Ֆանտոմ վերջույթ
Ֆանտոմ վերջույթ | |
---|---|
Առջև ձախ թաթը կորցրած կատվի ֆանտոմ վերջույթի օրինակ | |
Հիվանդության ախտանշաններ | ծակծկոց, քոր, այրոց, մզզոց |
Վարակ տարածող | վարակիչ չէ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 353.6 |
ՀՄԴ-10 | G54.6 և G54.7 |
Անվանվել է | Ուրվական |
Բուժում | հակադեպրեսանտներ ողնուղեղի խթանիչներ Հայելային արկղ օսցիլյացիոն թերապիա ասեղնաբուժություն հիպնոս կենսաբանական հետադարձ կապ |
Phantom limbs Վիքիպահեստում |
Ֆանտոմ վերջույթ (անգլ.՝ Phantom limb), ծայրատված կամ կորցրած վերջույթի առկայության սուբյեկտիվ զգացողություն[1][2]։ Ամպուտացման փորձ ունեցող մարդկանց մոտավորապես 60-80 %-ը ֆանտոմային զգացողություններ են ունենում իրենց ամպուտացված վերջույթներում, և զգացողություններից շատերը ցավոտ են լինում (ֆանտոմային ցավի սինդրոմ)[3]։ Ֆանտոմային զգացողությունները կարող են առաջանալ, ոչ միայն վերջույթների, այլ նաև մարմնի տարբեր մասերի հեռացնելուց հետո, օրինակ, կուրծքը[4], ատամը (ֆանտոմ ատամի ցավ)[5] կամ աչքը հեռացնելուց (ֆանտոմ աչքի համախտանիշ)[6][7] հետո։
Ներկայումս դեռևս բացակայում է ֆանտոմ ցավի սինդրոմի պաթոգենեզի միասնական տեսակետ։ Գոյություն ունի ֆանտոմ ցավի առաջացման մի քանի տեսություն։
Նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև ոչ բոլոր ֆանտոմ վերջույթներն են ցավոտ լինում, մարդիկ երբեմն զգում են, որ բացակայող վերջույթով ժեստեր են անում, քոր, շարժում, ջղաձգություն են զգում այդ վերջույթում կամ նույնիսկ փորձում են բաներ վերցնել դրանով։ Բացակայող վերջույթները հաճախ թվում են ավելի կարճ և կարող է թվալ, թե դրանք թեքված են ու ցավոտ դիրքում են։ Երբեմն, ցավը կարող է բարդանալ սթրեսի, անհանգստության և եղանակի փոփոխության հետևանքով։ Ֆանտոմային վերջույթի ցավը սովորաբար պարբերական բնույթ է կրում։ Նոպաների հաճախականությունը և ինտենսիվությունը սովորաբար նվազում է ժամանակի ընթացքում[8]։
Որոշ մարդիկ, որոնք ենթարկվել են սեռի փոփոխության վիրահատության, հայտնել են, որ ունենում են ֆանտոմային սեռական օրգանների տպավորություն։ Ավելի քիչ են տրանսգենդեր կանանց հետ-վիրաբուժական փոփոխության մասին հաշվետվությունները, բայց դրանց մասին հայտնի են տրանս տղամարդկանցից։ Նմանապես, այն անձինք ովքեր ենթարկվել են մաստեկտոմիայի, հայտարարել են, որ ունեցել են ֆանտոմի կրծքի զգացողություն։ Զգալիորեն ավելի քիչ են տրանսգենդեր տղամարդկանց հետվիրահատական հաշվետվություններն այս մասին, բայց դրանք հայտնի են տրանգենդեր կանանց մոտ[9][10]։
Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆանտոմային վերջույթի ցավը (ՖՎՑ) բարդ ֆենոմեն է, որն ներառում է ախտանիշների լայն շրջանակ, սկսած ծակծկոցից և քորից մինչև այրոցը և մզզոցը[11][12]։
Նեյրոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև վերջերս, ֆանտոմ վերջույթների ցավի պատճառների գերիշխող վարկածը հանդիսանում էր վնասված վերջույթի նյարդային գրգռումը (այսպես կոչված նեյրոմա)։ Երբ վերջույթն ամպուտացվում է, կտրված նյարդային վերջավորություններից շատերը մնում են մնացած վերջույթում։ Այդ նյարդային վերջավորությունները կարող են բորբոքվել, և ենթադրվում է, որ ուղեղին անոմալ ազդանշաններ են ուղարկում։ Այդ ազդանշանները, լինելով ֆունկցիոնալ առումով անիմաստ, ենթադրվում է, որ ուղեղի կողմից որպես ցավ են մեկնաբանվում։ Այս վարկածի վրա հիմնված բուժումները հիմնականում հաջողություն չեն