Օտտո Բլատի
Օտտո Բլատի հունգ.՝ Bláthy Ottó Titusz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1860[1] |
Ծննդավայր | Տատա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[2] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1939[2][1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան (1882) |
Մասնագիտություն | ճարտարագետ, գյուտարար, շախմատիստ, շախմատային տեսաբան և ինժեներ-էլեկտրիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն | |
Ottó Titusz Bláthy Վիքիպահեստում |
Օտտո Տիտուս Բլատի (հունգ.՝ Bláthy Ottó Titusz, օգոստոսի 11, 1860[1], Տատա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[2] - սեպտեմբերի 26, 1939[2][1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգարացի շախմատիստ, շախմատի խնդիրներ կազմող, բազմաքայլ խնդիրների 2 հավաքածուների հեղինակ, ինժեներ-մեխանիկ, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Բուդապեշտի և Վիեննայի բարձրագույն տեխնիկական դպրոցների դոկտոր, ժամանակակից էլեկտրական տրանսֆորմատորի[3][4], լարման կարգավորչի[5] համահեղինակը։ 1879 թվականից սկսած հրապարակել է շախմատի ավելի քան 400 կոմպոզիցիաներ՝ լուծումների քայլերի մեծ թվով։ Հայտնի է որպես հրեշ-վարժությունների (դրանցից մեկը՝ «մատ 257 քայլով») կազմման մասնագետ. նրա կազմած բոլոր խնդիրների լուծման հիմնական տարբերակների քայլերի թիվը հասնում է 25,000-ի։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտտոն դպրոցներ է հաճախել Տատայում և Վիեննայում, որտեղ ձեռք է բերել մեխանիկայի դիպլոմ 1882 թվականին։ 1881-1883 թվականներին նա աշխատել է Հունգարիայի երկաթուղու մեխանիկական արտադրամասերում։ Կառոլ Զիպերնովսկու հաջողություններով ներշնչված՝ նա միացել է նրա թիմին 1883 թվականի հուլիսի 1-ին։ Նա ընդունել է, որ համալսարանում բացի էլեկտրոնիկայից ոչինչ չի սովորել, ուստի այդ տեսության մասին նա ինքնուրույն պետք է սովորեր։ Օգտագործելով Մաքսվելի հավասարումները՝ նա հայտնաբերել է մագնիսական ոլորանները չափելու գործնական մոտեցումը։ Կապը և Հոպկինսոնը (ում անունով կոչվել է օրենքը) իրենց հայտնաբերումները հրապարակել են ավելի ուշ՝ 1886 և 1887 թվականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Блати Отто Титус // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Encyclopaedia Britannica
- ↑ Guarnieri, M. (2013). «Who Invented the Transformer?». IEEE Industrial Electronics Magazine. 7 (4): 56–59. doi:10.1109/MIE.2013.2283834.
- ↑ «Biography of Otto Titusz Blathy». Incredible People. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլատիի հայտնագործությունները
- "Բուդապեշտի տեխնիկական համալսարան Արխիվացված 2012-07-28 Wayback Machine"
- Օտտոյի կազմած խնդիրները(չաշխատող հղում)
- Օտտո Բլատիի կենսագրությունը և հայտնագործությունները
- Evgeny Katz (2007 թ․ մարտի 24). «Օտտո Տիտուց Բլատի». Clarkson University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Բլատի» հոդվածին։ |
|