («հարմարանք», անգլ.՝ gadget, որի փորձարկումը (Թրինիթի Trinity) անցկացվել է նույն թվականի հուլիսի 16-ին)։

Մոտ 6 կգ զանգված ունեցող այդ ռումբի պլուտոնիումային միջուկը պատված է եղել ուրան-238 (տամպեր) զանգվածեղ շապիկով։ Այս շերտը ծառայել է միջուկի շղթայական ռեակցիայի արդյունքում փքվող իներցիայի զսպման համար, որպեսզի պլուտոնիումի հնարավորինս մեծ մաս հասցներ ռեակցիայի մեջ մտնել։ Տամպերի ոչ պակաս կարևոր առաքելությունը ռեակցիայի ակտիվ գոտուց դուրս եկող նեյտրոնների անդրադարձիչ լինելն է։ Բացի այդ, ուրան-238-ի բախումների ընթացքում նեյտրոնները էներգիա են կորցնում, դանդաղում են, դառնում են ջերմային։ Նման ցածր էներգիաներով նեյտրոններն առավել արդյունավետ են կլանվում պլուտոնիումի միջուներով։

Տամպերը շրջապատված է եղել այրվող թաղանթով (անգլ.՝ pusher), որն ալյումինից էր։ Այն ապահովում էր միջուկային լիցքի հարվածային ալիքի սեղմման համաչափությունը, միաժամանակ լիցքի ներքին մասերը պայթուցիկի հետ անմիջական շփումից և նրա տարրալուծման շիկացած պրոդուկտներից ապահով դարձնելով։

Նագասակիի ռմբակոծությունը

Բացի այդ, ռումբի մեջ կար նեյտրոնային նախաձեռնող , այսպես կոչված, «Ոզնի» (անգլ.՝ urchin)։ Որպես կանոն, «Ոզնին» մոտ 2 սմ տրամագծով բերիլիումային գնդակ էր, որը ծածկված էր պոլոնիումի և իտրիումի համաձուլվածքի կամ մետաղական պոլոնիում-210-ի բարակ շերտով։ "Ոզնին" գտնվում է պլուտոնիումային միջուկի խոռոչի ներսում։ Սա նեյտրոնների առաջնային աղբյուր է։ Նա սկսում է գործել միջուկի գերկրիտիկական վիճակի անցման պահին։ Միջուկային լիցքի սեղմման ժամանակ սովորական պայթուցիկի պայթյունի հարվածային ալիքից պոլոնիումի և բերիլիումի միջուկները մոտենում են «ոզնու» մեջ, եւ ռադիոակտիվ պոլոնիում-210-ից արձակված ալֆա-մասնիկները բերիլիումից դուրս են մղում նեյտրոնները։ Հետագայում նրանք թռչում են հիմնական լիցքի միջով, պլուտոնիում-239-ի միջուկի հետ բախվելով առաջացնում են շղթայական միջուկային ռեակցիա։ Այն նեյտրոնները, որոնք հիմնական լիցքի սահմաններից դուրս են թռչում, կամ դանդաղում են տեմպերում, կամ էլ հետ են մղվում դեպի հիմնական լիցք[1]։

Այս սխեման այնուամենայնիվ ճանաչվել է ցածր արդյունավետություն ունեցող և նեյտրոնային նախաձեռնողականության չղեկավարվող տեսակը հետագայում գրեթե չի կիրառվել։

Հետպատերազմյան վերազինում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր գնահատելով պլուտոնիումային իմպլոզիվ ռումբի ներուժը, ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը 1945 թվականի նոյեմբերին Mark III արտադրության 200 ռումբի պատվեր ուղարկեց Լոս Ալամոս։ Սակայն այդ պահին ընդամենը երկու պահեստավորված պլուտոնիումային լիցք կար։ Բացի այդ, Հաստլիկի նախատիպի կառուցվածքը մի շարք էական թերություններ ուներ, որոնք կարևոր չէին ցուցադրման համար, բայց էապես բարդացնում էին այս զենքի զանգվածային կիրառումը[2]։

1946 թվականի հուլիսին երկու Mark III տեսակի լիցք օգտագործվե�� են «Խաչմերուկ» օպերացիայի զորավարժությունների ընթացքում։ Այս փորձարկման նպատակն էր ուսումնասիրել կիրառման ռազմական նավերի դեմ ատոմային զենքի կիրառման հնարավորությունները։ Իրականացվել է երկու պայթյուն. օդային և ստորջրյա, երկուսն էլ շուրջ 23 կիլոտոնի համարժեք։ Ըստ զորավարժությունների արդյունքների Mark III ռումբի բարելավված տարբերակը` Mod 0, թողարկվել է սերիական արտադրությամբ։ Այնուամենայնիվ, 1946 թվականի օգոստոսին առկա էր ընդամենը ինը կիրառման պատրաստ պլուտոնիումային լիցքեր[3]։

Mark III ռումբն արտադրվել է բավական երկար ժամանակ տարբեր մոդիֆիկացիաներով։ Դա նախ և առաջ կապված էր գոյություն ունեցող զինանոցը բարձրացնելու ձգտմամբ հետ, նախքան ավելի կատարյալ լիցքերով զբաղվելը։ 1948 թվականին Mark III Mod 0 ռումբի արտադրությունը փոխարինվել է Mod 1 և Mod 2 նոր մոդելներով[4]։ Այդ մոդիֆիկացիաները բազային նախատիպից միայն փոքր տարբերություններ ունեին, որոնք ուղղված էին կիրառման անվտանգության բարձրացմանը։ Այսպես, բռնկման համակարգի կոնդենսատորները լիցքավորվում էին ինքնաթիռից նետելուց հետո։ 1948 թվականին սպառազինության մեջ կային Mod 0 տեսակի 53 ռումբ, որոնք հետագայում վերափոխվեցին Mod 1 և Mod 2 ռումբերի։

1945-1949 թվականներին Mark III ռումբերի բոլոր մոդելների ընդհանուր արտադրությունը կազմել է շուրջ 120 հատ[3]։ Այս ժամանակահատվածում այդ ռումբերը ամերիկյան միջուկային զինանոցի հիմքն են կազմել։ 1950 թվականին նրանք հանվել են սպառազինությունից կապված բարոյական ծերացման պատճառով։ Նրանց փոխելարինել է ավելի կատարյալ Mark-4 ռումբը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sublette, Carey (3 July 2007)."Section 8.0 The First Nuclear Weapons". COPYRIGHT CAREY SUBLETTE. Nuclear Weapons FAQ.
  2. Hoddeson, Lillian; Henriksen, Paul W.; Meade, Roger A.; Westfall, Catherine L. (1993). Critical Assembly: A Technical History of Los Alamos During the Oppenheimer Years, 1943–1945. New York: Cambridge University Press. ISBN 0-521-44132-3. OCLC 26764320.
  3. 3,0 3,1 Coster-Mullen, John (2012). Atom Bombs: The Top Secret Inside Story of Little Boy and Fat Man. Waukesha, Wisconsin: J. Coster-Mullen. OCLC.
  4. Hansen, Chuck (1995). The swords of Armageddon. Volume V: US Nuclear Weapons Histories. US Nuclear Weapons Development since 1945. Sunnyvale, California: Chukelea Publications. ISBN 978-0-9791915-0-3. OCLC 231585284.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չաղլիկ (ռումբ)» հոդվածին։