Ֆերենց Մադլ
Ֆերենց Մադլ | |
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1955), Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1963) և Բուդապեշտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | հունվարի 29, 1931[1][2][3] |
Ծննդավայր | Bánd, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա |
Վախճանի օր | մայիսի 29, 2011[4][1][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ամուսին | Դալմա Մադլ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ֆերենց Մադլ (հունգ.՝ Mádl Ferenc, հունվարի 29, 1931[1][2][3], Bánd, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա - մայիսի 29, 2011[4][1][2][…], Բուդապեշտ, Հունգարիա[5][9]), հունգարացի պետական և քաղաքական գործիչ, Հունգարիայի նախագահը 2000-2005 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբանական կրթություն է ստացել Պեչայում, Բուդապեշտում և Ստրասբուրգում։
1971 թվականից աշխատել է Էթվոշ Լորանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ սկզբում դոցենտ, իսկ 1973-2000 թվականներին՝ պրոֆեսոր։ Մասնագիտացել է միջազգային քաղաքացիական իրավունքի մեջ։ 1985-2000 թվականներին ղեկավարել է պրոֆիլային ամբիոնը։ Դասախոսել է որպես հրավիրված պրոֆեսոր բազմաթիվ եվրոպական համալսարաններում (օրինակ Մյունխենում)։ 1987 թվականից Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1989 թվականին ընտրվել է գիտությունների և արվեստի Եվրոպական ակադեմիայի անդամ։
Անկուսակցական է։
- 1990—1993 թվականներին՝ նախարար առանց պորտֆելի
- 1993—1994 թվականներին՝ Հունգարիայի մշակույթի և կրթության նախարար։ Զբաղեցրել է նաև կառավարական մի շարք հիմնադրամների և հանձնաժողովների ղեկավարի պաշտոնները։ Նա պատասխանատու էր ինչպես արտաքին և ներքին քաղաքականության մի շարք ուղղությունների իրավական, այնպես էլ տնտեսական ասպեկտների համար
- 1995 թվականին՝ անհաջող առաջադրվեց Հունգարիայի նախագահի պաշտոնում ՖԻԴԵՍԻՑ։ 2000 թվականին առաջադրվել է երկրորդ անգամ՝ կրկին ՖԻԴԵՍԻՑ, և այս անգամ հաղթանակ է տարել։
- 2000—2005 թվականներին ընտրվել է Հունգարիայի նախագահ։
Նախագահական լիազորությունների ավարտից հետո վերադարձել է Բուդապեշտի Էթվոշ Լորանի համալսարանում դասախոսական գործունեությանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 — Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի մրցանակ
- 1999 — Սեչենյայի մրցանակ
- 2000 — «Հունգարիայի Ժառանգություն» մրցանակ
- 2000 — Հունգարական շքանշանի Մեծ խաչ
- 2000 — Մարիամի խաչի շքանշան (Էստոնիա)[10]
- 2001 — Սպիտակ արծվի շքանշան (Լեհաստան)
- 2001 — Երեք աստղերի շքանշանի ասպետ (Լատվիա)
- 2002 — Սպիտակ աստղի շքանշան (Էստոնիա)[11]
- Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա)
- Ռումինիայի աստղի շքանշանի ասպետ (Ռումինիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://index.hu/belfold/2011/05/29/elhunyt_madl_ferenc/
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #14234754X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Умер бывший президент Венгрии // Lenta.ru
- ↑ Vabariigi President
- ↑ Vabariigi President
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Մադլ» հոդվածին։ |
|
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 29 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Մայիսի 29 մահեր
- 2011 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Հունգարացի պետական գործիչներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարացի գրողներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Հունգարացի մանկավարժներ