Jump to content

Ջոն Մաքքեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մաքքեյն
անգլ.՝ John McCain
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1]
Կրթություն՝ ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա (1958)[2], Ազգային ռազմական քոլեջ (1974)[3], Episcopal High School? (1954)[3], տարրական կրթություն[3] և St. Stephen's & St. Agnes School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմածովային սպա, ինքնակենսագիր, կործանիչ օդաչու, օդաչու, սցենարիստ, գրող, հեղինակ և հեռուստահաղորդավար
Դավանանք Հարավային բապտիստական կոնվենցիա, բողոքականություն և բապտիստություն
Ծննդյան օր օգոստոսի 29, 1936(1936-08-29)[4][5][6][…]
Ծննդավայր Coco Solo, Պանամայի ջրանցքի գոտի
Վախճանի օր օգոստոսի 25, 2018(2018-08-25)[7][4][5][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Cornville, Յավապայ շրջան, Արիզոնա, ԱՄՆ[8]
Թաղված United States Naval Academy Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ John Sidney McCain III
Հայր John S. McCain, Jr.?
Մայր Roberta McCain?
Ամուսին Carol McCain? և Սինդի Մաքքեյն
Զավակներ Meghan McCain?, John Sidney McCain IV?, James R. D. McCain?, Bridget McCain? և Sidney McCain?
 
Կայք՝ johnmccain.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջոն Սիդնեյ Մաքքեյն III (անգլ.՝ John Sidney McCain III, օգոստոսի 29, 1936(1936-08-29)[4][5][6][…], Coco Solo, Պանամայի ջրանցքի գոտի - օգոստոսի 25, 2018(2018-08-25)[7][4][5][…], Cornville, Յավապայ շրջան, Արիզոնա, ԱՄՆ[8]), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ, 1987 թվականին Արիզոնա նահանգից ընտրված սենատոր։ 2008 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին եղել է հանրապետականների թեկնածուն, բայց պարտվել է դեմոկրատ Բարաք Օբամային։

Մաքքեյնի հայրը և պապը եղել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալներ։ Ջոնը Մաքքեյնը գնաց նրանց հետքերով և 1958 թվականին ավարտեց ԱՄՆ ռազմածովային ակադեմիան՝ դառնալով տախտակամածային ավիացիայի օդաչու։ Վիետնամի պատերազմի վետերան է։ 1967 թվականին Հանոյի մոտակայքում վիրավորվել է խորհրդային հրթիռից, հինգ տարի անց է կացրել վիետնամական գերության մեջ և 1973 թվականին, ըստ Փարիզի համաձայնագրի, ազատ է արձակվել։

1981 թվականին Մաքքեյնը զինվորական ծառայությունից հետո անցնում է թոշակի, իսկ 1982 թվականին Հանրապետական կուսակցության շարքերում ընտրվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1986 թվականին Արիզոնա նահանգից ընտրվում է սենատոր և այդ պաշտոնում վերընտրվում չորս անգամ՝ 1992 թվականին, 1998 թվականին, 2004 թվականին և 2010 թվականին։ 2000 թվականին փորձում է Հանրապետական կուսակցության կողմից իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում, սակայն կուսակցական մրցակցությունում պարտվում է Ջորջ Բուշ կրտսերին։ 2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում եղել է հանրապետականների թեկնածուն (այդ ժամանակվա գործող նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հրաժարվեց պաշտոնական աջակցություն ցուցաբերել Մաքքեյնին), միաժամանակ նա պարտվեց դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային։

Երիտասարդ տարիներ և զինվորական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքեյնի հայրը՝ Ջոն Սիդնեյ «Ջեք» Մաքքեյն կրտսերը (1911-1981), եղել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (որպես սուզանավի սպա), ծառայությունն ավարտել է, որպես չորսաստղանի ծովակալ։ Պարգևատրվել է արծաթե և բրոնզե աստղերով։ Մայրը՝ Ռոբերտա Մաքքեյնն է։ Ջոնի Մաքքեյնի պապը՝ Ջոն Սիդնեյ Մաքքեյն ավագը նույնպես ուներ չորսաստղանի ծովակալի աստիճան, հանդիսանում էր ԱՄՆ Ռազմածովային ուժերում ավիացիայի հիմնադիրներից մեկը և մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի Խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական ռազմագործողությանը։

Մանկության տարիներին, հոր մասնագիտությամբ պայմանավորված, Ջոնը հաճախ ստիպված է եղել ծնողների հետ փոխել բնակության վայրը (Նոր Լոնդոն, Կոնեկտիկուտ նահանգ, Փերլ-Հարբոր, Հավայի նահանգ և Խաղաղ օվկիանոսում գտնվող այլ ռազմական բազաներ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մաքքեյնի ընտանիքը տեղափոխվել է Վիրջինիա, որտեղ Ջոնը ընդունվում է Ալեքսանդրիա քաղաքի Սուրբ Ստեֆանի դպրոցը։ Այնտեղ նա սովորում է մինչև 1949 թվականը։ 1951 թվականից մինչև 1954 թվականը Ջոնը հաճախում է մասնավոր ըմբշամարտի դպրոց, որտեղ հաջողություններ է ունենում պրոֆեսիոնալ ըմբշամարտի ասպարեզում։ Հոր շրջագայությունների պատճառով Ջոնը ընդհանուր սովորել է 20 տարբեր դպրոցներում։ Մանկության տարիներին տարբերվում էր իր էներգետիկ բնույթով, դյուրաբորոբոքությամբ և ագրեսիվությամբ, հասակակիցների հետ պայքարում միշտ ձգտում էր հաղթել հակառակորդին։

Մաքքեյնը մանկությունից պատկանել է ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցուն, բայց 2007 թվականին դարձավ Բապիթիստ (Արիզոնայում բապիթիստների եկեղեցին մտնում է Հարավային բապիտիստական կոնվենցիայի կազմի մեջ), որին պատկանում է նրա երկրորդ կինը։

Կրթություն, զինվորական ծառայության սկիզբ և առաջին ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքեյնը, գնալով հոր հետքերով, դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Աննապոլիսում գտնվող ԱՄՆ ռամածովային ակադեմիան, որն ավարտեց 1953 թվականին։ Ամեն օր Ջոնը հարյուրին մոտ նկատողություններ էր ստանում ու հաճախ կարգապահությունը խախտելու և ռազմական կանոնադրությունը չպահպանելու համար ենթարկվում էր տույժերի, կեղտոտ կոշիկներից մինչև ղեկավարության հասցեին հնչեցրած անհարկի հայտարարություններ։ Հենց այդ ժամանակ նա 1 մետր 70 սանտիմետր հասակով և 58 կգ քաշով տարբերվում էր որպես թեթև քաշային բռնցքամարտիկ։ Մաքքեյնը լավ գնահատականներ էր ստանում միայն այն առարկաներից, որոնք նրան հետաքրքրում էին՝ պատմություն, անգլիական գրականություն և պետական կառավարում։ Այդուհանդերձ Ջոնը 1958 թվականի 899 ավարտականների թվում ցույց տվեց 894-րդ արդյունքը։

