«Ֆանտազիա» (անգլ.՝ Fantasia), դասական լիամետրաժ, երաժշտական, մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Ուոլտ Դիսնեյ ընկերության կողմից 1940 թվականին։ Նկարը, բաղկացած է ինը համարներից, երաժշտությունը, որը կատարվել է Ֆիլադելֆիայի նվագախմբի կողմից Լեոպալդ Ստոկովսկու ղեկավարությամբ։
«Ֆանտազիա» մուլտֆիլմը դարձավ առաջին համարձակ փորձերից մեկը Ուոլտ Դիսնեյի համար։ Մուլտֆիլմում օգտագործվել է ստերեո ձայն «Ֆանտասաունդ» (անգլ.Fantasound ), իսկ նկարների ոճը հակված է վերացական ավանգարդի։
1999 թվականին դուրս է եկել մուլտֆիլմ «Ֆանտազիա-2000» ժամանակակից տեխնոլոգիայի կիրառմամբ, նաև ընդգրկված է «Չարագործի աշակերտը» նյութից։
Ֆիլմը բաղկացած է յոթ դրվագներից, ֆոնային երաժշտությունը, որը բաղկացած է ութ ստեղծագործություններից։ Յուրաքանչյուր ինը ֆիլմի մասերում կատարվում է իրենց սեփական ոճը, ինչպես նաև նրանց կապը Ֆիլադելֆիայի նվագախմբի կողմից Լեոպալդ Ստոկովսկու ղեկավարությամբ։
Յուրաքանչյուր դրվագ սկսվում է նվագախմբի մասնակցությամբ։ Ֆիլմը սկսվում է որպես ներկայացում. ստվերից բացվում է վարագույրը, կապույտ ֆոնի վրա հայտնվում է երաժիշտների ստվերանկարը, աղմուկին ուղեկցում էր լարային գործիքները։ Պատմողը ողջունում է այցելուներին։ Մինչ նա պատմում է հանդիսատեսին երաժշտության երեք տեսակների մասին, աստիճանաբար լսվում է գործիքների ձայնը և նրանց ձայնը լցվում է ներդաշնակությամբ։ Երեք տեսակի երաժշտություն. պատմություն պատմող, պատկերազարդ և ընդհանուր, ամեն մեկն իր համար գոյություն ունեցող։