ունեցել։ Ծայրահեղ դեպքերում, վիրաբույժները կատարում են երկրորդ անդամահատումը, կրճատելով անդամահատված վերջույթը, հույս ունենալով, որ կվերացնեն բորբոքված նյարդային վերջավորությունները և ժամանակավորապես կթուլացնեն ֆանտոմային ցավը։ Բայց դրա փոխարեն, հիվանդների մոտ ավելանում է ֆանտոմային ցավը, և շատերը ոչ միայն շարունակում են զգալ ֆանտոմային վերջույթների նույն ցավը, այլ նաև նոր անդամահատված վերջույթի ֆանտոմային ցավը հենց կտրվածքի ցավի հետ միասին։ Որոշ դեպքերում, վիրաբույժները նույնիսկ կտրում են զգայական նյարդերը, որոնք գնում են դեպի ողնուղեղ կամ, ծայրահեղ դեպքում, նույնիսկ հեռացնում են թալամուսի այն մասը (Միջանկյալ ուղեղ), որը մարմնից զգայական ազդանշաններ է ստանում[2]։
Նեյրոմատրիքս
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականների վերջում, Ռոնալդ Մելզակն ընդունել է, որ ծայրամասային նեյրոմայի վարկածը չի կարող ճիշտ լինել։ 1989 թվականի իր հոդվածում («Phantom Limbs, The Self And The Brain» - Ֆանտոմային վերջույթներ, ինքը և ուղեղը) Մելզակն առաջարկել է «նյարդային մատրիցայի» կամ այսպես կոչված նեյրոմատրիքսի վարկածը[13]։ Ըստ Մելզակի մարմնի փորձն առաջանում է փոխկապակցված նյարդային կառույցների լայն ցանցից[14]։ 1991 թվականին Թիմ Պոնսը և Առողջապահության ազգային ինստիտուտների (National Institutes of Health (NIH)) նրա գործընկերները ցույց են տվել, որ մակակ կապիկների առաջնային սոմատոսենսորային կեղևը ենթարկվում է էական վերակազմակերպման զգայական ինֆորմացիայի մուտքի կորստից հետո[15]։ Այդ արդյունքների մասին լսելով, Վիլայանուր Ռամաչանդրանը առաջադրել է վարկած, որ ֆանտոմային զգացողությունը մարդու մոտ կարող է կապված լինել գլխուղեղի սոմատոսենսորային կեղևի վերակազմակերպման հետ, որը տեղակայված է հետկենտրոնական գալարում, և որը մուտքային ազդանշանները ստանում է վերջույթներից և մարմնից[2]։ Ռամաչանդրանը և նրա գործընկերները այս վարկածը մեկնաբանել են, ցույց տալով, որ շոշափելով մարմնի տարբեր մասերը մարդուն թվում է, թե իրեն են դիպչում բացակայող վերջույթի տարբեր մասերը (Mirror Visual Feedback, MVF)[16]։
Մարմնի սխեմայի խախտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամաչանդրանը պնդում է, որ ֆանտոմ վերջույթների տարբեր մասերին դիպչելու զգայական ընկալումը գլխուղեղի կեղևում պերցեպտուալ կոռելյացիոն վերակազմակերպումն է։ Սակայն հետազոտությունը, որը տպագրվել է 1995 թվականին Ֆլորի և այլոց կողմից, ցույց է տվել, որ ցավը (այլ ոչ թե նշված զգայությունը) գլխուղեղի կեղևի վերակազմակերպման ընկալողական կորելյացիան է[17]։ 1996 թվականին Կնեխտը և այլք հրապարակել են Ռամաչանդրանի վարկածի վերլուծությունը, որոնք եկել են այն եզրակացության, որ տեղագրական կապ չկա նշված զգացողությունների և գլխուղեղի կեղևի առաջնային հատվածի վերակազմակերպման միջև[18]։ Ֆլորը և այլք վերջին հետազոտություններում ցույց են տվել, որ ցավ չառաջացնող զգայությունները կոռելյացվում են գլխուղեղի առաջնային կեղևի սահմաններից դուրս գտնվող լայն նյարդային ցանցի հետ[19]։
