Jump to content

Տեղային անզգայացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատ տեղային անզգայացնող միջոցներ բաժանվում են երկու ընդհանուր քիմիական դասերի՝ ամինային էսթեր (վերևում) և ամինային ամիդներ (ներքևում):

Տեղային անզգայացում, անզգայացման եղանակ, որի միջոցով մարմնի ցանկացած հատվածում կարելի է ապահովել զգացողության բացակայություն, ընդհանուր առմամբ՝ նպատակ ունենալով առաջացնել տեղային ցավազրկում, այսինքն՝ ցավի նկատմամբ տեղային անզգայունություն․ թեև կարող են նպաստել նաև այլ տեղային զգացողությունների վրա[1]։ Այն թույլ է տալիս հիվանդներին ենթարկվել վիրաբուժական և ատամնաբուժական միջամտությունների՝ նվազեցնելով ցավն ու անհանգստության զգացումը։ Շատ իրավիճակներում, ինչպիսին է կեսարյան հատումը, այն ավելի անվտանգ է պտղի համար և, հետևաբար, գերազանցում է ընդհանուր անզգայացմանը։

  • Տեղային անզգայացումը, խիստ իմաստով, մարմնի փոքր մասի, օրինակ՝ ատամի կամ մաշկի հատվածի անզգայացումն է։
  • Ռեգիոնալ անզգայացումն ուղղված է մարմնի ավելի մեծ մասի, օրինակ՝ ոտքի կամ ձեռքի անզգայացմանը։
  • Համակցված անզգայացումը ներառում է տեղային և ռեգիոնալ անզգայացման տեխնիկայի մեծ բազմազանություն։

Տեղային կամ լոկալ անզգայացնող դեղամիջոցն առաջացնում է դարձելի տեղային անզգայացում և ցավազրկում։ Երբ այն օգտագործվում է հատուկ նյարդային ուղիների վրա (նյարդային բլոկ), կարող է բերել այնպիսի ազդեցությունների, ինչպիսիք են ցավազրկումը՝ անալգեզիան (ցավի զգացողության կորուստ) և պարալիզը (մկանային ուժի կորուստ)։ Կլինիկական տեղային անզգայացնող միջոցները պատկանում են երկու դասերից մեկին՝ ամինոամիդային և ամինոէսթերային տեղային անզգայացնող միջոցներին։ Սինթետիկ տեղային անզգայացնող միջոցները կառուցվածքով համանման են կոկաինի հետ։ Նրանք տարբերվում են կոկաինից հիմնականում նրանով, որ չարաշահման դեպքում չունեն պոտենցիալ կախվածության հակում և չեն ազդում սիմպաթոադրենալային համակարգի վրա, այսինքն՝ չեն առաջացնում հիպերտոնիա կամ տեղային անոթասպազմ, բացառությամբ Ռոպիվակայինի և Մեպիվակայինի, որոնք առաջացնում են անոթների թույլ նեղացում։ Ի տարբերություն անզգայացման այլ ձևերի, տեղայինը կարող է օգտագործվել վիրաբույժի աշխատասենյակում աննշան միջամտությունների իրականացման համար, քանի որ այն չի ազդում բուժառուի գիտակցության վրա։ Այնուամենայնիվ, բժիշկը պետք է ունենա ստերիլ միջավայր, նախքան աշխատասենյակում որևէ միջամտության իրականացումը։

Տեղային անզգայացնողները տարբերվում են իրենց դեղաբանական հատկություններով և օգտագործվում են տեղային անզգայացման տարբեր մեթոդներում, ինչպիսիք են.

  • Տեղային անզգայացում (մակերեսային)՝ համանման է տեղային անզգայացման ապահովմանը գելի միջոցով՝ նախքան լիդոկային ներարկումը
  • Ինֆիլտրացիա
  • Հյուսակների բլոկադա

Անբարենպաստ ազդեցությունները կախված են տեղային անզգայացման մեթոդից և կիրառման հատվածից, բայց ընդհանուր առմամբ, կարող են դիտվել հետևյալ անբարենպաստ ազդեցությունները.

