Ֆիլմ-բալետ
Ֆիլմ-բալետ, կինեմատոգրաֆիական արվեստի յուրահատուկ ժանր, որը համակցում է այս արվեստի գեղարվեստական միջոցները բալետի սեփական գեղարվեստական միջոցների հետ, ի տարբերություն բալետի էկրանավորման, որն իրենից ներկայացնում է բեմական բեմադրության ֆիքսումը այնպես, ինչպես այն կա։ Ֆիլմ-բալետը համարվում է կինոռեժիսորական օրիգինալ աշխատանք` իրականացված տաղավարային կամ բնական պայմաններում կատարվող նկարահանումներով, օգտագործելով տարբեր կինոօպերատորային տեխնիկա, մոնտաժային հնարքներ և այլն, նաև հնարավոր է դրամատիկ դերասանների մասնակցությունը[1][2]։ Կինոյում բալետի ավելի լայն հասկացությունը ներկայացված է բալետի հանրագիտարաններում համապատասխան հոդվածներով, գեղարվեստական և երաժշտական ֆիլմերում ներառելով նաև պարային հատվածներ (օրինակ` «Շապիկի վրայի աղջիկը» Ռիտա Հեյուորթի հետ կամ Լեոնիդ Կվինիհիձեի «Երկնային ծիծեռնակներ» ֆիլմը), ինչպես նաև` վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր բալետի և նրա արտիստների մասին` ներառելով սեփական բալետային համարները[3][4]։
Ֆիլմ-բալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին կինոօպերատոր Ալեքսանդր Դրանկովը, նկարահանելով Ի. Չիստյակովի խմբի ելույթները, 1908 թվականին վարձույթի է հանել «Պիեռո և Պիեռետա» ֆիլմը։
1913 թվականին «Պատե եղբայրներ» ստուդիայի Մոսկվայի բաժնի ռեժիսոր Կայ Գանզենը կինոնկարահանել է Ալեքսանդր Գորսկու «Կոպելիա» և «Բաքոսատոն» բալետները («Սամսոն և Դալիլա» օպերայի պարերից) Մեծ թատրոնի մենակատարներ Եկատերինա Հելցերի, Լեոնիդ ժուկովի և Վլադիմիր Ռյաբցևի մասնակցությամբ։ Այդ տարի Յակով Պրոտազանովը Թինա Վալենի մասնակցությամբ նկարահանել է «Մանկական սանդալներ» բալետը «Ինչպես է հեկեկում երեխայի ոգին» պլաստիկ երաժշտական ողբեգությունում, հաջորդ` 1914 թվականին նա շարունակել է նկարահանել ժամանակակից պար, «Տիման և Ռեյնգարդ» առևտրի տունը թողարկել է նրա «Տոնածառ» (Թինա Վալենի մասնակցությամբ), «Տանգո» և «Վամպիրի պարը» ֆիլմերը։
Ֆիլմ բալետի ժանրին են պատկանում 1954 թվականի ըստ Լեոնիդ Լավրովսկու ներկայացման «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը, «Աննա Կարենինա», «Անյուտա», «Օրիորդը և խուլիգանը», «Գալատեա»[5], «Տասներկուերորդ գիշեր», «Ժիգոլո և Ժիգոլետա»[6], «Մուրացկանը և արքայազնը», «Վերջին տարանտելան», «Հին տանգո» ֆիլմ բալետները ըստ Ալեքսանդր Բիլինսկու և շատ ուրիշների։
Աննա Կարենինա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աննա Կարենինա» 1974 թվականի ֆիլմ-բալետը բեմադրվել է Լ. Տոլստոյի համանուն վեպի մոտիվներով։ Բալետի հիմքում ընկած էր Ռոդիոն Շեդրինի բալետը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1972 թվականի հունիսի 10-ին, Մեծ թատրոնում։ Լիբրետոն գրել է Բորիս Լվով Անոխինը, խորեոգրաֆիան` Նատալիա Ռիժենկոյի, Վիկտոր Գոլովանովի և Մ. Պլիսեցկայայի։ Ձևավորումը և զգեստները` Վալերի Լեվենտալի, իսկ Մայայի համար զգեստը ստեղծել է Պիեռ Կարդենը։