Ոչ բոլոր գիտնականներն են պաշտպանում Ռամաչանդրանի այն վարկածը, որ ֆանտոմ վերջույթի ցավը մարմնի ամպուտացված մասին համապատասխանող գլխուղեղի կեղևի չադապտացված փոփոխությունների արդյունք է։ Թամար Մակինը կատարել է ուսումնասիրություն, որին մասնակցել են ամպուտացված ձեռքով մարդիկ։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքները ցույց են տվել, որ երբ փորձարկվողներին խնդրել են «շարժել» ֆանտոմ վերջույթը, մեծացել է միայն գլխուղեղի կեղևի այն մասերի ակտիվությունը, որոնք տվյալ վերջույթին են համապատասխանում։ Ամպուտացված վերջույթի և նրա հարակից շրջանների համար պատասխանատու մասերի միջև որևէ կերպ կապված լինելու վարկածը հերքելու նպատակով, մասնակիցներին խնդրել են «չպպացնող» ձայներ հանել փորձի ժամանակ։ Սակայն դրա հետևանքով ակտիվությունը չի աճել ամպուտացված վերջույթի շրջանում, ինչը պետք է որ առաջանար, եթե հետկենտրոնական գալարում երկու շրջանների միջև վերը նշված կապը գոյություն ունենար։ Ցավի այնպիսի հետազոտողները, ինչպիսիք են Թամար Մակինը (Օքսֆորդ), և Մարշալ Դևորը (Երուսաղեմի հրեական համալսարան) պնդում են, որ ֆանտոմ վերջույթի ցավը հիմնականում պերիֆերիկ նյարդային համակարգից ներմուծվող «ավելորդ» ազդակների արդյունք է[20][21]։
Այդպիսով, Թամար Մակինը պնդում է, որ գլխուղեղի կեղևի վերակազմակերպումը չի հանդիսանում ֆանտոմ ցավի պատճառ, այլ ճիշտ հակառակը, հենց ֆանտոմ ցավն է հանգեցնում գլխուղեղի կեղևի վերակազմակերպում։ Տեղի է ունենում գլխուղեղի կեղևի որոշակի հատվածների մեկուսացում. ինչքան ուժեղ է ֆանտոմ ցավը, այնքան ուժեղ է մեկուսանում այդ հատվածը[22]։
Չնայած ֆանտոմ վերջույթի ցավերի հիմքում ընկած նյարդային մեխանիզմների վերաբերյալ մեծամասշտաբ հետազոտությունների, դեռևս միանշանակ կոնսենսուս չկա դրա պատճառների վերաբերյալ[23]։ Վերջին տարիներին ամենաշատ աջակցություն ստացած վարկածների թվում են ծայրամասային մեխանիզմները (ուղեղից դուրս գտնվող նյարդային համակարգի տարածքները) և կենտրոնական նյարդային մեխանիզմները (կեղևի ներսում)։ Սակայն այդ տեսական կոնստրուկցիաներից ոչ մեկը, կարծես թե, չի կարողացել է բացատրել ֆանտոմային վերջույթի ցավի ֆենոմենը ինքնուրույն և շատ փորձագետներ կարծում են, որ ամենայն հավանականությամբ, բազմաթիվ մեխանիզմներ են պատասխանատու դրա համար[24]։
Պրոպրիոցեպտիվ հիշողության ֆենոմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարոն Ռ. Վիքսը և այլք առաջ են քաշել հիպոթեզ այն մասին, որ պրոպրիոցեպտիվ (սեփական մարմնի առանձին մասերի դիրքը և շարժումը զգալու հատկություն) հիշողությունը, որը հիշում է ձեռքի դիրքը, չի անհետանում ամպուտաց��ւմից հետո։ Պրոպրիոցեպտիվ հիշողությունն իրենում հիշում է ձեռքի այն դիրքը, որում եղել է ամպուտացումից առաջ և զգացողությունները, որոնք այդ պահին ունեցել է մարդը։ Եվ ամպուտացումից հետո էլ մարդը ձեռքի վրա շարունակում է այնպիսի զգացողություններ ունենալ, ինչպիսիք կլինեին, եթե այն դեռևս իր տեղում լիներ։ Տեսողական անալիզատորից ինֆորմացիա է գալիս այն մասին, թե ձեռքը տեղում չէ, այն դեպքում, երբ պրոպրիոցեպտիվ հիշողությունը «պահում» և ակտիվացնում է ձեռքի դիրքի մասին ինֆորմացիան։ Տեղի է ունենում ինֆորմցիաների հակադրություն, որի արդյունքը կարող է ցավոտ սինդրոմ լինել[25]։
Այս վարկածը հավանության է արժանացել Գենտիլիի տեղային անզգայացմամբ կատարվող հետագա հետազոտություններում։ Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ տեղային անզգայացմամբ պացիենտներն իրենց ձեռքի դիրքն իրականում գտնվող դիրքից տարբերվող վիճակներում են զգում։ Պրոպրիոցեպտիվ հիշողության մեջ տպավորվում են անզգայացումից առաջ ձեռքի ունեցած վերջին զգացողությունները։ Այդ իսկ պատճառով, երբ փորձարկվողին ասում էին աչքերը փակել և ձեռքերը ֆիքսում էին այլ դիրքում, նա շարունակում էր ձեռքը զգալ այն դիրքում, որում նա եղել էր անզգայացումը սկսելուց առաջ[26]։
