Նորվեգական բևեռային արշավախումբ (1893-1896)
Երկիր | Նորվեգիա | |
---|---|---|
Սկսած | 1893 | |
Ավարտված | 1896 | |
Vessel | Ֆրամ |
Նորվեգական բևեռային արշավախումբ 1893-1896 թվականներին, գիտարշավ, որը կատարվել է «Ֆրամ» նավով։ Արշավախմբի նպատակն էր հետազոտել Արկտիկայի բարձր լայնությունները և արդյունքում հասնել մինչև աշխարհագրական Հյուսիսային բևեռ։ Գիտարշավի ղեկավարն ու հեղինակը նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենն էր։ Գիտարշավն էական բեկում մտցրեց բևեռային լայնությունների հետազոտման պատմության մեջ։ Աշխարհում առաջին անգամ մի փոքր արշավախումբ հատուկ այդ նպատակի համար կառուցած նավով գիտակցաբար գնաց դեպի բազմամյա ծովային սառույցները, որպեսզի համակարգված ու համալիր կերպով հետազոտական աշխատանքներ իրականացնի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում։ Ֆրիտյոֆ Նանսենն ու Յալմար Յոհանսենը նպատակադրվել էին Հյուսիսային բևեռին հասնել շնասահնակներով։ Արդյունքում, 1895 թվականի ապրիլի 6-ին նրանք հասան հյուսիսային լայնության 86° 13.6’ զուգահեռականին, որն այդ պահի դրությամբ աշխարհի մակարդակով արդեն իսկ ռեկորդ էր։ Առաջին բևեռային արշավախումբն է 19-րդ դարում, որ գիտարշավ կատարելու ընթացքում մարդկային կորուստներ չարձանագրեց։
Նպատակներ և արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիտյոֆ Նանսենը հենց սկզբից էլ կարծում էր, որ Հյուսիսային բևեռի շրջակայքում ցամաքային մեծ տարածքներ գոյություն չունեն[1] : Գիտարշավ նախաձեռնելու գլխավոր նպատակը Նանսենը ձևակերպել է այս կերպ.
Ես մտածում եմ, որ թերևս բուն Հյուսիսային բևեռը նվաճելը առավել քիչ նշանակություն ունի։ Մենք ուղևորվում ենք ոչ թե փնտրելու մաթեմատիկական կետը, որը Երկրի առանցքի հյուսիսային ավարտն է և ինքնին առավել սակավարժեք է, այլ նրա համար, որպեսզի հետազոտություններ իրականացնենք երկրագնդի դեռևս չդիտարկված հսկայական տարածաշրջանում, որն ընկած է Հյուսիսային բևեռի շուրջը։ Գիտական հետաքրքրությունը չի պակասում այն պատճառով, թե մենք կանցնե՞նք բուն բևեռային կետով, թե՞ դրանից որոշ հեռավորության վրա[2] : - Ֆրիտյոֆ Նանսեն
|
Նանսենյան արշավախումբն իր մեջ նաև քաղաքական ենթատեքստ էր պարունակում։ Այն հովանավորվում էր Նորվեգիայի Թագավորության կառավարության կողմից, որն այդ ժամանակ գտնվում էր Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության կազմում։ Ըստ սթորթինգի պայմանների՝ գիտարշավի անձնակազմը պետք է ամբողջությամբ կազմված լիներ նորվեգացիներից։ Հյուսիսային բևեռին շրջապատող ենթադրյալ ցամաքային մասը պետք է անցներ Նորվեգիայի գերիշխանության տակ։ Գիտարշավի հաջողությունը Նորվեգիայիում խիստ բարձրացրեց ազգային ինքնագիտակցությունը[3] :
Գիտական առումով արշավախմբի ձեռքբերումներ համարվեցին խորջրյա բևեռային ավազանների բացահայտումը։ Սրանք Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շարունակությունն էին։ Դրանք վերջնականապես ապացուցեցին, որ Հյուսիսային բևեռային շրջանում մայրցամաք կամ էլ կղզեխմբեր գոյություն չունեն։ Երեք տարի անընդմեջ կատարվեցին կլիմայի և սառցաբանական համալիր հետազոտություններ, ինչպես նաև բազմաթիվ աշխարհագրական չափումներ։ Նանսենի և Յոհանսենի սահնակային արշավի ժամանակ ճշտվել են Ֆրանց Իոսիֆի երկիր կղզեխմբի հյուսիսային սահմանները։ Հավաքված գիտական նյութերը հիմք ծառայեցին, որպեսզի առաջանա գիտության նոր ճյուղ՝ ֆիզիկական օվկիանոսագիտություն։ Ֆրիտյոֆ Նանսենն իր արշավախմբի նախնական զեկույցում ասում է.
Եթե հետևենք էսկիմոսների տված խորհրդին ու Հյուսիսային բևեռ հասնենք մակույկների, սահնակների և շների օգնությամբ, ապա կարող ենք անցնել զգալի տարածություններ այնպիսի վայրերով, որոնք մինչև օրս համարվում են շատ դժվարանցանելի։ Այդ կերպ կարելի է ճանապարհորդել նաև ցամաքից շատ հեռու լողացող սառույցի վրայով, նույնիսկ եթե սառույցը գտնվում է շարժման մեջ։ Ես կարծում եմ, որ հենց այդ եղանակով կարելի է փորձել հասնել այն հսկայական չուսումնասիրված տարածքները, որոնք ընկած են Հյուսիսամերիկյան արկտիկական կղզեխմբի և Հյուսիսային բևեռի միջև[1] : - Ֆրիտյոֆ Նանսեն
|
Բոլոր մեթոդները, որոնք փորձարկվել էին Նանսենի կողմից, օգտագործվեցին հետագա բոլոր բևեռային արշավախմբերի կողմից ավելի քան երեսուն տարի[3] :
Ֆրիտյոֆ Նանսենի և Յոհանսենի սպորտային ռեկորդը պահպանվում է շուրջ հինգ տարի։ 1900 թվականի ապրիլի 25-ին դուքս Լուիջի Ամադեոյի արշավախմբի անդամները` նավապետ Ումբերտո Կանիի ղեկավարությամբ, խարիսխ գցեցին Ֆրանց Իոսիֆի երկիր կղզում և հասան ընդհուպ հյուսիսային լայնության 86° 34’ զուգահեռականին՝ գերազանցելով նանսենյան ցուցանիշը մոտավորապես 21’-ով (մոտավորապես 22 ծովային մղոն)։ Այդ արդյունքին նրանք հասան խիստ ծանր գնով. գիտարշավի ժամանակ անձնակազմի երեք անդամներ կնքեցին իրենց մահկանացուն[4] : Հյուսիսային բևեռը նվաճված էր (ըստ իրենց հայտարարության։ 1908 թվականի ապրիլի 21-ին Ֆրեդերիկ Կուկը, իսկ 1909 թվականի ապրիլի 6-ին Ռոբերտ Պիրին՝ Կանադական Արկտիկական կղզեխմբի կողմից նվաճեցին հյուսիսային բևեռը[5]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1883-ից 1884 թվականներն ընկած ժամանակահատվածում Գրենլանդիայի արևելյան ափերին գտնվեցին «Ժանետտա» (անգլ.՝ «USS Jeannette») արշավախմի անհաջող գիտարշավի բեկորներն ու առարկաները։ Այդ արշավախումբը ղեկավարում էր ամերիկյան նավատորմի լեյտենանտ Ջորջ Վաշինգտոն Դելոնգը։ Գիտարշավի ժամանակ՝ 1881 թվականին, «Ժանետտա» նավը խորտակվում է Նորսիբիրական կղզիներից հյուսիս-արևելք գտնվող տարածքում։ Նորվեգացի աստղագետ պրոֆեսոր Հենրիկ Մոնը 1884 թվականին մի հոդված հրապարակեց, որտեղ վերլուծել է այդ գտածոները և փաստացիորեն ապացուցել Նանսենի տեսակետը, ըստ որի գոյություն ունի տրանսբևեռային մի հոսանք։ Հենրիկ Մոնի այդ հոդվածը Ֆրիտյոֆ Նանսենի մոտ ծնեց դեպի Հյուսիսային բևեռ ուղևորվելու գաղափարը[2] :
Քսաներեքամյան Նանսենն այդ ժամանակ աշխատում էր Բերգենի թանգարանի կենդանաբանության բաժանմունքում որպես լաբորանտ՝ պատրաստվելով իր դոկտորական ատենախոսության պաշտպանությանը[2] : Նա արդեն ուներ բևեռային հետազոտությունների փորձ։ 1882 թվականին կատարել է ծովագնացություն փոկարդյունաբերական «Վիկինգ» ընկերության հետ՝ սառցային գոտում (որպես կենսաբանության պրակտիկանտ)։ Ծովագնացության ժամանակ կատարվեց չնախատեսված քսանչորսօրյա դրեյֆում Գրենլանդիայի ափերի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ Նանսենի մոտ ծնվում է այդ որոշիչ գաղափարը՝ կատարել հետագա ճանապարհորդություններ. այս գաղափարի շնորհիվ որոշվեց Նանսենի հետագա կյանքի գործունեության գլխավոր նպատակը[2] :
Ռուալ Ամունդսենի կենսագիր Թուր Բուման-Լարսենը համեմատել է երկու ականավոր բևեռախույզների կյանքը և նշել, որ հայրենիքի փառքը Նանսենի համար անկյունաքարային նշանակություն ուներ, և նա ծառայեց հայրենիքին և՛ որպես ցամաքախույզ, և՛ որպես գիտական նվաճումներով հայրենիքի պատիվը բարձրացնող մարդ[6] : Միևնույն ժամանակ Նանսենին խորթ չէր բացառիկ սպորտային ազարտը։ Բևեռախույզը բազմաթիվ անգամներ հրապարակավ նշել է, որ «իր միակ սերը եղել է Հյուսիսային բևեռը»[3] :
Նանսենը հասկանում էր, որ նավը միտումնավոր կերպով սառույցների մեջ զմռսելու գաղափարը միայն հեղինակավոր բևեռային հետազոտողի մոտ կարող է ծնվել և դրա համար իր առաջ մի գերնպատակ և հույժ բարդագույն հիմնախնդիր է դնում՝ անցնել Գրենլանդիայի ամբողջ սառցային շերտի վրայից դրա արևելյան ափերից դեպի արևմտյան ափեր։ Այս գաղափարը բուռն խորհրդակցությունների ալիք բարձրացրեց մամուլում։ Նախորդ բոլոր գիտարշավները մեկնարկել էին բնակեցված մասից՝ արևմուտքից։ Բացի այդ, Նանսենն իրեն զրկում էր նահանջի բոլոր հնարավոր ճանապարհներից[7] : Դոկտորական ատենախոսությունը (որը նվիրված էր նյարդային հյուսվածքի բջջային կառուցվածքին) պաշտպանելուց ընդամենը չորս օր անց Նանսենը հինգ ուղեկիցների հետ միասին ուղևորվում է դեպի աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան։ Արշավախմբի կազմում էր նաև Օտտո Սվերդրուփը։ 1888 թվականի հուլիսի 17-ից մինչև հոկտեմբերի 3-ը գիտարշավի անձնակազմը սահնակներով քաշելով տարավ ամբողջ ուղեբեռը (ուրիշ քարշող ուժ չունեին իրենց տրամադրության տակ)։ Այսպես նրանք հաղթահարեցին Գրենլանդիայի ողջ սառցային վահանը՝ անցնելով ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ։ Նանսենն ու իր ուղեկիցների արշավախմբի ժամանակ կատարեցին նաև օդերևութաբանական դիտարկումներ և ընթացքում հավաքեցին գիտական շատ նյութեր ու տվյալներ։ 1889 թվականին արշավախմբի տուն վերադառնալուց հետո նրանց ծափահարում էր ողջ ազգը. Նանսենն արդեն պատրաստ էր իրագործելու իր հետագա գիտարշավները[2] :
Գիտարշավի նախապատրաստական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բևեռային գիտարշավը շատ մանրակրկիտ ձևով է մշակվել։ Նանսենն այդ ուղղությամբ այսպես է արտահայտվել.
