Զոլաքար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զոլաքար (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Զոլաքար | |||
Սբ. Գևորգ, Զոլաքար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Մարտունու շրջան | ||
ԲԾՄ | 1999±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 6381[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Զոլաքար (նախկին անվանումը՝ Զոլախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Զոլաքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 45 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մ բարձրության վրա։ Զոլաքար է վերանվանվել 1925 թվականի հունվարի 3-ին։
Բնակչություն
Ներկայիս բնակչության նախնիների մի մասը գաղթել է Բայազետի Զիրոյ գյուղից[2]։
Զոլաքարի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 298[4] | 1341[4] | 2071 | 3139 | 3654 | 3527 | 4832 | 5172 | 5578 | 6205 | 6381[1] |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակությային կոթող
Զոլաքարում է գտնվում սբ. Գևորգ եկեղեցին (վերակառուցվել է 19դ.)։ Շրջակայքում են գտնվում «Թուխ Մանուկ» և սբ. Դավիթ (13դ.) սրբավայրերը։ Պահպանվում են նաև այլ հնություններ (խաչքարեր, գերեզմաններ), որոնք վերաբերում են 14 և հետագա դարերին։ Խաչքարերից աչքի է ընկնում հատկապես մեկը, որը սովորականից շատ խոշոր է՝ “Զոլախաչ” (13դ.)։
Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի ամենաբարձր քրիստոնեական հուշարձանը՝ Սարի Սուրբ Հովհաննես մատուռը։ Այն թվագրվում է 15-րդ դարով, սակայն տարածքում նկատվող որոշ տարրեր խոսում են շատ ավելի վաղ ժամանակների օգտին։ Մատուռը վերակառուցվել 2005 թվականին։
Սարի Սրբի դիմացի հարավային թևում՝ Զանգատներ կոչվող ժայռախմբերի կատարին տարածվում է Հասոյի քռա կոչվող «ամրոցը», որի պարիսպները ձգվում են մի քանի հարյուր մետր երկարությամբ։ Սարի Սրբի չորս կողմում, մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ պահպանվել են բազմաթիվ բնակավայրերի, կիկլոպյան ամրոցների, սրբավայրերի հետքեր[5]։
Տես նաև
Արտաքին հղումներ
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Զոլաքար». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Գեղարքունիքի մարզի ամենաբարձրադիր հուշարձանը գիտական ուսումնասիրության կարիք ունի». armenpress.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զոլաքար կատեգորիայում։ |