Քամուց քշվածները (ֆիլմ)
Քամուց քշվածները (անգլ.՝ Gone with the Wind), 1939 թվականին նկարահանված ամերիկյան հանրահայտ ֆիլմ, ստացել է 8 Օսկար։ Սցենարի հիմքում Մարգարետ Միտչելի համանուն վեպն է, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ԱՄՆ-ում 19-րդ դարի երկրորդ կեսին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ֆիլմի հերոսուհին Սկարլետ Օ'Հարա անունով աղջիկն է։ Սկարլետը, Սյուլինը և Քերրինը իռլանդացի հարուստ ներգաղթյալներ Ջերալդ Օ'Հարայի և Էլլին Օ'Հարայի աղջիկներն են։ Սկարլետը սիրախաղի մեջ է Տարլտոն և Բրենտ Ստյուարտների հետ։
Մի անգամ նրանք ասում են Սկարլետին, որ նրան սիրահարված է նաև Էշլի Ուիլքսը՝ նրանց հարևանությամբ գտնվող «Տասներկու Կաղնիներ» ագարակի սեփականատիրոջ որդին, ով շուտով պետք է ամուսնության առաջարկություն անի Մելանի Համիլթոնին։ Սկարլետը հայտնվում է անհարմար իրավիճակում, քանի որ ինքն էլ թաքուն սիրում էր Էշլիին։
«Տասներկու Կաղնիներում», սակայն, Սկարլետին նկատում և սիրահարվում է Ռեթ Բաթլերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Վիվիեն Լի | Սկարլետ Օ'Հարա |
Կլարկ Գեյբլ | Ռեթ Բաթլեր |
Լեսլի Հովարդ | Էշլի Ուիլքս |
Օլիվիա դե Հևիլլենդ | Մելանի Համիլթոն |
Թոմաս Միտչել | Ջերալդ Օ'Հարա |
Բարբարա Օ'Նիլ | Էլլին Օ'Հարա |
Էվելին Քեյս | Սյուլին Օ'Հարա |
Էնն Ռուտերֆորդ | Քերրին Օ'Հարա |
Հետի Մակդենիել | մայրիկ |
Ջորջ Ռիվզ | Ստյուարտ Տարլտոն |
Ֆրեդ Կրեն | Բրենտ Տարլտոն |
Ուորդ Բոնդ | յանկիների կապիտան Թոմ |
Ֆրենկ Ֆայլեն | զինվոր Այդինգ |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է 9 մրցանակ, ներկայացված է եղել ևս 6-ի, որոնց թվում.
ստացել է 8 Օսկար, ներկայացված է եղել ևս 5-ի
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Վիկտոր Ֆլեմինգ
- Օսկար լավագույն դերասանուհու համար - Վիվիեն Լի
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - Հետի Մակդենիել
- Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար - Սիդնի Հովարդ
- Օսկար լավագույն օպերատորական գործի համար - Էռնեստ Հալլեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Հել Քերն, Ջեյմս Նյուկոմ
- Լավագույն հանդերձանքի դիզայն - Լիլ Ուելլեր
ներկայացված է եղել նաև Օսկար լավագույն դերասանի համար (Կլարկ Գեյբլ), Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Օլիվիա դե Հևիլլենդ), Լավագույն երաժշտություն (Մաքս Սթայներ), Լավագույն էֆեկտներ, Լավագույն հնչյունավորում
1989 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
Վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր ցանկերում՝ հետևյալ տեղերում՝
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. 4, 2007 թ. 6
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 4-րդն է էպիկական ֆիլմերի ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 2
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 43
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 2
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր-ի ցանկում առկա են ֆիլմից երեք մեջբերում
- Ռեթ Բաթլեր - «Ճիշտն ասած, թանկագինս, ինձ համար միևնույն է» - պատվավոր 1-ին տեղում է
- Սկարլետ Օ'Հարա - «Վերջ ի վերջո վաղն ուրիշ օր է» - 31 և «Աստված վկա, - ես չեմ թողնի ձեզ կոտրել ինձ։ Ես կանցնեմ այս ամեն ինչի միջով, իսկ երբ ամեն ինչ ավարտվի, ես երբեք քաղցած չեմ մնա» - 59-րդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քամուց քշվածները». հետաքրքրական փաստեր
- Քամուց քշվածները կիքսում Արխիվացված 2022-11-13 Wayback Machine
- Քամուց քշվածները(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քամուց քշվածները»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Քամուց քշվածները(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամուց քշվածները (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1939 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Վիկտոր Ֆլեմինգի ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գո��ծողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ջորջիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1870-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1860-ականներին
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր բռնաբարության մասին
- Ֆիլմեր ինցեստի մասին
- Ֆիլմեր ամուսնության մասին