Մաքքեյնը (ներքևի աջ մասում) իր էսկադրիլիա օդոչուների հետ

1958-1960 թվականներին Ֆլորիդայի Պենսակոլի և Տեխասի «Կորպուս Քրիստի» ծովային ավիացիոն բազաներում մեկուկես տարի պատրաստություն է անցել Douglas A-1 Skyraider գորհիչով։ Այս ընթացքում նա «հավաքույթային մարդու» համբավ է վաստակում՝ վարում է Chevrolet Corvette, հանդիպում «Ֆլորիդայի կրակ» մականունով գիշերային ակումբի պարուհու հետ և ինչպես հետո տեսավ ինքը՝ Մաքքեյնը «իզուր վատնել էր երիտասարդությունը և առողջությունը»։ Ջոնը խիզախ օդաչու էր և ղեկավարության կողմից հաճախ էր պարգևատրվում։ Տեխասում պարապմունքների ժամանակ Մաքքեյնի ինքնաթիռի շարժիչը շարքից դուրս է գալիս և ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կործանվում է։ 1960 թվականին Մաքքեյնը ավարտում է օդաչուական դպրոցը և դառնում ծովային ավիացիայի գրոհիչի օդաչու։

1960 թվականին Կարիբյան ծովում ծառայել է Ինտրեպայդ և Էնտերփրայս ավիակիրների վրա։ «Էնտերփրայսում» ծառայել է Կարիբյան ճգնաժամի և Կուբայի ռազմածովային շրջափակման տարիներին (1962 թվականի հոկտեմբեր)։ Իսպանիայում ծառայության տարիներին Ջոնը անզգուշությամբ դիպչում է թռիչքի էլեկտրահաղորդման գծին, այս պատահարը պատճառ է դառնում, որ նրան ուղարկեն «Միջօրեականի» վրա գտնվող Միսսիսիպիի ՌԾՆ, որտեղ նա դառնում է հրահանգիչ։

1964 թվականին ծանոթանում է Ֆիլադելֆիացի Քերոլ Շեփփի հետ, որի հետ 1965 թվականի հուլիսի 3-ին ամուսնանում է։ Մաքքեյնը որդեգրում է կնոջ առաջին ամուսնուց ունեցած երկու երեխաներին՝ Դուգան (3 տարեկան) և Էնդին (5 տարեկան)։ 1966 թվականի սեպտեմբերին ծնվեց նրանց դուստրը՝ Սիդնին։

1965 թվականի նոյեմբերին Մաքքեյնի հետ նորից դժբախտ պատահար է լինում։ Վայրէջքից առաջ շարժիչը դադարում է աշխատել։ Ջոնը բարեհաջող կատապուլտով դուրս է նետվում, բայց ինքնաթիռը ոչնչանում է։ Մաքքեյնը ղեկավարությանը խնդրում է ազատել իրեն հրահանգչի պաշտոնից և տանել մարտական ծառայության։ 1966 թվականին նրան տանում են Ֆորեսթալ ավիակիր։ Մաքքեյնը շարունակում է զինվորական ծառայությունը A-4 Skyhawk գրոհիչով։ 1967 թվականի մարտին նրա հայրը արդեն դարձել էր Եվրոպայում ԱՄՆ ՌԾՆ-ի գլխավոր հրամանատարը և ծառայության անցել Լոնդոնում։

Մասնակցությունը վիետնամական պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի գարնանը «Ֆորեսթալը» տեղափուխվում է Խաղաղ օվկիանոսի ջրատարածություն, որպեսզի մասնակցի «Rolling Thunder» գործողությանը։ Ինչպես իր կոլեգաները Մաքքեյնը ևս դժգոհություն հայտնեց, որ թիրախների ցուցակը սահմանափակ է, նրանք պետք է ավելի շատ հարվածեին, սրա հետ մեկտեղ հենց այդ թիրախներն էին համարվում պատերազմը հաղթելու համար շատ կարևոր թիրախներ։ Բացի այդ ամերիկացի օդաչուները պետք է հաղթահարեին ՀՕՊ արգելքը։

1967 թվականի հուլիսի 29-ին «Ֆորեսթալ» ավիակիրի վրա հրդեհի ժամանակ Մաքքեյնը հազիվ է փրկվում։ Ինքնաթիռները պատրաստ էին թռիչքի, երբ F-4 ինքնաթիռը, որը կանգնած էր Մաքքեյնի ինքնաթիռի դիմաց ինքնաբերաբար Zuni հրթիռներ է արձակում (հայտնի է իր տխրահռչակ անհուսալիությամբ)։ Վարկածներից մեկով այն ընկել է Մաքքեյնի ինքնաթիռի վառելիքի բաքը, մեկ այլ վարկածով նրա հարևան ինքնաթիռի։ Առաջանում է հրդեհ, որը տարածվեց մյուս ինքնաթիռներում։ Հրդեհի արդյունքում սկսեցին պայթել ինքնաթիռից կախված ռումբերը։ Այս ամենի հետևանքով մահացավ՝ 134 և վիրավորվեց՝ 62 ԱՄՆ ՌԾՆ նավաստի։ Նաև կործանվեց ավելի քան 20 ինքնաթիռ։ Վիրավորվել էր Մաքքեյնի ոտքը և կուրծքը։

Այն բանից հետո, երբ «Ֆորեսթալը» ուղարկվեց վերանորոգման, 1967 թվականի սեպտեմբերի 30-ին Մաքքեյնին տեղափոխում են Օրիսկանի ավիակիր՝ 163-րդ գրոհային էսկադրիլիա։ Մինչև 1967 թվականի հոկտեմբերը նա կատարում է 22 մարտական թռիչք, այդ թվում հարվածել է Հայֆոնում և Հանոյում գտնվող թիրախների։

Գերության տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի հոկտեմբերի 26-ին Մաքքեյնը 20 ինքնաթիռների խմբի կազմում թռչում է, որպեսզի ռմբակոծի Հանոյի էլեկտրակայանը, բայց նրա ինքնաթիռը խփվում է C-75 ԶՀՀ-ով։ Օդաչուն կատապուլտի միջոցով դուրս է նետվում և ընկնում Հանոյի կենտրոնում գտնվող լիճը, բացի այդ նա կոտրում է երկու ձեռքերն ու ոտքը, իսկ վիետնամցիները դաժան ծեծի են ենթարկում՝ ջարդում են նրա ուսը։ Այս վիճակում Մաքքեյնը տեղափոխվում է Հանոյի գլխավոր բանտ[11][12]։

Հարցաքննության ժամանակ նա համաձայն ամերիկյան զինվորական կանոնադրության, միայն չնչին տեղեկություն տրամադրեց իր մասին, ազգանվանը նայելով վիետնամցիները հասկացան, որ իրենք գերի են վերցրել ամերիկացի բարձրաստիճան սպայի որդուն։ Դրանից հետո նրան տրամադրվեց բժշկական օգնություն և պաշտոնապես հայտարարվեց նրա գերեվարման մասին։ Նա վեց ամիս անց կացրեց հիվանդանոցում, այս ընթացքում մի ֆրանսիացի հեռուստալրագրողի թույլ տվեցին, որ այցելի նրան, նաև այցելել են նշանավոր վիետնամցի գործիչներ, ովքեր Մաքքեյնին համարում էին ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչ։ 1967 թվականի դեկտեմբերին, երբ Մաքքեյնը կորցրել էր 26 կգ քաշ և մազերը սպիտակել էին (ավելի ուշ նա ստանում է «Սպիտակ տոռնադո» մականունը) նրան տեղափոխում են Հանոյի ռազմագերիների ճամբար, որտեղ նրան խնամում էին գերության մեջ հայտնված ընկերները։