«Աննա Կարենինա» ֆիլմ-բալետի հեղինակը եղել է Մարգարիտա Պիլիխինան, որը լավ կինոօպերատոր էր, բայց «Աննա Կարենինա» ֆիլմը նկարահանել է հայտնի վարպետ Վալենտին Պիգանովը, որն առաջին անգամ օգտագործել էր պրոֆեսիոնալ օբյեկտիվներ և կինոխցիկի համար ֆիլտր. այդ ժամանակ հետարտադրություն չկար[7]։
Ալեքսանդր Բելինսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելինսկու և Վլադիմիր Վասիլևի ստեղծագործական կապերը, ինչի շնորհիվ լույս են տեսել «Անյուտա»[8], «Ժիգոլո և Ժիգոլետա», «Գալատեա» ֆիլմերը, նաև` «Հին տանգո» բալետը ըստ Բրյանցևի խորեոգրաֆիայի, հաստատում է ֆիլմ-բալետի որպես ժանր սահմանումը[1][9], որտեղ պատմությունը պատմվում է պարի լեզվով, իսկ ֆիլմի կառուցվածքը ըստ ռեժիսորական սցենարի է, տեսարանների հերթագայությամբ և ծրագրերի հերթափոխով[10]։
Բելինսկու ֆիլմերը շատ տարբեր են, իսկ դրամատիկական սյուժետային գծերի հիմքում դրված պատմություններն արթնացնում են «ժպիտ` արցունքների միջից» զգացողություններ. այս զգացումը նման է Չարլի Չապլինի ֆիլմերի զգացողություններին։ «Վերջին տարանտելա» ֆիլմում ռեժիսորը մտադրվել էր բալետային բառապաշարին խոսք ավելացնել։
Արտիստներն արդեն սկսել էին փորձել երկխոսությունները, բայց ֆիլմի վերջնական ռեժիսորական տարբերակում դրանք չկային, իսկ տեքստը կարդացել է Օլեգ Բասիլաշվիլին։
«Անյուտա» ֆիլմի հաջողության գործոններից մեկը կարելի է համարել Վլադիմիր Վասիլևի մտահղացումը «մոնտաժային խորեոգրաֆիայի» վերաբերյալ. յուրաքանչյուր տեսարանի, յուրաքանչյուր խորեոգրաֆիկ համարի ճշգրիտ տեսլականը, ինչպես արդեն պատրաստի ֆիլմում։ Պարը ֆիլմում նկարահանվել է հատվածներով, խոշոր, միջին և ընդհանուր պլանները մոնտաժել են շարժման ընթացքում։ Մի համարի երաժշտության համար նկարահանվել են գործողության մի քանի վայրեր, զուգահեռ նաև` տարբեր կերպարների խորեոգրաֆիկ կյանքեր։
Խորեոգրաֆը հեռուստատեսությունում ի սկզբանե ստանձնում է ռեժիսորի ֆունկցիան և դա միշտ շատ հետաքրքիր է հատկապես մոնտաժի ընթացքում։ Երբ մենք նկարահանում էինք առանձին հատվածներ, մենք դրանք արդեն տեսել էինք «մոնտաժված»... Ամեն անգամ պրակտիկայի ընթացքում նոր օրինաչափություներ ենք սովորում։ Արվեստում առկա ամեն ինչ հնարավոր չէ ըմբռնել։ Միայն դիլետանտներին է թվում, թե իրենք ամեն ինչ գիտեն։ - Վասիլև[11]
|
Հեռուստաբալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստաբալետը բեմադրված նկարահանումներ են, որոնք անցկացվում են ստուդիայի տաղա��արում, ձևավորումներով և զգեստներով։ Բալետային գործողությունները նկարահանվում է մի քանի դուբլերով, այնուհետև մոնտաժում են մոնտաժային ստուդիայում։
Հեռուստաբալետներ են.
