Jump to content

Ջոզեֆ Լիբերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժոզեֆ Լիբերմանից)
Ջոզեֆ Լիբերման
անգլ.՝ Joe Lieberman
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1942(1942-02-24)[1]
ԾննդավայրՍթենֆորդ
Մահացել էմարտի 27, 2024(2024-03-27)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան (1964)[3], Եյլի համալսարան (1967)[3] և Stamford High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, հեղինակ և իրավաբան
ԱշխատավայրKasowitz Benson Torres?[4], Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտ, National Bureau of Asian Research?, Եշիվա համալսարան, Blue Ribbon Study Panel on Biodefense?, United Against Nuclear Iran?[5], Muslim-Jewish Advisory Council? և Counter Extremism Project?
ԱմուսինHadassah Lieberman?
Զբաղեցրած պաշտոններmember of the State Senate of Connecticut?, Connecticut Attorney General?, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն և Connecticut for Lieberman?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlieberman.senate.gov
Ստորագրություն
Изображение автографа
 Joe Lieberman Վիքիպահեստում

Ժոզեֆ Իզադոր (Ժո Իսադոր) Լիբերման (անգլ.՝ Joseph Isadore «Joe» Lieberman, փետրվարի 24, 1942(1942-02-24)[1], Սթենֆորդ - մարտի 27, 2024(2024-03-27)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սենատոր (սկզբում դեմոկրատ, այնուհետև անկախ) Կոնեկտիկուտ նահանգից, որը 2000 թվականի ընտրություններում Ալբերտ Գոռի հետ առաջադրվել էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանից ներգաղթած Հենրի Լիբերմանի և Ավստրիայից եկած հրեա Մարսիա Մանգերի որդին։ Լիբերմանների ընտանիքը ունեցել է ալկոհոլային  խմիչքների խանութ։ Լիբերմանը սովորել է Սթամֆորդի ավագ դպրոցում, որտեղ առաջին անգամ դրսևորել է իր առաջնորդական հատկանիշները։ 1963 թվականին իր առաջին քաղաքական առաքելությամբ մեկնել է Միսիսիպի նահանգ, տեղացի նեգրերին սովորեցնել քվեարկել։ 1964 թվականին ավարտել է Եյլի համալսարանը՝ տնտեսագիտության և քաղաքականության բակալավրի աստիճանով։ Այնուհետև ուսումը շարունակել է Եյլի իրավունքի դպրոցում, որն ավարտել է 1967 թվականին։  Եյլում ուսանելու ժամանակ միացել է «Էլայհու» ուսանողական գաղտնի հասարակական կազմակերպությանը։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ընտրվել է Կոնեկտիկուտ նահանգի սենատոր՝ որպես դեմոկրատ բարեփոխիչ, Վիետնամական պատերազմի հակառակորդ։ 1983-1989 թվականներին զբաղեցրել է Քոնեքթիքութի գլխավոր դատախազի պաշտոնը։ 1989 թվականին ընտրվել է Ամերիկայի Սենատի անդամ Կոնեկտիկուտ նահանգից։

Քլինթոն-Լևինսկու գործի քննության ընթացքում նա կոշտ քննադատեց նախագահին, բայց իր կուսակիցների հետ քվեարկեց նրա իմպիչմենտի դեմ։

2000 թվականի կուսակցական ընտրություններում նա հանդիսացել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի պաշտոնի թեկնածու։ Նա դարձավ հրեական կրոնը ներկայացնող առաջին թեկնածուն, որը մասնակցել է նախագահական ընտրություններին։ Գոռը և Լիբերմանը պարտվել են ընտրությունում՝ զիջելով հանրապետական թեկնածուներ Ջորջ Ու. Բուշին և Դիկ Չեյնին։

Իրաքի պատերազմի կողմնակից է։ 2005 թվականին Ջոն Մաքքեյնի հետ Սենատ է ներկայացրել բանաձևի նախագիծ՝ պահանջելով կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ութնյակին»[6]։

2006 թվականին նա տանուլ տվեց ներկուսակցական ընտրությունները սենատորի պաշտոնի համար, բայց հետագայում վերընտրվեց որպես անկախ թեկնածու։

2008 թվականին, որպես անկախ սենատոր, նա սատարեց հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնին ԱՄՆ նախագահի ընտրություններում[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերմանը առաջին անգամ ամուսնացած էր Բեթի Հասի հետ (1965-ից 1981 թվական), իսկ երկրորդ անգամ՝ Հադասա Ֆրեյլիխ Տուկերի հետ։ Լիբերմանը իր առաջին կնոջից ունի մեկ որդի և դուստր, իսկ երկրորդից` դուստր։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տվյալներով ՝ Ջո Լիբերմանը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գլխավոր ռաբբի Բերլ Լազարի ազգականն է[8]։

Նա Սենատում նշանակվել է որպես «դաստիարակ»՝ Բարաք Օբամայի կողմից[9]։

Նրա ջանքերով արգելվեցին մի շարք բռնի խաղեր, այդ թվում ՝ «Postal» շարքից։ Այս կապակցությամբ նա «Postal 2» խաղի խոսակցությունների մեջ մի քանի անգամ հիշատակվեց, և նաև ընտրություններում թեկնածուներից մեկն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Ալբերտ Գոռ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու
2000 (կորած)
Հաջորդող՝
Ջոն Էդվարդս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Լիբերման» հոդվածին։