Դոկտոր Ջոն Հարիսը ֆանտոմ ցավի առաջացման սինդրոմի կոնֆլիկտը համեմատում է շարժման հիվանդության ինֆորմացիոն կոնֆլիկտի հետ, երբ կոնֆլիկտի մեջ է մտնում տեսողական օրգաններից եկող ինֆորմացիայի հետ։ Օրինակ, մարդը նայում է նավի տախտակամածին և տեսնում է, որ նավն անշարժ է իր մարմնի նկատմամբ։ Եվ միաժամանակ, հենաշարժական ապարատից եկող ինֆորմացիայի միջոցով մարդը զգում է, որ իր մարմինը տատանվում է։ Այս կոնֆլիկտի արդյունքը լինում է սրտխառնոցը։ Ըստ այս վարկածի, նմանատիպ անալոգիայով, ֆանտոմային սինդրոմի դեպքում ինֆորմացիայի կոնֆլիկտի արդյունքը կարող է ցավոտ զգացողությունը լինել[27]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին երկու տասնամյակների ընթացքում բուժման մոտեցումների մեծամասնությունը ցույց չեն տվել ախտանիշների հաստատուն բարելավում։ Բուժման մոտեցումները ներառում են դեղեր , ինչպիսիք են հակադեպրեսանտներ, ողնուղեղի խթանիչներ, օսցիլյացիոն թերապիա, ասեղնաբուժություն, հիպնոս և կենսաբանական հետադարձ կապ[29]։ Հավաստի ապացույցներ չկան, թե բուժումներից որն է ավելի արդյունավետ[30]։
Բուժումների մեծամասնությունը շատ արդյունավետ չեն[31]։ Կետամինը կամ մորֆինը կարող են օգտակար լինել վիրահատություն կատարելու ժամանակ։ Մորֆինը կարող է օգտակար լինելու ավելի երկար ժամանակի համար։ Գաբապենտին կիրառելու օգտավետության մասին ապացույցները խառն են[32]։ Պերինյարդային կաթետրները (Perineural catheter), որոնք տեղային անզգայացման ազդեցություն են ապահովում, վատ ցուցանիշներ են ունենում, երբ տեղադրվում է վիրահատությունից հետո ֆանտոմային վերջույթի ցավը կանխելու նպատակով[33]։
Հայելային արկղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտեցումներից մեկը, որը հանրային հետաքրքրության է արժանացել, հայելային արկղի (Mirror box) օգտագործումն է։ Հայելային արկղն ապահովում է չվնասված ձեռքի կամ վերջույթի արտապատկերումը, որը հիվանդին թույլ է տալիս «տեղափոխել» ֆանտոմային վերջույթը և սեղմել այն պոտենցիալ ցավոտ դիրքերից (Հայելային նեյրոնների էֆեկտի հիման վրա)[34][35]։
Սակայն 2011 թվականի դրությամբ ցուցանիշների փաստացի ապացույցները ցածր են։ Նման մոտեցման արդյունավետությունը լայն շրջանակ է ընդգրկում[36]։ Հայելային թերապիայից օգտվելու ներուժն անկանխատեսելի է, և, ըստ երևույթին, այն կապված է հայելում արտացոլված ամբողջական վերջույթը ինչպես իր սեփական վերջույթ ընկալելու հիվանդի սուբյեկտիվ ընդունակությունից։ Մարդկանց շուրջ 40 տոկոսին հայելային թերապիան չի օգնում[37]։
Վերջին ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Լորիմեր Մոսելեյը և Փիթեր Բրյուգերը կատարել են փորձ, որտեղ նրանք ամպուտացված ձեռքով յոթ մարդու համոզել են իրենց ֆանտոմային վերջույթներն անհնարին կոնֆիգուրացիաներով ծալել` օգտվելով վիզուալ պատկերներից։ Յոթից չորսը կարողացել են անել անհնարին շարժումներ իրենց ֆանտոմային վերջույթներով[38]։ Այս փորձը վկայում է այն մասին, որ փորձարկման մասնակիցները կարողացել են փոխել իրենց ֆանտոմ վերջույթների նյարդային պատկերացումները և անհրաժեշտ անհնարին շարժումներ կատարելու համար շարժողական հրահանգներ են գեներացրել մարմնի հետ հետադարձ կապի բացակայության պայմաններում։ Հեղինակները մատնանշել են, որ «իրականում, այս բացահայտումն ընդլայնում է ուղեղի ճկունության վերաբերյալ մեր իմացությունը, քանի որ դա վկայությում է այն մասին, որ մարմնի մտավոր պատկերացման մեջ խորը փոփոխությունները կարող են պայմանավորված լինել ուղեղի զուտ ներքին մեխանիզմներով` ուղեղը իսկապես ինքն իրեն փոխում է»։