Բորիս Ասաֆևի «Կոմս Նուլին»[12], առաջին խորհրդային հեռուստաբալետը Սերգեյ Կորենի և Օլգա Լեպեշինսկու մասնակցությամբ, որն ստեղծել է բալետմաստեր Վլադիմիր Վարկովիցկին 1959 թվականին։
Կոնստանտին Սերգեևի «Մոխրոտիկը»[13] և Վ. Օկունցովի 1985 թվականի հեռուստաբալետը ըստ համանուն «Մոխրոտը» բալետի, որը բեմադրվել է Մարիինյան թատրոնում, 1946 թվականին։ Էկրանավորվել է բալետի խմբագրված տարբերակը։
«Մոխրոտը» բալետը թողարկվել է «Բյուրեղապակե կոշիկ» անվանմամբ։
Կոստանտին Սերգեևը ստեղծել է ֆիլմ ըստ Միխայիլ Ֆոկինի համանուն «Դիմակահանդես» բալետի, Շումանի երաժշտությամբ։
1966 թվականին Ռուդոլֆ Նուրիևը և Զիզի Ժանմարը կինոժապավենի վրա նկարահանել են «Պատանին և մահը» բալետը, ըստ տևողության այս բալետը փոքր ներկայացում էր` 16 րոպե։
2002 թվականին Իտալիայում թողարկվել է Ջորջ Բալանչինի բալետի հեռուստատեսային տարբերակը` «Ամառավա գիշերային երազ» վերնագրով, որտեղ Բալանչին հանդես է եկել որպես ռեժիսոր։ Տևողությունը` մոտ երկու ժամ։ Դերերում` Ռոբերտո Բոլլե, Ռիկարդո Մասիմի, Ալեսանդրա Ֆերի։
Հեռուստաբալետների ժանրին են պատկանում «Խելահեղ օր» և «Երկնագույն քաղաք» ֆիլմերը։
Բալետի էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսաֆիլմերի թողարկման համար օգտագործվում է ինչպես «Բալետի էկրանավորում» անվանումը, այնպես էլ «հեռուստաֆիլմ» և «հեռուստաբալետ», ինչպես նաև` «ֆիլմ-բալետ» անվանումը, ինչը սխալ է։
Բալետի վիդեոնկարահանումները անվանում են բալետի տեսագրություն, որն անհրաժեշտ է բալետը ֆիքսելու, այն փոխանցելու և պահպանելու, այսինքն` աշխատանքային պահի համար։ Դա բալետի տեսաձայնագրումն է ոչ թե Էկրանավորումը։
Բալետի էկրանավորումը իրենից ներկայացնում է բեմական բեմադրության ֆիքսում` պահպանելով բալետմաստերի նախնական միտքը առանց փոփոխությունների։
Անկասկած ամենավառ էկրանավորումներից են եղել Ֆոկինի բալետներն ըստ Անդրիս Լիեպայի վերաթարմացման 1993 թվականին Մարինյան թատրոնում. դրանք են «Շահրեզադե», «Հազարան բլբուլ», «Պետրուշկա» բալետները[14]։
«Հազարան բլբուլի վերադարձը» ֆիլմը նկարահանվել է 1993 թվականին[14][15], «Դյագիլև կենտրոնի» շնորհիվ ներկայացվել է հանրությանը և ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Դա արդեն թվային պատկեր էր։
Ավելի ուշ ֆիլմը հանձնվել է Universal Music Russia DVD ընկերությանը[16]։ Ֆիլմի ներկայացումը անցկացվել է Կրեմլի պետական պալատում, 2002 թվականի դեկտեմբերի 3-ին[17]։
Նախորդ տարիների առավել հայտնի էկրանավորված բալետներից են.
1942 թվական` Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի էկրանավորումը Ն. Անիսիմովայի բեմադրությամբ, Տատյանա Վեչեսլովան խաղացել է Նունեի դերերում[18][19] :
1954 թվական` «Ռուսական բալետի վարպետներ»` պա-դե-դեների Էկրանավորում և մոնտաժ. «Կարապի լիճ» (Գալինա Ուլանովայի, Նատալիա Դուդինսկու, Կոնստանտինա Սերգեևայի մասնակցությամբ), «Բախչիսարայի շատրվան» (Գալինա Ուլանովայի, Մայա Պլիսեցկայայի, Պյոտր Գուսևի, Յուրի Ժդանովի, Իգոր Բելսկու մանսակցությամբ) և «Փարիզի հուրը» (գլխավոր դերերում` Վախթանգ Ճաբուկիանիի և Մ. Գոտլիբի մասնակցոթ։