1968 թվականի մարտին նրան տեղափոխում են մեկտեղանոց սենյակ։

1968 թվականի հուլիսին նրա հայրը նշանակվեց ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր հրամանատար, համապատասխան նաև դարձավ Վիտենամում ընթացող մարտական գործողությունների հրամանատար։ Այդ ժամանակ հյուսիսվիետնամյան իշխանությունները քարոզչական նպատակներով առաջարկում էին Մաքքեյնին ազատել ավելի շուտ, քան ընկերներին, միաժամանակ նա հայտարարեց, որ առաջարկը կընդունի միայն այն դեպքում, երբ ազատ արձակվեն նաև մյուս ամերիկացի ռազմագերիները, ովքեր ավելի շուտ էին գերի ընկել, քան Մաքքեյնը։ Մաքքեյնի մերժման մասին վիետնամցի պաշտոնյաներին տեղեկացնում է Փարիզյան խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վիլյամ Հարիմանը։

1968 թվականի օգոստոսին Մաքքեյնին ենթարկում են մշտական ծեծի և ��ռնության (երկու ժամը մեկ), փորձելով կոտրել նրա կամքը։ Հենց այս շրջանում նա հիվանդանում է դիզենտերիայով։ Այս օրերին ստացած կոտրվածքները բերեցին նրան, որ Մաքքեյնը կորցրեց ձեռքերը գլխից վեր բարձրացնելու ունակությունը։ Ավելի ուշ նա հիշում է՝ «Ես հասկացա այն, ինչը մենք այնտեղ բոլորս հասկացել էինք․ ամեն մարդ ուներ իր սահմանը։ Ես հասել էի իմ սահմանին»։

Նա հաստատեց, որ ամեն առավոտ իրենց մոտ էր գալիս պահակը և ստիպում իրեն երդում տալ և բացասական պատասխան ստանալով հարվածում էր պատասխանողի քունքին, բացի այդ Մաքքեյնից փորձում էին ռազմական ինֆորմացիա ստանալ նրա վրա ուժ գործադրելով և ահա հերթական ծեծից հետո նա համաձայնում է ասել իր էսկադրիլիայում գտնվող ընկերների ազգանունները, որից հետո վիետնամցիներին թելադրեց «Գրին Բեյ Փեքերս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների ցանկը[13]։

1969 թվականի ամռանը ազատ արձակված ամերիկացի գերիներից մեկը պատմեց իրենց խոշտանգումների մասին։ Դրանից հետո ռազմագերների հետ վերբերմունքը փոխվեց դեպի լավը։ Այդ թվականի հոկտեմբերին Մաքքեյնը տեղափոխվում է «Խոալո» բանտ, որը ամերիկացիները հեգնանքով անվանում էի «Հանոյ Հիլթոն»։ Այնտեղ նա շարունակեց հրաժարվել հակազինվորական ակտիվիստների և լրագրողերի հետ հանդիպումներից, ովքեր Հյուսիսային Վիտենամի համակիրներն էին։ Մաքքեյնը գերության մեջ ընդհանուր առմամբ անց է կացրել 1967 օր (5 ամբողջական տարի) և ազատվել է 1973 թվականի մարտի 15-ին, ըստ ԱՄՆ-ի և ՎԺՀ-ի միջև կնքված Փարիզի համաձայնագրի։

2009 թվականին Արևելյան Ասիայի երկրներ կատարած այցի ժամանակ, կրկին այցելել է իր բանտային բլոկ, որտեղ այդ ժամանակ Վիետնամի իշխանությունները թանգարան էին բացել[14]։

Զինվորական ծառայության ավարտ, ամուսնալուծություն և երկրորդ ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերությունից վերադառնալուց հետո Մաքքեյնը շարունակեց զինվորական ծառայությունը։ 1973 թվականի սեպտեմբերի 14-ին Սպիտակ տանը Մաքքեյնի և նախագահ Ռիչարդ Նիքսոնի լուսանկարը մեծ հայտնություն ձեռք բերեց (Մաքքեյնը այդ ժամանակ դեռ քայլում էր հենակների օգնությամբ)։

1973-1974 թվականներին նա սովորել է Ազգային զինվորական քոլեջում (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան) և անցել է ցավոտ ֆիզիկական թերապիաներ, որից հետ կրկին կարողացավ ապրել առանց հենակների և վերականգնել իր օդաչուի որակավորումը։ 1974 թվականի ավարտին նա ծառայության է նշանակվում ուսումնական էսկադրիլիայում, որը տեղակայված էր Ֆլորիդա նահանգի Սեսիլ Ֆիլդ ռազմածովային օդանավակայանում, իսկ հետո դարձավ հրամանատար։ Նրա կազմակերպչական կարողությունների հետ էին կապում այդ ստորաբաժանման մարտունակության բարելավումը։ 1977 թվականին Մաքքեյնը դարձավ ամերիկայի սենատում ծովային սպա, հետագայում նա այդ ամենը անվանեց «իրական մուտք դեպի քաղաքականություն»։ 1981 թվականին նա հիշեց, որ ստացած վիավորումները և կոտրվածքները նրան թույլ չեն տա հասնել ծովակալի աստիճանի (ցանկանում էր նմանվել պապին և հորը), նա թողեց զինվորական ծառայությունը Առաջին աստիճանի կապիտանի աստիճանով։ Ծառայության ընթացքում նա պարգևատրվել է՝ Արծաթե աստղ և Բրոնզե աստղ մեդալներով, Փառքի լեգիոն և Մանուշակագույն սիրտ շքանշաններով, նաև Ակնառու թռիչքային ձեռքբերումների մարտական խոչով։

Շուտով, Մաքքեյնի գերությունից վերադառնալուց հետո նա բաժանվում է կնոջից, որը դեռ 1969 թվականին ենթարկվել էր ծանր ավտովթարի, որից հետո զգալիորեն կորցրել էր գրավչությունը։ Մաքքեյնը իր վրա է վերցնում առաջին ամուսնության կործանումը, հետագայում նա գրում է սեփական եսասիրության մասին և այն ժամանակվա տհասության մասին, նաև այն մասին, որ նա չի կարող խուսափել իր մեղքից, վկայակոչելով իր վիետնամական գերությունը։ 1980 թվականի ապրիլի 2-ին ամուսինները պաշտոնապես ամուսնալուծվեցին, բացի այդ Մաքքեյնը իր նախկին կնոջն է թողնում տներ Հունգարիայում և Ֆլորիդայում, նաև շարունակում է ֆինանսավորել նրա բուժումը։

Արդեն 1980 թվականի մայիսի 17-ին նա ամուսնացավ երկրորդ անգամ, այս անգամ Ֆինիքսից մի ուսուցչուհու՝ Սինդի Լու Հենսլիի հետ, որը տեղի խոշոր բիզնեսմեն Ջեյմս Ուլլիս Հենսլիի դուստրն էր[15]։ В 1984 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Մենգանը, 1986 թվականին որդին՝ Ջոն Սիդնի IV («Ջեք»), ինչպես հայրը, այնպես էլ նա սովորել է Աննապոլիսի ռազմածովային ուսումնարանում, 1988 թվականին որդին՝ Ջեյմսը 2006 թվականին դառնում է ծովային հետևակ, իսկ 2007 թվականին ծառայությունը շարունակելու նպատակով մեկնում է Իրաք։