2012 թվականին Ռամաչանդրանը և Պաուլ ՄակԳեոչը հայտնել են 57-ամյա կնոջ դեպք (հայտնի է որպես Ռ. Ն.), ով ծնվել էր դեֆորմացված աջ ձեռքով, որն ուներ միայն երեք մատ և թերաճ բութ։ 18 տարեկանում ավտովթարի ենթարկվելուց հետո կնոջ դեֆորմացված ձեռքն ամպուտացվել էր, որն առաջացրել էր ֆանտոմային ձեռքի զգացողություն։ Ֆանտոմ ձեռքը զգում էր, սակայն, այնպես, ասես բոլոր հինգ մատները կային (չնայած որոշ մատներ կտրված էին)։ Վթարից 35 տարի անց կնոջը ուղարկեցին բուժման այն բանից հետո, երբ նրա ֆանտոմային ձեռքի ցավերը դարձել էին անտանելի։ ՄակԳեոչը և Ռամաչանդրանը Ռ. Ն.-ին հայելային տուփի միջոցով սովորեցնում էին կիրառել տեսողական հակադարձ կապ օրական 30 րոպե, որի շնորհիվ նա իր առողջ, ձախ ձեռքի արտապատկերումն ընկալում էր որպես իր ֆանտոմ աջ ձեռք։ Երկու շաբաթ անց նա կարողացավ շարժել իր ֆանտոմ մատները և ազատվեց ցավից։ Կարևոր է նշել, որ նա զգացել է նաև, որ բոլոր հինգ ֆանտոմ մատներն արդեն նորմալ երկարություն ունեն։ Ռամաչանդրանը և ՄակԳեոչը հայտարարել են, որ այս դեպքը վկայում է այն մասին, որ ուղեղն ունի ամբողջությամբ ձևավորված ձեռքի բնածին (ամրագրված) կաղապարված պատկերացում[39]։
2012 թվականին կատարվել է ուսումնասիրություն, որում ցույց է տրվել, որ ֆանտոմ վերջույթների շարժումները «իրական» շարժումներ են, որոնք ներառում են շարժիչի հրամանների կատարում։ Հաշմանդամները կարող են նաև իրականացնել երևակայական շարժումներ իրենց ֆանտոմ վերջույթներով։ Սակայն, այդ շարժումները չեն առաջացնում զգացողություն, որ ֆանտոմ վերջավորությունը փոխել է իր դիրքը։ Այս հետազոտությունը ցույց է տվել, որ բժիշկները ցավից ազատվելու համար շարժողական ուսուցում օգտագործելիս պետք է ֆանտոմ վերջույթների երևակայական և իրական շարժումներն իրարից տարբերակեն[40]։
2013 թվականին Նադյա Բոլոգնինին հրապարակել է ութ փորձարկվողների մասնակցությամբ կատարված փորձերը (Միլանո Բիկոկայի համալսարան), որտեղ ֆանտոմ ցավը ժամանակավորապես նվազեցնելու նպատակով օգտագործվել է հաստատուն հոսանքով տրանսգանգային խթանում (transcranial direct current stimulation- tDCS)։ Հետազոտողները պարզել են, որ այս տեսակի խթանումը կարող է կարճատև ժամանակով (մինչև 90 րոպե) նվազեցնել ցավը` չազդելով անդամահատման հետ կապված այլ երևույթների վրա[41]։
2013 թվականին Թամար Մակինի ուսումնասիրությունը (Օքսֆորդի համալսարան) մատնանշել է, որ անդամահատումից հետո կորտեքսի շրջանում, որը տեղեկատվություն է գեներացնում անդամահատված ձեռքից, կարող է փոխանցվել մյուս ձեռքին։ Նրա հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչ աստիճանի է այդ անցումը պայմանավորված այնքանով, որքանով մարդը օգտագործում է մյուս ձեռքը բացակայող ձեռքի գործառույթների կատարման համար[42]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆանտոմ աչքի համախտանիշ
- Նեյրոպատիկ ցավ
- Սինեսթեզիա
- Գերակա ֆանտոմ վերջույթ (Supernumerary phantom limb), որտեղ զգացողություններ են զգացվում այն վերջույթում, որը երբեք գոյություն չի ունեցել
- Տեսողական զգայախաբություն (Visual release hallucinations)
- Ռետինե ձեռքի պատրանք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Melzack, R. (1992). «Phantom limbs». Scientific American (266): 120–126.