1955 թվական` «Ռոմեո և Ջուլիետ», բալետմայստեր` Լեոնիդ Լավրովսկի։ Բալետ` Գալինա Ուլանովայի, Յու. Ժդանովի, Ա. Երմոլաևի, Ս. Կորենի և Ա. Լապաուրիի մասնակցությամբ։
1956 թվականին անգլիացի կինոմատոգրաֆիստը ժապավենի վրա նկարահանել է Մեծ թատրոնի «Ժիզել» ներկայացումը` Գալինա Ուլանովայի և Նիկոլայ Ֆադեչևու մանակցությամբ, որը ցուցադրվել է 1956 թվականին, Լոնդոնում։
1957 թվական` «Կարապի լիճ» բալետի էկրանավորում, Մ. Պլիսեցկայայի և Նիկոլայ Ֆադեչևի մասնակցությամբ։
1960 թվական` Լեոնիդ Յակոբսոնի «Խորեոգրաֆիկ մանրանկարներ» բալետի էկրանավորում։ «Կարճ տեսարաններ, ակնթարթային նկարներ, կարճատև դրվագներ` վերցված կյանքից և մարմնավորված պարում»։ Երաժշտությունը` Պյոտր Չայկովսկու, Ա. Գլազունովի, Սերգեյ Ռախմանինովի, Ալեքսանդր Սկրյաբինի, Սերգեյ Պրոկոֆևի, Էդվարդ Գրիգի, Կլոդ Դեբյուսիի, Ռիխարդ Շտրաուսի, Կիրովի անվան Լենինգրադի թատրոնի ներկայացումը, դերերում` Ն. Բաուխինա, Ի. Բելսկի, Բորիս Բրեգվադձե, Է. Բրեգվադձե, Լ. Վոյշնիս, Իրինա Գենսլեր, Ա. Գրիբով, Ա. Գրիբով, Ա. Գրիդին, Յու. Եգուպով, Կ. Զլատկովսկայա, Տ. Իսակովա, Մ. Կուզնեցովա, Իրինա Կոլպակովա, Նինել Կուրգապկինա, Յու. Մալցև, Ա. Միրոնով, Օլգա Մոիսևա, Ա. Նիսնևիչ, Ալլա Օսիպենկո, Կ. Ռասադին, Գ. Ն. Սելյուցկիյ, Իրաիդա Ուտրեցկայա, Վ. Ուխով, Ի. Չերնիշև, Ալլա Շելեստ, Իրինա Յակոբսոն[20]։
1961 թվական` «Օթելլո» բալետի էկրանավորումը` «Վենետիկի մավրը» վերնագրով։ Բալետմայստեր և Օթելլոի դերերի կատարող` Վախթանգ Ճաբուկիանի։
1961 թվական` «Մոխրոտը» բալետի էկրանավորումը «Բյուրեղապակե կոշիկ» վերնագրով։ Բալետմայստեր` Ռոստիսլավ Զախարով, գլխավոր դերերում` Ս. Ստրուչկովա և Գ. Լեդյա։
1961 թվական` «Սապատավոր ձիուկ» բալետի էկրանավորումը Ա. Ռադունսկու բեմադրությամբ, Մ. Պլիսեցկայայի և Վ. Վասիլևի մասնակցությամբ։
1964 թվական` «Քնած գեղեցկուհի» բալետի էկրանավորումը, բալետմայստեր` Կ. Սերգեև, գլխավոր դերում` Նատալյա Դուդինսկի։
1964 թվական` «Քնած գեղեցկուհի» բալետի էկրանավորում, ռեժիսոր` Ապոլինարիա Դուդկո, ըստ Ի. Շապիրոյի և Կ. Սերգեևի սցենարի, Ալլա Սիզովի մասնակցությամբ` Ավրորայի դերում։ Դերերում` Յուրի Սոլովյով, Նատալյա Դուդինսկայա, Իրինա Բաժենովա, Վիկտոր Ռյազանով, Օլգա Զաբոտկինա, Լյուդմիլա Սավելևա, Նատալյա Մակարովա։
1966 թվական` Պա-դե-դեի էկրանավորումը «Ռայմոնդա» բալետից և «Կարմեն շարքի» հատվածներից։
1966 թվական` «Ամառավա գիշերային երազ», բալետմաստեր` Ջորջ Բալանչին, ԱՄՆ։
1966 թվական` «Կարապի լիճ», Վիեննայի օպերային ներկայացման էկրանավորում, Մարգո Ֆոնտեյնի մասնակցությամբ։
1967 թվական` «Ռոմեո և Ջուլիետ» բալետի էկրանավորում` Ֆոնտեյնի մասնակցությամբ։