1991 թվականին ամուսինները ընտանիք են ընդունում Բանգլադեշցի երեք ամսական աղջկա, որը գտնվում էր մայր Թերեզայի կացարանում և կարիք ուներ ԱՄՆ-ում բուժվելու, նրան անվանեցին Բրիջիտ։ Բոլոր ձևականություններից հետո նրան վերջապես որդեգրեցին 1993 թվականին։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից՝ ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ։

Մաքքեյնը իր աներոջ շնորհիվ շատ արագ միանում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքին և արդեն 1982 թվականի նոյեմբերին որպես հանրապետական՝ Արիզոնա նահանգից ընտրվում է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ։ Երկու տարի անց նա հեշտությամբ վերընտրվեց երկամյա ժամկետով։ Մաքքեյնը պաշտպանում է նախագահ Ռոնալդ Ռեյգանի տնտեսական և քաղաքական հայացքները։ Միաժամանակ նա դեմ քվեարկեց ամերիկացի ծովային հետևակայինների Լիբանանում ապրելուն, ովքեր մտնում էին Բազմազգ ուժերը Լիբանանում խմբի մեջ, նաև նա չէր տեսնում այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հեռանկար։ Այս քվեարկությամբ նա հակասում էր հանրապետական կուսակցության շահերին, սա համարվում է Մաքքեյնի ինդիվիդուալիստ քաղաքական գործչի հեղինակության սկիզբ։ Այս քվեարկությունից մեկ ամիս անց ամերիկյան ծովային հետևակը Բեյրութի զորանոցում պայթյունի պատճառով զգալի կորուստներ է կրում, որն էլ հաստատում է Մաքքեյնի իրավացիությունը։

Ներկայացուցիչների պալատում իր գտնվելու տարիներին Մաքքեյնը մասնագիտացել էր հնդկացիների խնդիրներով և մասնակցում է «Տնտեսական զարգացումը հնդկացիների տարածքներում» օրենքի ձևակերպմանը, ստորագրված 1985 թվականին։ Հենց այդ տարի նա գերությունից հետո առաջին անգամ այցելում է Վիետնամ, հայտնի լրագրող Ուոլթեր Կրոնքայթի հետ։

1986 թվականի նոյեմբերին Մաքքեյնը Արիզոնա նահանգից ընտրվում է ԱՄՆ սենատոր, փոխարինելով նախկին հանրապետական թեկնածու Բարրի Հոլդուոթերին, ով նաև 1964 թվականի ԱՄՆ նախագահական ընտությունների թեկնածու է։ Այս ընտրություններում Մաքքեյնը հավաքում է ընտրողների ձայների 60 %-ը։ Պաշտոնապես նրա լիազորությունների ժամկետը սկսվել է 1987 թվականի հունվարին։ Նա սենատում վերընտրվել է 1992 թվականի նոյեմբերին (56 %), 1998 թվականի նոյեմբերին (69 %), 2004 թվականի նոյեմբերին (77 %, ընդ որում այս անգամ Մաքքեյնի օգտին էին քվեարկել նաև Արիզոնայի դեմոկրատ ընտրողների մեծ մասը) և 2010 թվականի նոյեմբերին (58,7 %):

1987 թվականին Մաքքեյնը աշխատել է ԱՄՆ սենատի զինված ուժերի կոմիտեում։ 1995—1997 և 2005—2007 թվականներին նա եղել է հնդկացիների հարցերով կոմիտեի ներկայացուցիչը, իսկ 1997-2001 և 2003—2005 թվականներին եղել է առևտրի կոմիտեի ներկայացուցիչ։

2007 թվականի հունվարից եղել է զինված ուժերի կոմիտեում փոքրամասնությունների ավագ ներկայացուցիչ։ 2015 թվականին դարձել է ԱՄՆ սենատի զինված ուժերի կոմիտեի ղեկավարը[16]։

1993 թվականից Մաքքեյնը հանդիսանում է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ։

Մաքքեյնը և ընտրարշավների ֆինանսավորման խնդիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր Սենատ անցնելու սկզբում նա ներգրավվեց քաղաքական սկանդալի մեջ, կապված բանկիր Չարլզ Քիթինգի գործունեության հետ, 1982—1987 Քիթինգը հանդիսանում էր քաղաքական հովանավոր (ընդհանուր առմամբ Քիթինգը ընտրարշավների ժամանակ ֆինանսապես աջակցել է ԱՄՆ հինգ սենատորների)։ Բացի այդ Մաքքեյնի ընտանիքը Քիթինգի հաշվին ամենաքիչը կատարել է ինը փոխանցում, հետագայում նա վերադարձրել է ընտանիքի կարողությունը, որը կազմում էր ավելի քան 13 հազար դոլար։ Երբ Քիթինգի մոտ սկսեցին ֆինանսական խնդիրներ, Մաքքեյնը բազմիցս հանդիպել է ֆինանսական ոլորտի կարգավորողների հետ, որպեսզի նրանք օգնեն Քիթինգին։ Մաքքեյնի, ինչպես նաև մյուս սենատորների կողմից աջակցությունը ոչ մի արդյունք չտվեց, բացի սենատորների համար բարոյական վնասից (հետագայում Քիթինգի ֆինանսական ընկերությունը սնանկացավ, Քիթինգը հինգ տարի անց կացրեց բանտում, թեև կարողացավ պարտքերի մեծ մասը մարել)։ Չնայած Մաքքեյնը չէր մեղադրվում անօրինական գործողությունների մեջ, բայց Սենատի էթիկայի կոմիտեն այս դեպքի հետ կապված նրան դիտողություն արեց, իսկ Մաքքեյնը ճանաչել է իր մեղքը այս գործում։

«Քիթինգի գործից» հետո Մաքքեյնն սկսեց ակտիվորեն քննադատել քաղաքականության մեջ մեծ փողերի օգտագործումը։ 1994 թվականին նա սենատոր Ռասս Ֆայնհոլդի հետ (Վիսկոնսին նահանգից դեմոկրատ սենատոր) օրինագիծ է մշակել կորպորացիաների և այլ կազմակերպությունների ընտրական քարոզարշավի համար քաղաքական նվիրատվությունների սահմանափակման մասին, այդ թվում օրինագիծը առաջարկում է նաև այնպիսի գործերի կանխումն ինչպիսին «Քիթինգի գործն» էր։ Այս օրինագիծը հակազդում է ԱՄՆ-ի առաջատար կուսակցությունների ականավոր գործիչներին, բայց աջակցություն ստացավ ԶԼՄ-ների և հասարակության կողմից։ 1995 թվականին այս օրենքի առաջին տարբերակը մտցվում է Սենատ, սակայն հաջորդ տարի ձախողվում է, դեպքը կրկնվում է նաև 1998 և 1999 թվականներին։ Օրենքը ընդունվում է միայն 2002 թվականին, Enron-ի սկանդալային գործից հետո, որը հասարակության ուշադրությանը հրավիրեց կոռուպցիոն խդիրների վրա։ Այս օրենքը համարվում է Մաքքեյնի սենատորական կարիերայի գլխավոր ձեռքբերումը, նա այս քայլով բարձրացրեց իր հեղինակությունը որպես «քաղաքական ինդիվիդուալիստ»։

