Քեյթ Մարա
Քեյթ Մարա անգլ.՝ Kate Mara | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1983[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Բեդֆորդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց և Fox Lane High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Քեյթ Ռունի Մարա Kate Rooney Mara |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1997 - այժմ |
Ծնողներ | հայր՝ Chris Mara?, մայր՝ Kathleen McNulty Mara? |
Ամուսին(ներ) | Ջեյմի Բել |
Քեյթ Մարա՝ Վիքիպահեստ | |
Քեյթ Ռունի Մարա (անգլ.՝ Kate Rooney Mara , Քեյթ Մարա (անգլ.՝ Kate Mara), փետրվարի 27, 1983[1][2], Բեդֆորդ, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյթ Մարան ծնվել է Բեդֆորդ քաղաքում, Նյու Յորք նահանգ, «Նյու Յորք Ջայենթս» ֆուտբոլային ակումբի սելեկցիոներ Կրիս Մարայի և նրա կին Քեթլինի (աղջկական Ռունի) ընտանիքում։ Քեյթն ունի կրտսեր եղբայր Դենիել, ևս մեկ եղբայր Կոնոր և քույր Ռունի, ով նույնպես դերասանուհի է հանդիսանում։
Մանկությունում Քեյթը, դիտելով «Թշվառները»-ի բեմադրությունը, այրվում է դերասանուհի դառնալու ցանկությամբ և սիրահարվում է Բրոդվեյին և մյուզիքլները։ Առանձնապես նրան դուր էին գալիս Ջուդի Գառլենդի մասնակցությամբ ֆիլմերը[4]։ Ինը տարեկանում Մարան սկսում է խաղալ դպրոցական բեմադրություններում և հասարակական թատրոնում, հաճախում էր մի քանի դերասանական դպրոցներ։ «Esquire» ամսագրին տված հարցազրույցում Մարան խոստովանում է, որ մանուկ ժամանակ շատ ամոթխած էր և ուներ ընդամենը մեկ ընկերուհի և իրեն անհարմար էր զգում մեծ քանակի մարդկանց շրջապատում[5]։
14 տարեկան հասակում Մարան պայմանագիր է ստորագրում դերասանական գործակալության հետ և դառնում է պրոֆեսիոնալ դերասանուհի[4]։ Նա մեկ տարի շուտ ավարտում է Ֆոկս Լեյն միջնակարգ դպրոցը և ընդունվում է Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցը, սակայն որպես դերասանուհի զբաղվածության պատճառով երեք տարի հետաձգում էր քոլեջ ընդունվելը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյթ Մարան հեռուստատեսությունում նորամուտել է 1997 թվականին, «Օրենք և կարգ ու կանոն» դետեկտիվ սերիալի ութերորդ եթերաշրջանի դրվագում։ Մեծ էկրանին նրա նորամուտը կայացել է 1999 թվականին, Սիդնի Պոլակի «Ստի սարդոստայն» ֆիլմում, Հարիսոն Ֆորդի հետ գլխավոր դերում։ Իր կարիերայի սկզբում Քեյթ Մարան առավելապես խաղացել է երկրորդական դերեր հեռուստասերիալներում, ինչպիսին են «Օրենք և կարգուկանոն. Հատուկ ջոկատ», «Մեդիգան», «Էդ», «Բոստոնյան դպրոց», «C.S.I.. Հանցագործության վայրը» և «C.S.I.. Հանցագործության վայրը Մայամի»։ 2003 թվականի Մարան նորամուտում է թատերական բեմադրությունում, հաջորդ տարիներին նա խաղում է Նյու Յորքի և Լոս Անջելեսի թատրոնների բեմերում։
2005 թվականին թողարկվում է ցածրաբյուջե «Քաղաքային լեգենդներ 3. Արյունալի Մերի» սարսափ ֆիլմը, որում Քեյթը խաղում է իր առաջին գլխավոր դերը։ Այդ ֆիլմում կայանում է Քեյթի կրտսեր քույր Ռունիի կինոնորամուտը։ Նույն 2005 թվականին թողարկվում է Էնգ Լիի «Սապատավոր լեռը» դրաման, որում նա խաղում է հերոս Հիթ Լեջերի հասունացած դստեր փոքրիկ դերը, որը նրան որոշակի ճանաչում է բերում, քանի որ ֆիլմը լավ օէ ընդունվում հանդիսատեսի և քննադատների կողմից, արժանանում է բազմաթիվ մրցանակների և անվանակարգվում է «Օսկար» մրցանակի։