Քանի որ այս գիտարշավը տևելու էր առնվազն երեք տարի, ուստի և դրա նախապատրաստական աշխատանքները քիչ ժամանակ չպահանջեցին։ Բուն պլանը պատրաստ էր ուղևորությունից դեռևս երեք տարի առաջ[2] : - Ֆրիտյոֆ Նանսեն
|
Նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականի փետրվարի 18-ին Նանսենը ելույթ է ունենում Նորվեգիայի աշխարհագրական ընկերության հերթական նիստի ժամանակ (զեկույցը հրապարակվել է Naturen ամսագրի մարտ ամսվա գրքույքում, 1891 թվականին)։ Զեկույցում Ֆրիտյոֆ Նանսենը մանրամասնությամբ վերլուծել է Արկտիկայում նախկին գիտարշավների ձախողումների պատճառահետևանքային կապերը և հայտարարել.
Անիմաստ է գնալ, ինչպես որ դա արել են նախկին արշավախմբերի ժամանակ, հոսանքին հակառակ ուղղությամբ։ Մենք պետք է փնտրենք, թե չի գտնվի արդյոք համընթաց մի հոսանք։ «Ժանետտա» գիտարշավը, իմ խորին համոզմամբ, միակն էր, որը ճիշտ ուղղության վրա էր, սակայն դա կատարվեց ոչ իր սեփական ցանկությամբ ու որոշմամբ[2] : - Ֆրիտյոֆ Նանսեն
|
Նանսենը հայտարարեց, որ ենթադրում է ծովային տրանսբևեռային հոսանքի գոյության մասին, որն անցնում է Բերինգի նեղուցի շրջակայքից մինչև Գրենլանդիայի մերձբևեռային շրջանները։ Ըստ իր հաշվարկների, սառույցները դրեյֆում են կատարում Նորսիբիրական կղզիներից մինչև Գրենլանդիա ավելի քան յոթ հարյուր օր[3] : Սա նշանակում էր, որ գործնականորեն հնարավոր է օգտագործել հոսանքի ուժը։
Նանսենի պլանը հետևյալն էր. կառուցել մի այնպիսի նավ, որը համեմատաբար փոքր ծավալներ կունենար և համեմատաբար մեծ հուսալիություն։ Տարողունակությունը պիտի կազմեր այնքան, որպեսզի հերիքեր ածխի և սննդամթերքի պաշարները տասներկու մարդու համար ապագա հինգ տարիների ընթացքում։ Դրա համար, ըստ նախնական չափումների, հերիք էր, որպեսզի նավի տարողունակությունը կազմեր 170 բրուտտո-տոննայի՝ ներառյալ շոգեմեքենայի սարքավորումները։ Նավի արագությունը բաց ծովում պիտի կազմեր 6 հանգույց՝ լրիվ բացված առագաստների դեպքում։ Ամենակարևորը նավի համար այն էր, որ դիմակայեր սառույցների ճնշմանը։ Դրա համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել հատուկ նավ, որի կողմնային հատվածներն ունենային կլորավուն կառուցվածք, որպեսզի սառույցների ճնշումը ազդեր արտաքին մակերևույթի վրա[2] :
Սկզբնական փուլում Նանսենը նպատակադրվել էր ուղևորվել Բերինգի նեղուցով, որպեսզի հնարավորինս արագ հասներ Նորսիբիրական կղզիներին։ Նշված վայրը հասնելու համար ծրագրված էր որքան հնարավոր է բաց ծովի հյուսիսով նավարկելն էր։ Դրանից հետո պետք է կառանվեին սառցի վրա և ամեն ինչը թողնել միայն սառցի դրեյֆմանը[2] : Համենայնդեպս, եթե ինչ-որ մի դժբախտ պատահար լիներ ու անհրաժեշտություն առաջանար տարհանվել այդտեղից, կամ էլ, եթե արշավախմբի անձնակազմը իջներ անհայտ մի որևէ ցամաք, Նանսենը նպատակադրվել էր օգտագործել լծկան շներին[3] :
Նորվեգիայում Նանսենի գաղափարները միաձայն ընդունվեցին մտավորականների և երկրի կառավարության՝ սթորթինգի կողմից։ 1892 թվականի սեպտեմբերի 28-ին Ֆրիտյոֆ Նանսենը Նորվեգիայի աշխարհագրական ընկերությունում արված նոր զեկույցում այդ ամենը մանրամասնորեն ներկայացրեց։ Այդ զեկույցում ներկայացված էին նաև նոր ապացույցներ, ըստ որոնց Գրենլանդիայի ափերին են հասել սիբիրական անտառներից բույսերի մնացորդներ և գետային տիղմ։ Դրանց թվին էր պատկանում նաև միանջիջ դիատոմային ջրիմուռները, որոնց առկայությունը Գրենլանդիայի ափերին նույնպես հիանալի ապացույց էր Նանսենի տեսությանը[2] :
Այդ ժամանակ որոշ պլաններ փոփոխության են ենթարկվում։ Նանսենը պատրաստվում էր մեկնել Հյուսիսային ծովային ուղով, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլիներ անցնել Միջերկրական ծովը, Սուեզի ջրանցքը, Կարմիր ծովը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներն ու հասներ Բերինգի նեղուց[3] : «Ֆրամ» նավի տարողունակությունը, ներառյալ նաև սննդի և վառելիքի պաշարները, կազմեցին ավելի քան 400 բրուտո-տոննա[2] :
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանսենին լրիվ այլ ընդունելություն էր սպասվում արտասահմանում։ Հատկապես 1892 թվականի նոյեմբերի 14-ից հետո՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական ընկերությունում։ Զեկույցից հետո կայացավ մրցանակաբաշխության արարողությունը (բոլոր այդ զեկույցներն ու նյութերը հրատարակվեցին The Geographical Journal 1893, հատոր 1, էջ. 1-32 ամսագրում), որի ժամանակ պարզ դարձավ, որ Նանսենը լրիվ մենակ է մնացել իր մտադրությունների մեջ[2] :
Դեռևս 1891 թվականին Նանսենի ծրագրի վրա ուշադրություն էր դարձրել այդ ժամանակների ամերիկացի ականավոր բևեռախույզ Ադոլֆ Գրիլը։ Նա հերքում էր Ֆրիտյոֆ Նանսենի այն զեկույցը, որով հայտնի էր դարձել, որ Գրենլանդիայի ափերին գտել է «Ժանետտա» նավի և Դելոնգի գիտարշավի առարկաները ու այն պարզապես սուտ էր համարում։ Ըստ Գրիլի Հյուսիսային բևեռը անմատչելի էր, քանի որ ամբողջ ցամաքային մասը ծածկված է սառույցների վահանով, դրա պատճառով էլ առաջանում են այդ հայտնի շերտավոր սառույցները (այդ ժամանակների տերմինաբանությամբ շերտավոր սառույցներին անվանում էին պալեոքրիսթինյան սառույցներ)[2] : Ադոլֆ Գրիլը նաև թերահավատորեն էր մոտենում նանսենյան նախագծած ապահով նավին, որը դիմակայելու էր սառույցները։ Այդ կերպ Ադոլֆը Նանսենի գիտարշավն անվանեց ուղղակի «ինքնասպանության անիմաս�� ծրագիր»[2] : Հատկանշական է, որ ամերիկյան հասարակությունը Նանսենի ծրագրին թերահավատորեն էր մոտենում և դեմ էր դրան, նույնիսկ «Նյու Յորք Թայմս» թերթի լրագրողները այդ մասին իրենց թերթում բազմաթիվբ անգամներ անդրադարձան[8]։
Լոնդոնյան ասուլիսը անցավ առավել լարված մթնոլորտում։ Նանսենին հակառակ հանդես եկան բոլոր բրիտանացի հեղինակավոր բևեռախույզները։ Նույնիսկ ծովակալ սըր Լեոպոլդ Մաք-Քլինթոկը հայտարարեց, որ «սա ամենահանդուգն ծրագիրն է, որը երբևիցե ներկայացվել է Թագավորական աշխարհագրական ընկերությանը պատմության մեջу»[2] : Բազմաթիվ քննադատներ Նանսենի տեսակետը կասկածանքի տակ չէին դնում, սակայն հայտարարեցին, որ գործնականորեն անհնարին է նրա տեսության իրագործումը։ «Ժանետտա» նավի գտածոների մասին քննարկումների ժամանակ ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում[2] :
Հարաբերություններ Ռուսաստանի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում Նանսենի ծրագիրը միանգամից դրական ընդունելության արժանացավ։ Նորվեգիայի կառավարության խնդրանքով Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունը Նանսենին էր տրամադրում հատուկ երաշխավորագիր, այնպիսին, որը տվել էին Նորդշելդին ռուսաստանյան հյուսիսային ափերին ծովագնացությունն իրականացնելու ժամանակ։ Իսկ Ռուսաստանի ներքին գործոց նախարարությունը հանձնարարություններ ուղարկեց Արխանգելսկի և մնացած սիբիրական տարածաշրջանների իշխանություններին, որպեսզի բոլոր տեսակի հարցերով աջակցություն ցուցաբերեն Նանսենին ու իր գիտարշավի մասնակիցներին։ Ռուսական աշխարհագրական ընկերության խնդրանքով Գլխավոր ջրաբանական կառավարչությունը Նանսենին ուղարկեց Ռուսաստանի բոլոր բևեռային ծովերի քարտեզների կրկնօրինակները։ Աշխարհագրական ընկերության գլխավոր քարտուղար Ալեքսանդ Վասիլևիչ Գրիգորևը Ֆրիտյոֆին ուղարկեց հատուկ տեղեկաքիրք, որում մասնավորապես նշված էին Սիբիրի հյուսիսային ափերի բոլոր բնակավայրերի մասին տեղեկությունները։ Ծովակալ Ստեպան Մակարովն հայտնեց Ֆրիտյոֆ Նանսենին Բերինգի նեղուցի և Չուկոտյան ծովի ջերմաստիճանային բոլոր հայտնի ռեժիմների տվյալները[9]։ Էդուարդ Վասիլևիչ Տոլը 1892 թվականին անձամբ կատարեց բարդագույն ուղևորություն դեպի Նորսիբիրական կղզիներ, որտեղ երեք հատ տարհանման բազաներ կառուցեց Ֆրիտյոֆ Նանսենի գիտարշավի համար։ Առաջին ժամանակավոր բնակատեղը Դուրնովոն էր՝ Դուրնոյ ծովալճակում՝ Կոտելնի կղզուց արևմուտք (75°37’ հյուսիսայի լայնության), այստեղ տասներկու մարդու համար ութօրյա սննդի մթերապաշար էր կուտակվել։ Այս քանակությունը հերիք էր, որպեսզի հաղթահարվեր 100 կիլոմետր ճանապարհ մինչև հաջորդ բազան՝ Ուրասսալախե, որտեղ հատուկ խրճիթ էր կառուցվել դեռևս 1886 թվականին Տոլի կողմից։ Այստեղ մթերապաշարը կբավականացներ հարյուր օրվա համար։ Երրորդ բազան ձևավորվել էր Փոքր Լյախովսկի կղզում. մթերապաշարի քանակը պիտի բավականացներ քառամսյա գործունեության ընթացքում, մինչև արշավականները հասնեին մայրցամաք[2] : Էդուարդ Վասիլևիչ Տոլը Նանսենի համար գնեց շուրջ քառասուն խանտյան և 26 յակուտյան շներ, որոնք պետք է նանսենյան անձնակազմին հասցնեին Յուգորսկի շարից մինչև Օլենյոկ գետի գետաբերան[3] :
Գիտարշավի նավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիտյոֆ Նանսենն ի սկզբանե որոշել էր դիմել նորվեգացի հայտնի նավաշինարար Քոլին Արչերին՝ իր նախագծած նավը կյանքի կոչելու համար։ Առաջին (շատ զգուշավոր) նամակը Նանսենն ուղարկեց Արչերին 1890 թվականի մարտի 6-ին։ Վերջինս երկար ժամանակ տատանվում էր, սակայն պայմանագիրը կնքվեց 1891 թվականի հունիսի 9-ին[7] : Խիստ ազդեցություն թողեց նավի կառուցման տեմպերի վրա Հորթենի թ��գավորական նավաշինարանը, որն աջակցեց իտալական կաղնու արագ մատակարարմանը, որն ավելի քան երեսուն տարի իր ենթակայության ներքո էր գտնվում։ Նավի կառուցման համար երեք գաղափարներ էին տրամադրվել՝ Նանսենի, Սվերդրուփի և անձամբ Քոլին Արչերի կողմից։ Երկար ժամանակ նրանք ընդհանուր հայտարարի չէին գալիս։ Նոր կառուցվող նավի հիմնարկեքը կատարվեց 1891 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Լարվիկում Արչերի նավաշինարանում[3] : Շինանյութի մի մասը պատվիրեցին Գերմանիայից, սակայն շոգեմեքենայի ամբողջ սարքավորումները պատրաստեցին Նորվեգիայում՝ Akers Mekaniske Wærksted ընկերությունում[3] :
