Ֆլեշմոբ
Ֆլեշմոբ (անգլ.՝ flash mob — flash — ֆլեշ, ակնթարթ, պահ, ակնթարթ, mob — ամբոխ, թարգմանվում է որպես «ակնթարթային ամբոխ»), պլանավորված զանգվածային ակցիա, որտեղ մեծ քանակությամբ մարդիկ հայտնվում են որևէ հասարակական վայրում, իրականացնում են նախապես պլանավորված գործողություններ, իսկ հետո բաժանվում են։ Ֆլեշմոբը հանդես է գալիս տարբեր տեսակի սմարտմոբներով։ Ֆլեշմոբի մասնակիցները միմյանց հետ կապ են հաստատում հիմնականում համացանցի միջոցով։
Հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլեշմոբը ներառում է պատահական դիտորդներին, հետաքրքրություն է առաջացնում, անգամ՝ մասնակցության ցանկություն։ Այս հավանական տարբերակներից ֆլեշմոբի մասնակիցները հաճախ փնտրում են՝
- Ուրախ ժամանց
- Մարդկանց մոտ թողնել լավ տպավորություն
- Ինքնահաստատում (փորձել քեզ՝ արդյոք կարող եմ սա անել)
- Փորձել ստանալ սուր զգացողություններ
- Ընդհանուր գործի մասնակցության զգացողություն
- Ստանալ ազդեցություն, ինչպես՝ հոգեթերապիայում
- Զգացմունքների լիցքավորում
- Նոր ընկերների ձեռքբերում
Նմանատիպ ակցիաների մասնակիցները հաճախ կյանքում հանդիսանում են բավականին հաջողակ և լուրջ մարդիկ։ Որոշ հոգեբաններ, ֆլեշմոբներին մասնակցությունը բացատրում են նրանով, որ կյանքը և ամենօրյա հոգսերը իրենց ձանձրացնում են։
Ֆլեշմոբի հիմնական սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անմիջականություն
- Կենտրոնացված ղեկավարության բացակայություն՝ որոշված ղեկավարի կողմից
- Որևէ ֆինանսական կամ գովազդային նպատակների բացակայություն
- Անձի բացահայտում՝ ֆլեշմոբի մասնակիցները ակցիայի ժամանակ չպետք է ոչ մի կերպ ցույց տան, որ ինչ-որ մի բան իրենց կապում է
- Ֆլեշմոբի լուսաբանման մերժում ԶԼՄ-ների կողմից
Ֆլեշմոբի ընդհանուր օրենքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնակիցներից ոչ մեկ չի վճարում և չի ստանում գումար
- Գործողությունները պետք է լինեն թվացյալ և ինքնաբուխ
- Պետք է ստեղծվի այնպիսի տպավորություն, որ մասնակիցները թվան պատահական անցորդներ, ինչպես բոլորը
- Ֆլեշմոբը պետք է գցի տարակուսանքի մեջ, այլ ոչ թե ծիծաղ պատճառի (մասնակիցները պետք է ամեն ինչ անեն լուրջ տեսքով)
- Ֆլեշմոբը չպետք է լինի գովազդ, մարդիկ պարտավորված չեն քվեարկել որևէ մեկի համար
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլեշմոբի հայտնվելը փաստագրված է 1986 թվականին նկարահանված «Մալիավկինն ու ընկերները» խորհրդային ֆիլմում։
Ֆիլմի առաջին տեսարանում ուշադրություն գրավելու համար դպրոցականների մի խումբ պարային համար է ցուցադրում։
Ֆլեշմոբը հայտնվեց այն բանից հետո, երբ 2002 թվականի հոկտեմբերին դուրս եկավ մի գիրք, որի հեղինակն էր Գովարդա Ռեյնգոլդը։ Հեղինակն ասում էր, որ մարդիկ պետք է օգտագործեն նոր հաղորդակցական տեխնոլոգիաներ (համացանց, բջջային հեռախոսներ)։
Առաջին ֆլեշմոբը նշանակված է եղել 2003 թվականի հունիսի 3-ին՝ Նյու Յորք քաղաքում, սակայն տեղի չունեցավ՝ ոստիկանության կողմից կանխվելու պատճառով։ Կազմակերպիչները խուսափեցին այդ խնդրից՝ երկրորդ ֆլեշմոբի իրականացումից հետո, որը տեղի ունեցավ 2003 թվականի հունիսի 17-ին։ Մասնակիցները եկան նախատեսված վայրը, որտեղ էլ ստացան հրահանգները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MashFlob:: The Worldwide Flashmob Community Արխիվացված 2019-01-26 Wayback Machine(անգլ.)
- Интервью с Говардом Рейнгольдом(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեշմոբ» հոդվածին։ |
|