Jump to content

Գոնիոյի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնիոյի բերդ
Նկարագրություն
Տեսակcastrum?, հնագիտական հուշարձան և մշակութային արժեք
Վարչական միավորԲաթում և Խելվաչաուրի մունիցիպալիտետ[1]
Երկիր Վրաստան[1]
Քարտեզ
Քարտեզ
 Gonio Fortress Վիքիպահեստում

Գոնիոյի բերդ (վրաց.՝ გონიოს ციხე, նախկինում կոչվել է Ապսարե կամ Ասպարունտ), եղել է հռոմեական առաջավոր ամրություն Աջարիայում՝ Սև ծովի ափին։

Տեղակայված է Բաթումից 15 կմ դեպի հարավ՝ Ճորոխ գետի ափին։ Գյուղը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 5 կմ դեպի հյուսիս։

Բերդն առաջին անգամ հիշատակվում է Պլինիոս Կրտսերը (մ.թ. I դար)։ Մ.թ. II դարում այն լավ ամրացված հռոմեական քաղաք էր Կոլխիդայում։ Հետագայում ընկել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ «Գոնիո» անվանումն առաջին անգամ հիշատակվել է Տրապիզոնի պատմաբան Միխայիլ Պանարետի կողմից XIV դարում։ Որոշ ժամանակ այդտեղ եղել է ջենովացիների առևտրի վայր։ 1547 թվականին Գոնիոն դարձել է Օսմանյան կայսրության մաս և նրա տիրապետության տակ մնացել մինչև 1878 թվականը, երբ Սան Ստեֆանոյի պայմանագրով Աջարիան անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի էր նաև իր թատրոնով ու ձիարշավարանով։ Բացի այդ, Հիսուսի տասներկու աշակերտներից մեկի՝ Մատթեոս առաքյալի գերեզմանը, ըստ ենթադրության, կարող է գտնվել Գոնիոյի բերդում։ Սակայն Վրաստանի կառավարությունը ներկայում արգելում է պեղումներ իրականացնել գերեզմանի տարածքում։ Բերդում անցկացվում է հնէաբանական այլ պեղումներ՝ ուշադրություն դարձնելով հատկապես հռոմեական ժամանակների հնագիտական նյութերին։

Գոնիոն զբոսաշրջային բավական սիրված վայր է։ Ամռան ամիսներին Թբիլիսիից բազմաթիվ զբոսաշրջիկներ հանգստանալու են գալիս Գոնիոյի ծովափում, որ համարվում է էկոլոգիապես ավելի մաքուր, քան Բաթումի (տեղակայված է բերդից 15 կմ դեպի հյուսիս) ծովափը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]