Նավիջեցումը տեղի ունեցավ 1892 թվականի հոկտեմբերի 26-ին։ Բացման ցերեկույթն իրականացրեց Եվա Նանսենը՝ Ֆրիտյոֆ Նանսենի կինը։ Վերջինս նաև նավին կնքեց «Ֆրամ» («Հառա՛ջ») անվանումով[3] : Կառուցումը շարունակվեց մինչև 1893 թվականի ամառը[3] :
«Ֆրամն» ուներ հետևյալ գունավորում՝ նավի կմախքը մինչև սառցային շերտը սպիտակ էր, ստորին հատվածում՝ ջրագիծն ուներ սև գույն։ Տախտակամածին տեղադրված ղեկապետի սենյակը ներկած էր վառ կարմիր գույնով։ Կայմի վրայի դիտատակառն (որի բարձրությունը հասնում էր 32 մետրի՝ հաշված ջրագծից) ուներ սպիտակ գույն, իսկ կայմերը դրվագված էին ոսկեջրած պղնձե գնդերով[3] :
«Ֆրամ» նավի վրա կային ութ նավակներ, այդ թվում և մի հատ բարկաս՝ 8.8 մետր երկարությամբ, որը տախտակամածին ուներ սեփական առագաստային համակարգը։ Դրանք նախատեսնված էին դրեյֆման համար, եթե հանկարծ նավի հետ որևէ դժբախտություն պատահեր, քանի որ բարկասին կարող էին տեղավորվել սննդի և վառելիքի զգալի պաշարներն և անձնակազմի բոլոր անդամները։ Նավն ուներ չորս կետորսանավեր՝ 6.3 մետր երկարությամբ, որոնցից երկուսը կաղնե գերաններից էր, երկուսը ծփի ծառի գերանից, ինչպես նաև մեկ պրամ և մեկ մոտորանավակ[2] : Վերջինս մեծ դժվարություններ առաջացրեց և արդյունքում ապամոնտաժվեց, իսկ դրա ծփիներից տախտակներով դահուկներ և սահնակներ պատրաստվեցին։ Բարկասները տեղադրվեցին գլխավոր նավամբարի մտոցի մոտ, վելբոտները կախվեցին նավակահեծանի վրա, իսկ մոտորանավակը և պրամը տեղադրվեցին տախտակամածի վրա[3] :
«Ֆրամ» նավի շահագործումն իրավականորեն իրականացնում էր համանուն բեռնափոխադրող ընկերությունը, որը պատկանում էր անձամբ Ֆրիտյոֆ Նանսենին, իսկ տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվեցին նորվեգացի դիվանագետ, ֆինանսիստ և մեկենաս Աքսել Հեյբերգը, արդյունաբերող Թոմաս Ֆիրնլին և գարեջրագործարանի տնօրեն Էլեֆ Ռինգնեսը[3] :
Ֆինանսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց սկզբից Ֆրիտյոֆ Նանսենը նավի կառուցման համար ներդրեց 300 հազար նորվեգական կրոն (16 875 անգլիական ֆունտ ստերլինգ= 168 750 ռուբլի[10]): Գումարը նաև նախատեսնված էր նավը հանդերձավորելու և անձնակազմի անդամների ընտանիքներին վարձավճար տրամադրելու համար՝ որը նշանակել էր սթորթինգը 1890 թվականի հունիսիս 30-ին։ Նանսենին հատկացվել էր սթորթինգի կողմից 200 հազար կրոն՝ պայմանով, որ գիտարշավի անձնակազմը պետք է միայն նորվեգացիներից բաղկացած լինի[2] : Սթորթինգի քննարկումների ժամանակ բուռն վիճաբանություններ տեղի ունեցան Նանսենի և արշավախմբի դեմ, ինչպես նաև բյուջեի ֆինանսավորումը պետության կողմից ենթարկվեց քննադատության։ Արդյունքում սուբսիդավորումը առաջադրվեց ընտրության. 73 պատգամավորներ կողմ քվեարկեցին իսկ 39-ը՝ դեմ[3] :
Մնացած ծախսերը փակելու նպատակով 1891 թվականի հունվարին մեկնարկեց համազգային հանգանակությունը, որի արդյունքում Նորվեգիայի և Շվեդիայի արքա Օսկար II-ը նվիրատվեց ավելի քան 20 հազար կրոն գումար։ Նանսենը, որքան հնարավոր է, խուսափում էր արտասահմանյան ֆինանսավորումից՝ վախենալով հասարակական կարծիքից։ Սակայն շվեդ առևտրական և մագնատ Օսկար Դիքսոնը ամբողջ նավի էլեկտրասարքավորումների տեղադրումը իրականաթյուն դաձրեց իր ծախսերով։ Իսկ ռուս բարոն Էդուրադ Վասիլևիչ Տոլը համաձայնեց «Ֆրամին» տրամադրել շներ և տարհանման բազաներ Նորսիբիրական կղզիներում։ Միացյալ Թագավորության աշխարհագրական թագավորական ընկերությունն ուղարկեց 300 ֆունտ ստերլինգ գումար։ Կապված ծախսերի գերակատարման հետ, որը նավի շինարարության ժամանակ էր եղել (ընդամենը 117 հազար կրոն), 1893 թվականի հունիսի 9-ին (նավարկելուց ընդամենը երկու շաբաթ առաջ) սթորթինգը տրամադրեց լրացուցիչ 80 հազար կրոն գումար՝ փակելու առաջացած գերածախսը։ Այլ ծախսերը փակեցին սեփական միջոցներով Նանսենը, Աքսել Հեյբերգն ու բրիտանացի գործարար Չարլզ Դիքը։ Ընդհանուր առմամբ բոլոր ծախսերը կազմեցին 445 հազար կրոն (25 հազար ֆունտ ստերլինգ[2] ): Այդ գումարի 61% օգտագործվեց բուն «Ֆրամի» կառուցման համար, իսկ 16 % կահավորանքի և գիտական սարքերի տեղադրման համար[11]։
Գիտարշավի անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օտտո Սվերդրուփ - «Ֆրամի» հրամանատար
-
Թեոդոր Յակոբսեն - ղեկապետ
-
Սիգուրդ Սքոթ-Հանսեն - հրամանատարի օգնական
-
Հենրիկ Բլեսինգ - բժիշկ
-
Յալմար Յոհանսեն - օդերևութաբան և հնոցապան
-
Ադոլֆ Յուել - կոկ
-
Իվար Մուգսթա - նավաստի
-
Անտոն Ամունդսեն - առաջին մեքենավար
-
Լարս Պետերսեն - երկրորդ մեքենավար
-
Պեդեր Հենդրիքսեն - նավաստի և հարպունահար
-
Բերնարդ Նուրդալ - էլեկտրականության մասնագետ և նավաստի
-
Բերնթ Բենսթեն - նավաստի
Դեռևս Գրենլանդիայում Նանսենը համոզվեց, որ փոքր անձնակազմը պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած, առավել նպատակահարմար է և բոլոր անդամները ունեն իրենց հստակ աշխատանքի բաժինը[12] : Ճանապարհորդությանը մասնակցելու համար ընդհանուր առմամբ վեց հարյուր դիմումներ ստացան, որոնցից Նանսենն ընտրեց միայ տասներկուսին (նաև ինքն անձամբ)։ Դիմումագիրերից մեկը բրիտանացի ականավոր բևեռախույզ Ֆրեդերիկ Ջեքսոնն էր, ով դիմումը ներկայացրել էր դեռևս 1890 թվականին, սակայն մերժում է ստանում, քանի որ սթորթինգի կողմից կար պայմանավորվածություն, որ գիտարշավի մեկնելուն են միայն զտարյուն նորվեգացիները[12] :
Բոլոր ընտրված անձինք անցան մանրազնին բժշկական հետազոտություններ, որի արդյունքում երեք տարվա ընթացքում անձնակազմի ոչ մի անդամ լուրջ կերխպով չհիվանդացավ (չհաշված Նանսենի ռևմատիզմն ու Սվերդրուփի գաստրիտը)։
Նանսենյան գիտարշավի մասնակիցներն էին.
- Ֆրիտյոֆ Նանսեն (նորվ.՝ Fridtjof Nansen) - կենդանաբանության դոկտոր, գիտարշավի ղեկավար, կենդանաբան, ջրաբան և օվկիոնոսաբան։
- Օտտո Նեյման Սվերդրուփ (նորվ.՝ Otto Neumann Sverdrup) - «Ֆրամի» հրամանատար, ով այդ պաշտոնն իրականացրել է 1895 թվականի մարտի 14-ից։
- Սիգուրդ Սքոթ-Հանսեն (նորվ.՝ Sigurd Scott Hansen) - հրամանատարի օգնական, Նորվեգիայի ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ։ Գիտարշավի ժամանակ գլխավոր օդերևութաբանն էր, աստղագետը և մագնիսական ու գրավիտացիոն հետազոտությունների մասնագետը։ Արշավախմբին մասնակցելու համար դիմում տվել է 1890 թվականի Սուրբծծնդյան տոների երրորդ օրը և միանգամից ընդունվել անձնակազմի մեջ։
- Հենրիկ Գրևե Բլեսինգ (նորվ.՝ Henrik Greve Blessing), բժշկագիտության թեկնածու, բժիշկ, անասնաբույժ և արշավախմբի կենսաբան։ Ավարտել է Քրիստիանիայի համալսարանը «Ֆրամ» նավով արշավախումբ մեկնելուց մի քանի շաբաթ առաջ՝ 1893 թվականին։
- Թեոդոր Կլաուդիուս Յակոբսեն (նորվ.՝ Theodor Claudius Jacobsen) - «Ֆրամի» ղեկապետ։ Նորվեգիայի և Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի ղեկապետ։
- Անտոն Ամունդսեն (նորվ.՝ Anton Amundsen) - «Ֆրամ» նավի գլխավոր մեքենավար։ Նորվեգիայի ռազմածովային ուժերի մեքենավար, ով ծառայել է քառորդ դար։ Արշավախմբի ամենաավագ մասանկիցը (ծնվել է 1853 թվականին)։ Իր դիմումի մեջ միտումնավոր պակասեցրել էր տարիքը, որպեսզի մասնակցության շանսերն ավելի մեծանան։ 1893 թվականին Նորվեգիայի ռազմածովային ուժերի կողմից քառամյա արձակուրդ է ստանում՝ վարձատրման պահպանմամբ, որպեսզի կարողանա մասնակցել գիտարշավին[3] :
- Ադոլֆ Յուել (նորվ.՝ Adolf Juell) - արշավախմբի կոկ և գլխավոր պահեստապետ։ 1879 թվականից ծառայել է Նորվեգիայի ռազմածովային ուժերում։
- Լարս Պետերսեն (նորվ.՝ Lars Pettersen) - արշավախմբի երկրորդ մեքենավար։ Ծառայել է Նորվեգիայի ռազմածովային ուժերում։ 1895 թվականից իրականացրել է նաև կոկի և օդերևութաբանի պարտականությունները։ Արդեն «Ֆրամ» նավի տախտակամածին պարզ դարձավ, որ ազգությամբ շվեդ է (իսկ իրական ազգանունը Պետերսոն է)։ Իրեն որպես նորվեգացի էր ներկայացրել, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու գիտարշավին։ Նանսենի գրքում ներկայացված է, որ Լարսի ծնողները նորվեգացիներ են, ովքեր ապրում են Շվեդիայում։ Չնայած որ նրանք էլ էին շվեդացիներ[3] :
- Ֆրեդերիկ Յալմար Յոհանսեն (նորվ.՝ Fredrik Hjalmar Johansen) - օդերևութաբան և հնոցապան։ Նորվեգական բանակի պահեստային լեյտենանտ։ Համաձայնել է աշխատել որպես հնոցապան, քանի որ այլ աշխատանք նավում այլևս չկար։
- Պեդեր Լեոնար Հենդրիքսեն (նորվ.՝ Peder Hendriksen) - նավաստի և հարպունահար։ Նորվեգիայի ռազմածովային ուժերի նավապետ։ Ավելի ուշ մասնակցեց նաև Օտտո Նեյման Սվերդրուփի գիտարշավին՝ 1898-ից 1902 թվականներին։
- Բերնար Նուրդալ (նորվ.՝ Bernhard Nordahl) - հնոցապան և նավաստի։ Կատարել է նաև օդերևութաբանի պարտականություններ։ նորվեգիայի ռազմածովային ուժերի ունտեր-սպա։
- Իվար Օտտո Իրգենս Մուգսթա (նորվ.՝ Ivar Otto Irgens Mogstad) - նավաստի, շնասահնակների մասնագետ և ժամապահ։ Մինչև գիտարշավին անդամակցելը շատ մասնագիտություններ է փոխել, այդ թվում և սղոցարանի աշխատակից ու հոգեբուժական հիվանդանոցի վերակացու։
- Բերնթ Բենսթեն (նորվ.՝ Bernt Bentzen) - նավաստի։ 1890 թվականից ծառայել է Նորվեգիայի արկտիկական ռազմածովային ուժերում։ Անձնակազմի մեջ է ներառվել Թրոմսյոյից նավի մեկնելուց մեկուկես ժամ առաջ։ Սկզբում նրան ընդունեցին ժամանակավոր կերպով, որպեսզի հասներ մինչև Յուգորսկի շար, սակայն հետո մնաց մինչև գիտարշավի ավարտը[2] :
Մինչև Յուգորսկի շար անձնակազմին ուղեկցեց Նանսենի քարտուղար Օլե Քրիսթոֆերսենը[2] :
Գիտարշավի անձնակազմի ճնշող մեծամասնությունը պրոֆեսիոնալ ծովագնացներ էին և մեծ հմտություններով զինվորներ, որոնք ունակ էին աշխատելու հրամանատարության ներքո։ Այդ պատճառով էլ «Ֆրամի» վրա չկային հատուկ շեշտված հրամանատարական և շարքային կանոնադրություններ. բոլորը նույն սեղանից էին օգտվում և նույն սենյակում քնում։ Անձնակազմի յուրաքանչյուր անդամ Նանսենի հետ պայմանագիր էր կնքել ծառայության ֆինանսավորման համար, որի մեջ ներառված էր հավատարմության հռչակագիրը հետևյալ բովանդակությամբ.