Ջոն Մաքքեյնը շատ է սիրում ABBA խմբի «Take a Chance on Me» երգը։ Նա խոստացել էր, որ իր ընտրվելու դեպքում Սպիտակ տան բոլոր վերելակներում կհնչի «Take a Chance on Me» երգը։ Նաև հայտնի է, որ նա կարևոր ելույթներից առաջ այս երգն էր լսում բարձր ձայնով։ Մաքքեյնը նույնիսկ դիմեց ABBA խմբի անդամներին և առաջարկեց, որ նրանց երգը դառնա ընտրարշավի հիմնը, բայց նրանք շատ մեծ գումար պահանջեցին (հնարավոր է, որ նրանք ուղղակի չցանկացան, որ իրենց երգը ասոցացվի հանրապետականների հետ)[17]։

Սենատում գործունեության այլ ասպեկտները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին սենատոր Ջոն Քերին Մաքքեյնի և վիետնամական պատերազմի մյուս մասնակիցների հետ սկսեցին զբաղվել Վիետնամում անհետ կորած ամերիկացի զինծառայողների հարցով, այս ամենի հետ կապված Մաքքեյնը բազմիցս այցելել է այդ պետություն։ Մաքքեյնի գործունեությունը նպաստում է ամերիկա-վիետնամական հարաբերությունների բարելավամանը։ Այս շրջանում նա բարելավում է իր հարաբերությունները Ջոն Քերիի հետ, ավելի շուտ Մաքքեյնը բացասաբար էր ընդունում Քերիին, որովհետև նա անդամակցում էր Հակապատերազմական շարժմանը։

Առևտրի կոմիտեի նախագահ եղած ժամանակ Մաքքեյնը առաջարկում էր բարձրացնել ծխախոտի հարկը և այդ գումարը տրամադրել հակածխախոտային արշավների ֆինանսավորմանը, որպեսզի դեռահասների շրջանում կրճատվի ծխողների թիվը, ավելացվի ծխելու հետևանքով առաջացած առողջապահական խնդիրների դեմ պայքարի ծախսերը։ Սրա արդյունքում նա ստանում է Բիլ Քլինթոնի դեմոկրատ վարչակազմի աջակցությունը, բայց սենատորների մեծամասնությունը ընդ որում սեփական կուսակցությունից հավանություն չտվեց նրա առաջարկին, որի արդյունքում Մաքքեյնի նախաձեռնությունը չի ընդունվում։

Նախագահ Ջորջ Բուշի ժամանակաշրջանում Մաքքեյնը դեմ է քվեարկում 2001 և 2003 թվականների հարկերի իջեցման մասին օրենքներին։ 2001 թվականին նա դար��ավ այն երկու հանրապետական սենատորներից մեկը, ովքեր դեմ արտահայտվեցին հարկերի իջեցման մասին օրենքին կապված նրա հետ, որ հարկերի նվազեցումը չի ուղեկցվել բյուջետային ծախսերի կրճատմամբ։ 2003 թվականին նրա կարծիքով խելամիտ չէր Իրաքում ընթացող պատերազմի պատճառով հարկերի իջեցումը։ Ի դեպ, 2006 թվականին նա աջակցեց հարկերի իջեցմանը և այս ժամանակահատվածում թույլ չտվեց, որ դրանք աճեն։

Իրաքյան պատերազմի կողմնակից Մաքքեյնը 2005 թվականին հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, որը արգելում էր անմարդասիրաբար վարվել բանտարկյալների հետ, այդ թվում նաև նրանց հետ, ովքեր գտնվում էին Գուանտանամո բանտում։ Մաքքեյնի այս դիքորոշման մեջ մեծ դեր ունեին նրա ռազմագերի եղած տարիները։ «Մաքքեյնի ուղղումը» Սենատի կողմից ընդունվում է, իսկ նախագահ Բուշը չբացառելով վետոյի կիրառման հնարավորությունը, 2005 թվականի դեկտեմբերին այնուամենայնիվ ստորագրում է համապատասխան օրենքը։

2000 թվականի նախագահական ընտությունների թեկնածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Մաքքեյնը մասնակցում է Հանրապետական կուսակցության նախագահական «փրայմերիզին» և Ջորջ Բուշ կրտսերի համար դառնում է լուրջ մրցակից։ Նրան հաջողվում է հաղթանակ տանել Նյու Հեմփշիրում, Միչիգանում, Արիզոնայում և Նոր Անգյիայի՝ Մասսաչուսեթս, Կոնեկտիկուտ, Ռոդ Այլենդ և Վերմոնտ նահանգներում։ Նրա օգտին հանդես եկան հանրապետականների լիբերալ մասը, իսկ նրա դեմ ակտիվ հանդես էին գալիս պահպանողական գործիչներ, որոնց Մաքքեյնը քննադատում էր որպես «Ինքնակոչ առաջնորդներ»։

Ընտրարշավի ժամանակ Մաքքեյնի դեմ կիրառվեցին «կեղտոտ տեխնոլոգիաներ», մասնավորապես հանրապետական ընտրողների մի մասը Հյուսիսային Կարոլինայում տեղեկություն տարածեցին, թե Մաքքեյնը ապօրինի դուստր ունի ինչ որ աֆրոամերիկացուց։ Այս լուրերը կապված էին այն բանգլադեշցի երեխայի հետ, որին նրանք որդեգրել էին, բայց Մաքքեյնը չհասցրեց «փրայմերիզից» առաջ ասել ճշմարտությունը։ Արդյունքում նա պարտվեց, ստանալով ընտրողների ձայների 42 %-ը։ 2000 թվականի մարտի 9-ին Մաքքեյնը «փրայմերիզում» պարտություն է կրում կարևոր նահանգներում, հրաժարվելով մասնակցել ընտրարշավի շարունակությանը։

2004 թվականի ընտրարշավի ժամանակ Մաքքեյնը դեմոկրատ նախագահ Ջոն Քերիի թիմում դիտարկվել է որպես փոխնախագահի թեկնածու, նա նաև կարող էր ներգրավել լիբերալ հանրապետականների ձայները։ Միաժամանակ Մաքքեյնը հրաժարվում է այդ առաջարկից, պահելով իր հավատարմությունը հանարապետականներին և աջակցելով իրենց թեկնածու Ջորջ Բուշին։

2008 թվականի ընտրարշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքքեյնը ընտրողների հետ

2007 թվականի փետրվարի 28-ին Մաքքեյնը ազդարարեց իր 2008 թվականի նախագահական ընտրարշավի սկզբը, դառնալով թեկնածուների մեջ ամենահայտնիներից մեկը (ի շնորհիվ 2000 թվականի ընտրարշավի)։ Մինչ այդ նա ձգտում էր կարգավորել իր հարաբերությունները պահպանողական քրիստոնյա հոգևորականների հետ։ Միաժամանակ փախստականների հանդեպ Մաքքեյնի դիրքորոշումը հանրապետական ընտրողների շրջանում գցեց նրա վարկանիշը, որպես հետևանք 2007 թվականի կեսին նվազում են ընտրական հիմնադրամի մուտքերը։