- ↑ 2,0 2,1 2,2 Ramchandran, VS; Hirstein, William (1998). «The perception of phantom limbs» (PDF). Brain. 121 (9): 1603–1630. doi:10.1093/brain/121.9.1603. PMID 9762952.
- ↑ Sherman, R. A., Sherman, C.J. & Parker, L. (1984). «Chronic phantom and stump pain among American veterans: Results of a survey». Pain. 18: 83–95. doi:10.1016/0304-3959(84)90128-3.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ahmed, A.; Bhatnagar, S.; Rana, S. P.; Ahmad, S. M.; Joshi, S.; Mishra, S. (2014). «Prevalence of phantom breast pain and sensation among postmastectomy patients suffering from breast cancer: a prospective study». Pain Pract. 14 (2): E17-28. doi:10.1111/papr.12089. PMID 23789788. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Marbach, J. J.; Raphael, K. G. (2000). «Phantom tooth pain: a new look at an old dilemma». Pain Med. 1 (1): 68–77. doi:10.1046/j.1526-4637.2000.00012.x. PMID 15101965. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Sörös, P.; Vo, O.; Husstedt, I.-W.; Evers, S.; Gerding, H. (2003). «Phantom eye syndrome: Its prevalence, phenomenology, and putative mechanisms». Neurology. 60 (9): 1542–1543. doi:10.1212/01.wnl.0000059547.68899.f5. PMID 12743251. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Andreotti, A. M.; Goiato, M. C.; Pellizzer, E. P.; Pesqueira, A. A.; Guiotti, A. M.; Gennari-Filho, H.; dos Santos, D. M. (2014). «Phantom eye syndrome: A review of the literature». ScientificWorldJournal. 2014: 686493. doi:10.1155/2014/686493. PMC 4273592. PMID 25548790. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Nikolajsen, L.; Jensen, T. S. (2006). McMahon S, Koltzenburg M (ed.). Wall & Melzack's Textbook of Pain (5th ed.). Elsevier. էջեր 961–971.
- ↑ Occurrence of phantom genitalia after gender reassignment surgery Արխիվացված 2018-10-23 Wayback Machine, in Medical Hypotheses (2007), 69, 1001–1003(archived at the University of San Diego), by V.S. Ramachandran and Paul D. McGeoch; published February 16, 2007; doi: 10.1016/j.mehy.2007.02.024
- ↑ Phantom Penises In Transsexuals, by V.S. Ramachandran; in Journal of Consciousness Studies Volume 15, Number 1, 2008, pp. 5-16(12); retrieved July 30, 2016
- ↑ Phantom limb pain, Wellcome Trust Web site article on Pain by Jonathan Cole [1] Արխիվացված 2008-09-12 Wayback Machine
- ↑ Subedi B, Grossberg GT (2011). «Phantom limb pain: mechanisms and treatment approaches». Pain Research and Treatment. 2011: 864605. doi:10.1155/2011/864605. PMC 3198614. PMID 22110933.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Canadian Psychology, 1989, 30:1
- ↑ Chapman, C. Richard. «Neuromatrix theory». Pain Forum. 5 (2): 139–142. doi:10.1016/S1082-3174(96)80051-1.
- ↑ Pons TP, Garraghty PE, Ommaya AK, Kaas JH, Taub E, Mishkin M (1991). «Massive cortical reorganization after sensory deafferentation in adult macaques». Science (journal). 252 (5014): 1857–1860. doi:10.1126/science.1843843. PMID 1843843.
- ↑ Ramachandran, V. S., Rogers-Ramachandran, D. C. & Stewart, M. (1992). «Perceptual correlates of massive cortical reorganization» (PDF). Science (journal). 258 (5085): 1159–1160. doi:10.1126/science.1439826. PMID 1439826.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Flor H, Elbert T, Knecht S, Wienbruch C, Pantev C, Birbaumer N, Phantom-limb pain as a perceptual correlate of cortical reorganization following arm amputation. Nature 1995; 375: 482–484.