Ես հանդիսավոր երդվում եմ իմ ողջ արժանապատվությամբ և պատվով՝ ամբողջ ճանապարհորդության ընթացքում անվերապահորեն ենթարկվել արշավախմբի և մնացած ղեկավարությանը։ Պարտաճանաչորեն կատարել ինձ հանձնարարված բոլոր պատվերները, ինչպես նաև անխոնջ աշխատասիրությամբ և քրտնաջան աշխատանքով նպաստել գիտարժավի հաջողությանը[3] : - Հավատարմության հռչակագիր
|
Անձնակազմի ապրելակերպի պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆրամ» նավի ողջ անձնակազմը ապրում էր նույն պայմաններով ու կենցաղավարությամբ։ Անդամների գլխավոր հավաքատեղին համարվում էր ընդհանուր նավասենյակը, որն ուներ սեղանաձև կառուցվածք։ Ընդհանուր նավասենյակի մակերեսը կազմում էր մոտավորապես 20 մ²։ Նավասենյակին բոլորքի շրջապատում էին անձնակազմի ղեկավարության թվով չորս հատուկ ննջասենյակներ, որոնք պատկանում էին Նասենին, Սվեդրուփին, Սքոթ-Հանսենին և Բլեսինգհին։ Կային նաև չորստեղանի երկու սենյակներ՝ մնացած արշավականների համար[3] : Ղեկավար անձնակազմի սենյակների տարածքների մակերեսը չէր գերազանցում 4 մ² (ինչքան որ ժամանակակից գնացքների կուպեների չափն է)։ Նավաստիների համար նախատեսված չորստեղանոց նավասենյակների մակերեսը կազմում էր 8-9 մ²։ Մահճակալները երկհարկանի էին։ Սենյակները ջերմությունը պահպանելու նպատակով չունեին իլյումինատորներ՝ լուսանցույցներ[11]։ Քանի որ գիտարշավի անձնակազմի թվաքանակը 12 չէր, այլ 13, նրանցից մեկի համար մշտական քնելու վայր չկար (ծովագնացության սկզբում Յուելը որպես ննջասենյակ օգտագործում էր նավակներից մեկը[2] ):
Նավասենյակների ներքին ինտերիերը արված էր նորվեգական ավանդական գունավորմամբ՝ սպիտակ, կարմիր և կապույտ։ Ընդհանուր նավասենյակը և մյուս ննջասենյակները զարդարված էին նորվեգական նկարիչների գեղարվեստական ստեղծագործություններով, որոնք անձնակազմի անդամներին էին նվիրել նկարիչները։ Զենքերը նույնպես պահպանվում էին ընդհանուր նավասենյակում[3] :
Ջեռուցման միակ միջոցը ընդհանուր նավասենյակում տեղադրված վառարանն էր։ Նավասենյակները տաքանում էին կերոսինային լապտերների օգնությամբ, ինչպես նաև ընդհանուր նավասենյակից օդափոխության օդելույզներից։ Ե՛վ ընդհանուր նավասենյակը, և՛ ննջասենյակներն ապահովված էին էլեկտրաէներգիայով և լուսավորվում էին աղեղնավոր լամպերով[3] : Ըստ Նանսենի հուշագրությունների, 1894 թվականի ձմռանը ներքին սենյակներում ջերմաստիճանը կազմում էր +22 °C[2] :
Հանդերձանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանսենն իր նախագծում դեռևս 1890 թվականին գրել է, որ արշավախմբի հաջողության վրա ազդող երկու փաստեր կան՝ «տաք հանդերձանք և լավ սնունդ»[2] : Սննդամթերքի ընտրության գործը վստահվել էր մասնագիտությամբ ֆիզիոլոգ պրոֆեսոր Սոֆուս Թորուփին։ «Ֆրամը» բեռնվել էր պահածոների հինգ տարվա պաշարով։ Այս անգամ ավանդական սննդատեսակները՝ աղ արած, ծխահարված, չորացրած, չօգտագործվեցին գիտարշավի ժամանակ։ Դրա փոխարեն վերցրին ստերիլ փաթեթավորված ապակյա և թիթեղյա տուփերով պահածոներ՝ ընդհանուր առմամբ 52 տեսակի։ Վերցրին նաև մեծ քանակությամբ չոր սննդամթերք (այդ թվում և «Knorr» ֆիրմայի), քաղցրավենիք և համադամ ուտելիքներ։ Նանսենը հույժ արգահատանքով էր մոտենում սպիրտային խմիչքներին, սակայն նավի ամբարում կային մի քանի հազար շիշ գարեջուր և ածիկի էքստրակտ, որը գիտարշավի անձնակազմին էր նվիրել հովանավոր գարեջրագործ Էլեֆ Ռինգնեսը։ Այդ քանակությունը քիչ էր փաստորեն, որովհետև 1894 թվականի փետրվարին գարեջուրը վերջացավ[2] : Սակայն ծխախոտի ու ծամելու թութունի պաշարները նավում բավականին շատ էին և պակասություն չարեցին[2] :
Հատուկ ուշադրություն էր դարձվում ցինգայի կանխարգելման համար, չնայած որ Նանսենը սխալ կարծիք ուներ այս հիվանդության առաջացման մասին։ Ըստ նրա, լնդախտը առաջանում է սննդամթերքից թունավորվելու պատճառներով[1] : Ըստ էության սննադամթերը, մրգերի մուրաբաներն ու մրգաբանջարեղենային պահածոները ապահովեցին անձնակազմի անդամների անհրաժեշտ վիտամինային քանակությունը։
Նորվեգական բևեռային արշավախումբը միակն էր 19-րդ դարում, որ ամբողջ գիտարշավի ժամանակ ոչ ոք չհիվանդացավ լնդախտով[1] : Սննդամթերքի քանակությունը լրացվում էր նաև որսորդության շնորհիվ՝ հատկապես հյուսիսային եղջերուների, փոկերի, ծովափղերի և սպիտակ արջերի։ Բայցևայնպես, թարմ միսն առաջին հերթին շների համար էր նախատեսված[2] :
Անձնակազմի կարիքների համար ոչ մի բան խնայված չէր։ Նավում նույնիսկ եվրոպական դասական գրական ստեղծագործությունների գրադարան կար, որը նվիրել էին հովանավորները։ Նավում կար նաև երգեհոն, որը կարելի էր նվագել ինչպես ստեղնների օգնությամբ, այնպես էլ, ցինկե ոտքերը հանելուց հետո, դնել նոտաներն ու պտտելով հատուկ բռնակը` լսել երաժշտությունը[2] : Արշավախմբի տրամադրության տակ կային երեսուներկու ակոսավոր հրացան և քսանչորս ատրճանակ, ինչպես նաև ��րկու ազդանշանային հրանոթ և համապատասխան քանակության ռազմամթերք[3] :
Գիտական սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական սարքավորումների մեջ հատուկ տեղ էին զբաղեցնում օդերևութաբանական սարքավորումներ, այդ թվում բարոգրաֆն ու թերմոգրաֆը։ Օդերևութաբանական տվյալները գիտարշավի ժամանակ հավաքագրվում էին յուրաքանչյուր չորս ժամը մեկ պարբերականությամբ, իսկ եթե եղանակը բարենպաստ էր, ապա առավել հաճախ։ Աշխարհագրական հետազոտություններ իրականացնելու նպատակով նավում կային մեկ բազմաֆունկցիոնալ թեոդոլիտ և երկու փոքր թեոդոլիտներ։ Կային նաև մի քանի սեքստանտներ։ Հաշվարկների համար նախատեսված էին չորս նավային քրոնոմետրեր և մի քանի գրպանի ժամացույցներ։ Մագնիսական համալիր հետազոտություններ իրականացնելու համար կար ստերեոսկոպ. դրանով նաև հյուսիսափայլն էին ուսումնասիրում։ Էլեկտրոսկոպով հետազոտում էին մթնոլորտային էլեկտրականությունը։ Նավում կային 14 լուսանկարչական սարքեր, որոնցից յոթը ձեռքի էին։ «Ֆրամ» նավում կար ճոճանակային սարքավորում՝ գրավիմետրիան հետազոտելու նպատակով։ Սակայն դրանով օգտվեցին շերտավոր սառույցներն ուսումնասիրելիս, որն աշխարհում առաջին անգամ էր կատարվում։ Հիդրոլոգիական հետազոտությունների համար կիրառում էին էլեկտրական գալինոգրաֆ՝ ծովի ջրի աղիության մակարդակը ստուգելու նպատակով։ Դրա համար նախևառաջ ջրի հաղորդականությունն էին ստուգում. աղի քանակի փոփոխությունը պարզվում էր էլեկտրոդների օգնությամբ, որոնք միացված էին մեմբրանային հեռախոսին։ Ֆրիտյոֆ Նանսենը գրել է, որ ի սարսափ բոլոր արշավորդների, այդ հեռախոսով հետազոտություններ կատարելու համար պիտի լիակատար լռություն լիներ, քանի որ ընկալուչի ազդանշանը չափազանց թույլ էր[2] : Նավում կային նաև խտաչափներ, ջերմաչափների տեսականի, դրագաներ և լոտեր և բազմաթիվ այլ նորագույն սարքավորումներ[2] :
Արշավախմբի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ նավարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆրամ» նավը բաց ծով դուրս ելավ 1893 թվականի հունիսիս 24-ին՝ Պիպերվիկի ծովածոցից, որը Նանսենի Լյուսակերի «Գոթհոբ» առանձնատան մոտակայքում էր գտնվում։ Մինչև հուլիսի 15-ը նավը լողում էր ընդհուպ Նորվեգիայի ափերով՝ սննդամթերք բեռնելով։ Նանսենը ելույթներ էր ունենում ամեն անգամ, որպեսզի ֆինանսական ծախսերի մասին տեղեկացնի հասարակությանը և փոքրիշատե նոր գումարներ հավաքագրի[2] : Նավը գերբարձված վիճակի էր հասել։ Վերջրյա նավակողի հասավ 18 դյույմ (գրեթե 45 սմ) բարձրության, քանի որ առնվազն 100 տոննա բեռ էր ավելացել նավի վրա[3] :
Լքելով Վարդյոն` «Ֆրամը» հասավ Բարենցի ծով լիակատար մառախուղի պայմաններում, որը շարունակվում էր չորս օր։ Նույն թվականի հուլիսի 29-ին «Ֆրամը» վերջապես հասավ Յուգորսկի յար՝ նենեցական Խաբարովո գյուղ, որտեղ Է.Վ. Տոլլի պատվիրակը՝ կիսառուս-կիսանորվեգացի Տոբոլսկի քաղաքացի Ալեքսանդր Իվանովիչ Թրոնթհեյմը, 34 սիբիրյան հասկիներ բերեց։ Նանսենի համար տհաճ անակնկալ էր սպասվում, քանի որ պարզվեց, որ բոլոր շները (բացառությամբ չորսի) ամորձատված որձ շներ էին, իսկ բուծման համար միակ էգ շունը Նանսենի անձնական շունն էր՝ Քվիքը, որը նյուֆաունդլենդի և գրենլանդական լայկայի խառնուրդ էր[2] :
Յուգորսկի շարի նավարկուղին հետազոտելու ժամանակ օգոստոսի 4-ի գիշերը Նանսենը հազիվ փրկվեց մահվան ճիրաններից, քանի որ պայթել էր մոտորանավի գազոլինը։ Կարայի ծով բավականին բարեհաջող կերպով մուտք գործեցին՝ հասնելով Ենիսեյ գետի գետաբերանին օգոստոսի 18-ին։ Այստեղ, լիակատար մշուշի պայմաններում, տեսանելի էին մի քանի մանր կղզիներ, որոնցից մեկն անվանեցին ի պատիվ Սվերդրուփի[2] :
