Jump to content

Աքլորաբբուկ փոքր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքլորաբբուկ փոքր
Աքլորաբբուկ փոքր
Աքլորաբբուկ փոքր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Աքլորաբբուկ (Rhinanthus)
Տեսակ Աքլորաբբուկ փոքր (R. minor)
Միջազգային անվանում
Rhinanthus minor

Աքլորաբբուկ փոքր (լատին․՝ Rhinantus minor), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլ մազապատ կամ մերկ ցողունով միամյա կիսամակաբույծ է, որի բարձրությունը 20-50 սմ է։ Գծային կամ գծային-նշտարաձև, մանր աղեղնաեզր կամ սղոցցաեզր հակադիր տերևները կանաչ են։ Գագաթանային հասկանման ծաղկաբույլեր առաջացնող ծաղիկներն աճում են տերևների անութներում։ 4 ատամիկներով կլորավուն բա��ակը վերին մասում սեղմված է։ Երկշուրթ դեղին պսակի վերին սաղավարտաձև շուրթն ունի կարճ կլորավուն քթիկ, երբեմն մանուշակագույ��, ստորին շուրթը թեքված է, երախը՝ բաց։ Ունի 4 երկուժ առԷջներ։ Խոշոր կլորավուն տափակ սերմերով պտուղը երկբույն տուփիկ է՝ հաճախ թևավոր եզրերով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտու մերձալպյան մարգագետիններում, գետնափերին, անտառաեզրերին։ Հանդիպում է Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերում։ Մեղրատու, թունավոր բույս է[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են ածխաջրեր, պեկտիններ, մաննիտ, դուլցիտ, ալկալոիդներ, ստերոիդներ, իրիդոիդներ, բենզոյաթթու, քլորոտինոիդներ պարունակող կանաչ զանգվածը։ Սերմերից ստանում են մանուշակագույն ներկանյութ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքլորաբբուկ փոքր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքլորաբբուկ փոքր» հոդվածին։