1968 թվական` «Կարապի լիճ» բալետի էկրանավորում, ռեժիսոր` Ապոլինարիա Դոդկո, ըստ Ի. Շապիրոյի և Կ. Սերգեևի սցենարի, Ելենա Եվտևայի մասնակցությամբ Օդետա Օդիլիայի դերում։ Դերերում` Ջոն Մարկովսկի և Մահմուդ Էսամբաև։
1969 թվական` «Ժիզել» բալետի էկրանավորում, այդ ժամանակվա հայտնի երկու թատերախմբերի` Ալիսիա Ալոնսոյի Կուբայի ազգային բալետի (անգլ.՝ Ballet Nacional de Cuba) և Ամերիկյան բալետի թատրոն կատարմամբ, Կարլա Ֆրաչիի և ՔԷրիկա Բրունի մասնակցությամբ։
1975 թվական` Մորիս Բեժարի «Սրբազան գարուն» բալետի էկրանավորում։
1977 թվական` «Սպարտակ» բալետի էկրանավորում։ Ռեժիսոր` Վադիմ Դերբենյով։ Բեմադրող բալետմաստեր` Յուրի Գրիգորովիչ։ Կոմպոզիտոր` Արամ Խաչատրյան։ Բեմանկարչությունը և զգեստները` ըստ Սիմոն Վիրսալաձեի։ Գլխավոր դերերում` Վլադիմիր Վասիլև (Սպարտակ), Մարիս Լիեպա (Կրասս), Նատալիա Բեսսմերտովնա Ֆրիգիա, Նինա Տիմոֆևա (Էգինա)։ Մեծ թատրոնի բալետային խմբի և նվագախումբի կատարմամբ, դիրիժոր` Ալգիս Ժուրայտիս։
1983 թվական` «Դոն Կիխոտ բալետի էկրանավորում։ Ռեժիսոր, խորեոգրաֆ, Բազիլի դերակատար` Միխայիլ Բարիշնիկով, պարընկեր` Սինտիա Խարվի։
1984 թվական` «Ռուսական բալետի սիլուետները», ֆիլմ Կիրովի թատրոնի բալետի մասին` բալետների հատվածների ցուցադրմամբ։
1985 թվական` «Մավրի պավանան» («Օթելլո») ֆիլմ-բալետ (ԽՍՀՄ), երաժշտությունը` Հենրի Պյորսելի, խորեոգրաֆիան` Խոսե Լիմոնի։ Բեմադրող բալետմաստեր և Մավրի (Օթելլո) գլխավոր դերակատար` Նիկիտա Դոլգուշին։ Դերերում` Ելենա Եվտեևա (Մավրի կինը), Մարատ Դաուկաև (Մավրի ընկերը), Գաբրիելա Կոմլևա (ընկերոջ կինը)։
1996 թվական` «Կարապի լիճ» բալետի էկրանավորում, խորեոգրաֆիան` Մետա Բորնի (Matthew Bourne), Միացյալ Թագավորություն։
Մոխրոտի էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի ֆիլմ` ըստ Մագին Մարենի (ֆր.՝ Maguy Marin) բնօրինակ բալետի, որը բեմադրվել է Լեոնի օպերայում, 1985 թվականին, որն ավելի շուտ համարվում է այդ բալետի էկրանավորումը։
«Մոխրոտի» էկրանավորումը նաև եղել է 1988 թվականին, ըստ Ռուդոլֆ Նուրիևի ներկայացման, ար-դեկոի ոճով, որը նա բեմադրել է Գրանդ օպերայում։
Ֆրեդերիկ Աշտոնը (անգլ.՝ Frederick Ashton) բեմադրել է «Մոխրոտը» Կովենտ գարդեն արքունական թատրոնում, 1969 թվականին, այս ներկայացումը նույնպես էկրանավորվել է։
Ջոն Նոյմայերի Համբուրգի բալետի առաջատար պարող, 1993 թվականից` Մոնտե Կառլոյի բալետի տնօրեն, նշանավոր խորեոգրաֆ և Ֆրանսիայի արվեստի շքանշանի ասպետ (1992 թվական) Ժան Քրիստոֆ Մայոյի (Jean-Christophe Maillot) 23 բեմադրություններից մեկը եղել է «Մոխրոտիկ» բալետի բեմադրությունը, որը ներկայացվել է Հանովերի Արքայադստեր հրավերով և արդյունքում էկրանավորվել է։
Վաղ նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր տեսահոլովակի շնորհիվ, որը պահպանվել է մինչ օրս, կարելի է տեսնել Աննա Պավլովայի պարերի եզակի կադրեր, երբ տեսախցիկը անշարժ կանգնած էր։