«Ֆրամի» շարժումը չափազանց դանդաղացավ, երբ ընկավ սառցային դաշտ և այսպես կոչված «մեռյալ ջրերի» զոնա (բարակ շերտով քաղցրահամ ջուրը հորիզոնական կերպով տարածվում է ծովի ջրի վրա և ստեղծում խիստ բարձր դիմադրություն խտության սահմաններում)։ Սեպտեմբերի 7-ին գիտարշավախումբը հասնում է Թայմիր թերակղզու ափերին՝ մինչ այդ հայտնաբերելով մանր կղզիներ, որոնք անվանակոչվեցին հրամանատարի օգնական Սքոթ-Հանսենի և գիտարշավի հովանավորներ Ֆիրնլի և Հեյբերգի անուններով։ Իսկ առաջին անգամ Նորդենշելդի կողմից հայտնաբերված կղզիներին Ֆրիտյոֆ Նանսենը տվեց Նորդենշելդի կղզեխումբ անվանումը[13]։ Չելյուսկին հրվանդանը արշավախումբը հաղթահարեց սեպտեմբերի 9-ին՝ մի փոթորկոտ և սաստիկ ձյունոտ օր, և ստիպված որոշեցին անցնել ձմեռացման[2] :
Նանսենը որոշում կայացրեց չգնալ դեպի Օլենյոկ գետի գետաբերան, որտեղ Տոլը պատրաստել էր ածխի պաշարների ամբար և թողել սիբիրյան հասկիներ՝ շնասահնակներով։ Դրա փոխարեն «Ֆրամը» ուղղություն վերցրեց դեպի հյուսիս՝ միջալճակների տարածք՝ շրջանցելով Կոտելնի կղզին։ Ֆրիտյոֆ Նանսենը նպատակադրվել էր հասնել մինչև հյուսիսային լայնության 80° զուգահեռականը, սակայն համատարած սառցադաշտերը կանգնեցրին «Ֆրամին» սեպտեմբերի 20-ին՝ 78° զուգահեռականի վրա։ Սեպտեմբերի 28-ին շներին տախտակամածից իջեցրին սառույցի վրա, իսկ հոկտեմբերի 5-ին պաշտոնապես հայտարարվեց դրեյֆի մեկնարկի մասին։ Այդ օրը նավի վրա մեծ «պատերազմ» սկսվեց փայտոջիլների և խավարասերների դեմ։ Ամենից արդյունավետ մեթոդը դրանց ոչնչացնելու համար թերևս, որակվեց սառեցնելը, ուստի ձմեռման առաջին ամիսներին բնակության սենյակները չէին ջեռուցվում[2] :
Դրեյֆում. 1893 թվականի հոկտեմբեր-1895 թվականի մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1893 թվականի նոյեմբերի 9-ին ստուգվեց «Ֆրամ» նավի կառուցվածքը, քանի որ կատարվել էր առաջին սառցասեղմումը։ Նավը մինչև այդ անկանոն կերպով դրեյֆում էր ծանծաղուտային հատվածներում (130-150 մետր)։ Նոյեմբերի 19-ին «Ֆրամը» գտնվում էր ավելի հարավում, քան դրեյֆման անցնելու պահին։ Նանսենին համակեց ծանր դեպրեսիան[2] :
Բևեռային գիշերը սկսվեց հոկտեմբերի 25-ին։ Դրա առթիվ նավի տախտակամածին տեղադրվել էր հողմաշարժիչ։ Ընդհանուր առմամբ «Ֆրամի» գիտարշավի ներկայացուցիչների մոտ գլխավոր թշնամին դարձան ձանձրույթն ու անգործությունը։ Այն ծնեց վիճաբանություններ անձնակազմի ներկայացուցիչների միջև, որի հիմնական պատճառը սենյակների նեղվածքն էր և մեկ հոգու մշտական քնելավայր չունենալու հանգամանքը. դրան գումարած Նանսենի դեպրեսիան։ Վերջինս շատ էր մտահոգված կնոջից բաժանման համար։ Ձանձրույթը ցրելու նպատակով ձեռագիր «Framsija» թերթը սկսեցին հրապարակել, որը, սակայն, շուտով դադարեցվեց։ Ժամանակը սպանելու համար անձնակազմը սկսեց զբաղվել ազարտային խաղերով (խաղում էին նոր թխված հացի դիմաց, մի քանիսը նույնիսկ պարտվեցին իրենց` գալիք ամիսների չափաբաժին հացը)[2] : 1894 թվականի հունվարին Նանսենը առաջին անգամ սկսեց մտածել սահնակներով դեպի հյուսիսային բևեռ հասնելու մասին[2] : Ըստ Նանսենի կենսագիր Ռոլանդ Հանդֆորդի, դա հեղափոխական գաղափար էր Արկտիկայում տեղաշարժման համար։ Շները պետք է քաշեին սահնակների վրայի բեռները, մարդիկ պետք է տեղաշարժվեին դահուկներով, որպեսզի շատ էներգիա չվատնեին։ Այս մեթոդներով էր ուզում Նանսենը նվաճել Հյուսիսային բևեռը[7] :
1894 թվականի ապրիլի 6-ին «Ֆրամի» տախտակամածից հետևեցին արևի խավարման պրոցեսին։ Աստղադիտակի հետ աշխատում էր Սքոթ-Հանսենը, թեոդոլիտով՝ Նանսենն ու Յոհանսենը։ Խավարումը սկսվեց 7½ վայրկյան ավելի ուշ, քան հաշվարկել էին Նասենն ու Սքոթ-Հանսենը[2] : Նավային քրոնոմետրերի ստուգումը արևի խավարման ընթացքում կատարվեցին առաջին անգամ համաշխարհային իրականության մեջ[2] :
Միայն 1894 թվականի մայիսի 19-ին «Ֆրամ» նավը կարողացավ անցնել 81° հյուսիսային լայնությունը։ Այն շարժվում էր միջինում 1, 6 մղոն՝ օրական։ Նանսենը վախենում էր, որ եթե այս տեմպերով է դրեյֆումը շարունակվում, ապա նպատակակետին կհասնի միայն հինգից վեց տարի հետո։ Այդ ժամանակահատվածում կատարվեցին մի շարք հիանալի հայտնագործություններ։ Բևեռային ավազանի ծանծաղուտներում նրանք հայտնաբերեցին 3850 մետրանոց օվկիանոսային իջվածք[2] : Օվկիանոսագիտական և սառցագիտական հետազոտությունները ամենադժվարն էին, քանի որ բոլոր անդամների ներկայությունն էր պահանջվում։ Սառցի հորատման աշխատանքները կատարվում էին ամեն տասը օրը մեկ (հիմնականում ամսվա առաջին, տասներորդ, քսաներորդ օրերին)։ Ծովի խորության չափման աշխատանքները կատարվում էին ամեն 60 ծովային մղոնն անցնելուց հետո[1] : Լոտով 3800 մետր խորությունը չափելը անձնակազմից խլեց ավելի քան 2½ ժամ[1] : Պետք է նշել, որ Նանսենը այդպիսի խորություններ չէր ակնկալել, որի պատճառով «Ֆրամի» վրա չէր հայտնվել լոտ-գիծը։ Դրա համար այն ստեղծվեց տախտակամածին՝ օգտագործելով մետաղյա ճոպաներ՝ 5000 մետր երկարությամբ։ Բոլոր աշխատանքներն իրականացվում էին −40 °C սառնամանիքի պայմաններում[2] :
1894 թվականի ամառվա վերջին Նանսենը համոզվեց, որ նավը չի հասնի Հյուսիսային բևեռին, ուստի որոշում կայացրեց, որ 1895 թվականին սահնակներով է հասնելու այնտեղ։
1894 թվականի նոյեմբերի 16-ին Նանսենը հայտարարեց գիտարշավի անձնակազմին, որ կլքի նավի տախտակամածը գալիք տարում[2] : «Ֆրամը» այդ ժամանակ գտնվում էր Ֆլիգելի հրվանդանից 750 կիլոմետր հեռավորության վրա և Հյուսիսային բևեռից ավելի քան 780 կիլոմետր հեռավորության վրա[2] : Նանսենը ենթադրում էր, որ իր հետ դեպի Հյուսիսային բևեռ արշավին կմասկացեն անձնակազմից երկու հոգի, 28 շներ՝ 1050 կիլոգրամ բեռավ (ամեն շանը 37, 5 կիլոգրամ)։ Հյուսիսային բևեռը նվաճելուց հետո (ըստ հաշվարկների դա տևելու էր հիսուն օր) նրանք պետք է կամ Շպիցբերգեն գնային, կամ էլ Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզի։
Որպես ուղեկից, Նանսենը նպատակադրվել էր վերցնել Յալմար Յոհանսենին՝ ամենահմուտ դահուկորդին։ Այդ առաջարկը անձամբ Յոհանսենին արեց նոյեմբերի 19-ին, որը միանգամից համաձայեց[2] :
Հաջորդ ամիսները խիստ տենդագին կերպով անցկացրին։ Քանի որ սկսեցին կառուցել հատուկ սահնակներ՝ էսկիմոսական սահնակների կրնությամբ։ 1895 թվականի հունվարի 3-ից 5-ը «Ֆրամը» ենթարկվեց ամբողջ ճանապարհորդության թերևս ամենամեծ սառցասեղմանը։ Այդ իսկ պատճառով անձնակազմը պատրաստ էր տարհանվել սառույցների վրա։ Ամենամեծ վտանգը ներկայացնում էին սառցակոշտերը, որոնք կարող էին ամբողջությամբ փուլ գալ նավի վրա, որի հետևանքով նավը չէր դիմակայի այդ հսկայական ծանրությանն ու ավելի կխրվեր սառցի մեջ (նավի շուրջ սառցի հաստությունը կազմում էր ինը մետր)[2] : Հունվարի վերջին արշավախումբը հասավ հյուսիսային լայնության 83° 34’ զուգահեռականին։ Սրանով գերազանցվեց 1882 թվականի Գրիլի ռեկորդը, որը հասել էր 83° 24’ հս.լ-ին[2] :
Նանսենի և Յոհանսենի սահնակային արշավը 1895-1896 թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհաջող արշավ դեպի Հյուսիսային բևեռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահնակային արշավախմբի պատրաստումն ու հանդերձավորումը տևեցին ավելի քանի երկու ամիս։ ��գտագործեցին միայն այնպիսի նյութեր, որոնք կային տախտակամածին։ Սկզբում ցանկանում էին չորս սահնակներ պատրաստել, սակայն անհաջող մեկնարկը 1895 թվականի փետրվարի 26-ին ապացուցեց, որ դրանք այնքան էլ հուսալի չէին։ Երկրորդ մեկնարկը, որը տրվեց փետրվարի 28-ին, նույնպես անհաջողության մատնվեց, քանի որ սահնակները վթարի ենթարկվեցին։ Բացի այդ, շների քիչ քանակությունը (28 հատ) փաստացիորեն նրանց անցնելիք ճանապարհը վեց անգամով ավելացնում էր։ Այդ պատճառով կրճատվեցին սահնակների բեռնված պաշարները (850 կգ՝ 120 օրվա համար)։ Պարզվեց, որ բևեռային կոստյումները՝ պատրաստված գայլի մորթուց, հարմարավետ կարված չեն, որի պատճառով Նանսենն ու Յոհանսենը խիստ կերպով քրտնեցին։ Նանսենը որոշեց հանգնել բրդյա գործվածքով կոստյում, որն իրեն լիովին արդարացրել էր Գրենլանդական արշավախմբի ժամանակ՝ 1888 թվականին[1] : Վերջնականապես երրորդ անգամ տրվեց մեկնարկը երեք սահնակներով՝ 1895 թվականի մարտի 14-ին։
Գիտարշավը դեպի հյուսիս խիստ ծանր պայմաններում էր ընթանում։ Անընդմեջ փչում էին հանդիպակաց քամիներ, դրեյֆող սառույցները խանգարում էին հոգնատանջ շներին, որոնք չէին կարողանում քնել[1] : Նանսենն ու Յոհանսոնը քանիցս երկտասարդ սառույցների մեջ ընկան՝ ցրտահարելով ձեռքերի մատները։ Ջերմաստիճանը տատանվում էր -40 °C և −30 °C սահմաններում։ Վերջապես, ապրիլի 8-ին, Նանսենը որոշում կայացրեց դադարեցնել դեպի Հյուսիսայի բևեռ արշավը՝ հասնելով 86°13’36’’ հյուսիսային լայնությանը։ Մինչև բևեռ մնացել էրընդամենը 400 կիլոմետր տարածություն։
1895 թվականի ապրիլի 13-ին ուժասպառ բևեռախույզները պառկեցին քնելու՝ մոռանալով լարել քրոնոմետրը, որի արդյունքում այն կանգ առավ[1] : Աղյուսակները, որոնք անհրաժեշտ էին ժամը հաշվել լուսնային հեռավորությամբ, մոռացել էին «Ֆրամի» վրա։ Զատիկի տոնին` ապրիլի 14-ին, Նանսենը չափիչ սարքերով որոշեց լայնությունն ու երկայնությունը և մագնիսական խոտորումը.
