Jump to content

Բելայա Զեմլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելայա Զեմլյա
Տեսակկղզիների խումբ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԱրխանգելսկի մարզ
Մասն էՖրանց Իոսիֆի երկիր
Քարտեզ
Քարտեզ

Բելայա Զեմլյա, Ֆրանց-Իոսիֆի երկրիից հյուսիս-արևելք գտնվող կղզեխումբ։ Կղզիներն իրարից բաժանված են ոչ լայն նեղուցներով, սակայն հավերժական սառույցների շնորհիվ մի ամբողջություն են կազմում։ ը իրարից այնքան էլ հեռու չեն. նրանց միջև ծովն է, որը մշտապես սառած է։ Մտնում է Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի Պրիմորսկի շրջանի կազմի մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելայա Զեմլյա կղզիների ցուցակը

  • Էվա-Լիվ կղզի , խմբի ամենամեծ կղզին է, տարածքը՝ 288 կմ2, ամենաբարձր կետը՝ 381 մետր։

Նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը սխալմամբ համարել է երկու առանձին կղզիներ և անվանել իր կնոջ ու դստեր անուններով՝ Եվա և Լիվ[1]։

  • Ադելաիդայի կղզի, ոչ շատ մեծ, երկարությունը հասնում է ընդամենը 2 կիլոմետրի։ Գտնվում է Էվա-Լիվ կղզուց 3,5 կիլոմետր հարավ-արևմուտք, կոչվել է Նանսենի մոր՝ Ադելաիդա Յուխաննա Տեկլայի անունով[1]։
  • Ֆրեդեն կղզի, ոչ մեծ, 8 կիլոմետր երկարությ��մբ օվալաձև կղզի։

Բացահայտման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիները հայտնաբերել է բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը 1895 թվականի օգոստոսի 10-ին 1893—1896 գիտարշավի ժամանակ։ Անվանել է «սպիտակ երկիր» (նորվ․՝ Hvidtenland)։ Նանսենի քարտեզի վրա Բելայա Զեմլյան նշված է չորս տարբեր կղզիներով՝ Նանսենի սխալի պատճառով։ Բևեռային հետազոտողի սխալը բացատրվում է հավերժական սառույցներով, որոնց պատճառով դժվար է ճշգրիտ որոշել ցամաքի սահմանները։ Ավելի ճգրիտ քարտեզագրումից հետո պարզվեց, որ Եվա-Լիվը մեկ կղզի է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Нансен Ф. «Фрам» в полярном море. — Эксмо, 2009. — 536 с. — (Великие путешествия). — ISBN 978-5-699-34134-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Нансен, Фритьоф. «Карта Земли Франца-Иосифа, составленная в 1896 году» (անգլերեն). Columbia Center for New Media Teaching and Learning. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.