Չնայած այս ամենին 2008 թվականի ընտրարշավի «փրայմերիզի» ժամանակ Մաքքեյնը հաղթանակ տարավ Նյու Հեմփշիրում, Հյուսիսային Կարոլինայում և Ֆլորիդայում, որը նրան դարձրեց հանրապետականների գլխավոր թեկնածուն։ Նա իր դիրքերն ամրապնդեց «սուպերերեքշաբթիի» ժամանակ (2008 թվականի փետրվարի 5), հաղթելով ավելի կարևոր Նյու Յորք, Կալիֆոռնիա, Կոնեկտիկուտ, Իլինոյս, Նյու Ջերսի, Դելավեր, Օկլահոմա, Միսսուրի, Արիզոնա նահանգներում։ Փետրվարի ընթացքում նա ամրապնդեց իր դիրքերը հաղթանակ տանելով Վաշինգտոն, Վիրջինիա, Մերիլենդ, Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), Վիսկոնսին նահանգներում։ Մարտի 4-ին նա հաղթանակ է տանում՝ Վերմոնտ, Ռոդ Այլենդ, Օհայո, Տեխաս նահանգներում և հաստատում իր թեկնածությունը 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։

Մարտի 5-ին անձնական հանդիպման ժամանակ Մաքքեյնի թեկնածությունը պաշտպանեց նախագահ Ջորջ Բուշը, ավելացնելով «Այս մարդը դրսևորել է անհավատալի քաջություն, ուժ և հաստատակամություն որպեսզի հասնի այս պահին։ Սա հենց այն մարդն է, ով անհրաժեշտ է մեզ որպես նախագահ, ով կարող է ընդունել ծանր որոշումներ, ով չի վախենում վտանգներից»։ (Այդ ժամանակ հաշվի առնելով Բուշի վարչակազմի ոչ ժողովրդական պահվածքը, newsru.com կայքը նշեց «Բուշը հայտնվել է նախընտրական քարոզարշավի ճամփեզրին և նույնիսկ հանրապետական թեկնածուն է նրանից հեռավորություն պահում «Եթե նրան այդպես հարմար է, ես պատրաստ եմ... չաջակցել նրան», վերջերս նա կատակեց Ջոն Մաքքեյնի ներկայությամբ»[18]:)

Մաքքեյնի մասին կոշտ է արտահայտվել Ֆիդել Կաստրոն երբ տեսավ, որ հատուկ նրան նվիրված «Հանրապետական թեկնածու» հոդվածում Մաքքեյնը հաճախ հաստատում է այն խոսակցությունները, որ կուբացիները վիետնամական պատերազմի ժամանակ խոշտանգել են ամերիկացի ռազմագերիներին[19][20][21][22][23]։

Մաքքեյնը իր նախընտրական հանդիպումներից մեկում առաջարկեց ստեղծել «Նոր ՄԱԿ, առանց Ռուսաստանի և Չինաստանի», նրա կարծիքով անհրաժեշտ է ստեղծել նոր կազմակերպություն, որտեղ պետք է լինեն «միջազգային հանրության դեմոկրատ մասը», այն կարելի էր անվանել «Դեմոկրատական լիգա», որը իր մեջ կմիավորեր «ավելի քան հարյուր դեմոկրատական պետություններ»[24]։

Օգոստոսի 29-ին Ջոն Մաքքեյնը տալիս է իր ընտրվելու դեպքում ԱՄՆ փոխնախագահի հնարավոր թեկնածուի անունը, դա Ալյասկայի նահանգապետ Սառա Պեյլինն էր։

Սեպտեմբերի 24-ին Մաքքեյնը հայտարարում է իր ընտրարշավի դադարեցման մասին կապված հիպոթեկային և ֆինանսական ճգնաժամերի հետ, բայց հետագայում քարոզարշավը շարունակվեց։

Ռուսաստանի հանդեպ սխալ վերաբերմունքը

Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ 2008 թվականի հոկտեմբերին Մաքքեյնի նախընտրական շտաբը դիմում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներակայացուցչին սենատորի նախընտրական քարոզարշավին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Սրան ի պատասխան ռուսական մշտական ներկայացչությունը մամլո հաղորդագրություն է տարածում, որում ասվում է՝

Մենք գրություն ենք ստացել սենատոր Ջոն Մաքքեյնից, որում նա խնդրում է, որ մենք ֆինանսական օգնություն տրամադրենք նրա նախընտրական քարոզարշավին։ Սրա հետ կապված մենք ցանկանում ենք կրկնել, որ ոչ ռուս պաշտոնատար անձիք, ոչ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներակայացչությունը, ոչ ռուսական կառավարությունը օտարերկրյա պետություններում չեն ֆինանսավորում քաղաքական գործունեություն։

Մաքքեյնի նախընտրական շտաբի ներկայացուցիչների խոսքով, փոստային առաքման սխալի արդյունքում թյուրիմացություն է տեղի ունեցել։

Քաղաքական հայացքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքեյնը ԱՄՆ ռազմական պոտենցիալը ամրապնդելու, ամերիկյան զինված ուժերի թվաքանակը ավելացնելու և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման կողմնակից է։ Նրա կարծիքով «Էֆեկտիվ հակահրթիռային պաշտպանությունը կրիտիկական կարևորություն ունի պոտենցիալ վտանգներից ապահովագրվելու համար, որը գալիս է այնպիսի ռազմավարական հակառակորդներից ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը»։

Նա հանդիսանում է ներգաղթի օրենսդրության ազատականացման (մի քանի սահմանափակումներով) և գլոբալ տաքացման գործողությունների կանխարգելման կողմնակիցներից մեկը, այս հարցերում նրա դիրքորոշումը հակասում է հանրապետական ընտրազանգվածի պահպանողական մեծամասնության տեսակետին։ Ի տարբերություն կուսակցական կոլեգաների մեծամասնության նա Սենատում դեմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների, միասեռականների ամուսնությունների և ցողունային բջիջների հետազոտության դաշնային ծրագրի ֆինանսվորման օրենքներին։ Նրա դիրքորոշումը անյպիսի հարցերին ինչպիսիք են աբորտները, մահապատիժը, սոցիալական ապահովածության խնդիրները պահպանողական է։

Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի մասին քննադատությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մաքքեյնը հայտնի է Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ իր խիստ բացասական վերաբերմունքով, ըստ ռուսական «Известия» թերթի Մաքքեյնին երբեմն անվանում են «Ամերիկայի գլխավոր ռուսաֆոբ»[25][26]։ 2003 թվականին նա հայտարարել է, որ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը պետք է արտացոլի սթափեցնող եզրակացություն այն մասին, որ ռուսական կառավարությունը, որը բաժանում է մեր բազային արժեքները չի կարող լինել ընկեր, կամ գործընկեր և իր սեփական վարքագծով կարող է ապահովել թշնամիների արտահոսքը»։ Նրա կարծիքով «սողացող խռովարարությունը ընդդեմ ժողովրդավարության և շուկայական կապիտալիզմի Ռուսաստանում սպառնում է ռուս-ամերիկյան փոխհարաբերություններին և Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ծնում է նոր «Սառը աշխարհի» դարաշրջանի ուրվականը։ Օգտագործելով Ջորջ Բուշի հայտնի նկատողությունը «Պուտինի հոգու» վերաբերյալ, Սլովենիայում ռուս նախագահի հետ հանդիպումից հետո Մաքքեյնը հայտարարեց «Երբ ես նայեցի Պուտինի աչքերի մեջ տեսա երեք տառ՝ ՊԱԿ»[27]։