  • Տեղայնացված երկարատև անզգայացում կամ պարեստեզիա՝ վարակի, հեմատոմայի, սահմանափակ խոռոչում հեղուկի ավելցուկային ճնշման և ներարկման ընթացքում նյարդերի և օժանդակ հյուսվածքների խզման պատճառով[2]։
  • Համակարգային ռեակցիաներ, ինչպիսիք են դեպրեսիվ կենտրոնական նյարդային համակարգի համախտանիշը, ալերգիկ ռեակցիան, վազովագալ էպիզոդի առաջացումը և ցիանոզը՝ տեղային անզգայացնող միջոցի տոքսիկ ազդեցության պատճառով։
  • Անզգայացնող ազդեցության բացակայությունը ինֆեկցված թարախի պատճառով, ինչպիսին է թարախակույտը։

Տեղային անզգայացման ոչ բժշկական տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղային ցավի կառավարումը, որի դեպքում օգտագործում են այլ մեթոդներ, բացի անալգետիկ դեղամիջոցներից, ներառում է.

  • Նյարդերի միջմաշկային էլեկտրական խթանումը, որը պարզվել է, որ անարդյունավետ է մեջքի ստորին հատվածի ցավի դեպքում, այնուամենայնիվ, կարող է օգնել դիաբետիկ նյարդաբանության դեպքում[3]։
  • Իմպուլսային ռադիոհաճախականությունը, նեյրոմոդուլյացիան, դեղորայքի ուղղակի ներդրումը և նյարդային աբլյացիան կարող են օգտագործվել՝ թիրախավորելու կա՛մ հյուսվածքային կառուցվածքները և օրգանհամակարգերը, որոնք պատասխանատու են մշտական ցավազրկման համար, կա՛մ կառուցվածքային նոցիցեպտորները, որոնք ներառված են քրոնիկ ցավի աղբյուր հանդիսացող հատվածներում[4][5][6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. thefreedictionary.com > local anesthesia In turn citing: Mosby's Medical Dictionary, 8th edition. Copyright 2009
  2. «Nerve damage associated with peripheral nerve block» (PDF). Risks Associated with Your Anaesthetic. The Royal College of Anaesthetists. Section 12. January 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Dubinsky RM, Miyasaki J (January 2010). «Assessment: efficacy of transcutaneous electric nerve stimulation in the treatment of pain in neurologic disorders (an evidence-based review): report of the Therapeutics and Technology Assessment Subcommittee of the American Academy of Neurology» (PDF). Neurology. 74 (2): 173–6. doi:10.1212/WNL.0b013e3181c918fc. PMID 20042705.
  4. Varrassi G, Paladini A, Marinangeli F, Racz G (2006). «Neural modulation by blocks and infusions». Pain Practice. 6 (1): 34–8. doi:10.1111/j.1533-2500.2006.00056.x. PMID 17309707. S2CID 22767485.
  5. Meglio M (2004). «Spinal cord stimulation in chronic pain management». Neurosurg. Clin. N. Am. 15 (3): 297–306. doi:10.1016/j.nec.2004.02.012. PMID 15246338.
  6. Rasche D, Ruppolt M, Stippich C, Unterberg A, Tronnier VM (2006). «Motor cortex stimulation for long-term relief of chronic neuropathic pain: a 10 year experience». Pain. 121 (1–2): 43–52. doi:10.1016/j.pain.2005.12.006. PMID 16480828. S2CID 24552444.
  7. Boswell MV, Trescot AM, Datta S, Schultz DM, Hansen HC, Abdi S, Sehgal N, Shah RV, Singh V, Benyamin RM, Patel VB, Buenaventura RM, Colson JD, Cordner HJ, Epter RS, Jasper JF, Dunbar EE, Atluri SL, Bowman RC, Deer TR, Swicegood JR, Staats PS, Smith HS, Burton AW, Kloth DS, Giordano J, Manchikanti L (2007). «Interventional techniques: evidence-based practice guidelines in the management of chronic spinal pain» (PDF). Pain Physician. 10 (1): 7–111. PMID 17256025. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Romanelli P, Esposito V, Adler J (2004). «Ablative procedures for chronic pain». Neurosurg. Clin. N. Am. 15 (3): 335–42. doi:10.1016/j.nec.2004.02.009. PMID 15246341.