Օլգերտ Կրոդերս
Օլգերտ Կրոդերս լատիշ․՝ Oļģerts Kroders | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1921[1] |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2012 (91 տարեկան) կամ հոկտեմբերի 9, 2012[1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Վալմիերա, Լատվիա |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Օլգերտ Կրոդերս (լատիշ․՝ Oļģerts Kroders (9 օգոստոս 1921 թվական, Ռիգա, Լատվիա - 10 հոկտեմբեր 2012 թվական, Վալմիերա, Լատվիա), թատրոնի լատվիացի դերասան, ռեժիսոր և ուսուցիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1921 թվականի օգոստոսի 9-ին Ռիգայում, հայտնի լրագրող, թատերական քննադատ և թարգմանիչ Ռոբերտ Կրոդերսի և դերասանուհի Գերտի Վուլֆի ընտանիքում։ Նրա հորեղբայրն է լրագրող Արտուրս Կրոդերսը, եղբայրը՝ լրագրող և գեղարվեստական քննադատ Գունարս Կրոդերսը։ Ավարտել է Ռիգայի երկրորդ գիմնազիան (1940 թվականին)։ Սովորել է Լատվիայի համալսարանի հոգեբանական և փիլիսոփայական ֆակուլտետներում։ Պատժվել է և աքսորվել Սիբիր[2]։ 1956 թվականին Լատվիա վերադառնալուց հետո նա տարվում է բեմական արվեստով, մասնակցում է Տպագրական արդյունաբերության բանվորների կենտրոնական ակումբի թատերախմբի սիրողական ներկայացումներին։ Աշխատել է Դալիեսի թատրոնի ռեժիսորի օգնական, հրապարակել է իր դիտողությունները թատրոնի առօրյայի վերաբերյալ։ Թատրոնի ռեժիսորի ինքնուրույն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Լիեպաում։ Եղել է ռեժիսոր Լիեպայի թատրոնում (1959-1963 թվականներին)։ Ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները (1964 թվականին)։ Եղել է ռեժիսոր Վալմիերսկի դրամատիկական թատրոնում (1964-1974 թվականներին), գլխավոր ռեժիսոր Լիեպայի թատրոնում (1974-1990 թվականներին)։ 1990 թվականից եղել է ռեժիսոր Ազգային թատրոնում, 1990-1995 թվականներին եղել է նրա գեղարվեստական ղեկավարը։
Մասնակցել է լատվիական թատրոնների բեմադրմանը որպես հրավիրված ռեժիսոր։ Խաղացել է Նոր Ռիգայի թատրոնի բեմում։ Նկարահանվել է մի քանի կինոստուդիաների ֆիլմերում։ Ռիգայի կինոստուդիայում իր առաջնելույթը կատարել է ռեժիսոր Ռոլանդ Կալնինշի «Խորը շնչեք» (1967 թվական) ֆիլմում, որտեղ խաղացել է փոքր դեր։
«Կփորձեմ լինել բաց» (Mēģinu būt atklāts, 1993) կենսագրական հիշողությունների գրքի հեղինակն է։ Բազմիցս ներկայացվել և արժանացել է «Spēlmaņu nakts» թատերական մրցանակների։ Ազգային թատերական արվեստում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է Լատվիայի բարձրագույն մրցանակի՝ Երեք աստղերի շքանշանի։ Առաջին անգամ ամուսնացել է կինոքննադատ Մայա Աուգստկալնի հետ, երկրորդ անգամ՝ ռեժիսոր Ռիտա Կրոդերի հետ[3]։ Մահացել է Վալմիերեում 2012 թվականի հոկտեմբերի 10-ին[4]։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 — Լատվիայի ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ
- 2001 — Երեք աստղի շքանշանի կավալեր
- 2007 — Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ[4]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիգայի նոր թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 — «Այրվող մթում», Անտոնիո Բուերո Վալեխո — Դոն Պաբլո
- 1996 — «Ճայը», Անտոն Չեխով — Սորին
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիեպայայի պետական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 — «Կրակի մեջ», Յա. Կալնինշի օպերան ըստ Ռուդոլֆ Բլաումանիս ստեղծագործության
- 1962 — «Ծիտիկների վաճառողը», Կարլ Ցելլեր
- 1962 — «Աղվեսուկները», Լիլիան Հելման
- 1963 — «Այդպիսի սեր», Պավել Կոգոուտ
- 1976 — «Մարիա Ստյուարտ», Ֆրիդրիխ Շիլլեր
- 1977 — «Կրակ և գիշեր», Ռայսնիսի
- 1977 — «Ոճիր և պատիժ», ըստ Ֆեոդոր Դոստոևսկի
- 1977 — «Վասա Ժելեզնովա», Մաքսիմ Գորկի
- 1978 — «Բերնարդ Ալբայի տունը», Ֆեդերիկո Գարսիա Լորկա
- 1979 — «Կաստիլյան պատիվ», Վիկտոր Հյուգո