…Պառկել սառցակալված քնապարկի մեջ, տաքացնել միայն սեփական ջերմաստիճանով սառած հագուստներն ու կոշիկները և միաժամանակ կատարել հաշվողական աշխատանքներ ցրտահարված մատներով լոգարիթմյան աղյուսակով, եթե նույնիսկ ջերմաստիճանը −30 °C էր, այնքան էլ հաճելի զբաղմունք չէր[1] . - Ֆրիտյոֆ Նանսեն
|
Գրինվիչի ժամանակը որոշելիս Նանսենը սխալվում է։ Միայն 1896 թվականին է պարզ դառնում, որ իր քրոնոմետրը 26 րոպե առաջ է։ Դրա համար էլ աշխարհագրական կոորդինատները ճշտելիս 6, 5 ° տարբերություն[1] :
Ապրիլին դրեյֆի ուղղությունը փոխվեց դեպի հյուսիս, որը չէր թողնում բևեռախույզների տեղաշարժվել։ Ապրիլի 19-ին շների կերը մնաց միայն երեք օրվա համար։ Այդ պատճառով Նանսենն ու իր ընկերը սկսեցին հիվանդ կենդանիներին անտեսել՝ կերակրելով միայն ամենաուժեղներին։ Ապրիլի 21-ին Նանսենը սառույցների մեջ տեսավ սառցակալված խեժափիճու գերան, որը կրկին եկավ ապացուցելու, որ սիբիրական ափերից դրեյֆումը շարունակվում է մինչև Գրենլանդիայի ափերը։ Միայն այդ եղանակով էին գրենլանդական աբորիգենները գերաններ գտնում իրենց համար[1] :
Այդ ժամանակ սկսեց վերջանալ նաև պարենամթերքը։ Հունիսի 2-ից Նանսենն ու Յոհանսենը նոր կերակրացանկ կազմեցին՝ կրճատված քանակությամբ, որի մեջ մտնում էր 50 գրամ կարագ և 200 գրամ հաց։ Նույնիսկ այդ կերպով սնվելու դեպքում կարագը կբավականացներ միայն 23 օրվա համար, իսկ հացը՝ 35 օրվա[1] : Վերջանում էր նաև կերոսինի պաշարը, սակայն հունիսի 22-ին Նանսենը սպանում է գիտարշավի ժամանակ միակ պատահած փոկ-ծովային նապաստակին, որը նրանց և՛ սնունդով ապահովեց, և՛ ճարպով, որից վառելիք պատրաստեցին ու լամպը դրանով վառեցին[1] :
Հունիսի սկզբին, երբ սկսեցին հալվել սառցաբեկորները, արշավականների մոտ կենդանի էր մնացել միայն 7 շուն։ 1895 թվականի հունիսիս 22-ից մինչև հուլիսի 23-ը Նանսենն ու Յոհանսենը շրջափակման մեջ մնացին հալչող սառցակոշտերի տարածքում, որին անվանեցին «Չարչարանաց ճամբար»։ Ջերմաստիճանը երբեմն հասնում էր դրականի։ Նրանք կրկին քնում էին թաց քնապարկերի մեջ՝ դահուկների վրա։ Շուտով ստիպված եղան բեռան մեծ մասը թողնել այդտեղ ու պատրաստել ընդամենը մեկ շնասահնակ[1] :
Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզու վրա. ձմեռում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 24-ին արշավականները հասան մի փոքր կղզու, որն անվանեցին Հոուեն՝ ի պատիվ գիտարշավի հովանավորներից մեկի։ Ամենավտանգավոր պահը գիտարշավի ժամանակ կատարվեց օգոստոսի 5-ին՝ 1895 թվականին։ Յոհանսենի թիկունքի մասից նրա վրա հարձակվեց էգ արջը։ Յոհանսենը դիմեց Նանսենին կամացուկ եղանակով. «Դուք պետք է աճապարեք, եթե չեք ցանկանում ուշանալ»։ Արջը ցանկանում էր կծել Յոհանսենի գլուխը, սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ վերջինս կարողացավ հետ շրջվել և բռնել արջի կոկորդից ու տապալել նրան։ Այդ պահին Նանսենը հրացանով սպանում է արջին։ Յոհանսենը ստացավ միայն քերծվածք երեսին և ձեռքի թեթև վնասվածք։ Որսորդները այդ օրը կերան նոր մորթած տաք միս՝ հում վիճակով[1] : Օգոստոսի 7-ին Նանսենն ու Յոհանսոնն իրենց էսկիմոսական կայակում տեղ չլինելու և կերակուրի բացակայության պայմաններում ստիպված սպանեցին վերջին երկու շներին՝ Կայֆասին և Սուգենին.
Շների հետ բաժանումը երկուսիս համար էլ անսահման դժվար էր, քանի որ մենք խիստ կապվել էին նրանց հետ։ Խեղճ Սուգենը այնքան լսող շուն էր, իսկ Կայֆասը այնքան հպարտորեն էր քայլում մինչև վերջին վայրկյանը <…> Նրանց սվինահարելը, ինչպես որ մյուսներին էինք արել, մեր ուժերից վեր էր, այդ իսկ պատճառով ամենքի համար մի-մի փամփուշտ օգտագործեցինք՝ կրակելով նրանց վրա։ Յոհանսենը գնալով սառցակոշտերի հետև կրակեց իմ շան, իսկ ես` նրա շան վրա։ Դա երկուսիս համար էլ ահավոր էր...[1] - Ֆրիտյոֆ Նանսեն
|
Օգոստոսի 10-ին Նանսենն ու Յոհանսենը հասան մինչև մի կղզեխմբի, որը Նանսենը անվանակոչեց Բելայա Զեմլյա (նորվ.՝ Hvidtenland): Սրանք Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզու ամենահյուսիսային հատվածներն էին։ Հարևան կղզին, որը Նանսենը երկու կղզիների տեղ էր ընդունել, կոչեց կնոջ և դստեր անունով՝ Եվա-Լիվ։
Այդ ժամանակներում տարածված ոչ ճշգրիտ քարտեզները նրանց ոչ մի բանով չէին կարողանում օգտակար լինել։ Մնում էր միայն որքան հնարավոր է ավելի հարավ իջնել՝ նախքան ձմռան գալուստը։ Վերջապես, 1895 թվականի օգոստոսի 28-ին Նանսենը որոշում կայացրեց ձմեռման անցնել անհայտ ցամաքամասում։ Ձմեռումը սկսվեց 1895 թվականի օգոստոսի 28-ից մինչև 1896 թվականի մայիսի 19-ը Նորվեգիա հրվանդանում (81°07′ հս․. լ. 55°22′ ավ. ե.HGЯO), որը Ջեքսոնի կղզու արևմտյան հատվածում էր։ Նանսենն ու Յոհանսենը կառուցեցին ծովացուլի կաշուց և քարերից մի փոքր հյուղակ։ Քարերը գտան այդ շրջանում տարածված մորեններից։ Որպես դռնակ ծառայեց սահնակներից մեկը, մանրախիճը փխրեցրին դահուկի փայտիկով, որպես բահ օգտագործեցին ծովացուլի թիակոսկրը, իսկ որպես քլունգ՝ ժանիքը։ Հյուղակի շինարարությունը սկսվեց սեպտեմբերի 7-ին և ավարտին հասավ սեպտեմբերի 28-ին։
Հյուղակում, որը գետնափոր էր, ջերմաստիճանը այնքան էր, որպեսզի ջուրը սառչեր։ Լուսավորության և ջերմության միակ միջոցը կենդանական ճարպից ստացած լամպարն էր, որը պատրաստված էր սահնակների մետաղապատվածքից։ Բևեռախույզները ցանկանում էին բացառապես արջի և ծովացլի մսով ու ճարպով սնվել, որպեսզի «Ֆրամից» վերցրած աղքատիկ սնունդը գոնե ճանապարհին ուտեին։ Ձմեռացման վայրն էլ նրանք շատ անհաջող էին ընտրել, քանի որ միշտ փոթորկալի քամիներ էին մոլեգնում։ Բացի դրանից, կային նաև բևեռաղվեսների մեծ ճահուկներ, որոնք սնունդ էին գողանում շատ հաճախակի (այդ թվում և լին ձկան պաշարը, ինչպես նաև անպետք իրեր բևեռաղվեսների համար, օրինակ ջերմաչափ)։ Մարտ ամսից որոշեցին անցնել հատուկ սննդակարգի, քանի որ վերջանալու վրա էր սննդամթերքը, իսկ «Ֆրամից» բերված սննդի մնացորդները, չդիմանալով մեծ խոնավությանը, պատվեցին բորբոսի շերտով։ Միայն մարտի 10-ին կարողացան սպիտակ արջ սպանել, որի մսով սնվեցին ավելի քան վեց շաբաթ[1] :
1896 թվականի արշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականի մայիսի 21-ին ձմեռացման մնացածները վերջապես դուրս եկան հեռավոր արշավի։ Նրանք ցանկանում էին հասնել ընդհուպ Սվալբարդ կղզեխմբին։ Քանի որ բոլոր շները սպանվել էին դեռևս 1895 թվականին, արշավականները տեղաշարժվում էին քայլելով, իսկ որոշ հատվածներում կայակներով։ Եթե քամին թույլ էր տալիս, սահնակներին ծածկոցներից պատրաստած առագաստ էին կապում և այդ կերպ փորձում առաջ ընթանալ. այդ եղանակով բևեռախույզների զույգը հասավ մինչև Մակ-Կլինտոկ կղզի։ Հունիսիս 12-ին հազիվ փրկվեցին աղետից. բեռախույզները կղզու ափին ցանկանում էին որսորդությամբ զբաղվել, երբ բարձրացած սարսափելի ուժեղ քամին Նանսենի կողմից կապած կայակը ծովը քշեց։ Նանսենը, կյանքը վտանգելով, լողաց մինչև նավակը և հետ վերադարձրեց[1] : Դրանից, ի դեպ, նրա առողջությունը չվնասվեց։ Հունիսիս 15-ին Նանսենը հազիվ փրկվեց խեղդվելուց, երբ ծովացուլը հարձակվեց կայակի վրա[1] :
1896 թվականի հունիսիս 17-ին Նանսենը ճաշ պատրաստելու ժամանակ հան��արծ, ի զարմանս յուրո, լսեց շան հաչոց։ Չհավատալով իր ականջներին` նա որոշեց գնալ ձայնի ուղղությամբ։ Անսպասելիորեն հանդիպեց անգլիացի բևեռախույզ Ֆրեդերիկ Ջեքսոնին, ով իր գիտարշավի ժամանակ 1894 թվականից գտնվում էր Ֆլորա հրվանդանում։
Այդ հանդիպումը Նանսենը ներկայացրել է այսպես.