2006 թվականի սկզբին Մարան պայմանագիր է ստորագրում William Morris Endeavor հանրահայտ դերասանական գործակալության հետ[6], այդ նույն ժամանակ Նյու Յորքյան «Daily News» լրագիրը Քեյթին ընդգրկում է «Ամերիկայի 10 առավել խոստումնալից դերասանուհիներ» ամենամյա ցուցակի մեջ[7]։ «Կապիտան Զում» ընտանեկան կատակերգությունում, գլխավոր դերերում Թիմ Ալեն և Քորթնի Քոքս, Մարան կատարում է դեռահաս աղջկա դեր, ով տիրապետում է տելեկինեզի, և «Մենք մի թիմ ենք» ֆիլմում, որը պատմում է իրական պատմության մասին՝ 1970 թվականին ավիաաղետում զոհված Հանտինգտոն (Արևմտյան Վիրջինիա նահանգ)քաղաքի Մարշալի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի թիմի և նրա մարզիչի և նոր թիմի կազմավորման դժվարությունների։ Քայթը խաղում է զոհված ֆուտբոլիստի հարսնացուի դերը։
2007 թվականին Մարան նկարահանվում է «Ճշմարտություն և ուրի ոչինչ…» երիտասարդական կատակերգությունում և Մարկ Ուոլբերգի հետ գլխավոր դերում «Հրաձիգ» ֆիլմում։ 2008 թվականի «Տրանսսիբիրյան ճեպընթաց» թրիլերում, որում գլխավոր դերերը կատարել են Բեն Քինգսլին և Վուդի Հարելսոնը, Քեյթը խաղում է սակավախոս քսանամյա աղջկա, ով փախել է տնից։ 2008 թվականի մեկ այլ ֆիլմում՝ «Ճակատագրի քարը» արկածային ֆիլմում, որը պատմում է 1950 թվականին չորս ուսանողների կողմից Սկունյան քարի առևանգման իրական պատմությունը, Մարան խաղում է Գլազգոյի համալսարանի ուսանողուհու դերը։ Ըստ նրա խոսքերի, շատ դժվար էր հասնել շոտլանդական ակցենտի, սակայն իր մոտ դա հաջողվում է[8]։
2009 թվականի օգոստոսի 28-ին էկրան է բարձրանում «Բաց ճանապարհ» ֆիլմը, որում Քեյթ Մարան խաղում է Ջասթին Թիմբերլեյքի, ով քաղում է գլխավոր դերը, հերոսի ընկերուհուն։ «Անտուրաժ» հանրահայտ հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում Մարան խաղում է Բրիտանիի դերը՝ «Ի»-ի ասիստենտի, սերիալի գլխավոր հերոսներից մեկի։ «Երկաթե մարդը 2» ֆիլմում, որի պրեմիերան Ռուսաստանում կյանում է 2010 թվականի ապրիլին, Քեյթը խաղում է երկրորդական պլանի դեր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյթ Մարայի ընտանիքը տիրում է «Նյու Յորք Ջայենթս» և «Փիթսբուրգ Սթիլերս» ֆուտբոլային ակումբներին։ Նրա նախապապերը՝ Թիմ Մարան (հոր կողմից) և Արտ Ռունին (մոր կողմից), հանդիսանում էին այդ ակումբների հիմնադիրները։ Ջոն Մարան՝ Քեյթի հորեղբայրը, այժմ հանդիսանում է «Նյու Յորք Ջայենթս» ակումբի համասեփականատերը և նախագահը, իսկ նրա հայրը զբաղեցնում է փոխ-նախագահի պաշտոնը։ Նրա կրտսեր քույրը՝ Ռունի Մարա, նույնպես է դերասանուհի է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից հանդիպում էր դերասան Մաքս Մինգելայի հետ[9]։ Զույգը բաժանվել է 2014 թվականի օգոստոսին։
2015 թվականի սեպտեմբերին հաստատում է իր հարաբերությունները «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում իր խաղընկեր Ջեյմի Բելի հետ[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար | Ծանոթություն |
