Jump to content

Ագարակավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԱգարակ
Մակերես5,74 կմ²
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն881[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ագարակավան (Հայաստան)##
Ագարակավան (Հայաստան)
Ագարակավան (Արագածոտնի մարզ)##
Ագարակավան (Արագածոտնի մարզ)

Ագարակավան (մինչև 2006 թվականը՝ Ագարակ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։

Ագարակավան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։ Գյուղում գործում է միջնակարգ 12 ամյա դպրոց։ Դպրոցն ունի 124 աշակերտ 2017 թ դրությամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման չորային է։ Ամառները շոգ են և չոր, միջին ջերմաստիճանը տատանվում է +22 +34 աստիճանների սահմաններում, ամառվա ընթացքում քիչ են մթնոլորտային տեղումները, որոնց բացակայությունը մեծ վնաս է հասցնում արոտավայրերին և վարելահողերին։ Գյուղը ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր, ոռոգումը կատարվում է արհեստականորոն ամբարված ջրի շնորհիվ, իսկ խմելաջուրը սակավ է։ Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է -3 -15 աստիճանների սահմաններում, վերջին 3 տարիների ընթացքում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ մինչև -23 աստիճան։ Հաստատուն ձյունածածկույթ չի ձևավորվում։ Գյուղը չունի բնական գազի մատակարարում, գյուղացիների մեծ մասը տաքացնում են տները վառարաններով։ Գյուղն ունի գիշերային լուսարձակներ։ Գյուղում կա Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձան։ Գյուղում չկա եկեղեցի, սակայն կա մատուռ, որը գյուղացիների սրբատեղին է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախնիները գաղթել են Մուշից, Սասունից և Տարոնից։ Ագարակավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1922 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 500 535 610 707 850[3] 1069 881[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակաչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և հողագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և արոտավայրեր։

Այստեղ աճեցնում են տարբեր մշակաբույսեր։ Հացահատիկային մշակաբույսերից աճեցնում են ցորեն և գարի։ Կերային մշակաբույսերից աճեցնում են կորնգան և առվույտ։ Տնամերձ հողերում մշակում են այգիներ և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Այգիներում գերակշռում են ծիրանենին, խնձորենին, ընկուզենին, կեռասենին, տանձենին, մշակում են նաև նուշ, թութ, սերկևիլ, թուզ, կաղին։ Հատապտուղներից աճեցնում են մոշ, ելակ, մորի, հաղարջ, մասուր։ Բանջարաբոստանային կուլտուրաներից աճեցնում են կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, դդում, սիսեռ, սմբուկ, կաղամբ, տաքդեղ, սոխ, սխտոր, կանաչիների տարբեր տեսակներ և այլն։

Հարևան գյուղատեղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հյուսիս գտնվում է Դիան գյուղը, արևմուտքում Ներքին Բազմաբերդ գյուղն է։ Հյուսիս-արևմուտքում Կաքավաձոր գյուղն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 540

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարակավան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 50