Առաջին անգամ պարը ֆիքսել են ժապավենի վրա 1894 թվականին, կինեմատոգրաֆի վաղ արշալույսին, ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի կողմից</ref>[21], որը կինոժապավենի վրա նկարահանել է պարուհի Անաբել Ուիթֆորդին «Օձի պարը» բալետում։
Վերա Կարալիի նախաձեռնությամբ Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում տեսագրվել են «Կոպելիա» բալետները 1913 թվականին՝ Ե. Հելցերի և Ազիադեի մասնակցությամբ և 1918 թվականին՝ Մ. Մորդկինայի և Մ. Ֆրոմանի մասնակցությամբ։ Բալետների ֆիքսման առաջին փորձերը կատարել են բալետմայստերներ Լեոնիդ Մյասինը և Մարթա Գրեմը` համր կինոյի դարաշրջանում։
Վավերագրական ֆիլմեր բալետի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վավերագրական ֆիլմը ֆիլմ է, որը հիմնված է իրական իրադարձությունների և մարդկանց մասին նկարահանումների վրա։
Բալետի մասին որոշ ֆիլմեր`
1988 թվական` «Սիլվիա Գիլեմն աշխատելիս» (Sylvie Guillem at Work), Internet Movie Database կայքում, վավերագրական ֆիլմ` Սիլվա Գիլեմի մասին։
1996 թվական` Մարիսա Լիեպի հիշատակին նվիրված ֆիլմ` «Ամենից երկար դիմացել է հոգին» վերնագրով, ռեժիսոր` Ս. Ռազդորսկի։
1997 թվական` ռուս բալերինա Օլգա Սպեսիվցևայի «Աստվածային Ժիզել» ֆիլմ-դիմանկարը նկարահանվել է ըստ Սպեսիվցևայի պարընկեր, անգլիացի հայտնի խորեոգրաֆ սըր Էնթոնի Դոլինի «Քնած բալերինա» գրքի մոտիվների։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Նկարահանումներին մասնակցել են համաշխարհային բալետի աստղերը, որոնցից շատերը իրենց գործունեությունը սկսել էին Սերգեյ Դյագիլևի «Ռուսական թատերաշրջանում» մինչև 20-րդ դարի սկզբը։ Նրանք էին Ալեքսանդրա Դանիլովան, Ալիսիա Մարկովան, Անաատոլի Վիլտզակը, Սերժ Պերետին և ուրիշներ։ Ֆիլմում նկարահանվել է հայտնի դրամատիկ արտիստ Ելենա Սոլովեյը։
2003 թվական` Guillem, Internet Movie Database կայքում, Սիլվա Գիլեմի մասին վավերագրական ֆիլմ։
2005 թվական` «Վլադիմիր Վասիլև։ Մեծ բալետ», չորս մասից բաղկացած (յուրաքանչյուրի տևողությունը` 26 րոպե) 2005 թվականի վավերագրական ֆիլմ։ Հեղինակ և ռեժիսոր` Նիկիտա Տիխոնով։
2005 թվական` «Սոֆյա Գոլովկինա։ Իմ ճակատագիր` բալետ»։ Ֆիլմն ըստ Նիկիտա Տիխոնովի, որտեղ օգտագործվել են Միխայիլ Գորբաչյովի, Գենադի Խազանովի, Միխայիլ Լավրովսկու, Ալեքսանդր Ռատմանսկովի հարցազրույցները, նաև` Ջորջ Բալանչինիի դասարանի դասի հատվածը և Սոֆիա Գոլովկինայի մասնակցությամբ բալետների հատվածներ։
2005 թվական` վավերագրական ֆիլմ «Ալլա Շելեստ»[22]։
2010 թվական` «Կասյան Գոլեյզովսկի»` ֆիլմ վարպետի կյանքի և ստեղծագործությունների մասին[23][24]։
2010 թվական` «Ես բալերինա եմ»` Տատյանա Վեչեսլովա 100-ամյակին նվիրված ֆիլմ[25][26]։
2010 թվական` «Այս նամակը ես գրել եմ ձեռնոցներով...», Նվիրված` Վերա Կարալին[27]։
Գեղարվեստական ֆիլմեր բալետի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ֆիլմեր, որոնց սցենարում առկա են բալետի մասին պատմություններ.
