TCL
Տեսակ | scripting language?, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու և ծրագրավորման ինտերպրետացվող լեզու |
---|---|
Կատարման ձև | ինտերպրետատոր |
Առաջացել է | 1988 թ․ |
Ստեղծող | Ջոն Օուստերհաուտ |
Նախագծող | Ջոն Օուստերհաուտ |
Ընդլայնումներ | .tcl և .tbc |
Տիպիզացիա | դինամիկ |
Համացանցի տվյալների տեսակ | application/x-tcl[1] |
Ընթացիկ տարբերակ | 8.5.12 (2012 թ․ հուլիսի 16) |
Փարձնական տարբերակ | 8.6b2 (2011 թ․ օգոստոսի 5) |
Ներշնչվել է | UNIX Shell, Lisp |
Ներշնչել է | Python |
Արտոնագիր | BSD արտոնագիր |
Կայք | tcl.tk(անգլ.) |
Ելակոդ | core.tcl-lang.org/tcl |
Tcl programming language family Վիքիպահեստում |
Tcl (անգլ.՝ Tool Command Language բառից, «հրամանային գործիքների լեզու», կարդացվում է որպես «թիքլ» կամ «թի-սի-էլ») բարձր մակարդակի սկրիպտային լեզու։ Շատ լավ է աշխատում «տողերի» (string) հետ։ Նրանով կարելի շատ արագ կատարել տեքստերում մասսայական փոփոխություններ, կոնկրետ կոնտեքստում որոնել անհրաժեշտ տեքստը։ Այս լեզուն մեծ կիրառություն ունի համակարգչային մի շարք ծրագրերում (օրինակ. ModelSim) հրամանների ավտոմատացման համար։
Tcl-ն հաճախ օգտագործվում է գրաֆիկական Tk (Tool Kit) ինտերֆեյսով, դրա համար շատ հաճախ օգտագործում են Tcl/Tk հասկացողություն։ Tcl-ն օգտագործվում է կոնսոլային ծրագրերին գրաֆիկական ինտերֆեյս տալու և թեսթավորման համար, ինչպես նաև օգտագործվում է վեբ ծրագրավորման ոլորտում։
Tcl-ը Perl և Python ծրագրերի հետ դարձել է ընդհանուր նշանակության երեք դասական լեզուներից մեկը։ Այս եռյակը ոչ միայն համարվում է ActiveState-ի կողմից տրամադրվող ազատ դիստրիբուտիվ, այլ այնպիսի լեզուներ, որոնցով կարելի է գրել տվյալների բազաների պահպանման և տրիգերների հետ աշխատանքի ծրագրեր։
Որպես ներդրված լեզու Tcl-ը կիրառություն է գտել Ավտոմատացված նախագծման համակարգեր ոլորտում[2][3]։ Այն, օրինակ, Unigraphics պոստպրոցեսորում օգտագործվում է որպես տվյալների բազայի ղեկավարման միջոց։ Բացի այդ Tcl-ը միկրոսխեմաների ոլորտի ծրագրային փաթեթների համար (Ծրագրավորվող լոգիկական ինտեգրալային սխեմա և ASIC) համարվում է ավտոմատացման և ինտեգրացման դե ֆակտո ստանդարտ լեզու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Tcl ծրագրավորման լեզուն ստեղծվել է 1988 թվականի գարնանը՝ Ջոն Օուստերհուտի կողմից Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հետ համագործակցությամբ[4]։
Tcl լեզվի շարահյուսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Tcl լեզվի շարահյուսությունը պարունակում է երկու կարևոր միավոր․ սկրիպտ և հրաման։
- Սկրիպտը նոր տողի նիշով կամ կետ֊ստորակետ (
;
) նիշով իրարից բաժանված հրամանների հաջորդականություն է։ - Հրամանը մեկ կամ ավելի արտահայտությունների շարք է՝ իրարից անջատված բացատանիշերով։ Այդ արտահայտություններից առաջինը հրամանի գործողությունն է, իսկ հաջորդները՝ արգումենտները։
commandName argument1 argument2 ... argumentN
Հրամանի որևէ արգումենտ կարելի է փոխարինել մեկ այլ հրամանով՝ դրա համար օգտագործելով հրամանների ներդրման [
և ]
փակագծերը։ Օրինակ, հետևյ��լ հրամանում command_f
գործողությոն երկրորդ արգումենտում տրված է incr
հրամանի կիրառություն․
command_f 12 [incr i]
Այլ կերպ ասած, քառակուսի փակագծերը կատարում և վերադարձնում են իրենց ներսում գրված հրամանի արժեքը։ Եթե անհրաժեշտ է հրամանին փոխանցել չհաշվարկվող մի արտահայտություն, ապա վերջինս պետք է վերցնել ձևավոր փակագծերի մեջ։ {