- ↑ Knecht, S, Henningsen, H, Elbert, T, Flor, H, Hohling, C, Pantev, C, Taub, E, Reorganizational and perceptional changes after amputation, Brain,1996,119,1213-1219 [2]
- ↑ Handbook of Neuropsychology: Plasticity and rehabilitation, Jordan Grafman, Chapter 9, page 187
- ↑ «Epoch Times website, July 16,2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Peripheral nervous system origin of phantom limb pain, Pain, Vol. 155, Issue 7, pages 1384-1391 [3]
- ↑ Tamar R. Makin, Jan Scholz, Nicola Filippini, David Henderson Slater, Heidi Johansen-Berg, «Phantom pain is associated with preserved structure and function in the former hand area», Nature Communication 2013,4,1-8,doi:10.1038/ncomms2571
- ↑ Phantom limb pain: a review of the literature on attributes and potential mechanisms, Journal of Pain and Symptom Management,17(2):125-42, March 1999 [4]
- ↑ Phantom Limb Pain: Mechanisms and Treatment Approaches, Subedi B., Grossberg G., Pain Res Treat. 2011; 2011: 864605, doi: 10.1155/2011/864605 [5]
- ↑ Sharon R. Weeks, Victoria C. Anderson-Barnes, Jack W. Tsao,"Phantom Limb Pain, Theories and Therapies", Neurologist 2010,16(5),277-286,doi:10.1097/NRL.0b013e3181edf128
- ↑ Gentili ME, Verton C, Kinirons B, et al. «Clinical perception of phantom limb sensation in patients with brachial plexus block». Eur J Anaesthesiol. 2002; 19: 105—108, doi:10.1017/s0265021502000182
- ↑ Ravinder Jerath, Molly W. Crawford, Mike Jensen, Etiology of phantom limb syndrome: Insights from a 3D default space consciousness model, Medical Hypotheses,2015 Aug, 85(2),153-159,doi:10.1016/j.mehy.2015.04.025
- ↑ V.S. Ramachandran, David Brang, and Paul D. McGeoch, «Size reduction using Mirror Visual Feedback (MVF) reduces phantom pain. Optical Shrinkage of Phantom Pain Using Mirrors», NEUROCASE 2009, 15 (5), 357—360, doi:10.1080/13554790903081767
- ↑ Foell, Jens; Bekrater-Bodmann, Robin; Flor, Herta; Cole, Jonathan (2011 թ․ դեկտեմբեր). «Phantom Limb Pain After Lower Limb Trauma: Origins and Treatments». International Journal of Lower Extremity Wounds. 10: 224–235. doi:10.1177/1534734611428730.
- ↑ Alviar, Maria Jenelyn M.; Hale, Tom; Dungca, Monalisa (2016 թ․ հոկտեմբերի 14). «Pharmacologic interventions for treating phantom limb pain». The Cochrane Database of Systematic Reviews. 10: CD006380. doi:10.1002/14651858.CD006380.pub3. ISSN 1469-493X. PMID 27737513.
- ↑ Flor, H; Nikolajsen, L; Jensn, T (2006 թ․ նոյեմբեր). «Phantom limb pain: a case of maladaptive CNS plasticity?» (PDF). Nature Reviews Neuroscience. 7: 873–881. doi:10.1038/nrn1991. PMID 17053811. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ McCormick, Z; Chang-Chien, G; Marshall, B; Huang, M; Harden, RN (2014 թ․ փետրվար). «Phantom limb pain: a systematic neuroanatomical-based review of pharmacologic treatment». Pain Medicine (journal). 15 (2): 292–305. doi:10.1111/pme.12283. PMID 24224475.
- ↑ Bosanquet, DC.; Glasbey, JC.; Stimpson, A.; Williams, IM.; Twine, CP. (2015 թ․ հունիս). «Systematic Review and Meta-analysis of the Efficacy of Perineural Local Anaesthetic Catheters after Major Lower Limb Amputation». Eur J Vasc Endovasc Surg. 50: 241–9. doi:10.1016/j.ejvs.2015.04.030. PMID 26067167.
- ↑ Ramachandran, V. S., Rogers-Ramachandran, D. C., Cobb, S. (1995). «Touching the phantom». Nature (journal). 377 (6549): 489–490. doi:10.1038/377489a0. PMID 7566144.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ramachandran, V. S., Rogers-Ramachandran, D. C. (1996). «Synaesthesia in phantom limbs induced with mirrors» (PDF). Proceedings of the Royal Society of London B. 263 (1369): 377–386. doi:10.1098/rspb.1996.0058. PMID 8637922.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Rothgangel, AS; Braun, SM; Beurskens, AJ; Seitz, RJ; Wade, DT (2011 թ․ մարտ). «The clinical aspects of mirror therapy in rehabilitation: a systematic review of the literature». International journal of rehabilitation research. Internationale Zeitschrift fur Rehabilitationsforschung. Revue internationale de recherches de readaptation. 34 (1): 1–13. doi:10.1097/MRR.0b013e3283441e98. PMID 21326041.
