Դավիթ Հարքացի
Դավիթ Հարքացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 610 |
Մահացել է | մոտ 685 |
Մասնագիտություն | փիլիսոփա և աստվածաբան |
Դավիթ Հարքացի (մոտ 610-685[1]), հայ փիլիսոփա և աստվածաբան։
Կյանք ու գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Հարքացին ծնվել է VII դարի սկզբին Հարք նահանգի Գերետ գյուղում[2]։ Կյանքի վաղ տարիներից ոչինչ հայտնի չէ։ Կրթությունը ստացել է Կոստանդնուպոլիս քաղաքում, որտեղ սովորել է փիլիսոփայություն և աստվածաբանություն, ապա վերադարձել է Հայաստան[1]։ Նա գործունեություն է ծավալել 660-680 թվականների ընթացքում[3] և հիմնականում ուղղությունը եղել է Հայ առաքելական եկեղեցու քար��զած քրիստոնեական գաղափարախոսության ամրապնդումը[4]։ Հայտնի է, որ հաճախ մասնակցել է աստվածաբանական վիճաբանությունների, որտեղ համամիտ է եղել Հուլիանոս Հալիկառնասցու հայացքներին և քննադատել է Սևերոս Անտիոքացուն։ Նա ղեկավարում էր հայ գրականության հունափիլիսոփայական դպրոցը, որտեղ հիմնական արդյունքը իր ընկերների և հետևորդների թարգմանած ու մեկնաբանած Փիլոն Ալեքսանդրացու ստեղծագործություններն էին[5]։ Վերջինիս ազդեցությունը զգացվում էր Հարքացու ստեղծագործական աշխատանքներում[1][2][6]։ Նա Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցի կողմնակիցն էր[6]։ Նա գրել է մի քանի փիլիսոփայական և աստվածաբանական աշխատություններ, սակայն, դրանցից պահպանվել են միայն հատվածներ։ Բացի հայերենից, ըստ երևույթին, ստեղծագործել է նաև հունարեն։ Նրա ամենակարևոր աշխատությունը համարվում է կրոնափիլիսոփայական «Հարցուածք» աշխատությունը։
Դավիթ Հարքացու տեղեկությունները Դանիելյան նշանագրերի մասին շատ արժեքավոր են[7][8]։
Նրան հաճախ շփոթում են նույն անունով VI և VII դարերի այլ հեղինակների՝ Դավիթ Անհաղթի, Դավիթ Քերականի, Դավիթ Բագրևանդցու և Դավիթ Տարոնացու հետ[3][5][6][9]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հարցուածք» // «Արարատ» ամսագիր — 1902. — № 9—10 — էջ 937—973
- «Բան հավատոյ ընդդեմ հերձուածողաց» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 261—268
- «Կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցուն տրված պատասխանը» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 269—270
- «Աշոտ Պատրիարքին տրված պատասխանը» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 270—272
- «Առ երկաբնական ընդդիմադրութիւն» // «Արարատ» ամսագիր — 1916. — էջ 909—911
Դավիթ Հարքացուն վերագրում են նաև փիլիսոփայական՝ «Նկատումն Արիստոտէլի» աշխատանքը[10][11][12]։
Կենսագրական ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեր-Մկրտչյան Գ., Դավիթ Հարքացի, Վաղարշապատ, 1903։
- Ակինյան Ն., Դաւիթ Հարքացի, Վիեննա. 1959:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 R. Bedrosian. Armenian Writers // Seventh Century
- ↑ 2,0 2,1 Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 685-686. — (Early Judaism and its literature, 38).
- ↑ 3,0 3,1 Benedetta Contin Il Corpus Davidicum armeno nella tradizione neoplatonica e nello sviluppo del pensiero armeno // Mediaeval Sophia. vol 1. — 2007. — С. 31—55.
- ↑ Армянская философия // Философская энциклопедия: В 5 т.-х / под редакцией Ф. В. Константинова. —М., 1960—1970.
- ↑ 5,0 5,1 Давид Харкаци = Դավիթ Հարքացի // Энциклопедия «Христианская Армения». — 2002. — С. 270—271. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
- ↑ 6,0 6,1 6,2 Давид Харкаци = Давид Харкаци // Энциклопедия «Кто есть кто. Армяне». —Ер., 2005. — Т. 1.
- ↑ Հակոբ Մանանդյան, Месроп Маштоц и борьба армянского народа за культурную самобытность, Ер., «АрмФАН» — 17, էջեր 17 — 17 էջ։
- ↑ Սերգեյ Մուրավյով Из истории одного открытия (подборка статей о создании армянского алфавита) // Армянский гуманитарный вестник. Том 4..
- ↑ Мурадян А. Н. К вопросу о личности, времени и научном наследии Давида Непобедимого. // Историко-филологический журнал АН АрмССР. — 1981. — № 1. — С. 194—216.
- ↑ Вартан Григорян История армянских колоний Украины и Польши (армяне в Подолии). — Ер.: изд-во АН АрмССР, 1980. — С. 241. — 291 с.
- ↑ Багумян Т. Произведение архиепископа Петроса Бердумяна “Из анализа сочинений Аристотеля” // «Эчмиадзин». — 2008. — № 8. — С. 21—24.
- ↑ Shirinian M. E. Armenian translation of Aristotle's “De vitiis et virtutibus” // Verbum № 6. Аристотель и средневековая метафизика. Альманах Центра изучения средневековой культуры при философском факультете СПбГУ.. —СПб, 2002. — С. 177—182.