Ֆլոտացիա
Ֆլոտացիա (ֆր.՝ flottation, flotter – լողալ բառից), ֆլոտացում, արդյունաբերական մասշտաբներով պինդ օգտակար հանածոների հարստացման եղանակ, որը հիմնված է ընտրովի թրջվելիության և շարժվող ֆազերի (ջուր, օդ, յուղ) բաժանման մակերևույթին առանձին բաղադրիչների միներալային մասնիկների կուտակման երևույթն օգտագործելու վրա։
Ֆլոտացիան լինում է՝ փրփրային, յուղային և թաղանթային։ Փրփրային ֆլոտացիան գունավոր ու հազվագյուտ մետաղների և մի շարք ոչ մետաղային օգտակար հանածոների հարստացման հիմնական եղանակն է։ Այդ դեպքում օգտակար հանածոյի նախապես մանրացրած (մինչև 0,01–0,1 մմ չափերով) մասնիկները ֆլոտացիոն ազդակնյութերով հագեցած ջրային միջավայրում խառնում են, որի հետևանքով որոշակի միներալների մասնիկները կուտակվում են գոյացած օդային պղպջակներում և փրփուրի ձևով բարձրանում են վեր, առաջացնելով հարստանյութ, իսկ այլ միներալների մասնիկները իջնում են ներքև։
Տարբերում են երկու հիմնական տեսակի ֆլոտացիա՝ յուղային և թաղանթային։
Յուղային ֆլոտացիան հիմնված է «յուղապատ» միներալային մասնիկների՝ դեպի ջրի մակերևույթ ընտրովի դուրս գալու հատկությունն օգտագործելու վրա։
Թաղանթային ֆլոտացիայի ժամանակ ջրաշիթի մակերևույթի վրա բարակ շերտով լցնում են միներալային մասնիկներ։ Դրանց մի մասը ջրռվ լավ թրջվում է և ընկղմվում ծավալի մեջ, մյուսները, որոնք բնորոշվում են (երբեմն ավելացված ֆլոտացիոն ազդակնյութերով) համեմատական անթրջվելիությամբ, մնում են նրա մակերևույթին։
Տարբերում են ֆլոտացիայի նաև խմբային և ընտրովի տեսակները։ Ֆլոտացիան իրականացվում է հատոիկ ֆլոաացիոն մեքենաներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мещеряков Н. Ф. Флотационные машины. — М.: Недра, 1972. — 248 с.
- Глембоцкий В. А., Классен В. И. Флотация. — М.: Недра, 1973. — 384 с. — 7300 экз.
- Справочник по обогащению руд. В 3-х томах / О. С. Богданов (гл. ред.) и др. — М.: Недра, 1972—1974.
- Барский Л. А. Так ископаемые становятся полезными. — М.: Недра, 1988. — 152 с. — 19 000 экз. — ISBN 5-247-00326-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Флотация «Լեռնային հանրագիտարական» կայքում
- սուլֆիդային ֆլոտացիան ոսկու հանքահանման ժամանակ
- ХиМиК.ру կայքում(չաշխատող հղում)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 681)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլոտացիա» հոդվածին։ |
|