- «Բեմի լույսերը» (անգլ.՝ Limelight), Չարլի Չապլինի գեղարվեստական ֆիլմը, լիրիկական տրագիկոմեդիան թողարկվել է 1952 թվականին։
- «Ամառային ինտերլուդիա» (Sommarlek 1951 թվական), սև-սպիտակ գղարվեստական ֆիլմ, ռեժիսոր` Ինգմար Բերգման, ռոմանտիկ դրամա։
- «Մոսկվա, իմ սեր», ռեժիսորներ` Ալեքսանդր Միտտաև, Կենձի Յոսիդա, ֆիլմ ճապոնացի պատանի բալերինայի և ռուս քանդակագործի սիրո մասին։ Դերերում` Կոմակի Կուրիխարա և Օլեգ Վիդով։ ԽՍՀՄ, Ճապոնիա։ 1974 թվական։
- «Վալենտինո», անգլիացի ռեժիսոր Քենեթ Ռասելլի ֆիլմը Ռուդոլֆ Նուրիևի և Լեսնի Կերոնի հետ միասին։ 1977 թվական։
- «Աննա Պավլովա», Էմիլ Լոտյանի ֆիլմը, հինգ մասից բաղկացած (գեղարվեստական) ֆիլմ, որում պատմվում է Աննա Պավլովայի կյանքը, այն նվիրված է 20-րդ դարի սկզբի ռուս բալերինային[28]։ Կինոթատրոնում ցուցադրելու համար ֆիմը կրճատվել է` հասցվելով երկու մասի։ 1983 թվական։
- «Սպիտակ Գիշերներ» (White Nights), թողարկել է Columbia Pictures ընկերությունը։ Ռեժիսոր` Թեյլոր Հեքֆորդ (Taylor Hackford): Դերերում` Միխայիլ Բարիշնիկով, Գեորգի Հայնս, Ջերալդին Փեյջ, Իզաբելլա Ռոսսելլինի (1985 թվական)։
- «Ֆուետե», Ալեքսանդր Բելինսկու ֆիլմը (1986 թվական)[29][30][31]։
- «Սպիտակ գիշերների ուրվականները», ֆիլմի ռեժիսոր` Դմիտրի Ֆրոլով, 1991 թվական։
- «Ժիզելի մոլագարությունները», ֆիլմի ռեժիսոր` Ալեքսեյ Ուչիտել, նկարահանվել է 1995 թվականին, 20-րդ դարի ռուս մեծ բալերինա Օլգա Սպեսիվցևայի կյանքի ողբերգական պատմության մասին, որին ժամանակակիցներն անվանել են «Կարմիր Ժիզել»։
- «Եվ ձյուն է տեղում», ութ մասից բաղկացած հեռուստատեսային (գեղարվեստական) ֆիլմ, 2007 թվական։
- «Ծաղկազարդի կիրակի», ռուսական մելոդրամային հեռուստասերիալ, որը նկարահանվել է 2009 թվականին, RWS ընկերությունում։ Առաջին անգամ ցուցադրվել է Ուկրաինայում։
- «Սև կարապ» (անգլ.՝ Black Swan), ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի, ԱՄՆ, 2010 թվական։
Աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ-բալետ | բալետի էկրանավորում | հեռուստաբալետ | գեղարվեստական ֆիլմ | բալետը և պարը կինոյում | վավերագրական ֆիլմ |
---|---|---|---|---|---|
«Անյուտա» | «Հազարան բլբուլի վերադարձը» | «Մոխրոտիկը» | «Բեմի լույսերը» | «Երկնային ծիծեռնակներ» | «Կասյան Գոլեյզովսկի», 2010 |
«Օրիորդը և խուլիգանը» | «Ռուսական բալետի վարպետները» | «Դիմակահանդես» | «Ժիզելի մոլուցքը» | «Շապիկի վրայի աղջիկը» | «Ես բալերինա եմ» (Տ. Վեչեսլովա), 2010 |
«Գալատեա» | «Ռոմեո և Ջուլիետ», Գալինա Ուլյանովայի հետ | «Խելահեղ օր» | «Սև կարապ» | «Այս ամենը ջազ է» | «Այս նամակը ես գրել եմ ձեռնոցներով...» Վ. Կարալի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Белинский А. Старое танго: Заметки телевизионного практика. — М.: Искусство, 1988. — 175 с. — 25 000 экз.
