Քրիստիա Ֆրիլանդ
Քրիստիա Ֆրիլանդ անգլ.՝ Chrystia Freeland | |
Կուսակցություն՝ | Կանադայի լիբերալ կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան, United World College of the Adriatic?, Սբ. Անտոնիի քոլեջ (1993) և Old Scona Academic High School? |
Մասնագիտություն՝ | հրապարակախոս, քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Ծննդյան օր | օգոստոսի 2, 1968[2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Peace River, Ալբերտա, Կանադա[2][3] |
Քաղաքացիություն | Կանադա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christina Alexandra Freeland |
Ամուսին | Graham Bowley? |
Կայք՝ | chrystiafreeland.liberal.ca |
Պարգևներ | |
Քրիստիա Ֆրիլանդ (անգլ.՝ Chrystia Freeland, օգոստոսի 2, 1968[2], Peace River, Ալբերտա, Կանադա[2][3]), կանադացի կին քաղաքական գործիչ, Կանադայի վարչապետի տեղակալ և ֆինանսների նախարար, 2013 թվականի նոյեմբերի 24-ից Համայնքների պալատի անդամ։ 2017 թվականի հունվարի 10-ից[7] մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը եղել է Կանադայի արտաքին գործերի նախարարը։ Լրագրողը տարբեր խմբագրական պաշտոններ է զբաղեցրել «Financial Times», «Globe and Mail» և «Thomson Reuters» հրատարակություններում, որտեղ եղել է սպառողական նորությունների կառավարիչ և խմբագիր, երբ հայտարարել է Լիբերալ կուսակցությունից Կանադայի խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիա Ֆրիլանդը ծնվել է Ալբերտա նահանգի հյուսիսային մասում գտնվող Փիս Ռիվեր քաղաքում[8][9]։ Նրա հայրը՝ Դոնալդ Ֆրիլենդը, Կանադայի Լիբերալ կուսակցության իրավաբան և անդամ էր՝ անգլիական և շոտլանդական արմատներով[10]։ Մայրը՝ Գալինա Խոմյակը (1946-2007), ծնվել է Բավարիայում գտնվող Գերմանիայի օկուպացիայի ամերիկյան հատվածում (Բադ Վյորիսհոֆեն)՝ ուկրաինական ընտանիքում[11]։ Նա նույնպես փաստաբան է եղել և 1988 թվականին առաջադրվել է Էդմոնտոն-Ստրատկոն շրջանի ընտրություններում Նոր դեմոկրատական կուսակցությունից[12][13]։ Հորական գծով Քրիստիայի պապը՝ Ջոն Ֆրիլենդը (1916-2011), ծնվել է Կանադայում, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան (թեև ռազմական գործողություններին չի մասնակցել, Մեծ Բրիտանիայի ափերի մոտ զբաղվել է փրկարարությամբ), պատերազմից հետո Ալբերտայի Փիս Ռիվեր հայրենի քաղաքում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ։ Հորական գծով տատիկը՝ Հելեն Քոուլֆիլդը, ծնունդով Գլազգոյից է, ամուսնացել է Ջոն Ֆրիլենդի հետ, երբ նրա մի մասը հաստատվել է Շոտլանդիայում։