2013 թվականի սեպտեմբերին ի պատասխան Վլադիմիր Պուտինի The New York Times թերթում հրապարակած «Ռուսաստանը կոչ է անում զգույշ լինել»[28] հոդվածի, Մաքքեյնը Pravda.ru ինտերնետ-պորտալում հանդես է գալիս իր սեփական «Ռուսները արժանի են ավելի լավին քան Պուտինն է» հոդվածը[29], որում Մաքքեյնը իր անհամաձայնությունն է հայտնում այն կարծիքի մասին, թե ինքը «Հանդես է գալիս հակառուսական տեսակետներով»։

2017 թվականի փետրվարին դառնում է ռուսական հեռախոսային խաղարկության զոհը, երկու ռուս երիտասարդ զանգհարում են նրան և տեղեկացնում, որ ռուս հաքերները պատրաստվում են հարձակում գործել իր վրա[30]։ 2017 թվականի մայիսին Մաքքեյնը հայտարարել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի մեծ սպառնալիք է հանդիսանում միջազգային անվտանգության համար, քան "Իսլամական պետություն" ծայրահեղական խմբավորումը[31]։

Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Մաքքեյնը և սենատոր Ժոզեֆ Լիբերմանը սենատ են ներկայացնում բանաձև, որով պահանջում էին դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մեծ յոթնյակին։ Հենց այդ տարի նախաձեռնողներից մեկը այն ��ռաջարկեց սենատի ընդունմանը Ռուսաստանին մեղադրելով այն բանի մեջ, որ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դատական գործընթացը «Պատճառաբանվում է որպես քաղաքական»։ Մաքքեյնը հետագայում ևս շարունակել է աշխատել Ռուսաստանի անդամակցությունը G8-ին դադարեցնելու ուղղությամբ[32]՝

Այսօր մենք տեսնում ենք Ռուսաստան, որը գլխավորում է նախկին հետախույզների հանցախումբը։ Նրանք փորձում են ահաբեկել իրենց ժողովրդավար հարևաններին այնպես ինչպես Վրաստանին, նաև փորձում են խաղալ այն փաստի հետ, որ Եվրոպան կախված է ռուսական նավթից և գազից։ Սկզբի համար պետք է ընդլայնել G8-ը այնտեղ ներառելով շուկայական ժողովրդավարության առաջնորդներ Բրազիլիային և Հնդկաստանին, նաև դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը։

Սենատորներ Մաքքեյնը, Քարդին Բենը և Ռոբերտ Մենենդեսը հանդես են եկել նախաձեռնությամբ, ըստ որի կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտության հետ պետք է ընդգրկուն պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ[33]։ Մաքքեյնը Գրեմ Լինդսին և Ռոբ Պորտմանը սենատ են ներկայացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծ[34]։

Ալեքսանդր Լուկաշենկոյի քննադատությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքեյնը ակտիվորեն քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործունեությունը, որի հետ կապված 2004 թվականին նրան արգելվեց այցելել այդ երկիր, Մաքքեյնի համոզմամբ նրա կողմնակիցները և որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ թշնամի են Բելառուսի ներկայիս ղեկավարությանը։ Բելառուսի իշխանությունները չեն հաստատում, որ այդ քայլը սիմետրիկ պատասխան է եղել (ոչ միայն Մաքքեյնի հետ հարաբերություններում, այլ նաև մյուս ամերիկացի պաշտոնական դեմքերի) Բելառուսի Հանրապետության նախագահի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։

Վրաստանի մասին կարծիքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մաքքեյնը իրեն դիրքավորել է որպես Վրաստանի շահերի պաշտպան, դեռ մինչև Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալը։ Այդպես 1999 թվականին նա հայտարարել է «Ռուս զինվորականների կողմից կատարված մեծաթիվ հանցագործությունները, որոնք նպատակ ունեն վերադարձնել վերահսկողությունը նախկին Սովետական Միության կազմի մեջ մտնող երկրներում, առաջին հերթին Վրաստանում, որը ղեկավարում է աշխարհի պատմության ամենամեծ ղեկավարներից մեկը՝ Էդուարդ Շևարդնաձեն»[35]։

2005 թվականին Մաքքեյնը սենատորներ Հիլարի Քլինթոնի հետ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել են Միխեիլ Սաակաշվիլիի և Վիկտոր Յուշչենկոյի թեկնածությունները։ Հայտարարության մեջ ասվում է՝ «Նոբելյան մրցանակի հանձնումը այս երկու մարդակնցից որևէ մեկին կնշի ոչ միայն իրենց պատմական դերը Ուկրաինայում և Վրաստանում, այլ նաև հույս է ոգեշնչում բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ազատության այլ երկրներում, որտեղ այն չկա»։

2007 թվականին Մաքքեյնը կողմնակից է եղել Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

2008 թվականի օգոստոսի 26-ին Մաքքեյնը հայտարարել է՝ «Այն բանից հետո, երբ Ռուսաստանը անօրինական կերպով ընդունեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, արևմտյան երկրները պետք է մտածեն Հյուսիսային Կովկասի և Չեչնիայի անկախությունը ընդունելու մասին, որը արյունալի բռնությունների է ենթարկվում Ռուսաստանի կողմից»[36]։

Բանավեճ Ռուսաստանի ընտությունների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին Ջոն Մաքքեյնը իր պաշտոնական թվիթերում գրել է՝ «Հարգելի Վլադ Արաբական գարունը մոտենում է ձեզ»։ Վլադիմիր Պուտինը Մաքքեյնի հայտարարությունաը արձագանքել է այսպես՝ «Ինչպես հայտնի է կռվել եք Վիետնամում», Պուտինը վստահություն է հայտնել, որ «Նրա ձեռքերին բավական խաղաղ քաղաքացիների արյուն կա»[37]։ Պուտինը նաև նշել է, որ «Ինչպես հայտնի է Մաքքեյնը գերի է ընկել Վիետնամում և ուղակի բանտում չի նստել, այլ եղել է հորում և այնտեղ մնացել է մի քանի տարի, ինչը շատ տարօրինակ է բացատրվում»։

«Ես մտածում եմ, որ միանգամայն ակնհայտ է, որ պարոն Պուտինը, ում ինձ դուր է գաիս անվանել Վլադ, սուր ցավ է զգացել», նշել է Մաքքեյնը[38]։

Մաքքեյնը հանդիսանում է Սիրիայի ազատ բանակին զենքի առաքման կողմնակից։ 2013 թվականի մայիսի վերջին սենատ��րը գաղտնի այցելել է Սիրիա և հանդիպել հակակառավարական ուժերի առաջնորդների հետ (2013 թվականի մայիսի 27)[39]։