- 1979 — «Կարմիր գլխարկը և գայլը» Կ Բրյուկներկա
- 1980 — «Ձմեռային հեքիաթ», Վիլյամ Շեքսպիր
- 1980 — «Դաջված վարդ», Թենեսի Ուիլյամս
- 1981 — «Աննա Կարենինա», ըստ Լև Տոլստոյի վեպի
- 1982 — «Անօժիտըը», Ալեքսանդր Օստրովսկի
- 1983 — «Ինչքան էլ ժխտես…» Յանիսա Լուսիսա
- 1983 — «Ասք Իոստե Բերլինգի մասին», Սելմի Լագերլյով
- 1984 — «Զիտարների ընտանիքը», ըստ Վիլիս Լացիսայի վեպի
- 1985 — «Այա» Յանիսա Յաունսուդրաբինյա
- 1987 — «Ճայը», Անտոն Պավլովիչ Չեխով
- 1987 — «Քամուց քշվածները», ըստ Մարգարետ Միտչելի վեպի
- 1997 — «Պեր Գյունտ», Հենրիկ Իբսեն
- 2000 — «Հաճելի ստախոս», Ջերոմ Կիլտի
- 2001 — «Երեք քույրեր», Անտոն Չեխով
Վալմիերսկի դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 — «104 թերթ սիրո մասին» Էդվարդ Ռազդինկի
- 1966 — «Տուն, որտեղ մենք ծնվել ենք» Պավել Կոգոուտ
- 1967 — «Հիանալի պատմություն», Վիկտոր Ռոզով, ըստ Իվան Գոնչարովի վեպի
- 1968 — «Զիկովները», Մաքսիմ Գորկի
- 1970 — «Մոլորված տղան» Ռուդոլֆ Բլաումանիս
- 1970 — «Քայլք տառապանքով», ըստ Ալեքսեյ Տոլստոյի
- 1972 — «Համլետ», Վիլյամ Շեքսպիր
- 1995 — «Վեց կերպարներ՝ հեղինակին որոնելիս», Լուիջի Պիրանդելո
- 1996 — «Ընտանի թշնամի», Յա. Զեյբոլտա
- 1998 — «Յուն Գաբրիել Բորկման», Հենրիկ Իբսեն
Ազգային թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 — «Լոլիտա» Էդվարդ Օլբի, ըստ Վլադիմիր Նաբոկովի վեպի
- 1991 — «Խաղա, պարիր», Ռայսնի
- 1994 — «Ոճիր և պատիժ», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի
- 1994 — «Վայրի Дикая բադ», Հենրիկ Իբսեն
- 1995 — «Սալեմյան վհուկներ», Արթուր Միլլեր
- 1995 — «Բերնարդ Ալբայի տունը», Ֆեդերիկո Գարսիա Լորկա
Կաբատա թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիգայի նոր թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 — «Դուստրերը և որդիները», Սերգեյ Նայդյոնով
- 1997 — «Կարմիր գլխարկը և գայլը», Կ. Բրյուկներ
Դայլես թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիգայի Միխաիլ Չեխովի անվան ռուսական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 — «Անառակ որդին», Ռուդոլֆ Բլաումանիս
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 — Խորը շնչեք — ռեժիսոր
- 1968 — 24-25 չի վերադառնում — Գունար Յանսոնս
- 1970 — Համարձակություն — մայոր
- 1973 — Ճանաչում — բարոն ֆոն Օստեր
- 1973 — Ցեպլիսի խարդախությունը — պատգամավոր Կլյավինշ
- 1973 — Բժիշկ Իվենսի լռությունը — Գրասս
- 1975 — Նավակայան
- 1977 — Նվերներ հեռախոսով — խորհրդատու
- 1978 — Եզակի նշանակության ջոկատ — վրացական գեներալ
- 1978 — Քո որդին — քննադատ
- 1979 — Սպասեք «Ջոն Գրաֆտոնին» — Լուկշին
- 1982 — Ամենաերկար ծղոտիկը — Էդվարդ Վիլկս
- 1982 — Նիկոլո Պագանինի — Մետերնիխ
- 1983 — Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով — շեֆը «Լոկխիդ»ից
- 1984 — Պրոֆեսոր Դոուելի կտակը — պրոֆեսոր Դոուել
- 1985 — Դարի պայմանագիրը — Շտիլիկե
- 1986 — Վերջին ճանապարհը — Նեսելրոդե
- 1986 — Վերջին ռեպորտաժը — Շրաուդենբախ
- 1991 — Կանտի գերեզմանը — Էմանուել Կանտ
- 1992 — Դե Գրանշան ընտանիքի գաղտնիքները — գրաֆ դե Գրանշանг
- 1992— Սարդ
- 1996 — Աննա — Բլանկեֆելդ
- 2001 — Պահմտոցի — Անդերսոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Latvijas Universitāte. Oļģerta Krodera stāsts
- ↑ Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)
- ↑ 4,0 4,1 AS DELFI
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ольгерт Кродерс на официальном сайте Латвийского университета» (լատվիերեն). Latvijas Universitāte (vesture.lu.lv). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- «Умер выдающийся латвийский режиссёр Ольгерт Кродерс». AS DELFI (showtime.delfi.lv). 2012 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oļģerts Kroders. Mēģinu būt atklāts. Rīga: Māksla, 1993. 84., 85. lpp.