- ↑ Белинский А. Семьдесят лет в партере: Заметки об Александринском театре. — СПб.: Балтийские сезоны, 2006. — 240 с. — 1000 экз. — ISBN 5-902675-19-7
- ↑ ««Балет и танец в кино»». Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին. — Балет: Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981
- ↑ [www.pro-ballet.ru/html/b/balet-v-kino.html ««Балет в кино»»]. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)- Русский балет: Энциклопедия. — М.: Большая российская энциклопедия, Согласие, 1997. - ↑ Տեսանյութը ՅուԹյուբում — «Галатея» отрывок из фильма Е.Максимовой и М.Лиепой
- ↑ ««Жиголо и Жиголетта» отрывок из фильма Е.Максимовой и М.Васильевым, с драматическими диалогами артистов балета». Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին. — на YouTube
- ↑ ««Лев Толстой и кинематограф. Первый век экранизаций»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին. — ГУК «Библиотека киноискусства им. С. М. Эйзенштейна»
- ↑ «Александр Белинский — Автор и ведущий программы «Путешествие из Ленинграда в Петербург»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին. — Теле-радио канал «100ТВ»
- ↑ Александр Белинский — «Старое танго» // — Фильм с Максимовой — на YouTube
- ↑ Александр Белинский — рассказ о жанре фильма-балета // — о фильме «Тарантелла» — на YouTube
- ↑ Б. А. Львов-Анохин «Владимир Васильев». — М.: «ЦентрПолинраф», 1998. — 175 с. — ISBN 5-218-00373-5
- ↑ «Балеты Асафьева» / Рыбникова М. А.. — «М», 1956.
- ↑ ««К 100-летию со дня рождения К. М. Сергеева»». Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին. — «Ballet Art» — автор Дмитрий Ягодкин
- ↑ 14,0 14,1 Андрис Лиепа в «Балетной энциклопедии» // — Источник: Русский балет. Энциклопедия. БРЭ, «Согласие», 1997
- ↑ «Возвращение Жар-птицы», 1993 // — Фильм на YouTube
- ↑ Universal Music Russia (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ «Русские сезоны в Кремле» // — представление фильма
- ↑ «Гаянэ» — Балет в четырёх действиях Արխիվացված 2011-07-22 Wayback Machine // — на сайте balletrf.ru
- ↑ «Гаянэ», 1942 // — Экранизация, фильм на YouTube
- ↑ «Хореографические миниатюры», 1960 . // — на YouTube
- ↑ Митчел Уилсон Американские ученые и изобретатели. — М: Знание, 1975. — 240 с. — 1000 экз.
- ↑ Документальный фильм «Алла Шелест» // — Говорят её друзья: Борис Львов-Анохин, Галина Уланова, Майя Плисецкая, Вахтанг Чабукиани, Никита Долгушин, Мстислав Ростропович, Светлана Хумарьян
- ↑ сюжет о Голейзовском на 12 минут // — альманах «Абсолютный слух», время эфира: 20.05. Дата: 01.12.2010
- ↑ «Голейзовский» // — Эфир на «Культуре» 1 декабря 2010 года
- ↑ «фильм Татьяне Вечесловой». Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.(չաշխատող հղում) — телеканал «Культура», время эфира: 18:25 Дата: 24.02.2010
- ↑ Вечеслова Татьяна: «Я — балерина» // — Эфир на «Культуре» 24 февраля 2010 года. Фильм на Ютубе
- ↑ Вера Каралли: «Это письмо я писала в перчатках…»// — Документальный фильм а телеканале «Культура» (Россия, 2010). Автор Владимир Кремень.
- ↑ «Anna Pavlova/ Анна Павлова» — фильм о жизни русской балерины // — фрагмент фильма на «YouTube»
- ↑ «Фуэте», 1986 // — Фильм на Ютубе
- ↑ «Фуэте», 1986 // — на сайте Кино-Театр
- ↑ «Фуэте», 1986 Արխիվացված 2011-11-10 Wayback Machine // — на сайте film.ru
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. А. Белинский «Старое танго. Заметки телевизионного практика». Москва. Издательство «Искусство», 1988.
- А. А. Белинский «Один такой танцовщик». Москва. Журнал «Советский балет», 1983, № 5.
- Б. А. Львов-Анохин «Владимир Васильев». Москва. Издательство «ЦентрПолинраф», 1998. ISBN 5-218-00373-5
- В. М. Паппе. «Балет и танец в кино» // Кино: Энциклопедический словарь — М.: Советская энциклопедия, 1987.