Մաքքեյնը կողմ է սիրիական կառավարության և բանակի դիրքերին հարված հասցնելուն։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Սիրիայի հարցով խոսելու համար սենատորը հանդիպում է նախագահ Օբամայի հետ, որից հետո հայտարարել է[40]՝

Եթե կոնգրեսը մերժի Սիրիայում հարվածներ հասցնելու օրինագիծը, ապա հետևանքներն աղետալի կլինեն։

Մաքքեյնը հանդես է գալիս Եվրոմայդանում: 2013 թվականի դեկտեմբերի 15:

եց ի պատասխան Ղրիմի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին։ 10 ԱՄՆ քաղաքացիների թվում էր նաև Ջոն Մաքքեյնը[41]։ Նրան արգելեցին այցելել ՌԴ[42]։ Սրան ի պատասխան Մաքքեյնը հեգնական ծիծաղով է վերաբերվել ռուսական պատժամիջոցներին, ասելով «Ըստ ամենայնի ինձ չի հաջողվի գարնանային արձակուդները անց կացնել Սիբիրում, իմ «Գազպրոմի» բաժնետոմսերը կորել են, իսկ իմ Մոսկվայում գտնվող գաղտնի բանկային հաշիվ սառեցվել է։ Այնուամենայնիվ ես երբեք չեմ դադարի առակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»[43]։

Դրանից մի քանի օր անց Մաքքեյնը հայտարարել է «Ռուսաստանը դա բենզալցակայան է, որն իրեն երկիր է ձևացնում»[44]։

2015 թվականի հունվարի 22-ին Մաքքեյնը նախագահ Բարաք Օբամային կոչ է արել Ուկրաինային մահաբեր զենք տրամադրել[45]։

Պարգևներ և շքանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մելանոման հաղթահաերլու վիահատությունից հետո Մաքքեյնի ձախ այտին սպի է մնացել, որը մինչ օրս տեսանելի է[50]։
  • 2012 թվականին կայացավ «Խաղը փոխվեց» տելեֆիլմի ցուցադրությունը, որի սյուժեն պատմում էր 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին։ Մաքքեյնին այնտեղ մարմնավորել է Օսկարի քառակի դափնեկիր Էդ Հարիսը[51]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/john-mccain-1936
  2. 2,0 2,1 MCCAIN, John Sidney, III: 1936 – 2018GPO, 1903.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 GeneaStar
  6. 6,0 6,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  7. 7,0 7,1 7,2 Scott D. The Senate after John McCainVox, 2018.
  8. 8,0 8,1 8,2 After John McCain's death, motorcade underway — 2018.
  9. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/john-mccain-1999
  10. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  11. Nowicki, Dan & Muller, Bill. «John McCain Report: Prisoner of War» // The Arizona Republic (March 1, 2007). Retrieved November 10, 2007.
  12. Dobbs, Michael. «In Ordeal as Captive, Character Was Shaped», // The Washington Post]] (October 5, 2008)
  13. McCain Pays a Tribute at Funeral of Ex-P.O.W. // The New York Times
  14. Ջոն Մաքքեյնի այցելությունը Վիետնամ Արխիվացված 2015-02-18 Wayback Machine // Vietnews.ru, 9.04.2009
  15. ԱՄՆ ընտրություններ, ի՞նչն է պատճառը, որ Մաքքեյնը դեռ շանս ունի
  16. Արևմուտքը նշանառության տակ է պահում Ասադի դաշնակիցներին // НГ, 17.11.2016
  17. [1] // Փաստեր երգի մասին
  18. Ջորջ Բուշը «հրաժեշտի» ճամփորդության է մեկնել եվրոպական մայրաքաղաքներում
  19. El candidato republicano
  20. Հրամանատար Ֆիդել Կաստրոյի մտորումները։ Հանրապետական թեկնածու (Մաս երկրորդ)
  21. El candidato republicano
  22. Հրամանատար Ֆիդել Կաստրոյի մտորումները։ Հանրապետական թեկնածու (Մաս չորրորդ)
  23. El candidato republicano
  24. Ռուսաստանը դառնում է վտարանդի
  25. Սենատոր Մաքքեյնը խոստացել է պաշտպանել Վրաստանը Պուտինից «Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը (որին հաճախ անվանում են Միացյալ Նահանգների գլխավոր ռուսաֆոբ) եռօրյա այցով եկել է Վրաստան»:
  26. Second Party in Russia Met with Some Skepticism // «The New York Times»«Izvestia. Senator McCain visits Georgia: Senator John McCain of Arizona visited the former Soviet Republic of Georgia this week in what he called an inspection. Some dub him the chief Russophobe of the United States and his visit places him as Georgian President Mikheil Saakashvilis main backer in Washington, the article says».
  27. http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=841346
  28. Putin V. V. A Plea for Caution From Russia // The New York Times. — 2013. September, 9.
  29. «Սենատոր Ջոն Մաքքեյն «Ռուսները արժանի են ավելի լավին քան Պուտինն է»». Pravda.ru. 19.09.2013. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  30. Մաքքեյնը դարձել է հեռախոսային խաղարկության զոհ // Lenta.ru
  31. Մաքքեյնը Պուտինին անվանել է ավելի մեծ սպառանալիք, քան Իսլամական պետությունն է
  32. Ջոն Մաքքեյնը վտարում է Ռուսաստանին 17.10.2007:
  33. ԱՄՆ սենատորները հանդես են գալիս Ռուսաստանի դեմ ընդգրկուն պատժամիջոցների նախաձեռնությամբ
  34. ԱՄՆ սենատ է ներկայացվել Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցների օրինագիծ
  35. McCain Prescient On Russia and Putin: 1999
  36. «Ջոն Մաքքեյնը պատրաստ է ազատագրել Չեչնիան». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  37. Վլադիմիր Պուտինը տարբեր հեռուստաալիքների ուղիղ եթերում
  38. Հարգելի Վլադ
  39. Sen. McCain slips into Syria, meets with rebels
  40. «Սիրիայում հարվածներ հասցնելուց հրաժարվելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ» Ջոն Մաքքեյն
  41. ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ ներկայացուցիչների դեմ պատասխան պատժամիջոցների ցանկը
  42. ՌԴ-ն ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների ցանկը
  43. ԱՄՆ-ում ծիծաղով ընդունեցին ռուսական պատժամիջոները
  44. Մաքքեյն՝ Ռուսաստանը բենզալցակայան է
  45. STATEMENT BY SENATOR JOHN McCAIN ON THE SITUATION IN UKRAINE Արխիվացված 2015-01-23 Wayback Machine // mccain.senate.gov
  46. Ջոն Մաքքեյնը պարգևատրվել է Սուրբ Ջորջի անվան հաղթանակի շքանշանով
  47. «Սահակաշվիլին Մաքքեյնին Ազգային հերոսի շքանշան է հանձնել». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  48. Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004. gada 1.oktobra Արխիվացված 2013-05-12 Wayback Machine(լատ.)
  49. «Կևի պատրիարքի ներկայացուցիչը սենատոր Ջոն Մաքքեյնին պարգևատրեց եկեղեցական պարգևով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  50. «Ջոն Մաքքեյնը ապացուցեց, որ կարող է լինել ԱՄՆ նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  51. Hibberd J.  «Ed Harris as John McCain in HBO's 'Game Change'». // Entertainment Weekly. 16.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մաքքեյն» հոդվածին։