և }
փակագծերում վերցրած ցանկացած արգումենտ հրամանին փոխանցվում է անպես ինչպես գրված է։
Հատուկ նշանակության սիմվոլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- $ — փոփոխականի ներդրման գործողություն։ Վերադարձնում է փոփոխականի արժեքը։
- [] — հրամանի ներդրման գործողություն։ Վերադարձնում է փակագծերում բերված հրամանի արժեքը։
- "" — խմբավորում է արգումենտները մի արգումնետի տեսքով։
- {} — խմբավորում է արգումենտները մի արգումնետի մեջ։
- \ — էկրանավորում է իրենից հետո գտնվող սիմվոլը։ Օգտագործվում է հատուկ նշանների հետ։
- # — մեկնաբանության սկզբի նշան։ Պետք է դրվի նոր տողից կամ կետ-ստորակատից (;) հետո։
Նոթեր սկրիպտի աշխատանքային պրոցեսի վերաբերյան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամեն մի հրամանի վրայից անցնելով սկրիպտն այն բաժանում է ըստ բառերի, ներդնում է փոփոխականների արժեքները և կատարում է ենթահրամանները։
- Բոլոր սիմվոլները, որոնք գտնվում են {} և "" նշանների միջև, դիտարկվում են որպես մի տող։
- Հրամանի առաջին բառը դիտարկվում է որպես ներդրված հրաման կամ արդեն հայտնի պրոցեդուրա։
Օգտագործման օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարև, աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարև, աշխարհ ծրագիրն ունի հետևյալ տեսքը։
puts "Բարև, աշխարհ"
Կամ այսպես
puts {Բարև, աշխարհ}
Զանգվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգվածի արժեքի հարցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգվածի անդամներն ամբողջությամբ կարող ենք ստանալ array get
հրամանով
array set colornum {
white 1
green 2
blue 3
red 4
yellow 5
}
array get colornum
Զանգվածի անդամների գումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթոդ (Ա) — գումարի ստացում 'foreach' ցիկլի օգտագործումով
set numbers {1 2 3 4 5 6 7 8 9 10}
set result 0
foreach number $numbers {
set result [expr {$result + $number}]
}
puts $result
Մեթոդ (Բ) — ավելի էլեգանտ ձև` օգտագործելով 'join' հրամանը
set numbers {1 2 3 4 5 6 7 8 9 10}
puts [expr [join $numbers +]]
Զանգվածի պարունակության ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]tcl_platform զանգվածում տեղեկություն է պահպանվում այն հարթակի մասին, որի վրայից կանչվել է Tcl-ը։ Այդ ցանկը կարելի է դուրս բերել հետևյալ կերպ.
array names tcl_platform
Հետևյալ հատվածը այդ ամենը դուրս է բերում իր արժեքների հետ միասին.
foreach i [array names tcl_platform] {
puts "$i = $tcl_platform($i)"
}
Եթե ուզում ենք, որ պարամետրերը լինեն խմբավորված, ապա կարող ենք կանչել
foreach i [lsort [array names tcl_platform] ] {
puts "$i = $tcl_platform($i)"
}
Այստեղ ներկայացված է ներդրված հրամաններ։ Հրամանների ներդրվածությունը կարող է լիլնել ցանկացած աստիճանի։ Նույն արդյունքին կարելի է հասնել նաև parray (առկա է սկսած Tcl 8.5) հրամանի օգնությամբ։
Բազմությունների հատում
[խմբագրել | խմբագրել կոդը]filter պրոցեդուրան ցուցակից վերադարձնում է այն էլեմենտները, որոնց համար script-ն ընդունում է TRUE արժեք.
proc filter {list script} {
set res {}
foreach e $list {if {[uplevel 1 $script $e]} {lappend res $e}}
return $res
}
uplevel 1 հրամանը թույլ է տալիս կոնտեքստից դուրս բերել արտահայտությունը, որտեղ կանչվում է filter բառը։
in պրոցեդուրան դա զանգված ստեղծելու կրճատված տարբերակ է.
proc in {list e} {
expr {[lsearch -exact $list $e]>=0}
}
Ստուգում։
% filter {a b c} {in {b c d}}
b c
Ֆակտորիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]proc ! x {expr {$x<2? 1: $x*[! [incr x -1]]}}
\! 5
Այստեղ ցույց է տրվել, որ պրոցեդուրայի հրաման կարող է լինել ցանկացած տող, ինչպես նաև մյուս լեզուներում հայտնի ?: օպերատորը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.tcl.tk(անգլ.) — Պաշտոնական կայք էջ
- wiki.tcl.tk(անգլ.) — Tcl Wiki։ Tcl լեզվին նվիրված ռեսուրս
- tmml.sourceforge.net/doc(անգլ.) — Официальная документация по Tcl/Tk-ի և Tcl-ի պաշտոնական փաստաթղթեր
- www.tcl.tk/man/tcl8.5/tutorial/tcltutorial.html(անգլ.) — Tcl 8.5-ի դասագիրք
- en:b:Tcl Programming (անգլ.) — Վիքիդասագիրք «Ծրագրավորում TCL լեզվով»
- pleac.sourceforge.net/pleac_tcl(անգլ.) — PLEAC-Tcl — TCL-ով լուծված խնդիրների ժողովածու (հարմար է ուրշ լեզուների հետ համեմատելու համար)
Ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.opennet.ru/links/sml/36.shtml, հղումներ ռուսական փաստաթղթերին
- community.livejournal.com/ru_tcl, Tcl ծրագրավորողների ընկերություն
- www.cs.tut.fi/~yk/ns2ru/tcl.html Արխիվացված 2011-09-17 Wayback Machine, TCL լեզվի կարճ ներածություն
- tclstudy.narod.ru/index.html, tcl և tk սովորելու ինքնուսույց
- www.cs.tut.fi/~yk/ns2ru/otcl.html Արխիվացված 2011-09-18 Wayback Machine — OTCL-ի ներածություն
- http://chatlogs.jabber.ru/tcl@conference.jabber.ru, Tcl լեզվի Jabber-կոնֆերանցիայի հաղորդագրությունների պատմություն
- Բլոգներ, նվիրված TCL-ին
- geomapx.blogspot.com, AOL Server-ի, tclsqlite որոշ գրադարանների և սկրիպտների նկարագրություն
- արժանի հոդվածներ Ա. Կովալենկոյի կողմից
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- XXI դարի բարձր մակարդակի ծրագրավորման սցենարներ — Ջոն Օստերաուտի հոդվածը (Tcl լեզվի) սցենարային լեզուների մասին։
- Հին, նոր, ապագա, Անդրեյ Զուբինսկիյի հոդվածների շարք «Համակարգչային տեսությունում».
- PostgreSQL-ի հասանլիություն Tcl լեզվում` հոդված CitForum կայքում
- Ուիլյամ Բ. Ցիմերլի. Tcl տեխնոլոգիա` Օգտագործեք Tcl/Tk աշխատանքային սեղանը կարգավորելու և ձեր աշխատանքն ավտոմատացնելու համար։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брент Б. Уэлш, Кен Джонс, Джеффри Хоббс «Практическое программирование на Tcl и Tk», ISBN 5-8459-0661-X,
- բնօրինակը. Brent Welch, Ken Jones, Jeffrey Hobbs «Practical Programming in Tcl and Tk», ISBN 0-13-038560-3 (էլեկտրոնային տարբերակ[5])
- Москвин П. В. «Азбука TCL», ISBN 5-93517-130-9
- Алексей Петровский, Командный язык программирования TCL (Tool Command Language), ISBN 5-901321-16-2
Անգլերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Clif Flynt «Tcl/Tk, Second Edition : A Developer’s Guide», ISBN 1-55860-802-8
- 1-е издание «Tcl/Tk for Real Programmers», ISBN 0-12-261205-1
- John K. Ousterhout, «Tcl and the Tk Toolkit», ISBN 0-201-63337-X
- Mark Harrison, Michael McLennan, «Effective Tcl/Tk Programming. Writing Better Programs in Tcl and Tk», ISBN 0-201-63474-0
- J. Adrian Zimmer «Tcl/Tk For Programmers», ISBN 0-8186-8515-8
- «Tcl/Tk Cookbook» from Lakshmi Sastry Advanced Interactive Systems Group(электронная книга Արխիվացված 2004-12-04 Wayback Machine)
- Salvatore Sanfillipo «Tcl Wise. Guide to the Tcl Programming Language» (первые 9 глав on-line Արխիվացված 2013-08-29 Wayback Machine)
- Paul Raines, Jeff Tranter «Tcl/Tk in a Nutshell: A Desktop Quick Reference», ISBN 1-56592-433-9
- Chad Smith «[incr Tcl/Tk] from the Ground Up», ISBN 0-07-212106-8
- David Maggiano «CGI Programming with Tcl», ISBN 0-201-60629-1
- J. M. Ivler, Kamran Husain, «Cgi Developer’s Resource: Web Programming in Tcl and Perl», ISBN 0-13-727751-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://svn.apache.org/viewvc/httpd/httpd/tags/2.4.46/docs/conf/mime.types?revision=1880504&view=markup#l1321
- ↑ CAD software history в TclWiki
- ↑ Современные компьютерные технологии на службе Nike, Inc. в журнале САПР и графика, № 10’2000
- ↑ History of Tcl
- ↑ Ամբողջությամբ հասանելի է առաջին հրատարակությունը, մասնակիորեն` ավելի նորերը
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TCL» հոդվածին։ |