Մորական գծով պապը՝ Միխայիլ Խոմյակը (1905-1984), ակտիվորեն համագործակցել է նացիստների հետ և եղել է կոլաբորացիոնիստական ուկրաինալեզու «Краківські вісті»[14] և «Холмська земля» թերթերի գլխավոր խմբագիրը, որոնցում փառաբանվել են Ադոլֆ Հիտլերը, վերմախտը և ՍՍ-ն, տարվել է հակասեմական, անտիպոլական և հակախորհրդային քարոզչություն[15][16]։ Պատերազմի ավարտից առաջ Վիեննայով փախել է Բավարիա, որտեղ հանձնվել է ամերիկյան իշխանություններին և ավելի ուշ գաղթել Կանադա։ Անձամբ Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է, որ իր պապը փախել է Կանադա «այն բանից հետո, երբ Հիտլերը և Ստալինը ստորագրել են չհարձակվելու մասին դաշնագիրը 1939 թվականին», և պատերազմի զոհ էր[15][16]։ Նրա պապի կոլաբորացիոնիզմի մասին ջրի երես դուրս եկած տվյալները նա անվանել է «ռուսական ապատեղեկատվություն»[17]՝ չնայած, ինչպես պարզվել է, այդ մասին իմացել է ավելի վաղ[18]։
Ֆրիլանդը սովորել է Իտալիայի Դուինո քաղաքում Միացյալ աշխարհի Ադրիատիկ քոլեջում[19]։ Հարվարդի համալսարանում ստացել է ռուսական պատմության ու գրականության բակալավրի աստիճան և 1993 թվականին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիո քոլեջում՝ սլավոնական հետազոտությունների մագիստրոսի աստիճան, որտեղ սովորել է Ռոդսի կրթաթոշակով[20][21]։
Ֆրիլանդն Ուկրաինայում իր լրագրողական գործունեությունը սկսել է որպես «Financial Times», «The Washington Post» և «The Economist» սթրինգեր[22]։ Ավելի ուշ Լոնդոնում աշխատել է «Financial Times»-ում որպես խմբագրի տեղակալ, բրիտանական նորությունների խմբագիր, Մոսկվայի բյուրոյի պետ, Արևելյան Եվրոպայում թղթակից, կիրակնօրյա հրատարակության խմբագիր և «Financial Times» — «FT.com» վեբ-կայքի խմբագիր[22]։
1999-2001 թվականներին աշխատել է կանադական «Globe and Mail» թերթի խմբագրի տեղակալ[22], որից հետո Միացյալ Նահանգներում զբաղեցրել է «Financial Times»-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2010 թվականի մարտին Ֆրիլանդն անցել է «Thomson Reuters»-ի խմբագրի պաշտոնին[23], իսկ 2011 թվականի ապրիլին դարձել է «Thomson Reuters Digital»-ի խմբագիր[24]։ «Thomson Reuters»-ից հեռանալուց առաջ Ֆրիլանդը եղել է սպառողական նորությունների գործադիր տնօրեն և խմբագիր[25]։ Նա նաև աշխատել է որպես «Globe and Mail»-ի շաբաթական մեկնաբան[26]։
Ֆրիլանդը ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի հաճախակի հյուրն է։ Նա վեց անգամ մասնակցել է «Real Time with Bill Maher» թոք-շոուին[27]։ Մասնակցել է նաև «The McLaughlin Group», «The Dylan Ratigan Show», «Imus in the Morning», «Fareed Zakaria GPS» և «The Colbert Report» հաղորդումներին։ «KCRW» ռադիոկայանի «Left, Right & Center» քաղաքական թոք-շոուի հաճախակի հյուրն է։ 2013 թվականի հունիսին Ֆրիլանդը ելույթ է ունեցել «TED Talks»-ում՝ նվիրված տնտեսական անհավասարության, պլուտոկրատիայի և գլոբալացման հարցերին[28]։