- ↑ Foell; և այլք: (2013). «Mirror Therapy for phantom limb pairn: Brain changes and the role of body representation». European Journal of Pain. 18: 729–739. doi:10.1002/j.1532-2149.2013.00433.x.
- ↑ Moseley, Brugger, Interdependence of movement and anatomy persists when amputees learn a physiologically impossible movement of their phantom limb, PNAS, Sept 16, 2009,[6]
- ↑ McGeoch, P., and Ramachandran, V., (2012), The appearance of new phantom fingers post-amputation in a phocomelus, Neurocase, 18 (2), 95-97.
- ↑ The moving phantom. Motor execution or motor imagery?, Lorimer Moseley, Body in Mind blog site, July 20, 2012 [7] Արխիվացված 2012-07-26 Wayback Machine
- ↑ Bolognini N, Olgiati E, Maravita A, Ferraro F, Fregni F (2013 թ․ օգոստոս). «Motor and parietal cortex stimulation for phantom limb pain and sensations». Pain. 154 (8): 1274–80. doi:10.1016/j.pain.2013.03.040. PMID 23707312.
- ↑ Makin TR, Cramer AO, Scholz J, Hahamy A, Henderson Slater D, Tracey I, Johansen-Berg H (2013). «Deprivation-related and use-dependent plasticity go hand in hand». Elife. 2: e01273. doi:10.7554/eLife.01273. PMC 3823186. PMID 24220510.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Halligan, P.W.; Zeman, A.; Berger, A. (1999), «Phantoms in the Brain», British Medical Journal, 319: 587–588, doi:10.1136/bmj.319.7210.587, PMC 1116476, PMID 10473458
- Halligan, P.W. (2002), «Phantom limbs: The body in mind», Cognitive Neuropsychiatry, 7 (3): 251–268, doi:10.1080/13546800244000111, PMID 16571541
- Murray, C. (2009), «Amputation, Prosthesis Use, and Phantom Limb Pain», Amputation, Prosthesis Use, and Phantom Limb Pain, Springer (publisher): 1–5, doi:10.1007/978-0-387-87462-3_1
{{citation}}
: Text "Springer" ignored (օգնություն)(չաշխատող հղում) - Vilayanur S. Ramachandran, Brang David. «Phantom touch». Scholarpedia. 4 (10): 8244. doi:10.4249/scholarpedia.8244.
- Melzack, Ronald. «Phantom limbs and the concept of a neuromatrix». Trends (journals)/Trends in Neurosciences. 13 (3): 88–92. doi:10.1016/0166-2236(90)90179-E.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BodyinMind Համալսարան կայք, Հարավային Ավստրալիա Արխիվացված 2018-01-09 Wayback Machine
- Ֆանտոմ ցավի կայք Արխիվացված 2008-09-12 Wayback Machine
- Կայք Գյուղ Ռամաչանդրան Վիլայանուր
- Ռամաչանդրանի դասախոսությունը ֆանտոմ հպման մասին
- Ֆանտոմային վերջույթների հետազոտություն Մեծ Բրիտանիայում Արխիվացված 2017-06-21 Wayback Machine
- WNYC - Ռադիո-լաբորատորիա. Որտեղ եմ ես? (05 մայիսի 2006) Արխիվացված 2006-06-21 Wayback Machine, ռադիո ծրագրի բեռնվող հատված ֆանտոմ վերջույթների պատմական օրինակների և ներկայիս դեպքերի մասին
- Ամերիկայի ամպուտացվածների կոալիցիա ACA (National Limb Loss Information Center - Կորցրած վերջույթների Ազգային տեղեկատվական կենտրոն)
- Ամպուտացվածների ազգային կենտրոն, Կանադա, Ֆանտոմ վերջույթների ցավ
- Հոդված-ամփոփում Science Creative Quarterly
- Ֆանտոմ վերջույթների մասին UMC St Radboud amputee կայքում
- Phantom Limbs held in London in 2005, Լոնդոնում կայացած Ֆանտոմային վերջույթների գիտաժողովի նյութերը [8] Արխիվացված 2006-12-14 Wayback Machine
- Վերջ ցավին նախագիծ Արխիվացված 2019-02-12 Wayback Machine, որը նվիրված է անդամահատվածների ֆանտոմ վերջույթի ցավի գլոբալ նվազեցմանը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտոմ վերջույթ» հոդվածին։ |
|