Մի կողմի վրա կանգնած էր եվրոպացի մարդ՝ անգլիական վանդակավոր կոստյումով և բարձր ճտքավոր կրկնակոշիկներով՝ քաղաքակիրթ մի մարդ, որն ածիլված էր մանրակրկիտ ձևով և բուրում էր անուշահոտություններով։ Մյուս կողմում կանգնած էր կեղտոտ բրդյա գզգզված հանդերձանքով մի մարդ՝ կատարյալ վայրենի՝ երկար մազերով և բրդոտ մորուքով, որն այնքան խիտ էր աճել, որ բնական լույսը հնարավորություն չուներ թափանցելու դրա տակով...[1] |
Ջեքսոնը հանդիպման պահին հավատացած էր, որ «Ֆրամը» մատնվել է աղետի, իսկ Նանսենն ու Յոհանսենը միակ փրկվածներն են այդ արշավախմբից[1] : Շուտով նա իմացավ, որ սխալվել է։ Ջեքսոնի բազայում Նանսենը կշռվեց և պարզ դարձավ, որ տասը կիլոգրամով նիհարել է, իսկ Յոհանսենը՝ 6 կիլոգրամով[1] : Բևեռախույզների զույգը ավելի քան մեկ ամիս անցկացրեց Ֆլորա հրվանդանում՝ վարժվելով քաղաքակիրթ ապրելակերպին. այստեղ նրանք զբաղվեցին երկրաբանական հետազոտություններով։ Նանսենի և Ջեքսոնի կազմած քարտեզներով հնարավոր եղավ պարզել կղզեխմբի իրական չափերը։ 1896 թվականի հուլիսի 26-ին Ֆլորա հրվանդան ժամանեց «Windward» զբոսանավը, որով Նանսենն ու Յոհանսենը վերադարձան հայրենիք՝ Նորվեգիա։ Նրանք Վարդյոյում ոտք դրեցին նույն տարվա օգոստոսի 13-ին։ Նանսենն անհապաղ հեռագիր ուղարկեց երկրի վարչապետ Ֆ. Հագերուփին, որում մասնավորապես նշեց. «„Ֆրամի“ վերադարձին սպասում եմ այս տարի»[1] :
«Ֆրամի» դրեյֆը 1895 թվականի մարտից մինչև 1896 թվականի օգոստոս
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի մարտի 14-ին, նախքան Յոհանսենի հետ Հյուսիսային բևեռ գիտարշավ կազմակերպելը, Նանսենը մանրակրկիտ գործողությունների ծրագիր գրեց և թողեց «Ֆրամի» հրամանատար Սվերդրուփի մոտ։ Նանսենին և Յոհանսենին ճանապարհելու համար մեկնեցին Սքոթ-Հանսենը, Հենրիքսենն ու Պետերսենը։ Իսկ նրանց վերադարձի համար Սվերդրուփը նավի կողամասերի մոտ խարույկներ վառեց, իսկ երկրորդ կայմին ջահ տեղադրեց[14] :
Նախքան սահնակային արշավ դուրս գալը, «Ֆրամը» գտնվում էր հյուսիսային լայնության 84°04’ և 102° արևելյան երկայնության կոորդինատներում։ Նավի քթամասը ուղղված էր դեպի հարավ-արևելք։ Նավը սեղմվեց սառույցների մեջ յոթմետրանոց շերտով։ Ինչպես նաև ձախ հատվածում նավը կողաթեքվածք ուներ։ Սառույցները հասնում էին ըդհուպ շքատախտակամածը[14] :
Սահնակային արշավ մեկնելուց հետո, Սվերդրուփը անհապաղ հրաման տվեց մաքրե «Ֆրամը» սառցակոշտերից։ Միաժամանակ նրանք հատուկ դարբնոց կառուցեցին հունվարի 27-ին և տարհանման ամբար։ Սվերդրուփն անընդհատ հետևում էր, որ անձնակազմը զբաղմունք ունենա։ Սկսած 1895 թվականի մայիսի 1-ից` պարտադիր դահուկային պարապմունքների ժամ սահմանվեցին առավոտյան 11:00 մինչև 13:00[14] :
Նավի մեջ արդեն որոշ փոփոխություններ եղան. Սվերդրուփը տեղափոխվեց Նանսենի սենյակ, իսկ ղեկապետ Յակոբսենը տեղափոխվեց հրամանատարական սենյակ։ Բենսթենը ստացավ մշտական քնելատեղ[14] : Հողմաշարժիչի մաշվածության պատճառով ապամոնտաժեցին էլեկտրականությունը՝ անցնելով կերոսինային լամպերի լուսավորությանը՝ հունիսի հենց առաջին շաբաթից։
Նանսենի բացակայությամբ պայմանավորված` նավում մեծացավ ալկոհոլի հետ կապված տարաձայնությունները[7] : Տախտակամածին ամենասիրելի խմիչքը համարվում էր «Շատո լյա Ֆրամը»՝ Սվերդրուփի հայտագործությունը, որն իրենից ներկայացնում էր հապալասենի սովորականի հյութի, հապալասենի մրտենականի հյութի և սպիրտի խառնուրդ[14] :
Դրեյֆումը շարունակվում էր բարեհաջող կերպով։ 1895 թվականի նոյեմբերի 15-ին «Ֆրամը» հասավ մինչև 85°55’ հյուսիսային լայնությանն ու 35 կիլոմետր ավելի հարավ գնաց[14] : Այս ժամանակահատվածի գլխավոր գիտական բացահայտումը դարձավ այն, որ նրանք հայտնաբերեցին խորջրյա հատվածներում սառցի բարակ շերտեր, որոնք ձևավորվում են քաղցրահամ և աղի ջրերի միջև խաղաղ եղանակային պայմաններում, երբ նրանց տեղափոխումը բացառվում է[14] :
Նանսենն ու Յոհանսենը նավի վրա թողեցին յոթ շների, բայց արդեն 1895 թվականի ապրիլին դրանց քանակը հասավ 19-ի, ու անընդհատ սկսեց թիվը աճել[14] : Տաք ամառվա պատճառով շների համար հատուկ կացարան կառուցվեց, որը ծածկված էր անջրանցիկ բրեզենտով վերևի հատվածում, իսկ հատակը փայտամած էր։ 1895 թվականի սեպտեմբերին Սքոթ-Հանսենը մագնիսական հետազոտության նպատակով կառուցեց հատուկ դիտահարթակ՝ սառույցներից, որը նման էր էսկիմոսական իգլուներին[14] : Հոկտեմբերի 8-ին Սքոթ-Հանսենն ու Մուգսթան որոշեցին տարհանման պլան մշակել և իրականացնել` յուրաքանչյուր սահնակին դնելով 115 կգ բեռ։ Նրանք դուրս եկան առավոտյան 09:30 և հետ վերադարձան երեկոյան 17:00՝ անցնելով 12 կիլոմետր ճանապարհ[14] : Նույն թվականի նոյեմբերի 20-ից պարտադիր զբոսանքներ սահմանվեցին մաքուր օդին։
1896 թվականի հունվար-օգոստոս
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականի սկիզբին գրանցվեցին խիստ սառնամանիքներ։ Ջերմաստիճանը նվազեց մինչև −43 °C: Դրա հետ մեկտեղ առավել ուժեղացավ սառցասեղմումը փետրվար ամսին[14] : Ամենացուրտ օրը գրանցվեց հունվարի 15-ին, երբ ջերմաստիճանն իջավ մինչև −52 °C[14] : Փետրվարի 22-ին սկսվեցին ուժեղագույն փոթորիկներ. քամու արագությունը հասավ 17 մետր/վայրկյան։ Այդ ժամանակ վառարանը չկարողացան շահագործել, քանի որ բացակայում էր քարշուժը։ Փետրվարի 28-ին այս տարածքում հայտնվեցին սպիտակ արջերը. արդեն տասնչորս ամիս էր, որ «Ֆրամի» անձնակազմը թարմ միս չէր կերել[14] : 1896 թվականին արև բարձրացավ մարտի 3-ին։ Ապրիլի 13-ին թեոդոլիտով և սեքստանտով կատարվեցին կոորդինատների ճշգրտման աշխատանքներ. այդ չափիչ սարքերով աշխատում էին Սվերդրուփը, Սքոթ-Հանսենն ու Նուրդալը[14] : Ապրիլ ամսից սկսեցին սառույցները հալչել, այդ իսկ պատճառով բոլոր ամբարների պարունակությունը հետ բերվեց «Ֆրամի» նավամբար։
Վերջապես, 1896 թվականի մայիսին, երևացին նախանշաններ, որ «Ֆրամը» կարող է ազատվել սառցասեղմումից։ Միայն օգոստոսի 13-ին, ժամը 03:15, անցնելով 180 ծովային մղոն հեռավորություն, քսանութ օրերի ընթացքում «Ֆրամն» ավարտեց իր հազարքառասունմեկերորդ օրվա դրեյֆումը[14] : Այն արդեն գտնվում էր Շպիցբերգենի հյուսիսում։
1896 թվականի օգոստոսի 14-ին «Ֆրամը» հասավ Նորվեգիային պատկանող Դանիական կղզու ափերին, որտեղ անձնակազմին այցելեց ճարտարագետ Սոլոմոն Ավգուստ Անդրեն, ով ցանկանում էր նվաճել Հյուսիսային բևեռը օդապարիկով։ Արդեն Նանսենի մասին լուրեր իմացել էին նավի անձնակազմի ներկայացուցիչները, ուստի Սվերդրուփը որոշեց վերադառնալ Նորվեգիա[14] : Դեպի Նորվեգիայի ափեր հասնելը ուղեկցվեց ուժեղ քամիներով, այդ ժամանակ նավի արագությունը կազմում էր 9 ծովային հանգույց։ Օգոստոսի 20-ի գիշերը «Ֆրամը» խարիսխ նետեց Շերվյեում, որտեղ Սվերդրուփն իմացավ Նանսենի մեկ շաբաթ առաջ վերադարձի մասին։
«Ֆրամ» նավի գիտարշավի ներկայացուցիչները լրիվ կազմով հանդիպեցին միմյանց հետո Թրոմսյոյում 1896 թվականի օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով 16:00-ին՝ տասնյոթ ամիս բաժանումից հետո[14] :
Գիտարշավից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասեկոսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգվածային լրատվական միջոցների մեծամասնությունը Նանսենի պլանների շուրջ բացասական վերաբերմունք ուներ։ Լոնդոնյան նկարազարդ-սատիրական թերթերից մեկը խիստ անարգական նյութեր հրապարակեց։ Նորվեգացի լրագրող Ռոլֆսենն ու պրոֆեսոր Բրյոգերը Նանսենին նվիրված գիրք հրատարակեցին, որի անվանումն էր «Ֆրիտյոֆ Նանսեն։ 1861-1893»[15]։ Սակայն, 1894 թվականին պարբերականները ողողված էին Նանսենի՝ Հյուսիսային բևեռը նվաճելու մասին պատմող սենսացիոն հայտարարություններվ։ Առաջին այդպիսի լուրը տպագրեց ֆրանսիական «Le Figaro» պարբերականը 1894 թվականի ապրիլին[7] :
Եվա Նանսենը 1895 թվականին նամակ ստացավ մի անհայտ մարդուց, որն, իբր թե, ուղարկվել էր Հյուսիսային բևեռից[7] : «Նյու-Յորք Թայմս» պարբերականը 1895 թվականին հրապարակեց նյութ իբր թե Իրկուտսկից, որը մեծ աժեոտաժ առաջացրեց նույնիսկ Ազգային աշխարհագրական ընկերությունում[16]։ Լուրջ հետազոտողները այս ասեկոսեներին այնքան էլ ուշադրություն չէին դարձնում։
Հաղթանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆրամի» վերադարձը Նորվեգիայում դարձավ ազգային տոնախմբություն։ Թրոմսյոյից մինչև Քրիստիանիա ամբողջ ճանապարհին (օգոստոսի 20-ից սեպտեմբերի 9, 1896 թվական) նրանց ուղեկցում էին մեծ խանդավառությամբ ու ցնծությամբ։ Նավը գնում էր քարշակով, որի վրա կարգված էին նոր անձնակազմի ներկայացուցիչներ։ Նրանց շարքում էր Ադոլֆ Հենրիկ Լինդսթրյոմը։ Դեպի Բերգեն ճանապարհին «Ֆրամ» նավի տախտակամած բարձրացավ Է. Տոլը, ով շուտով դառնալու էր Ռուսական բևեռային գիտարշավի ղեկավարը։ Ռուսաստանի անունից նա շնորհավորեց Նանսենին թագավորական բանկետի ժամանակ[17]։ Մայրաքաղաք Քրիստիանիայում «Ֆրամին» դիմավորեցին Նորվեգիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Իսկ մինչև թագավորական պալատ հասնելը Նանսենն ու իր անձնակազմի ներկայացուցիչները անցան հաղթական կամարի տակով, որը ստեղծվել էր 200 մարմնամարզիկներից[12] : Օսլոյի համալսարանի ուսանողները նրանց դիմավորեցին դափնեպսակներով[3] : Ֆրիտյոֆ Նանսենը կառավարության անունից պարգևատրվեց Սուրբ Օլաֆի խաչով, իսկ Սվերդրուփն ու Արչերը ստացան առաջին կարգի պարգևներ։ Բլեսինգը, Սքոթ-Հանսենն ու Յոհանսենը դարձան Սուրբ Օլաֆի պարգևի ասպետներ։ Մնացած բոլորն էլ պարգևատրվեցին հատուկ թողարկված «Ֆրամ» հուշամեդալով։ Մնացած յոթ անդամները ոչ մի պարգև չստացան, քանի որ չունեին բարձրագույն կրթություն[3] :
1897 թվականին Ռուսական կայսրության կառավարությունը Ռուսաստանի աշխարհագրական ընկերության երաշխավորումով Ֆրիտյոֆ Նանսենին պարգևատրեց Սուրբ Ստանիսլավի առաջին կարգի մեդալով, իսկ խորհրդարանը նրան պարգևատրեց Կոնստանտինովյան ոսկե մեդալով, որպես Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հետազոտող։ Պարգևների հանձնման արարողությունը կայացավ 1898 թվականի ապրիլի 28-ին Ռուսաստանում։