Կոմունիզմից դեպի կապիտալիզմ Ռուսաստանի անցման մասին «Դարի վաճառք» (2000)[20] և «Պլուտոկրատներ․ գլոբալ գերհարուստների բարգավաճումը և մնացած բոլորի անկումը» (2012)[29] գրքի հեղինակն է։ «Պլուտոկրատները» հայտնվել են «The New York Times» բեսթսելլերների ցուցակում և ստացել Լայոնել Գելբերի մրցանակը՝ միջազգային գործերի ոչ գեղարվեստական լուսաբանման համար[30], ինչպես նաև Ազգային գործարար գրքի մրցանակը՝ որպես բիզնեսի հետ կապ ունեցող ամենանշանավոր կանադական գիրք։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 26-ին Ֆրիլանդը թողել է լրագրությունը, որպեսզի առաջադրվի Տորոնտո-Սենթեր շրջանի Լիբերալ կուսակցությունից Կանադայի Համայնքների պալատի ընտրություններում։ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին նա հաղթել է բաց նախնական ընտրությունում (փրայմերիզում)[31], իսկ նոյեմբերի 25-ին ստացել է ձայների 49,38 %-ը՝ հաղթելով Նոր դեմոկրատական կուսակցությունից (ՆԴԿ) լրագրող Լինդա ՄաքՔվեգին[32]։
2014 թվականի մարտից ընդգրկվել է Կանադայի պաշտոնատար անձանց ցուցակում, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Կանադայի պատժամիջոցների[33]։
2015 թվականի հոկտեմբերի 19-ին կրկին ընտրվել է խորհրդարանում, այժմ արդեն Յունիվերսիթի-Ռոզդեյլ նոր շրջանից (մասնակիորեն գտնվում է Տորոնտո-Սենթերի շրջանի տարածքում)՝ հավաքելով ձայների 49,80 %-ը՝ հաղթելով հեռուստահաղորդավարուհի և քաղաքական ակտիվիստ Ջենիֆեր Հոլեթին ՆԴԿ-ից։ 2015-2017 թվականներին Կանադայի արտաքին առևտրի նախարարն է։
2017 թվականի հունվարի 10-ին Ստեֆան Դիոնի փոխարեն նշանակվել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջասթին Թրյուդոյի կառավարությունում, որն այդ օրը փոխել է վեց նախարարությունների ղեկավարներին[34]։
2019 թվականի նոյեմբերի 20-ին նշանակվել է վարչապետի տեղակալ և արտաքին գործերի նախարարի պաշտոնից տեղափոխվել միջկառավարական հարաբերությունների նախարարի պաշտոն։
2020 թվականի օգոստոսի 18-ին ազատվել է միջկառավարական հարաբերությունների նախարարի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է բրիտանացի գրող և «The New York Times»-ի լրահաղորդ Գրեմ Բոուլիի հետ[35]։ Նրանք ունեն երկու դուստր և որդի[36], որոնք ստացել են ուկրաինական անուններ՝ Նատալկա, Գալյա և Իվան։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ուկրաիներենին, ռուսերենին, լեհերենին և իտալերենին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.elections.ca/content.aspx?section=res&dir=rep/off/44gedata&document=index&lang=e — Elections Canada.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Պառլամենտի գրադարան — 1876.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://www.presseportal.de/pm/59689/4138082
- ↑ https://www.atlantik-bruecke.org/ministerin-freeland-mit-warburg-preis-geehrt/
- ↑ Rhodes Scholar Database
- ↑ Студнев Д. Христя Фриланд назначена главой МИД Канады // © Сайт информационного агентства ТАСС (tass.ru) 10 января 2017.
