24-25-ը չի վերադառնում
Արտաքին տեսք
24-25-ը չի վերադառնում ռուս.՝ 24-25 не возвращается | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | միստիկ ֆիլմ և դրամա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալոիզ Բրենչ և Ռոստիսլավ Գորյաև |
Դերակատարներ | Ժաննա Բոլոտովա, Գունար Ցիլինսկի և Ալեքսանդր Բելյավսկի |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 89 րոպե |
«24-25 չի վերադառնում» (լատիշ․՝ «24-25 neatgriežas»), ռեժիսորներ Ալոիզ Բրենչի և Ռոստիսլավ Գորյաևի դետեկտիվը, որը նկարահանվել է Միխայիլ Բլեյմանի, Անատոլ Իմերմանիսի և Գունար Ցիրուլիսի սցենարով Ռիգայի կինոստուդիայում 1968 թվականին[1]։
Սյուժո
[խմբագրել | խմբագրել կոդը]Էքսպերիմենտալ կլինիկայից գողացվել է վիտոֆան արժեքավոր դեղամիջոցի փորձնական խմբաքանակը։ Մայոր Գրիգաստը (Կառլիս Սեբրիս) կասկածում է, որ այդ գողությանը մասնակցել է կլինիկայի աշխատակիցներից մեկը։ Նա այդ բարդ գործը հանձնարարում է երիտասարդ քննիչ Մառային (Ժաննա Բոլոտովա)։ Հետաքննությունը նրան բերում է երկրի հարավում գտնվող հեռավոր սահմանային քաղաք, որտեղ հանցագործը մտադիր էր թմրանյութն արտասահման ուղարկել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժաննա Բոլոտովա – Մառա
- Գունար Ցիլինսկի – Պուրվիտիս
- Ալեքսանդր Բելյավսկի – Իմանտ Հերբերտ
- Էդուարդ Պավուլ – Յուրիս Մեժուլիս
- Կառլիս Սեբրիս – մայոր Գրիգաստ
- Անտրա Լիեդսկալնինյա – Իռենա (հնչյունավորել է Անտոնինա Կոնչակովան)
- Է. Լիեպինշ – Կլիմով
- Օլգերտ Կրոդերս – բժիշկ Յանսոն
- Իմեդա Կախիանի – Բաքվի ոստիկանության կապիտան
- Ալեքսանդր Ադաբաշյան – Բաքվի ոստիկանության աշխատակից
- Էգոն Բեսերիս – տաքսոպարկի պետ
- Յուրիս Ստրենգա – ռեստորանի այցելու
- Էվալդս Վալտերս – էպիզոդ
- Ռեգինա Զբարսկայա – մանեքենուհի, պատահական վկա (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Միխայիլ Բլեյման, Անատոլ Իմերմանիս, Գունար Ցիրուլիս
- Բեմադրող ռեժիսորներ՝ Ալոիզ Բրենչ, Ռոստիսլավ Գորյայև
- Բեմադրող օպերատոր՝ Հենրիխ Փիլիպսոն
- Բեմադրող նկարիչ՝ Ինարա Անտոնե
- Կոմպոզիտոր՝ Ռոմուալդ Գրինբլատ
- Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 – Վառնայի միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար Ժաննա Բոլոտովային։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 – ֆիլմը դիտել է 28,4 միլիոն հանդիսատես, վարձույթում այն զբաղեցրել է տասնհինգերորդ տեղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «24-25 չի վերադառնում» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «24-25 не возвращается»(չաշխատող հղում) в государственном регистре фильмов МК РФ
|