Քննարկում:Էրոս և Պսիքե (նկար, Վան Դեյք)
Արտաքին տեսք
Այս հոդվածը ստեղծվել է #100wikidays նախագծի շրջանակներում |
Ուղղագրական սխալ
[խմբագրել կոդը]Հարգամեծար Մասնակից:Ավետիսյան91, խնդրում եմ նայեք այս էջը, ձեզ հինգ աղբյուրը բավարա՞ր է, որ իմ գրած բառը հոմանիշ է ու սխալ չէ: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 16:10, 15 Նոյեմբերի 2018 (UTC):
- Հարգելի Valen1988, շնորհակալ եմ ուշադիր լինելու համար, սակայն․ «Վայրկյանականը» հոմանիշ չէ «վայրկենականին»։ Դրանք նույն բառի տարբեր ոճերում, լեզվական շերտերում եղած տարբերակներն են։ Գրական հայերենում ընդունված տարբերակը «վայրկենականն» է, աղբյուրներ՝ Արդի հայերենի բացատրական բառարան, Հայոց լեզուի նոր բառարան, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան և այլն։ Հիմա հայերենում փնտրենք «վայրկյանականը», խնդրեմ արդյունքը, այն է՝ «վայրկյանական» բառը չգտնուեցաւ։ Խնդրեմ նաև ծանոթացիր «հայերենում տարածված սխալներին»՝ հրես։ Հիմա նշածդ հղման մասին․ Նար-Դոսը կարող է «վայրկյանական» գրել։ Դու էլ կարող ես հոդվածում գրել, եթե Նար-Դոսի խոսքն ուղիղ ես մեջբերում, սակայն հանրագիտարանային շարադրանքում ընդունված է գրականը։ Ավելացնեմ նաև, որ նշածդ 5 աղբյուրներից ոչ մեկում չկա «վայրկյանակը»։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 21:15, 15 Նոյեմբերի 2018 (UTC)