- ↑ «Pink Profiles : Chrystia Freeland». // «Little Pink Book» website (www.littlepinkbook.com). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=+
(օգնություն) - ↑ [«Levytsky Marco. Shevchenko Lecture focuses on Ukrainians and the media // «The Ukrainian Weekly». — 2000. — April 23. (No. 17). — Vol. LXVIII. — цит. по «The Ukrainian Weekly» website (www.ukrweekly.com)(Ստուգված է 16 Մայիսի 2018)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Levytsky Marco. Shevchenko Lecture focuses on Ukrainians and the media // «The Ukrainian Weekly». — 2000. — April 23. (No. 17). — Vol. LXVIII. — цит. по «The Ukrainian Weekly» website (www.ukrweekly.com)(Ստուգված է 16 Մայիսի 2018)]
- ↑ «Halyna Freeland's quest to 'change the world' influenced feminism in Alberta and Ukraine, and left a mark on her family and friends». // by «The Edmonton Journal». — jfarrell@thejournal.canwest.com © CanWest MediaWorks Publications Inc. — цит. по «Canada.com» website (www.canada.com). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=+
(օգնություն) - ↑ Wetherbee R. «Chrystia Freeland — U.S. Managing Editor, Financial Times». // «Little Pink Book» website (www.littlepinkbook.com). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Obituary: Halyna Chomiak Freeland». // «Edmonton Journal». 2007 թ․ հուլիսի 12. — цит. по «Legacy.com» website (www.legacy.com)(Ստուգված է 16 Մայիսի 2018)
- ↑ LeBlanc, Daniel (2013 թ․ հուլիսի 27). «Journalist Chrystia Freeland to seek Liberal nod for Toronto Centre». The Globe and Mail. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Ukrainian Archival Records Արխիվացված 2017-03-06 Wayback Machine, Provincial Archives of Alberta, Стр. 14
- ↑ 15,0 15,1 Арина Цуканова (2017 թ․ մարտի 2). «Главная тайна Христи Фриланд». Фонд стратегической культуры.
- ↑ 16,0 16,1 «Наследница Миколы Хомяка». Новые известия. 2017 թ․ հունվարի 23.
- ↑ Alan Freeman (2017 թ․ մարտի 9). «Russia should stop calling my grandfather a Nazi, says Canada's foreign minister». The Washinton Post.
- ↑ Robert Fife (2017 թ․ մարտի 7). «Freeland knew her grandfather was editor of Nazi newspaper». The Globe and Mail.
- ↑ «Chrystia Freeland». United World College of the Adriatic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 20,0 20,1 «Chrystia Freeland.» The Financial Times biography. 3 Feb 2004; 26 May 2007.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 «Chrystia Freeland». Foreign Affairs, International Trade and Development Canada (DFAIT). 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Chrystia Freeland Joins Reuters as Global Editor-at-large» (Press release). 2010 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Saba, Jennifer. «Chrystia Freeland named Thomson Reuters Digital editor». Thomson Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 'Journalistic excellence paramount' in the new Reuters THE BARON Արխիվացված 2013-09-19 Wayback Machine
- ↑ Chrystia Freeland’s Plutocrats wins National Business Book Award — The Globe and Mail
- ↑ http://www.hbo.com/real-time-with-bill-maher/index.html Արխիվացված 2011-01-14 Wayback Machine HBO: Real Time with Bill Maher.
- ↑ Chrystia Freeland: The rise of the new global super-rich. Արխիվացված 2013-09-07 Wayback Machine TED Talks, June 2013
- ↑ ‘Romney is Wall Street’s worst bet since the bet on subprime’ Ezra Klein, Washington Post, November 28, 2012. Interview with Chrystia Freeland.
- ↑ Plutocrats author Chrystia Freeland wins $15,000 book prize for international affairs — The Globe and Mail
- ↑ Mok, Tanya (2013 թ․ սեպտեմբերի 15). «Liberals choose Chrystia Freeland to face NDP candidate Linda McQuaig in upcoming byelection in Toronto Centre». National Post. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Complete results from Toronto Centre and three other federal by-elections The Globe and Mail.
- ↑ Россия ввела санкции против Канады Интерфакс
- ↑ Канадскому МИДу подобрали украинку: Главой дипломатического ведомства стала фигурант российского санкционного списка
- ↑ About the Author " No Way Down Արխիվացված 2013-08-16 Wayback Machine
- ↑ Weisblott, Marc (2013 թ․ հուլիսի 29). «Chrystia Freeland to make U.S. Media Party care about Canadian politics». Canada.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստիա Ֆրիլանդի ընտրարշավի կայք(անգլ.)
- Քրիստիա Ֆրիլանդի բլոգը «Ռեյթեր» գործակալության կայքում Արխիվացված 2020-10-07 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիա Ֆրիլանդ» հոդվածին։ |
|