1898 թվականի ապրիլի 18-ին Նանսենին շնորհեցին Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանսենը շատ արագ պատրաստեց բևեռային հետազոտություններին նվիրված նյութերը, որոնք երկու հատորով տպագրեց հետևյալ վերնագրով Fram over Polhavet. Den norske polarfærd 1893-1896 (1897): Այս երկհատորյա աշխատությունը շատ արագ թարգմանվեց գերմաներեն, անգլերեն և ռուսերեն։ Սակայն հրատարակվեց այլ անվանումներով՝ In Nacht und Eis: Die norwegische Polarexpedition 1893-96 («Գիշերը սառույցի վրա. նորվեգական բևեռային արշավախումբ 1893-1896 թվականներ»), Farthest North («Դեպի հյուսիս»)։ Ռուստաստանում մինչև հեղափոխությունը գիրքն անվանեցին «Սառույցների և գիշերների երկրում» (1898, 1902)։ Խորհրդային միության տարիներին այն լույս ընծայվեց հետևյալ վերնագրով՝ «„Ֆրամը“ Բևեռային ծովում» (1940, 1956, վերահրատարակվել է 2007, 2009).: Այս գրքերի հոնորարներից Նասենը բավական հարստություն կուտակեց։
Ի դեպ, հայերեն նույնպես գիրքը լույս է տեսել երկու հատորով՝ «„Ֆրամը“ Բևեռային ծովում» վերնագրով։
Յալմար Յակոբսենը նույնպես գիրք գրեց իր արշավի տպավորությունների ներքո («Selv-anden på 86° 14'», Aschehoug, Kristiania, 1898)[18]: Գիրք գրեց նաև նավի էլեկտրիկ Նուրդալը՝ «Ֆրամցիները» վերնագրով։ Իսկ նավի հրամանատար Սվերդրուփը գրեց «„Ֆրամի“ ուղևորության հաշվետվությունը 1895 թվականի մարտի 14-ից մինչև 1896 թվականի օգոստոսի 20-ը»։
Գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Ֆրիտյոֆ Նանսենին չհաջողվեց հասնել բուն Հյուսիսային բևեռին, այդ առիթով անգլիական թագավորական աշխարհագրական ընկերության ներկայացուցիչ սըր Կլեմենտ Մարքհեմը գրեց. «Նորվեգական գիտարշավը լուծեց Արկտիկայի աշխարհագրական բոլոր հիմնախնդիրները»[19] : Արշավախումբն ապացուցեց, որ Հյուսիսային բևեռի հարակից շրջաններում ցամաք գոյություն չունի, և այն միայն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրա է գտնվում։ Նանսենն ապացուցեց, որ սառույցների դրեյֆի վրա մեծ ազդեցություն է թողնում Կորիոլիսի շեղող ուժն ու Երկրի պտույտն իր առանցի շուրջը։ 1902 թվականին[20] Նանսենը նկարագրեց մանրամասնությամբ սառույցների դրեյֆների ուժն ու ուղղությունը, որն անվանեցին գիտական գրականության մեջ ուղղակի «Նանսենի օրենք», որը լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում[21]։ Նանսենը նաև առաջին անգամ պատմության մեջ նկարագրեց շերտավոր սառույցների առաջացման պրոցեսն ու այսպես կոչված «մեռյալ ջրերի» հատկությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Нансен Ф. «Фрам» в Полярном море / Пер. З. Лопухиной. — М.: Географгиз, 1956. — Т. 2.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 Нансен Ф. «Фрам» в Полярном море / Пер. З. Лопухиной. — М.: Географгиз, 1956. — Т. 1.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 Саннес Т. Б. ««Фрам»: приключения полярных экспедиций / Пер. с нем. А. Л. Маковкина. — Л.: Судостроение, 1991. — ISBN 5-7355-0120-8
- ↑ Нобиле У. Крылья над полюсом / Пер. А. А. Чернова, Э. А. Черновой. — М.: Мысль, 1984.
- ↑ Полюсы географические - статья из Большой советской энциклопедии.
- ↑ Буманн-Ларсен, Тур. Амундсен / Пер. Т. В. Доброницкой, Н. Н. Фёдоровой. — М.: Молодая гвардия, 2005. — (Жизнь замечательных людей). — ISBN 5-235-02860-0
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Roland Huntford. Nansen. — London: Abacus, 2001. — 750 с. — ISBN 0-349-11492-7
- ↑ «Has Nature Supplied a Route Around the North Pole?» (PDF). New York Times. 1892 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - ↑ Сведения В. Ю. Визе. См. Нансен, Т. 1, С. 352.
- ↑ Пересчёт в фунты сделан английскими переводчиками книги Нансена. По курсу конца XIX в. 1 английский фунт = 10 руб.
- ↑ 11,0 11,1 Брянский Л. Н. Метрология и экспедиция Ф. Нансена // КИПиС. — 2007. — В. 1.
- ↑ 12,0 12,1 12,2 Fleming, Fergus. Ninety Degrees North. — London: Granta Publications, 2002. — ISBN 1-86207-535-2
- ↑ Открытия Нансена в Центральной Арктике(չաշխատող հղում)
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 Свердруп О. Отчёт капитана Отто Свердрупа // «Фрам» в Полярном море / Пер. З. Лопухиной. — М.: Географгиз, 1956. — Т. 2.
- ↑ Русский перевод: Броггер, В. Г., Рольфсен Н. Фритьофъ Нансенъ. Пер. с дат. СПб: Изд. Девриена, 1896. 365 с.
- ↑ «Nansen's North Pole Search» (PDF). The New York Times. 1895 թ․ մարտի 3. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - ↑ Хроника // Естествознание и география. — 1896. — В. № 8. — Т. II. — С. 882-886.
- ↑ Немедленно переведён на русский язык: Иогансен Я. «Сам-друг на 86 градусов 14 минут». Пер. А. П. Ганзен. СПб., 1899
- ↑ Jones, Max (2003). The Last Great Quest. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-280483-9.
- ↑ Nansen, F. (1902). The oceanography of the north polar basin. The Norwegian North Polar Expedition, 1893-1896, Scientific Results. Vol. 3. Longmans, Green and Co. էջ 427.
{{cite book}}
:|journal=
ignored (օգնություն) - ↑ Grumbine, Robert W. (1998). «Virtual Floe Ice Drift Forecast Model Intercomparison». Weather and Forecasting. 13 (3): 886–990. ISSN 0882-8156.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нансен Ф. «Фрам» в Полярном море / Пер. З. Лопухиной. — М: Географгиз, 1956. — Т. 1-2. (переиздания: ISBN 978-5-699-34134-4, ISBN 978-5-358-01619-4)
- Саннес Т. Б. ««Фрам»: приключения полярных экспедиций / Пер. с нем. А. Л. Маковкина. — Л.: Судостроение, 1991. — ISBN 5-7355-0120-8
- Fleming, Fergus. Ninety Degrees North. — London: Granta Publications, 2002. — ISBN 1-86207-535-2
- Huntford, Roland. Nansen. — London: Abacus, 2001. — ISBN 0-349-11492-7
- Анненская А. Н. Фритиоф Нансен и его путешествия в Гренландию и к северному полюсу. — Новая Москва, 1922.
- Aber, James A. (2006). «History of Geology: Fridtjof Nansen 1861-1930». Emporia State University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - Berton, Pierre (1988). The Arctic Grail. New York: Viking Penguin. ISBN 0-670-82491-7.
- Fairley, T.C. (1959). Sverdrup's Arctic Adventures. London: Longmans, Green.
- «Fridtjof Nansen: The Nobel Peace Prize 1922». Nobelprize.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - «Has Nature Supplied a Route Around the North Pole?» (PDF). New York Times. 1892 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - Haberman, Frederick W. (ed.) (1972). Fridtjof Nansen: The Nobel Peace Prize 1922 (from Nobel Lectures: Vol. I Peace 1901-25. Amsterdam: Elsevier Publishing Co,. ISBN 0-444-40853-3. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Herbert, Wally (1989). The Noose of Laurels. London: Hodder & Stoughton. ISBN 0-340-41276-3.
- Holland, Clive (ed.) (1994). Farthest North. London: Robinson Publishing. ISBN 1-84119-099-3.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - Huntford, Roland (2001). Nansen. London: Abacus. ISBN 0-349-11492-7.
- Jackson, Frederick (1935). The Lure of Unknown Lands. London: G. Bell and Sons.
- Jones, Max (2003). The Last Great Quest. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-280483-9.
- Krishfield, Rick. «Nansen and the Drift of the Fram (1893-1896)». Woods Hole Oceanographic Institution work=Beaufort Gyre Exploration Project. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: Missing pipe in:|publisher=
(օգնություն); Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - Nansen, Fridtjof (1897). Farthest North, Volumes I and II. London: Archibald Constable & Co.
- «Nansen's North Pole Search» (PDF). New York Times. 1895 թ․ մարտի 3. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - Preston, Diana (1997). A First Rate Tragedy. London: Constable & Co. ISBN 0-09-479530-4.
- «Purchasing Power of British Pounds from 1264 to Present». Measuringworth.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - Riffenburgh, Beau (2005). Nimrod. London: Bloomsbury Publications. ISBN 0-7475-7253-4.
- Savours, Ann (2001). The Voyages of the Discovery. London: Chatham Publishing. ISBN 1-86176-149-X.
- «Vagn Walfrid Ekman 1874-1954». Université catholique de Louvain. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն); Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն)(չաշխատող հղում) - «Will Nansen Come Back?» (PDF). New York Times. 1895 թ․ մարտի 3. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hjalmar Johansen: With Nansen in the north; a record of the Fram expedition in 1893-96, London 1899. (անգլ.)
- Научные результаты экспедиции на «Фраме» Т. 1(անգլ.)
- Научные результаты экспедиции на «Фраме» Т. 2(անգլ.)
- Научные результаты экспедиции на «Фраме» Т. 5 (անգլ.)
- Научные результаты экспедиции на «Фраме» Т. 6(անգլ.)
- The first Fram Expedition (1893–1896) Արխիվացված 2014-11-29 Wayback Machine, Webseite des Fram-Museums zur Expedition
- Fram Expedition 1893–1896, Fotosammlung der Norwegischen Nationalbibliothek
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգական բևեռային արշավախումբ (1893-1896)» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |