Jump to content

Ֆիլիս Ա. Ուիթնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիս Ա. Ուիթնի
անգլ.՝ Phyllis Whitney
Ծնվել էսեպտեմբերի 9, 1903(1903-09-09)[1][2][3][…]
ԾննդավայրՅոկոհամա, Ճապոնիա
Վախճանվել էփետրվարի 8, 2008(2008-02-08)[1][2][3][…] (104 տարեկան)
Վախճանի վայրFaber, Nelson County, Վիրջինիա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, մանկագիր և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMcKinley High School?[5]
ԱշխատավայրChicago Public Library?[5]
Պարգևներ
Կայքphyllisawhitney.com
 Phyllis A. Whitney Վիքիպահեստում

Ֆիլիս Այամե Ուիթնի (անգլերեն՝ Phyllis Ayame Whitney. սեպտեմբերի 9, 1903(1903-09-09)[1][2][3][…], Յոկոհամա, Ճապոնիա - փետրվարի 8, 2008(2008-02-08)[1][2][3][…], Faber, Nelson County, Վիրջինիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կին գրող, սիրային, մանկական և դետեկտիվ ավելի քան 70 վեպերի հեղինակ, որոնք հրատարակվել ու վաճառվել են մի քանի միլիոն ընդհանուր տպաքանակով:

Ծնվել է 1903 թվականին Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում, ամերիկացի ծնողներից: Կյանքի վաղ շրջանն անցկացրել է Ասիայում: Ծնողների մահից հետո տեղափոխվել է Չիկագո, որտեղ ապրել է մորաքրոջ հետ: Հտագայում տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Սթեյթեն Այլենդ, որտեղ բնակվել է 20 տարի իր դստեր և երկրորդ ամուսնու՝ Լոուել Յանկեի հետ: Սթեյթեն Այլենդը դարձել է նրա մի շարք ստեղծագործությունների ոգեշնչման ակունքն ու դրանցում պատկերված իրադարձությունների միջավայրը[7]:

Ուիթնին հեղինակել է առեղծվածային պատմություններ, որոնք ծավալվում են էկզոտիկ միջավայրերում: Ընդ որում՝ դրանք գրել է ինչպես դեռահասների ու պատանիների, այնպես էլ մեծահասակների համար, ինչը եզակի երևույթ է այդ ժանրի համար: Չնայած նրան հաճախ հաճախ բնութագրում էին որպես գոթիկա ոճի վիպասանի, իսկ The New York Times-ի գրախոսականում նրան նույնիսկ հռչակել են «Ամերիկյան գոթիկայի թագուհի»[8], Ուիթնին պնդում էր, որ ատում է այդ տիտղոսը: Նա գերադասում էր ասել, որ ինքը գրել է «սուսփենսի ռոմանտիկ վեպեր» (”romantic novels of suspense"):

1961 թվականին նրա «The Mystery of the Haunted Pool» գիրքը The Mystery Writers of America-ի կողմից արժանացել է Էդգարի մրցանակին «Լավագույն պատանեկան վեպ» անվանակարգում: Այդ մրցանակին երկրորդ անգամ արժանացել է 1964 թվականին «Թաքնված ձեռքի առեղծվածը» երկի համար: 1988 թվականին The Mystery Writers of America-ն նրան շնորհել է Մեծ վարպետի մրցանակ՝ ստեղծագործական կյանքի ընթացքում ձեռք բերված նվաճումների համար: 1990 թվականին նա այդպիսի մի մրցանակ էլ ստացել է Ամերիկայի ռոմանտիկ գրողների կողմից[9]:

Ուիթնին մահացել է թոքաբորբից 2008 թվականի փետրվարի 8-ին՝ 104 տարեկան հասակում[10]։

Ուիթնիի գրվածքների, նամակագրության և լուսանկարների հավաքածուն հասանելի է Սթեյթն Այլենդի քոլեջի արխիվներում և հատուկ հավաքածուներում[11]:

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1961 — Էդգար Ալան Պոյի անվան մրցանակ (Edgar Allen Poe Award) «Տարվա լավագույն մանկական դետեկտիվ» անվանակարգում՝ «Լողավազանի մշտական այցելուի գաղտնիքը» վեպի համար
  • 1962 — Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի առաջադրում (Edgar Allen Poe Award) «Տարվա լավագույն մանկական դետեկտիվ» անվանակարգում՝ «Վագրի աչքի գաղտնիքը» վեպի համար
  • 1964 — Էդգար Ալան Պոյի անվան մրցանակ (Edgar Allen Poe Award) «Տարվա լավագույն մանկական դետեկտիվ» անվանակարգում՝ «Թաքնված ձեռքի գաղտնիքը» վեպի համար
  • 1964 — Օկլահոմա նահանգի «Սեքվոյա» մրցանակ՝ «Թաքնված ձեռքի գաղտնիքը» վեպի համար
  • 1971 — Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի առաջադրում (Edgar Allen Poe Award) «Տարվա լավագույն մանկական դետեկտիվ» անվանակարգում՝ «Պակասող հետքի գաղտնիքը» վեպի համար
  • 1974 — Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի առաջադրում (Edgar Allen Poe Award) «Տարվա լավագույն մանկական դետեկտիվ» անվանակարգում՝ «Բարկացկոտ տղայի գաղտնիքը» վեպի համար
  • 1975 — Mystery Writers of America ասոցիացիայի նախագահ
  • 1988 — Mystery Writers of America ասոցիացիայի մեծ վարպետ (գրանդմաստեր)
  • 1989 — «Malice Domestic» ընկերության «Ագաթա» մրցանակ՝ ժանրում ներդրած նշանակալի ավանդի համար
  • 1995 — SMA (Society of Midland Authors) ընկերության մրցանակ

Հրատարակված երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A Place for Ann (1941)
  • A Star for Ginny (1942)
  • A Window for Julie (1943)
  • Red is for Murder (1943), Reissued as The Red Carnelian (1965)
  • The Silver Inkwell (1945)
  • Writing Juvenile Fiction (1947)
  • Willow Hill (1947)
  • Ever After (1948)
  • The Mystery of the Gulls (1949)
  • Linda's Homecoming (1950)
  • The Island of Dark Woods (1951), Reissued as Mystery of the Strange Traveler (1967)
  • Love Me, Love Me Not (1952)
  • Step to the Music (1953)
  • Mystery of the Black Diamonds (1954)
  • A Long Time Coming (1954)
  • Mystery on the Isle of Skye (1955)
  • The Quicksilver Pool (1955)
  • The Fire and the Gold (1956)
  • The Highest Dream (1956)
  • The Trembling Hills (1956)
  • Mystery of the Green Cat (1957)
  • Skye Cameron (1957)
  • Secret of the Samurai Sword (1958)
  • The Moonflower (1958)
  • Creole Holiday (1959)
  • Mystery of the Haunted Pool (1960)
  • Thunder Heights (1960)
  • Secret of the Tiger's Eye (1961)
  • Blue Fire (1961)
  • Mystery of the Golden Horn (1962)
  • Window on the Square (1962)
  • Mystery of the Hidden Hand (1963)
  • Seven Tears for Apollo (1963)
  • Secret of the Emerald Star (1964)
  • Black Amber (1964)
  • Mystery of the Angry Idol (1965)
  • Sea Jade (1965)
  • Columbella (1966)
  • Secret of the Spotted Shell (1967)
  • Silverhill (1967)
  • Hunter's Green (1968)
  • Secret of Goblin Glen (1969)
  • The Mystery of the Crimson Ghost (1969)
  • The Winter People (1969)
  • Secret of the Missing Footprint (1969)
  • Lost Island (1970)
  • The Vanishing Scarecrow (1971)
  • Nobody Likes Trina (1972)
  • Listen for the Whisperer (1972)
  • Mystery of the Scowling Boy (1973)
  • Snowfire (1973)
  • The Turquoise Mask (1974)
  • Secret of Haunted Mesa (1975)
  • Spindrift (1975)
  • The Golden Unicorn (1976)
  • Writing Juvenile Stories and Novels (1976)
  • Secret of the Stone Face (1977)
  • The Stone Bull (1977)
  • The Glass Flame (1978)
  • Domino (1979)
  • Poinciana (1980)
  • Vermilion (1981)
  • Guide to Fiction Writing (1982)
  • Emerald (1983)
  • Rainsong (1984)
  • Dream of Orchids (1985)
  • Flaming Tree (1986)
  • Silversword (1987)
  • Feather on the Moon (1988)
  • Rainbow in the Mist (1989)
  • The Singing Stones (1990)
  • Woman Without a Past (1991)
  • The Ebony Swan (1992)
  • Star Flight (1993)
  • Daughter of the Stars (1994)
  • Amethyst Dreams (1997)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Phyllis Ayame Whitney // Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Leimbach D. Phyllis A. Whitney, Author, Dies at 104 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. https://edgarawards.com/category-list-the-grand-master/
  7. «Collection: SIM-12: Phyllis A. Whitney Collection | College of Staten Island ArchivesSpace». archivesspace.library.csi.cuny.edu. Վերցված է 2023-03-03-ին.
  8. «Биография и книги автора Уитни Филлис». www.rulit.me. Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին. Վերցված է 2021-03-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «MyRWA : Awards : Lifetime Achievement Award». Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին. Վերցված է 2017-09-07-ին.
  10. «Obituary: Phyllis Whitney». the Guardian (անգլերեն). 2008-02-15. Արխիվացված է օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-03-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Collection: SIM-12: Phyllis A. Whitney Collection | College of Staten Island ArchivesSpace». archivesspace.library.csi.cuny.edu. Վերցված է 2023-03-03-ին."Collection: SIM-12: Phyllis A. Whitney Collection | College of Staten Island ArchivesSpace". archivesspace.library.csi.cuny.edu. Retrieved March 3, 2023.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիս Ա. Ուիթնի» հոդվածին։