---|---|---|---|---|
1997 | Օրենք ո կարգ ու կանոն | Law & Order | Ջեննա Ուրլիչ | Հեռուտասերիալ (դրվագ «Ստվեր») |
1999 | Ստի սարդոստայն | Random Hearts | Ջեսիկա Չենդլեր | |
Արքա Ջո | Joe the King | Էլիսոն | ||
2002 | Կնամոլ | Tadpole | Միրանդա Սպիր | |
2003 | Մարմնի մասեր | Nip/Tuck | Վանեսա | Հեռուտասերիալ (4 դրվագ) |
2005 | Սապատավոր լեռ | Brokeback Mountain | Ալմա-կրտսեր, 19 տարեկան | |
Քաղաքային լեգենդներ 3. Արյունալի Մերի | Urban Legends: Bloody Mary | Սամանթա Օուենս | ||
Կալիֆորնիացիներ | The Californians | Զոի Տրիպ | ||
2006 | Կապիտան Զում | Zoom | Սամեր Ջոնս / Հրաշք | |
Մենք մի թիմ ենք | We Are Marshall | Էննի Քենթրել | ||
24 ժամ | 24 | Շերի Ռոտենբերգ | Հեռուստասերիալ (5 դրվագ) | |
2007 | Ճշմարտություն և ուրի ոչինչ… | Full of It | Էննի Դրեյ | |
Հրաձիգ | Shooter | Սառա Ֆենն | ||
2008 | Ճակատագրի քարը | Stone of Destiny | Քեյ Մեթիսոն | |
Տրանսսիբիրյան ճեպընթաց | Transsiberian | Էբի | ||
2009 | Բաց ճանապարհ | The Open Road | Լյուսի | |
Անտուրաժ | Entourage | Բրիտանի | Հեռուստասերիալ (երկրորդական դեր 7-րդ եթերաշրջանում) | |
Երջանիկ վայրեր | HappyThankYouMorePlease | Միսիսիպի | ||
2010 | Երկաթե մարդը 2 | Iron Man 2 | Բեթանի Քեյբ | |
127 ժամ | 127 Hours | Կրիստի Մուր | ||
2011 | Երկաթե ասպետ | Ironclad | Լեդի Իզաբել | |
Ամերիկյան սարսափ պատմություն | American Horror Story | Հեյդեն Մակլեյն | Հեռուստասերիալ | |
2012 | Սև կեռնեխ | Deadfall | Հաննա | |
10 տարի անց | 10 Years | Էլիս | ||
2013—2014 | Ստվարաթղթե տնակ | House of Cards | Զոի Բառնս | |
2014 | Առավելություն | Transcendence | Բրի | |
2015 | Ֆանտաստիկ քառյակ | Fantastic Four | Սյուզան Շտորմ / Անտեսանելի լեդի | |
Մարսեցին | The Martian | NASA-ի աստղագնաց Բետ Յոհանսեն | ||
Զոհվածը | Man Down | Նատալի Դրամեր | ||
Լուսնի ճառագայթի քաղաքը | Moonbeam City | Կրիսալիս Թեյ | Մուլտսերիալ, ձայնավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 https://ethnicelebs.com/kate-mara
- ↑ 4,0 4,1 She knows she tackled the right career. Susan King. Los Angeles Times. 22 марта 2007
- ↑ Three Reasons We Love Kata Mara. Tyler Cabot. 29 января 2009
- ↑ Kate Mara. Stacy Dodd. Variety. 12 января 2006
- ↑ LET 'EM SHINE. Here’s our annual roundup of 10 young actors who have a shot at making it big Արխիվացված 2010-11-24 Wayback Machine. Nancy Mills. New York Daily News1 января 2006
- ↑ Kate Mara: She’s no featherweight. Lina Das. Daily Mail. 30 августа 2008
- ↑ Max Minghella and girlfriend Kate Mara are casual chic as they step out in co-ordinating outfits for romantic stroll | Mail Online
- ↑ «Кейт Мара встречается с коллегой по фильму "Фантастическая 4" Джейми Беллом». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեյթ Մարան (անգլ.) Internet Movie Database կայքում
- Քեյթ Մարան Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Մարա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